Yerevan Times
59 subscribers
14 photos
1 video
13 links
Owned by Kamo Abazyan

📞 +41 76 675 28 74

📍Zürich, Switzerland 🇨🇭
Download Telegram
Անդոնը կույր է ձևանում

Լրագրողների հետ ճեպազրույցում Անդոնը, մեկնաբանելով հայկական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներն ու Բաքվի վարքը, ոչ մի կապ չի նշմարել Բրյուսելում օրերս կայացած հայտնի իրադարձության ու սահամաններին կատարվողի միջև՝ հերքելով նույնիսկ այն տեսակետը, թե Բաքուն նման կերպ ցանկանում է պատերազմ հրարել. Անդոնն այդ կրակոցները որԱկել է՝ անիմաստ ու աննպատակ:

Բայց մի՞թե Բաքուն երբևէ կրակել է անիմաստ ու աննպատակ: Պրակտիկան ցույց է տալիս, որ կրակոցներն ադրբեջանական դիվանագիտության անքակտելի մասն են ու միշտ կրել են քաղաքական-դիվանագիտական ենթատեքստ: Մյուս կողմից՝ բոլոր նորմալ փորձագետներն ու գործից հասկացողները համակարծիք են այն հարցի շուրջ, որ Բաքվի նպատակը տարածաշրջանում պատերազմ բորբոքելն է՝ նկատի ունենալով ոչ միայն սահմանային կուտակումները, այլ նաև Թուրքիայի այն հայտարությունը,որ պատրաստ են եռապատկել զենք-զինամթերքի մատակարարումները Բաքվին:

Իրականում տարածաշրջանում իրավիճակը չափազանց լուրջ է, պատերազմից 5 կամ նույնիսկ 2 րոպե պակաս,ինչը կապ ունի նաև Իրանի շուրջ ծավալվող վտանգավոր պրոցեսների հետ,և չտեսնել սա անդոնները չեն կարող: Այլ հարց, որ փորձում են չտեսենլու տալ ու թմրեցնել հանրային զգոնությունը,հանրութանը պատերազմի պատրստելու փոխարեն զբաղվել ինչ-որ ճամարտակություններով, որ, անկասկած, հեշտացնում է թուրքի գործը՝ Հայաստանը կլանելու 44-օրյա պատերազմի սցենարով:

Հայաստանը կտան, հետո կասեն՝ ոչ թե թիվ մեկ մեղավորներն են, այլ՝ թիվ մեկ պատասխանատուները՝ մի քանի տարի առաջվա ձեռագրով:
Անդոնը չի ցանկացել խոստովանել, որ իրականում Իլհամի թելադրանքն են կատարում

Հարցին՝ ի վերջո, Տավուշի մարզի՞ց է սկսվելու սահմանազատումը, լրագրողների հետ ճեպազրույցի բռնված Անդոնը խիստ կասկածելի պատասխան է տվել.«Պարզ է, չէ՞, որ երբ սկսել ենք այդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է, թե որտեղ է ավելի նպատակահարմար ու գտել է այդպես: Դա կոչվում է Գլխավոր շտաբ»։

Իսկապե՞ս… Անդոնը պնդել է, թե իբր հայկական կողմն է որոշել, թե որտեղից պետք է սկսել դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցեսը: Բայց արդյոք արժե՞ հավատալ Անդոնի կողմից արվող այն պնդմանը, ըստ որի՝ Հայաստանն ունի բավարար ինքիշխանություն ու կշիռ, Նիկոլն էլ՝ պլոճիկ՝ որոշելու, թե որտեղից է պետք սկսել այդ բարդ գործը: Իրականում վերջին տխմարին էլ է պարզ, որ առաջինը հենց Տավուշը կտցելը Ադրբեջանի թելադրանքն է, քանի որ Տավուշի այն հատվածը, որը պատրաստվում են իրենցով անել թուրքերը, ՀՀ-ի համար ունի հույժ ռազմավարական նշանակություն: Հայկական հողերի ու բնակավայրերի հանձմամբ պարալիզացվելու է ողջ Հայաստանը՝ դառնալով ահավոր խոցելի թշնամու համար, և եթե նույնիսկ տոտալ պատերազմ էլ սկսվի, ապա այն մեզ համար չի կարող ունենալ դրական ելք, եթե Տավուշի համապատասխան հատվածները անցնեն թշնամու վերահսկողության տակ. Հայաստանը բոլոր առումներով արժանանալու է Արցախի ճակատագրին՝ նախ՝ անկլավանալով ու բլոկադայի ենթարկվելով, հետո՝ հայաթափվելով:

Միչդեռ եթե նորմալ իշխանություններ ունենայինք, այլ ոչ թե Իլհամի դիմաց կզած, ամեն բան այսքան ողբերական չէր լինի, գոնե մի փոքր ձայն կունենայինք՝ ի զորու սեփական տարածքները տնօրինելու ըստ սեփական կամքի, այլ ոչ թե Իլհամի:
Եվրոպացի պաշտոնյան խոստովանել է՝ Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում

Մինչ տեղի արևմտամետները շտապում են Հայաստանը մտցնել Եվրամիույուն, դարձնել ՆԱՏՕ-ի անդամ կամ էլ՝ ԱՄն հովանու ներքո «միջուկային գերտերություն», եվրոպացի պաշտոնյաները փորձում են ավելի իրատեսական գնահատականներով հանդես գալ՝ խոսելով Հայաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ:

Մասնավորապես՝ «Ազատության» հետ զրույցում Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի տնօրեն Մարի Դյումուլենը (սա այն պաշտոնյաներից է, որոնք ամենուղիղ առնչությունն ունեն խնդրին), խոսելով Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածության խնդրի վերաբերյալ, հայտարարել է.«Կարծում եմ, որ այս քննարկումը մի փոքր վաղաժամ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի, Մաքսային միության անդամ է և չի կարող այդքան հեշտությամբ դուրս գալ այդ կազմակերպություններից, ինչը լիովին վաղաժամ է դարձնում ԵՄ հնարավոր թեկնածության քննարկումը»: Իսկ ահա հարցին՝ Հայաստանի համար կա՞ հնարավորություն դառնալու ԵՄ թեկնածու երկիր,նա պատասխանել է. «Սրանք երկարաժամկետ պարտավորություններ են, որոնց մասին Հայաստանը պետք է ուշադիր մտածի՝ այդ ճանապարհով գնալուց առաջ: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանն անելիքներ չունի ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարությանն ու եվրոպական արժեքներին ավելի մեծ հանձնառության առումով: Եվ սա նաև մի բան է, որի վրա Եվրամիությունը ցանկանում է աշխատել Հայաստանի հետ, բայց, հավանաբար, տարբեր գործիքներով՝ ոչ միայն ընդլայնման հեռանկարով, այլև առկա համագործակցության գործիքներով, որ ԵՄ-ն ունի»:

Եվրոպացի պաշտոնյան ասում է՝ զուր հույսեր մի՛ փայփայեք ու Եվրոպայից ավելոդրդ, չարդարացված ակնկալիքներ մի՛ ունեցոք. Եվրոպայում ոչ ոք չի այրվում Հայաստանին ԵՄ կազմում տեսնելու ցանկությունից՝ անկախ նրանից, թե հայաստանյան գրանտակերներն ինչեր են բստրում՝ Հայաստանը ՌԴ-ից պոկելու ճանապարհին:

Ընդ որում՝ Դյումուլենի հայտարություններից ստեղծվում է այնպիսի տպավարոթյուն, որ եթե Հայաստանը, այնուամենայնիվ, որոշի չհեռանալ ՌԴ-ից ու չգնա արկածախնդրության, ապա նույն Եվրոպան ըմբռնումով կվերաբերվի դրան՝ առանց հիստերիկ շարժումների կամ շանտաժի. ԵՄ-ն չունի իրական ցանկություն՝ հասնելու Կովկաս՝ անկախ նրանից, թե որ եվրաչինովնիկը որ պահին ինչ է բարբառում:

Ցավն այն է, որ ՌԴ-ից Հայաստանը պոկելու հարցում շատ ավելի շահագրգիռ է ոչ թե Արևմուտքը, այլ Թուրքիայի գործակալաական ցանցը՝ Հայաստանում՝ Նիկոլի գլխավորությամբ. հաշիվ ունեն տալու ու իրենց չնչին գոյությունն իրենց տերերի առջև իմաստավորելու՝ թքած ունենալով այն օբյեկտիվ իրականության վրա, որի հետ հաշվի էնստում Եվրոպան սեփական ծրագրերը կազմելիս կամ քայլ կատարելիս:
ՔՊ-ական բառիգն արջի ծառայություն է մատուցում Նիկոլին

ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը, ճոխացնելով Նիկոլի բրյուսելյան արկածները, լոպազացել է, թե Հայաստանը տասնամյակներ շարունակ չի ունեցել արտաքին քաղաքականություն, չի եղել ՀՀ-ի արտաքին քաղաքականություն, եղել է Ղարաբաղի հարց, և Հայաստանն իր դիվանագիտական բոլոր ռեսուրսները ծառայեցրել է՝ այդ խնդիրը լուծելու համար: «Հայաստանի Հանրապետությունը փաստացի երբեք իր որևէ դիվանագիտական ռեսուրս չի ծառայեցրել՝ սեփական ժողովրդի բարեկեցությունը և անվտռնգությունն ապահովելու համար»,-մասնավորապես՝ հայտարարել է բառիգը՝ պարծենալով, թե առաջին անգամ ՀՀ ղեկավարը հանդիպել է արևմտյան լիդերների հետ բացառապես հայաստռանյան օրակարգով:

Բայց դա պարծենալու բա՞ն է: Չէ՞ որ դա հետևանք է Արցախի կորստի, համազգաին ոբերգության:Չնայած ՔՊ-ական բառիգների համար կատարվածն ի՞նչ ողբերգություն. եթե ինչ-որ բան Իլհամի սրտովն է, ինչպե՞ս կարող է նույն բառիգ Արթուրի համար ողբերգություն լինել…

Մի հարց՝ իսկ CEPA-ն ո՞ւմ շնորհիվ իրականություն դարձավ, Հակոբյան Աննայի մարդո՞ւ, թե՞ նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, որի հիմքում դրված էր չվնասելու ու փոխլրացման սկզբունքը: Բառիգը, որ այժմ հանդես է գալիս այն մերկապարանոց պնդմամբ, թե Հայաստանն արտաքին քաղաքականություն չի ունեցել,կասի՞ որ փատաթղթի հիմնա վրա է այժմ նույն Եվրոպան փորձում կառուցել իր հարաբերությունները Նիկոլի հետ՝ նրան չառաջարկելով պրակտիկորեն ոչ մի լրացուցիչ բան: 2017-ի նոյեմբերին կնքված CEPA-ն չէ՞, թե՞ այն ժամանակ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը չէ՞ր: Կամ եթե Հայաստանը միայն վերջին 6 տարում արտաքին քաղաքականություն ունեցավ, ինչո՞վ պետք է բացատրել այն փաստը, որ հայոց պատմության մեջ հենց այս 6 տարին դարձավ ամենաողբերգական փուլերից մեկը՝ մեզ դաձնելով պոլի փետ…

Վերոհիշյալ որևիցե հարցի բառիգը չի կարող պատասխանել ու ինքն էլ դրա մասին շատ լավ գիտի: Ուղղակի քանի որ խնդիր ունի՝ Նիկոլին ոռ մտնելու, առիթը բաց չի թողնում՝ ամեն անգամ նրան փառաբանելու՝ չհասկանալով, որ արջի ծառայություն է մատուցում ու լավ կանի, եթե լեզուն մի տեղ մտցնի ու մի պատի տակ «պռոստը» ուռի. նրա մոտ դա լավ է ստացվում:
Նիկոլին կարգի հրավիրելու համար շատ ավելի ազդեցիկ գործիքակազմերի կարիք կա

Նիկոլի բրյուսելյան այցից ու ԱԳՆ-ի դիմաց ապրիլի 8-ին կազմակերպված բողոքի ակցիայից հետո Լրագրողների եվրոպական ֆեդերացիան հանդես է եկել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից հարձակման ենթարկվելու և անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալման փաստի կոշտ դատապարտմամբ: «EFJEUROPE-ը միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը` խստորեն դատապարտելով Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների բիրտ գործողությունները»,-ասված է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի՝ «X»-ում արված գրառման մեջ:

Անկասկած, եվրոպական այս կառույցի նման արձագանքը չի կարելի բացառապես ինքնաբուխ համարել. եվրոպացի լիդերները, ըստ երևույթին, փորձում են ինչ-որ կերպ փրկել իրենց դեմքը՝ հասկանալով, որ եթե չանեն դա, ապա սեփական իմիջի պահպանման խնդիրը գնալով կարող է միմիայն բարդանալ՝ նկատի ունենալով նախահեղափոխական Հայաստանում Արևմուտքի դրսևորած գերզգայուն վարքագիծը նախկին իշխանությունների գործողությունների նկատմամբ՝ գործողություններ, որ մանկական խաղ են թվում՝ համեմատած ՔՊ-ի քայլերի հետ:

Բայց տվյալ պարագայում էականը թերևս գործնական արդյունքն է: Հարց է առաջանում՝ կարելի՞ է առհասարակ նման արդյունք ակնակլել այսօրինակ հայտարարութուններից, թե՞ սրանք ունեն զուտ բարոյական կամ ցուցադրական նշանակություն: Այս հարցի պատախծանը կախված է նրանից, թե նախ՝ որքան սկզբունքային կլինեն եվրոպացիներն իրենց դիրքորոշման մեջ, ապա՝ Նիկոլի «պադոշության» աստիճանից: Իսկ որ այդ հարցում Նիկոլը չունի մրցակիցներ, ոչ մեկ չի կասկածում:

Ակնհայտ է, որ Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գրառումը տվյալ պարագայում եղանակ չի ստեղծում. շատ ավելի ազդեցիկ կառույցների ու մարդկանց միջամիտության կարիք է զգացվում՝ Հայաստանում բռնապետական բարքերին վերջ դնելու համար:

Արդյոք կլինի՞ շարունակութթյուն, թե՞ այսքանով Եվրոպան իր ճիտին պարտքը մարած կհամարի և վերջ:
Նույնիսկ Անդոնը չի կարողացել դուրս գալ Նիկոլի հայտարարությունների տակից

Լրագրողների հետ ճեպազրույցում Անդոնն անպատասխան է թողել հարցը, թե ինչո՞ւ է ոչ վաղ անցյալում ժողովրդի առաջ սեփական ձեռքերը կտրելու պատրաստակամություն հայտնած Նիկոլն այսօր պատրաստակամություն հայտնում՝ թուրքերին նվիրելու բնիկ հայկական հողերն այն դեպքում, երբ երդվել էր, որ ասենք նույն Բարխուդարլուն, Բաղանիս Այրումը և այլ բնակավայրեր թուրքերին չի տալու ու այդ պայմաններով փաստաթուղթ չի ստորագրելու: Նման հարց բարձրացրած լրագրողին Անդոնը «խառնակիչ» է հռչակել: «Ձեր հարցին չեմ պատասխանի, որովհետև չեմ ուզում՝ որևէ մեկի ձեռքը կտրվի՝ մեկ»,-փորձել է կռուտիտ լինել Անդոնը՝ կոչ անելով հարցերը ճշտել Առողջապահության նախարար Ավանեսյան Անոյի հետ:

Անդոնի այսօրինակ անպատախանատու վարքը խոսում է այն մասին, որ նույնիսկ նրա նման մանիպուլյատոր մեկն այսօր ի վիճակի չէ դուրս գալ Նիկոլի խաբուսիկ հայտարարությունների տակից: Մեծ սիրով կհերքեր Նիկոլի՝ ձեռք կտրելու մասին հայտարարությունը, բաց քանի որ համապատասխան տեսայութն անդադար շրջանառվում է եթերներում ու սոցիալական ցանցրում, Անդոնն այլ ելք չի տեսել, քան Ավանեսյան Անոյի փեշից բռնելը:

Փեշից չէ, վարդագույն վարտիքից էլ կարող է, իհարկե, բռնել, բայց դրանով հարց չի լուծվում, ու խաբված հանրությունը պատասխան չի ստանում՝ Նիկոլի վարկանիշի համար դրանից բխող հետևանքներով:

Իրավիճակ է փոխվել…
Ավանեսյան Անոն Խոզին «պասլաստ» ա արել

ԱԺ-ում բավական հետաքրքիր պատկեր է արձանագրվել. Առողջապահության նախարար Ավանեսյան Անոն ՔՊ-ական Ալեքսնանյան Վահագին «պասլատ» ա արել, երբ վերջինս փորձել է «աչոտ ուզել»՝ կապված իր կողմից Անոյի նախարարություն ուղարկված հարցման հետ. խնդրել էր տրամադրել Երևանում գտնվող բժշկական կենտրոնների տնօրենների 2023թ-ին ստացած պարգևավճարների ու հավելավճարների հետ կապված ինֆորմացիա,մինչին ի պատասխան ստացել էր մերժում: «Պարզվեց, որ 100% պետական մասնաբաժնով ԲԿ-ների տնօրենների պարգևավճարն ու հավելավճարը հանդիսանում են անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով պաշտպանված տվյալ։ Դրան զուգահեռ պարզվեց, որ պետական մասնաբաժնով բժշկական հաստատությունների տնօրենները չեն ուզում պատգամավորին տրամադրել նման տեղեկատվություն»,-հայտարարել է Վահագն ԱԺ ամբիոնից, ինչին ի պատասխան Անոն նկատել է, որ տարբեր տիպի գաղտնիքներ տարբեր օրենքներով են կարգավորվում, ու եթե մի պաշտոնատար անձ ունի հասանելիություն մի տիպի գաղտնիքի, դա չի նշանակում, որ նա հասանելիություն ունի բոլոր տեսակի գաղտնի ինֆորմացիայի: «Այո՛, Դուք կարող եք հասանելիություն ունենալ ռազմական տիպի հույժ գաղնի ինֆորմացիայի, բայց չեք կարող հասանելիություն ունենալ իմ բժշկական տվյալների մասով»,-մասնավորապես՝ փակել է Խոզի բերանն Անոն:

Այստեղ թերևս ամենաէականը ոչ այնքան Անո-Խոզ յուրատեսակ լեզվակռիվը պետք է համարել, որքան՝ Խոզի ընդգծված ցանկությունը՝ մտնելու Անոյի գրպանը: Թերևս հենց այդ հանգամանքն է Անոյին հունից հանել՝ ստիպելով Խոզին ցույց տալ իր կեղտոտ տեղը:

Բայց արդյոք Խոզն ինքնագլխությո՞ւն է դրսևորել՝ մտնելով Անոյի ծոցագրպանը, թե՞ Նիկոլի հրահանգն է ուսուլով կատարել՝ բախվելով Անոյի դիմադրությանը: Կամ արդյոք «Փսիխը»՝ Թորոսյան Արսենը, կապ չունի՞ Անոյի «խուզարկման» հետ՝ հաշվի առնելով այս երկուսի հարաբերությունների բնույթը:

Բոլոր դեպքերում Անոն «մալադեց»՝ Խոզին ցույց է տվել բնությամբ հատկացված իր տեղը՝միաժամանակ, սակայն, սրելով իրեն առնչվող հարցը՝ կապված ոլորտի փողերն ուտելու հետ:
ՔՊ-ն որոշել «գունափոխել» Հայաստանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախմբի հայտարարությունէ տարածել ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ: Մանավորապես՝ կասկածելի է թվացել նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը, որտեղ սահմանվում է. «Զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»: «Սրան զուգահեռ` նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը»,-մասնավորապես՝ ասված է տարածված հայտարարության մեջ:

Միանշանակորեն եկեղեցու մտահոգոթյունը պետք է համարել հիմնավոր. գործ ունենք «Օվերտոնի պատուհան» կոչվող երևույթի հետ: Եթե Հայաստանը գնում է եվրոպականացման ճանապարհով՝ թեկուզ բացառապես «Արեգակին պետք է հեռվից նայել. կայրի, եթե շատ մոտենաս» սկզբունքով, առաջին պլան է մղվելու գենդերային քաղաքականության վերանայման հարցը. որպեսզի ՔՊ-ի իշխանությունը հետայսու ևս համարվի ժողովրդավարության տեսանկյունից միանգամայն «էտալոնային», եվրոպացիները դնելու են հայաստանյան հասարակության «գունափոխության» հարցը: Ի դեպ՝ Սահմանադրության հետ կապված արդեն իսկ սկսել են հնչել նիկոլական իրավաբանների մտահոգություններն առ այն, որ «ազգային եկեղեցի» հասկացությունը խիստ տարակուսելի է և պետք է վերանայվի: Կարճ ասած՝ Հայաստաից ցանկանում են ստանալ անդեմ, անսեռ, անհայրենիք մարդկանցով բնակեցված ինչ-որ տարածք, որտեղ «ասիչի» դերում կլինեն թուրքերը. Հայաստանի դիմադրողականության ոչնչացումը հենց թուրքական հեգեմոնիան անվերաջանալի դարձնելուն է ուղղված:

Ելքը մեկն է՝ սրանց ճամփու դնելը:
Վերջնական որոշում չկա՞, թե իշխանոթյունները ծածկադմփոց են անում

Նիկոլի տեղակալ Գրիգորյան Մհերը, հայտարարել է, որ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի՝ ընդգծելով՝ մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինեն, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չեն կարող խոսել։

Փաստորեն՝ Գրիգորյան Մհերի հայտարարությունից հետևում է, որ Նիկոլը որոշել է չշտապել ու գլխապատառ կերպով Տավուշը թուրքերին դեռ չհանձնել:

Գլխավոր հարցը տվյալ դեպքում այն է, թե արդյոք Գրիգորյան Մհերն ասում է ճշմարտությո՞ւնը, թե՞ այն թաքցնում է՝ վախենալով հանրության ռեակցիայից. իշխանությունները գուցե հասկացել են, որ կարող են գործ ունենալ հանրային դիմադրութան հետ՝ դրանից իրենց համար բխող քաղաքական հետևանքերով, ուստի որոշել են թայմաութ վերցնել՝ հասկանալու՝ ինչպես են կարողանալու հողերն Իլհամի գրպանը գցել աննկատ ձևով, որ շատ չճչա այն պայմանավորվածությունը, որի հիման վրա է այսօր Իլհամը սահմաններին կրակում ու իրեն խոստացածը պահանջում նաղդով:

Հետաքրքիր է՝ Գրիգորյան Մհերի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանի Անդոնը, որ հայտարարում էր, թե ՊՆ ԳՇ-ն է որոշել հենց տավուշից անհապաղ սկսել սահմանագծումն ու սահամանզատումը: Փաստորեն՝ վերջնական որոշում կարծես թե չկա,հա՞:
Չախոյան տարոնը կբացի՞ ննջասենյակի դուռը

Առաքելական եկեղեցու կոչը՝ իշխանություններին՝ հրաժարվելու պարտվողական գործելաոճից, Տավուշի մարզից տարածքներ չհանձնել, չգնալ միակողմանի զիջումների, տվայտել է հատկապես Նիկոլի գրպանում «ֆեյք» աշխատող Տարոնի ջահել սիրտը. իր հերթական ստոր գրառմամբ հարձակվել է կաթողիկոսի վրա՝ եկեղեցին անվանելով «կաթողիկոսի կուսակցություն», որն իբր մանիպուլյատիվ հայտարարություններով, մոլորեցնում է հանրութանը: «Ցավում եմ, որ այս ծանր ժամանակաշրջանում սեփական ժողովրդին հուսադրելու ու առաջնորդելու փոխարեն հոգևոր հայրերը ստանձնել են սեփական ժողովրդին ահաբեկելու ու մոլորեցնելու ուղին՝ ակնհայտ քաղաքական նպատակներով ապատեղեկատվություն տարածելով։

Այն տարածքները, որոնց մասին բարձրաձայնում է Ադրբեջանը, դե յուրե Հայաստանի տարածքում չեն և չեն եղել»,-մասնավորապես՝ գրել է Տարոնն ու հայրենատեր լինելու վերաբերյալ կոչերը գնահատել որպես պատերազմի մեջ երկիրը ներքաշելու փորձեր:

Արդյոք արժե՞ մանրակրկիտ գնահատական տալ այս արարածին, եթե իրականում նրա միջոցով խոսել է Նիկոլը: Թերևս միայն թուրքը կարող էր հայ եկեղեցին անվանել կաթողիկոսի կուսակցություն, ինչն ինքնին խոսում է այն մասին, թե ում հետ գործ ունենք՝ ի դեմս ՔՊ-ական խաժամուժի ու նրանց «ֆեյքերի»:

Ինչ վերաբերում է հայրենատեր լինելու, դավաճան ու ստոր չլինելու վերաբերյալ կոչերը որպես երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձ ներկայացնելուն, ապա հարց է առաջանում՝ եթե վաղը Իլհամը ցանկանա թակել Տարոնի ննջասենյակի դուռը՝ իրականացնելու իր կեղտոտ ֆանտազիաները՝ չբացելու դեպքում սպառնալով պատերազմով, Տարոնը բացելո՞ւ է իր սենյակի դուռը՝ համապատասխան պոզա ընդուելով: Հա, երևի նայելու է՝ տեսի՝ Նիկոլն ինչ իշմար է տալիս,ո ր կողմնորոշվի ու հասկանա՝ ինչ ստատուս խետք է գրի սոցցանցերում, որ արդարացնի Իլհամի սեռական ակտը:

Որքան ցավալի է այն գիտակցումը, որ Հայաստանի նման երկիրը ղեկավարում են նամուս ու թասիբ չունեցող այս գոյանքները…
Փաշազադեն միացավ ՔՊ-ին


Եկեղեցու նախորեի հայտարարոթյունը, պարզվում է, չեն մարսել ոչ միայն ՔՊ-ականները, որոնք, մեկը մյուսին հերթ չտալով, սկսել են հաձակվել եկեղեցու վրա, այլև, որ միանգամայն սպասելի էր, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադե Ալլահշուքյուրը. սա էլ, երկրորդելով ՔՊ-ականներին, ՀԱԵ-ին մեղադրել է ռևանշիզմի քարոզի համար՝ հայտարարելով, թե «նրանք» չեն հաշտվում այն փաստի հետ,որ Ադրբեջանը «ազատագրել է իր» հողերը։ «Ղարաբաղն ադրբեջանական հող է»,-հայտարարել է Իլհամի աչքունքին նայող Փաշազդեն՝ բացահայտելով ոչ այնքան իր, որքան հայաստանյան իշխանությունների էությունը:

Այս մարդն ադրբեջանցի է, Իլհամին նվիրված մուսուլման առաջնորդ, ուստի միանգամայն բնական է, որ նման հայտարարությամբ կարող էր հանդես գալ՝ թշնամուն վայել բառապաշարով:

Ողբերգությունը Փաշազադեի հայտարարությունը չէ, այլ՝ այն, որ նրա խոսքերում նկատվում է ՔՊ-ի ազդեցությունը, լեքսիկոնը. հենց Հայաստանը քանդողներն են, չէ՞, եկեղեցուն ու հայրենասիրական ուժերին մեղադրում ռևանշիզմի համար, իսկ Նիկոլն էլ՝ ԱԺ ամբիոնից հայտարարում՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի տերիտորիաներն են Ադրբեջան և վերջ:

Սեփալան գլխին մի կոպեկի խելք ունեցող ցանկացած մեկը կհասկանա ողբերգության այն տիտանական մասշտաբը, որի մեջ հենց հիմա գտնվում է Հայաստանը. երբ ոխերիմ թշնամուդ ու իշխանություններիդ խոսույթը դառնում է նույնը, ընտրված թիրախները՝ նույնական, հասկանում ես, թե որքան խորը փոսում է հայտնվել Հայաստանը, որից դուրս գալու ճանապարհ, այնուամենայնիվ կա. 2024-ին պետք է գա Նիկոլի իշխանության վերջը, որ հառնեն Հայաստանն ու Արցախը, հակառակ դեպքում վաղը Ալլահշուքյուրը կարող է դառնալ բոլորիս հոգևոր առաջնորդը՝ Նիկոլի «բարձր» հովանու ներքո:
Իլհամին Նիկոլն է «նավոդկան» տվել

Բացառապես ադրբեջանական նարատիվներով ԱԺ ամբիոնից հանդես եկող Նիկոլը հայտարարել է, թե նյութեր ունեն՝ փաստող այն մասին, որ ԼՂ վերնախավը պլանավորել էր Հայաստանում իշխանություն վերցնել:

«Այսօր մենք նյութեր ունենք, թե որն էր իրենց պլանը, ասում են՝ լավ այստեղ չի լինում, կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք, ի՞նչ է եղել որ»,-մասնավորապես՝ հայտարարելէ Նիկոլը՝ ընդդիմությանը մեղադրելով այդ գաղափարը ողջունելու համար:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տուն վերադարձնելու հարցը հայ ժողովրդի պատվի հարցն է, և սա չի քննարկվում: Բայց արդյոք արժե՞ ինչ-որ բան ակնկալել մի իշխանությունից, որն այսպես է մտածում: Նիկոլը, փաստորեն, նույնիսկ այս իրավիճակում հենց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեջ է տեսնում իր համար քաղաքական վտանգ, ուստի մտածել, թե ներկայիս ՀՀ-ն կարղ է բավարար ջանքեր գործադրել՝ գերյալներին տուն վերադարձնելու համար, միամտություն է: Ավելին՝ կասկած չկա, որ Իլհամը հենց Նիկոլի խնդրանքով է Արցախի լիդերներին բանտել, որպեսզի հանկարծ չվտանգվի ՔՊ-ի իշխանությունը, որպեսզի թուրքը շարունակի հայկական հողեր կլանել: Այսօր, արդարև, Իլհամն է Նիկոլի իշխանության երաշխավորը, նա է ՔՊ-ի իրական տերը:

Եթե չլինի իշխանափոխություն, Արցախի ռազմաքաղաքական լիդերների դերում հայտնվելու են հայաստանցիները՝ գերի տարվելով Բաքու:
«Ասկյար Հրաչիկը» տեղյակ չէ՞ փեսայի իրական ռեյտինգից

Նիկոլի աներձագ «Ասկյար Հրաչիկը» հայտարարել է, թե իբր ընդդիմությանը քիչ մարդ է միանում, քանի որ այս իշխանություններին ընտրել է ժողովուրդը՝ ի տարբերություն 2018-ի. նախկին իշխանություններին չէր ընտրել ժողովուրդը, այդ իսկ պատճառով էլ, ըստ նրա, ընտրություններից շատ կարճ ժամանակ անց ժողովուդրը դուրս եկավ փողոց: Միաժամանակ Հրաչիկը պնդել է, թե այսօր երկրում իշխանափոխության պահանջարկ չկա:

Իշխանափոխության պահանջարկի լինել-չլինելու մասին ապրիորի դատողություններ անող Հրաչիկը տեղյա՞կ է սոցիոլոգիական հարցումների արդյունքների մասին, ընդ որում՝ նախևառաջ իշխանությունների կողմից պարբերաբար անցկացվող հարցումների, որոնք, ինչպես մյուս հարցումները, փաստում են այն մասին, որ Նիլոլի հեղինակությունն հասել է շրիշակի մակարդակի. 10%-ը փաստացի չի գերազանցում: Հարց՝ ինչպե՞ս կարող է վարկանիշ չունեցող իշխանությամբ որևիցե երկրում հանրային պահանջարկ չլինել իշխանափոխությունը:

Մյուս կողմից՝ հույժ կասկածելի է թվում Հրաչիկի՝ 2018-ի մասին արած հայտարարությունը, քանի որ ով-ով, բայց նա պետք է որ իմանա, թե իրականում ինչ ուժերի շնորհիվ էր, որ Նիկոլի ցույցերը հետզհետե սկսեցին դառնալ բազմամարդ, աշխարհաքաղաքական որ կենտրոնների մտահղացմամաբ էր, որ իրենց հաջողվեց Հանրապետութան հրապարակը դարձնել մարդաշատ: Եթե իսկապես 2017-ին մարդիկ ընտրած չլինեին այսօր ընդդիմություն հանդիսացող ուժերին, Նիկոլը հեղափոխություն անելու համար օտարների օգնության կարի՞քն էր զգալու: Չէ՞ որ նա իրեն իշխանության բերողների ձեռքին այսօր գերեվարված խաղալիք է դարձել՝ պարտավորվելով ցանկացած գնով պարտքը վերադարձնել՝ հազարավոր ջահել էրեխեքի արյան հաշվին սև խավիար ուտելու:

Չլինեին գերտերությունների աշխարհաքաղաքական պլանները, Հրաչիկը ցայսօր շարունակելու էր ադրբեջանցի ասկյարների դերեր խաղալ տարբեր պրոյեկտներում՝ բարերում «պիվա» խմելու համար:
Նիկոլի «զեմլյակը» կասկածի տակ է դրել Հայաստանի ճանապարհների պատկանելիության հարցը

Նիկոլի ՔՊ-ական «զեմլյակ» Ղալումյան Վահիկը կասկածի տակ է առել Հայաստանի սուվերենությունը գոյություն ունեցող ճանապահների ու մայրուղիների նկատմամբ: Մասնավորապես՝ հարցին՝ ինչպե՞ս է 30 տարի հայկական կողմն օգտագործել Գորիս-Կապան ճանապարհը, եթե այն տեղ-տեղ մերը չէ՝ ըստ ՔՊ-ականի, վերջինս արձագանքել է.«Եկեք այդ մասին երկար չխոսենք: Դա մեր իշխանության օրոք չի որոշվել. դա միշտ էլ այդպես է եղել։ Եթե այդ ճանապարհներն օգտագործել ենք, դա չի նշանակում, որ իրավունք ենք ունեցել»:

Փաստորեն՝ տասնամյակներ ի վեր Հայաստանը հանցագործությո՞ւն է գործել Ադրբեջանի դեմ: Կա՞ մի լեգիտիմ քարտեզ, որով կապացուցվի Նիկոլի «զեմլյակ» պատգամավորի խոսքերը, կփաստվի, որ ՀՀ քաղաքացիները հանցագործություն են գործել Սյունիքում կամ Սյունիքով տեղաշարժվելիս:

Մնում է հասկանալ՝ երբ է գալու Երևանի հերթը: Մի օր էլ ՔՊ-ականները կարթնանան ու կհայտարարեն, որ մենք իրավունք չենք ունեցել՝ Երևանը համարելու Հայաստանի մայրաքաղաք, քանզի այստեղ ասենք 19-րդ դարում Իլհամի նախնիներն են ապրել: Կասեն ու Իլհամին կտան իրավունք՝ հայությանը դատի տալու ու Երևանի պատկանելիությունը վիճարկելու՝սպառնալով պատերազմով:

Կարծում եք՝ այդ օրը չի՞ գա: Դուք անուղղելի ռոմանտիկ եք…
Այս զեկույցն առաջինը պետք է կարդան ՔՊ-ականները

Հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Nations in Transit 2024» ամենամյա զեկույցը՝ Արցախում կատարվածը որակելով որպես էթնիկ զտում ու արձանագրելով՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալ ՀՀ գոյությանը միջազգյին դերակտարների սառն անտարբերության ներքո:

Այս զեկույցը պետք է առաջին հերթին կարդան ոչ թե օտարները, այլ՝ ՔՊ-ականները՝ ի դեմս ապրիլի 10-ին ԱԺ ամբիոնից ադրբեջանական նարատիվներ պարտադրած Նիոլի: Ի տարբերություն օտարների Նիկոլը չի ցանկանում տեսնել ակնհայտը, փաստը, որ Բաքուն պատրաստվում է երկրի երեսից ջնջել Հայաստանը՝ ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը: Նիկոլը դեռ շարունակում է հուսալ, որ կկարողանա Իլհամին պարտադրել միայն իրեն հայտնի խաղաղության օրակարգը, եթե տա այն ամենը, ինչ որ ուզում է թշնամին: Մինչդեռ աշխարհն արձանագրում է հակառակը՝ Բաքուն չունի ցանկություն՝ հաշտության գնալու Հայաստանի հետ, քանզի տարված է ծավալապաշտական գաղափարներով՝ օգտվելով աշխարհում առկա քաոտիկ վիճակից:

Ձեզ թվում է՝ Նիլոլն իրականում տեղյակ չէ՞ Բաքվի պլաններից: «Freedom House»-ից և մյուսներից հազար անգամ շատ բան գիտի, ուղղակի հանրությանն է թմրեցնում՝ խոսելով անիրական խաղաղությունից՝ ժողովրդին գլխովին զինելու ու առաջիկա պատերազմին պատրաստելու փոխարեն:
Լեզվի սայթաքո՞ւմ, թե՞ ենթագիտակցաբար արված ինքնախոստովանություն

ԱԺ-ում արձագանքելով ՔՊ-ականներից մեկի՝ սահմանազատման ու սահմանագծմանն առնչվող հարցին՝ Նիկոլը բավական ուշագրավ «սայթաքում» է թույլ տվել՝ հայտարարելով.«Ինչ որ ադրբեջանական ա, ուրեմ պետք ա լինի Ադրբեջանի հսկողության ներքո, ինչը Հայաստանինն է, ուրեմ պետք ա լինի Ադրբեջանի հսկողության ներքո»: Ճիշտ է՝ հետո նա փորձել է ուղղել իր սխալն այն բանից հետո, երբ ԱԺ-ում սեփական թիմակիցների կողմից արժանացել է նկատողության:

Բայց արդյոք այս ուշագրավ դրվագը ճիշտ կլինի՞ համարել բացառապես լեզվական սայթաքում, թե՞ իրականում Նիկոլը ենթագիտակցաբար բացահայտել է իր ծրագրերը՝ հախուռն ելույթի ընթացքում: Բանն այն է, որ ներկայիս իրականությունն ու պրոցեսների տրամաբանությունը ավելի շատ խոսում է այն մասին, որ իրականում լեզվական սայթաքում պետք է համարել հենց այն միտքը, որ ինչ որ Հայաստանինն է, պետք է լինի Հայաստանինը. գետնի վրա առկա փաստերը դա են հուշում՝ Արցախից՝ Բաղանիս Այրում ու Տիգրանաշեն, որի հերթը հետո է գալու:

Թող ոչ ոք չկասկածի՝ Նիկոլի լեզվական սայթաքումը շուտով կյանքի է կոչվելու ռեալ կյանքում, ու Հայաստանում հարկահանությամբ սկսելու է զբաղվել Իլհամը՝ «մեծ Ադրբեջանի» բյուջեն հարստացնելով:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի օրգազմ կապրեն Դավոյան Արփոն ու Կարապետյան Մարիշը, եթե Էրդողանը բացի սահմանը

Նիկոլը, ԱԺ-ում խոսելով ՀՀ-Թուրքիա հարաբերութունների մասին, հայտարարել էր, թե Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, և իրենք պետք է շարունակեն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Հարց է առաջանում՝ դարակազմիկ ո՞ւմ համար: Ում-ում, բայց հաստատ հայ ժողովրդի համար դարակազմիկ նշանակություն այդ սահմանի բացումը չի կարող ունենալ՝ նկատի ունենալով Թուրքիայի այն խորքային թշնամանքը, որ տածում է այդ պետությունը երկար դարերի ընթացքում: Դարակազմիկ կարող է դառնալ հենց Թուրքիայի համար, որի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես արհեստածին, իրեն խոչընդոտելու համար մտահղացված ինչ-որ պետություն, որը ենթակա է ոչնչացման, իսկ հայերս էլ՝ Կովկասից վտարման: Եթե սահմանը բացվեց, ինչը տեսանելի ապագայում թերևս այնքան էլ հավանական չի թվում, ապա միակ սուբյեկտը, որ Հայաստանում շահելու է, ՔՊ-ն է լինելու, որի ներկայացուցիչների համար սահմանի բացումը կամ,որ նույնն է, Թուրքիայի կողմից Հայաստանի կլանումը կդառա միակ երաշխիքը՝ հետագայում չդատվելու: Ավելին՝ իշխանությունները պատրաստ են Հայաստանի կեսից շատն էլ գցել Իլհամի գրպանը, միայն թե Թուրքիան բացի սահամանը՝ իրենց իշխանությունն այստեղ հավերժացնելու: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի օրգազմ կապրեն ասենք Դավոյան Արփոն ու Կարապետյան Մարիշը, եթե Էրդողանը բացի սահմանը…

Մազալուն, գիտե՞ք, որն է: Այն, որ սահմանի բացումը որպես դարակազմիկ իրադարձություն է որակում մի անթրաշ սուբյեկտ, որը 44-օրյայի ժամանակ ի լուր աշխարհի հայտարարում էր, թե Թուրքիան հայերիս երկրորդ անգամ ցեղաապնելու մտայնություն ունի…
Պատմական Հայաստանի դեմ Թուրքիայի պայքարը բառիգները տեղափոխել են Հայաստանի տարածք

Փորձելով զարգացնել շեֆի՝ իրական ու պատմական Հայաստանների միջև սեպ խրելուն միտված մանիպուլյատիվ խոսույթը՝ նիկոլական բառիգ Հովհաննիսյան Արթուրը, մեղադրելով ընդդիմությանը Հայաստանը երրորդ երկրների համար մանրադրամ դարձնելու փորձերի համար, պնդել է, թե նախկին իշխանությունը, որ այժմ ընդդիմություն է, ՔՊ-ին ատում է այն պատճառով, որ այն իրական Հայաստանի պաշտպաններն են՝ ի տարբերություն պատմական Հայաստանի համար մարտնչող ընդդիմության:

Իրական Հայաստանի ու պատմական Հայաստանի միջև սեպ խրելուն միտված այս ամբողջ պոռնոգրաֆիան, որին ականատես ենք դառնում Նիկոլի ու ՔՊ-ականների կատարմամբ, բացառապես Թուրքիայում ձևավորված օրակարգ է: Թուրքիան վախենում է պատմաական Հայաստանից այն պարզ պատճառով, որ այն Արևմուտքում տարածվում է առնվազը մինչև ներկայիս Ադանայի սահմաններ, իսկ Արևելքում՝ Կասպիցի ափ: Հետևաբար՝ պատմական Հայաստանը Թուրքիայի համար մահացու վտանգ է, որի դեմ այդ երկիրը պայքարում է արդեն մի քանի դար:

Հիմա այդ պայքարը տեղափոխվել է բուն Հայաստանի տարածք, որտեղ իշխանության բերված մանկլավիկները փորձում են պետության ամենաբարձր ամբիոնից հնչեցնել Էրդողանի նարատիվները՝ հանրությանն էշի տեղ դրած:

Եթե ՔՊ-ն իրական Հայաստանի պաշտպանն է, բա ինչո՞ւ է Իլհամը հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր օկուպացրել Հայաստանից ու ստիպում Նիկոլին հրաժարվել այդ հողերը հետ բերելու մտքից: Կամ մի՞թե հնարավոր է պահպանել իրական Հայաստանի ամբողջականությունն ու գոյության իրավունքը, եթե չես պայքարում պատմական Հայաստանի տեսլականի համար: Այդպես մտածեցին, որ Արցախից զրկվեցինք՝ այն տալու ու հանգիստ ապրելու խաբկանքով տարված: Այսօր Իլհամը Երանի պատկանելիությունն է վիճարկում, վաղն էլ մայրաքաղա՞քն են բառիգները պատմական հռչակելու՝ փռելով այն թուրքի ոտքերի տակ:

Ինչո՞ւ, դեռ ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է՝ ինչ է լինելու, եթե բառիգներն առաջիկայում չհայտնվեն ճաղերի հետևում:
Գռզոն՝ հանուն արցախցիների՞

Գռզոն ԱԺում միտք է հղացել՝ առաջարկելով հոգալ արցախցիների բնակարանային կարիքները: «ՀՀ-ում կան անավարտ շենքեր և շինություններ, բնակարանի տեսքով կառույցներ, սովետական ժամանակ կոչվում էին Այգեգործական ընկերություններ, և գործարանները տալիս էին տարածքներ, իսկ մարդիկ կառուցում էին: 30 տարի է՝ դրանց մեծ մասն անավարտ վիճակում են: Հիմա առաջարկում եմ դրանց մի մասը, որը որ հարմար է, տրամադրենք ու հարմարացնենք Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց»,-առաջարկել է Գռզոն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մկրտչյան Նարեկին:

Սկզբունքորն Գռզոն վատ միտք չի առաջարկել. առաջարկը և՛ պրակտիկ է, և՛ մարդսիրական իմաստով ողջունելի: Բայց հարց է առաջանում՝ որքանո՞վ է իշխանություններին ձեռնտու արցախցիներին խրախուսելը՝ մնալու Հայաստանում, եթե հայտնի է, թե ինչ վերաբերմունք ունի Նիկոլը թե՛ արցախցինեի, թե՛ Արցախի պետական ինստիտուտների հանդեպ: Նիկոլի քաղաքական շահերից չի բխում որևէ արցախցու գոյություն Հայաստանի ներսում, ուստի կարծել, թե Գռզոյի առաջարկին ընթացք կտան, կլինի միամտություն:

Իսկ Գռզոն անկե՞ղծ է, թե՞ ընդամենը փորձում է մարդասեր կամ արցախասեր թվալ՝ սեփական իմիջին դրական երանգ հաղորդելու: Հաշվի առնելով, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, հարցի պատասխանն ինքնըստինքյան պարզ է:
Իլհամի եվնուխը

Ի թիվս այլ հերյուրանքների Նիկոլն ԱԺ ամբիոնից մի շատ վտանգավոր հայտարարություն է արել՝ ջուր լցնելով հայ ժողովրդի թշնամիերի ջրաղացին. ասել է, որ հայոց պատմությունն աղավաղված է, և այսուհետ իրենք են պատրաստվում գրել այն՝ ունենալու ոչ թե հորինածին, այլ իրական պատմություն: «Այսօր մենք ենք գրում մեր պատմությունը, որովհետև մենք պատմություն գրել էլ չգիտենք, որովհետև մեզ թույլ չեն տվել մեր պատմությունը գրել, ասել են մենք կգրենք, կտանք, կարդացեք, անգիր արեք և պատմեք…: Էն մեծանունները, որ դնում եք, էդ բոլոր մեծ անունները ուղիղ կապով կապված են կայսրության հետ և կայսրության սոցիալ հոգեբանության և ավանդույթի մեջ են»,-հայտարարել է ԱԺ ամբիոնից մեծանուն պատմագիր դառնալու փորձեր անող Նիկոլը՝ հավելելով՝ իրենք են այսօր գրում մեր պատմությունը, հենց ԱԺ դահլիճում է պատմությունը ստեղծվում, կերտվում:

Գիտե՞ք՝ ով է կասկածի տակ դնում հայոց մեծ պատմագիրների հայտնած ճշմարտություններն ու ասենք հայ ժողովրդի ծագումնաբանության մասին հայտնի իրականությունը: Թուրքը: Նիկոլին լսելիս տպավարություն է ստեղծվում, թե լսում ես ոչ թե Հայաստանի ղեկավարի, այլ ասենք BAKU TV-ով հեռարձակվող ինչ-որ հակահայկական հաղորադման վարողի, որը փորձում է ապացուցել, թե հայերն իրականում քոչվորեր են, իսկ Երևանն էլ մերձկասպյան թաթարների պատմական մայրաքաղաքն է՝ զավթված վաչկատուն հայերի կողմից:

Նիկոլն ակնհայտորեն ցանկանում է դեկապիտացիայի ենթարկել հայությանը՝ բոլորիս գլխում անասնակեր լցնել, ինքնությունից զրկել: Նիկոլը թուրքերի համար լուծում է կարևորագույն քաղաքական հարց՝ լեգիտիմացնելու ապագայում Երևանի նվաճումն ու հայերին Կովկասից քշելու թուրքական ծրագրերը:

Բայց հայերն այս իրավիճակում այլընտրանք ունեն՝ Նիկոլին իշխանությունից քշելը, իսկ եթե չհաջողվի, շուտով դառնալու ենք թուրքերի եվնուխները՝ անդամահատված:
Ո՞վ է Նիկոլի քեռին

ԱԺ ամբիոնից Նիկոլը փորձել է հերքել ակնհայտը. պնդել է թե ինքը մանուկ հասակում շոկոլադի պրոբլեմ չի ունեցել: «Լսեք, իմ վարչապետության օրոք իմ ընտանիքի անդամը դատվել է: Այսինքն՝ ի՞նչ, դուք մտածում եք՝քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ չի տվել,հիմի վարչապետ եմ դառել վրե՞ժ եմ լուծում: Նախ քեռին շոկոլադ տվել ա.սլսեմք դրանից…»,-հայտարարել է Նիկոլը՝ փորձելով քողարկել ակնհայտը:

Նիկոլի խոսքերից հորդում են նրա հոգեբանական կոմպլեքսները: Որքան էլ նիկոլ լինես, բայց մեկ է՝ մարդ ես, ուստի բնական է, որ ազգիդ թշնամու պատվերները կատարելիս կարող է հոգեբանական դիսկոմֆորտի մեջ հայտնվես՝ չիմանալով՝ ինչպես քեզ արդարացնես: Նիկոլի՝ շոկոլադի ու քեռու մասին ասքը պետք է որպես ինքնարդարցման մի ճղճիմ փորձ դիտարկել, որը, սական, նրանից անկախ ձեռք է բերում հակառակ նշանակությունը:

Ո՞վ է Նիկոլի քեռին՝ ահա հարցերի հարցը: Քեռիներ Նիկոլը շատ է ունեցել՝ կախված իրավիճակից, և երբ նրա կյանքում իրավիճակ է փոխվել, մի քեռին փոխարինել է մյուսին՝ ժամանակի ընթացքում կրկնելով իր նախորդի ճակատագիրը: Հիմա քեռին Իլհամն է, պապան էլ՝ Էրդողանը, ու նրանք են Նիկոլին շոկոլադ տվողը՝ քաղցրացնելու Աննայի բերանը: Դրա փոխարեն Նիկոլը պարտավորվել է վերջ տալ Հայաստանի գոյությանը ցանկացած՝ նույնիսկ սեփական կյանքի գնով: