Yerevan Times
59 subscribers
14 photos
1 video
13 links
Owned by Kamo Abazyan

📞 +41 76 675 28 74

📍Zürich, Switzerland 🇨🇭
Download Telegram
Պեսկովը հասկացրել է, որ Նիկոլի մյունխենյան հայտարարություներն անպատասխան չեն մնա

Գերմանիայում գտնվող Նիկոլի՝ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններն անպատասխան չի թողել Պուտինի խոսնակ Պեսկովը, որ հայտարարել է՝ Ռուսաստանն ու Հայաստանը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն Ուկրաինայի վերաբերյալ, և Մոսկվային քաջ հայտնի է այդ դիրքորոշումը, բայց իրենք համառորեն կշարունակեն բացատրել սեփական իրավացիությունը:

Պեսկովը, իհարկե, փորձել է չխախտել դիվանագիտական էթիկան՝ հասկացնելով, սակայն, որ Մոսկվան լսել ու հետևություններ է արել Նիկոլի՝ Արևմուտքին հաճոյանալու փորձերից, իսկ թե կոնկրետ ինչ հետևույթուններ է արել, կարող է պարզ դառնալ Իլհամի սահմանային ակտիվությունից կամա սենք «Ջերմուկի» որակից:

Խնդիրն այն է, որ պրակտիկան մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ Նիկոլի՝ Մոսկվային ուղղված դեմարշները, որպես կանոն, չեն մնում առանց պատասպան. Իլհամի ձեռամբ երբեմն հենց Կրմելն է Երևան իր «ողջույնները» հղում, իսկ ահա Արևմուտքը, որպես կանոն, ընդամենը հայտարարություներով է բավարարվում՝ ցույց տալով, թե գետնի վրա Կովկասում ով է հարցեր լուծում:

Այս կոնտեքստում հարց է առաջանում՝ որքանո՞վ են Նիկոլի մյունխենյան հայտարարությունները նպաստում Հայաստանի սահմաններին նոր էսկալացիան կանխելուն: Նիկոլի հայտարարությունները կարո՞ղ են օգնել, որպեսզի Հայաստանի խնդիրներն իսկապես սկսեն հուզել Արևմուտքին, որ ցանկության դեպքում, իհարկե, ունի բավարար գործիքակազմ՝ զսպելու Իլհամին, բայց չի անում: Ինչո՞ւ չի անում, Հայատսանից ավելի՞ն է սպասում, թե՞ իրականում չի ցանկանում լրջորեն նեղացնել Բաքվին՝շատ լավ հասկանալով Ադրբեջանի ստրատեգիական նշանակությանը Թուրանի կառուցման, Միջին Ասիայից էներգակիրների ներկրման ճանապարհին:

Ստացվում է՝ Նիկոլի արկածախնդիր քաղաքականության պատճառով Հայաստանը զրկվում է դաշնակցիներից՝ խրտնած «ցլերի» առջև միայնակ մնալով:
Նիկոլը վերահաստատեց՝ նամուս չունի

Մյունխենում ուղիղ ձևակերպված հարցին՝Արցախը կորցնելուց, այդքան ձախողումներից հետո արդյոք ունե՞ք համարձակություն՝ հրաժարական տալու և հեռանալու քաղաքական դաշտից ընդհանրապես, Նիկոլը բացասական պատասխան է տվել ու ասել.«Շատ քաղաքական ուժեր կան, որ պահանջում են, որ հեռանանք, սակայն մենք մանդատ ենք ստացել ժողովրդից: Բայց մենք դա չենք կարող անել պարզ պատճառով, որովհետև մենք ժողովրդից ստացել ենք իշխանություն, մանդատ և եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը»:

Այսպիսով՝ Նիկոլը կրկին վերահաստատում է այն՝ բոլորին հայտնի ճշմարտությունը, որ նամուս չունի: Ընդ որում՝ նամուս չունենալու հանգամանքը նա փաստացի արդարացրել մի բանով, որը վաղուց գոյություն չունի. ժողովուրդը Նիկոլին 2021-ին մանդատ էր տվել ոչ թե Արցախը թրքացնելո, այլ արցախցիների իրավունքների համար պայքարելու:

Նիկոլը,փորձելով ճամարտակել, չի հասկանում,որ ցանկացած իշխանություն անմիջապես զրկվում է իր լեգիտիմությունից, եթե նրա կողմից վարվող քաղաքականությունը ոչ արդյունավետ է, ձախողված ու ծառայում է ոչ թե սեփական ժողովրդի, այլ թշնամու շահերին: Փաստ է, որ Նիկոլի քաղաքականությունը հենց այդպիսին է, քանի որ եթե չլիներ այդպիսին, այսօր Արցախը հայաթափված չէր լինի, Հայաստանի գլխին էլ կործանարար, տոտալ պատերազմի վտանգը կախված չէր լինի, Հայաստանից չէին փախչի, մեր երկիրն անդաշնակից չէր մնա՝ վերածվելով փալասի,երբ նույիսկ զինվորներին են զրկում ինքնապաշտպանվելու իրավունքից:

Նիկոլն էլ է, իհարկե, հասկանում, որ իր կողմից բերվող փաստարկները որևիցե քննադատութան չեն դիմանում, բայց նա թքած ունի, թե ինչ են իր մասին: Այս մարդն իր կուրատորների կողմից հստակ հանձնարարություն ունի ու շատ լավ գիտակցում է, որ իր իշխանությունը բխում է հենց նրանցից, այլ ոչ թե ժողովրդի տված մանդատից: Ահա հենց այս փաստի գիտակցումն է,որ Նիկոլի «բերանը լեզու է դնում», այս իրողությունն է, որ տալիս է նրան «դուխ»՝ ինչ-որ բաներ հոխորտալու:
Անդոնը չի կարողացել պատշաճորեն հակադարձել Սերժ Սարգսյանին

Արձագանքելով օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Սահմանադրական փոփոխությունների գնալով՝ ՔՊ-ական իշխանությունը ջանում է արհեստականորեն երկարաձգել իր իշխանության ժամանակը՝ Անդոնը հայտարարել էր.«Մեր իշխանության ժամանակը մեզ տվել է ժողովրդի քվեն»:

Անդոնի հայտնած այս նույն միտքը շտապել է արտահայտել նաև Նիկոլը՝ Մյունխենում՝ այդպիսով պատասանելով այն հարցին, թե չի՞ ցանկանում վերջապես հրաժարական ներկայացնել ու փասափուսեն քաշել-թռնել: Ժողովրդի քվեի վերաբերյալ այս հեքիաթը նաև այլ ՔՊ-ականներ էլ են պարբերաբար տարբեր հարցազրույցներում շահարկել՝ այդպիսով արդարացնելով իրենց ամենաանտանելի ու ճակատագրական ձախողումները:

Ակնհայտ է, որ Անդոնը չի կարողացել պատշաճորեն հակադարձել Սերժ Սարգսյանին՝ կրկնելով ծեծված ու հնամաշ թեզը: Հենց որ ՔՊ-ականները նեղն են ընկնում, ժողովրդի օգնությանն են դիմում՝չցանկանալով ըմբռնել, որ այսօր այդ ժողովուրդը մեծագույն հակակրանք է իրենց հանդեպ տածում:

Առավել քան ակնհայտ է, որ այսօր ՔՊ-ն կորցրել է իր լեգիտիմությունն ամբողջովին. ՔՊ-ին քվե չէին տվել, որ Իլհամն Արցախն անպատիժ կերպով ցեղասպանության եթանրկեր, Նիկոլն էլ կանգներ ու ասեր՝ ոչ մի էթնիկ զտռում էլ չի եղել: Միայն այդ հանգամանքը բավական է, որպեսզի անդոններին ցից հանեն ու արգելեն տալ ժողովրդի անունը, արգելեն ժողվորդի կամքից անկախ «ժողովուրդ» բառը բանավեճային ռեսուրս դարձնել:

Այս ամենի մասին գիտեն նաև ՔՊ-ի ներսում, ինչպես նաև գիտեն այն ճշմարտությունը, որ եթե արհեստականորեն չերկարաձգեն իրենց իշխանությունը, ապա իրենց վերջը կարճ ժամանակ անց վրա կհասնի, իսկ համաժողովրդական դատաստանից խուսափել չի ստացվի: Դրա համար որոշել են կպնել Սահմանադրութան յախից՝ կատարելով Իլհամի ցանկությունները: Իլհամն է այսօր անդոնների քաղաքական ռեսուրսը, ինչի հետևանքով մահու չափ հյուծվել է Հայաստանի պետութունը՝ վերածվելով յուրատեսակ տուռնիկի:

Բայց ո՛չ նոր Սահմանադրությունը, ո՛չ էլ Իլհամն Անդոնին չեն փրկելու, և գալու է հատուցման ժամը շատերի համար անսպասելի կերպով:
Նիկոլը Մյունխենում թամաշա է դարձել

«Հայ համայնքի նեկայացուցիչների» ու Նիկոլի միջև կայացած հանդիպման վերաբերյալ բավական հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ թե՛ մամուլը, թե՛ այդ հանդիպմանը ներկա որոշ մասնակիցներ հայտնում են, որ Նիկոլի հետ հանդիպման գնացած մարդկանց մեծ մասը կապ չի ունեցել հայ համայնքի հետ, և նույնիսկ մի քանի տասնյակ հոգու հանդիպման բերելը Նիկոլի համար իսկական փորձության է վերածվել. ստիպված են եղել Երևանից գնացածներով սենյակը լցնել, այդ թվում՝ այս օրերին Գերմանիայում գտնվող մի քանի սորոսականներով։ Ի դեպ՝ ըստ տեղեկությունների՝ այս պատճառով գերմանիայում ՀՀ դեսպան Ենգիբարյան Վիկտորի գլխին Նիկոլը «շան լափ է թափել»՝ ստիպելով թերևս փոշմանել որ Գերմանիայւոմ ՀՀ դեսպան է ժամանակին կարգվել:Այսինքն՝ Հայաստանի վարչապետ աշխատող մարդը հազարից մեկ եկել-հասել է Գերմանիա, բայց տեղի կարևորագույն հայկական կառույցները, Առաջնորդարանը չեն մասնակցել հանդիպմանը:

Բնավ առաջին անգամ չէ, որ գտնվելով երկրից դուրս՝ Նիկոլը բախվում է նման խնդրի. նրան բոյկոտում են և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում ու Ռուսաստանում, որտեղ նրան բնական դավաճան են համարում՝չցանկանալով շնչել նրա հետ միևնույն օդը միևնույն սենյակում:

Նիկոլի տեսանկյունից Գերմանիայում կատարվածը, իհարկե, աղետ է, բայց ա՛յ հայերի դիտակետից՝ հուսադրող երևույթ. իշխանությունները չունեն ռեսուրս ո՛չ ներսում, ո՛չ դրսում, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազատագրումն օկուպացիոն ռեժիմից շատ ավելի սահուն ու հեշտ է տեղի ունենալու,երբ գա վճռական պահը:

Գաղտիք չէ,որ 2018-ի հեղափոխությունը տեղի ունեցավ նաև սփյուռքահայության մեծամասնության ջատագովությամբ նաև: Բայց այսօր այդ ռեսուրսից մի մազ անգամ չի մնացել: Այդ ռեսուսրը կտրուկ անկում ապրեց 44-օրյա պատերազմից հետո, իսկ իր վերջին հասավ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո, որը Նիկոլը նույնիսկ էթնիկ զտում չորակեց:

Բայց մի՞թե Նիկոլին այս ամենը հուզում է, եթե ՔՊ-ի իշխանության աղբյուրը բացառապես օտարերկրյա հատուկ ծառայություններն են վաղուց դարձել…
ՔՊ-ի ներսում իրավիճակը լարված է

Լուրեր կան այն մասին, թե ինչ ներքին մթնոլորտ է տիրում ՔՊ-ի ներսում: Պարզվում է՝ ՔՊ-ի ներսում «մատնիչ ինստիտուտներ» են գործում,իսկ Նիկոլին գլխավոր գործ տվողներն են բառիգ Հովհաննիսյան Արթուրը, Կոնջորյան Հայկոն, Պապոյան Գևորը, Դավոյան Արփոն, Անդոնն ու «Դդում Արայիկը»:

«Գործ տալը» Նիկոլի սիրած զբաղմունքն է. տարբեր ժամանկերում տարբեր իրավապահ օղակներին գործ տալով է նա կարիերա արել ու շարքային լրագրողից մի ողջ երկրի վարչապետ դարձել: Ելնելով սեփական փորձից՝ Նիկոլը կարծում է, թե գործ տալով-վերցնելով կարելի է շատ բաների հասնել, ուստի որոշել է անգամ իր թիմակիցներին նման կերպ թիրախավորել:

Բայց արդյոք «գործ տալու» ինստիտուտի կատարելագործումը կարո՞ղ է ելք լինել, եթե նկատի առնենք այն, որ ՔՊ-ի ներսում իսկական դժոխային մթնոլորտ է ստեղծվել. ՔՊ-ականները վախենում են մեկը մյուսի մոտ «սիրտը բացել», քանի որ միմյանց մեջ տեսնում են Նիկոլին պոտենցիալ «գործ տվողներ»:

ՔՊ-ի ներսում ստեղծված նման ներթիմային իրավիճակը, որ պարզ վկայությունն է Նիկոլի թուլացած դիրքերի, կարո՞ղ է ներքաղաքական կյանքում գործոն դառնալ:

Հայաստանում իշխանափոխության եղանակներից մեկն էլ ԱԺ-ի կողմից Նիկոլին անվստահություն հայտնելու միջոցն է: Եթե ընդդիմությունը կարողանա հավաքել իսկապես կրիտիկական մասսա, ապա բացառված չէ, որ հենց այդ սցենարով էլ իշխանափոխություն տեղի ուենա: Կյանքը ցույց է տվել, որ կրիտիկական իրավիճակում ՔՊ-ականները պատրաստ են Նիկոլին «քցել»: Թերևս հենց այս ամենի գիտակցումն է,որ Նիկոլին ստիպել է ՔՊ-ականներին «գործ տվող» սարքել՝ իր ամեն մի թիմակցի դեմ կուկատելով այնքան կոմպրոմատ,որ նույնիսկ աշխարհի բոլոր կոշտ սկավառակները միասին չեն կարող տեղավորել:

Բոլոր դեպքերում ՔՊ-ականները պետք է հասկանան, որ Նիկոլի «չվանին ցախ դնելը» շատ ռիսկային զբաղմունք է դարձել. կարող են վարի գնալ:
Նիկոլը հայտարարել է մի բան, որը չի կարող ապացուցել

Մյունխենում ջանալով Արցախի կործանման համար պատասխանատվությունը գցել այլոց վրա՝ Նիկոլը հիշել էր 1996-ն ու պնդել, թե Լիսաբոնի գագաթնաժողովից ի վեր միջազգային հանրությունն Արցախն իբր երբեք Ադրբեջանի կազմից դուրս չի պատկերացրել. Արցախը մաքսիմում լինելու էր լայն ինքնավարություն ունեցող միավոր՝ Ադրբեջանի կազմում և վերջ: Ըստ Նիկոլի՝ նախկին իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ ձևավորած ներհայաստանյան խոսույթը եղել է փուչիկ, ընդամենը ներքին օգտագործման մատերիալ:

Հարց է առաջանում՝ կա՞ն փաստեր, որոնք կապացուցեն Նիկոլի իրավացիությունը: Իրականությունն այն է, որ որևիցե փաստով Նիկոլի խոսքերը չեն կարող ապացուցվել, քանի որ ոչ ոք, ոչ մի միջազգային հանրություն կամ երկրի ղեկավար ու պաշտոնյա չի հայտարարել կամ պնդել, թե Արցախի ինքնորոշումը հնարավոր է միմիայն Ադրբեջանի կազմում: Կամ կա՞ նման փատաթուղթ, որը կհաստատի Նիկոլի խոսքերը: Ո՛չ հայտարարություն կա, ո՛չ էլ թուղթ, հետևաբար՝ ինչի՞ վրա է Նիկոլը հույսը դրել, որ որոշել է մոլորեցնել, մարդկանց չիմացությա՞ն:

Սերժ Սարգսյանի թողած դիվանագիտական ժառանգության մսխումը Նիկոլի կողմից հայ ժողովբրդի դեմ գործված աններելի հանցանք է: Նախաստորագրված փաստաթուղթը պատռել-դեն նետել ու ինք զինք գժի տեղ դնել կարող էր միայն Հակոբյան Աննայի մարդը՝ շատ լավ իմանալով, որ ավելի լավ բան աշխարհը Հայաստանին չէր կարողանալու առաջարկել:
Սուտը՝ Նիկոլի առաջին ու վերջին հանգրվան

Ափսոսանք հայտնելով, որ Հայաստանում հեղափոխություն անելուց հետո հեղափոխություն չի արել «Ղարաբաղի հարցում»՝ Նիկոլը Մյունխենում պնդել էր, թե իր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»-ը պատերազմի տրիգեր չի դարձել: «Եթե պատերազմը սկսկել է «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտության պատճառով, ինձնից առաջ բոլոր Հայաստանի ղեկավարները դա ասել են: Եթե այդ նախադասությունը չասվեր, լա՛վ, ո՞րն ա վարկածը, ի՞նչ էր լինելու Ղարաբաղի հարցի հետ»,-հայտարարել էր Նիկոլն ու պնդել, թե ստել են բոլոր նրանք, ովքեր երբևիցե հայտարարել են, թե Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:

Կրկին բախվում ենք «սուտ Նիկոլի» ֆենոմենի հետ. այս մարդու քաղաքական կարիերան հիմնված է ստի ու ոչնչով չհաստատվող մերկապարանոց հայտարարություների վրա: Օրինակ՝ կարո՞ղ է Նիկոլը բերել մի փաստ, մատնանշել մի դեպք, որը կապացուցի իր խոսքերի ճշմարտացիությունը: Հայաստանը չի ունեցել այնպիսի նախագահ, որը կկանգներ ու կասեր, թե Արցախը Հայաստան է: Նման բան չի եղել, քանի որ եթե լիներ, դա նշանակելու էր բանակցությունների ավարտ ու պատերազմ, այսինքն՝ այն, ինչին ականատես դարձանք մի քանի տարի առաջ:

Ընդհակառակը՝ նախագահները, ի լուր աշխարհի չհայտարարելով՝ Արցախը Հայաստան է և վերջ, գործնականում արել են ամեն բան՝ Արցախը որպես Հայաստանի դե ֆակտո տարածք պահպանելու համար; Արել են ու հաջողել,իսկ վերջում Նիկոլին այնպիսի բանակցային ժառանգոթյուն թողել, որը հիմա քաղցր երազ է թվում բոլորիս համար:

Նիկոլը հակառակ ն է անում. հայտարարել է՝Արցախը Հայաստան է, բայց 2018-ից ի վեր գործել է՝ Արցախն ադրբեջան դարձնելու համար, այսինքն՝ արել է այն, ինչ որ կաներ թուրք շպիոնն իր իսկական հայրենիքի համար:
Իլհամի հաղորդակից անոդը

Սերժ Սարգսյանի նկատառմանը, որ նոր Սահմանադրություն ընդունելու իշխանությունների ցանկությունն իրականում պայմանավորված է Ալիևի պարտադրանքով, Անդոնն արձագանքել է իրեն հատուկ ցինիզմով ու հայտարարել, թե Ալիևը հիմա ասում է այն, ինչը որ «իրենք» (նկատի ունի ընդդիմությանը) Ալիևից առաջ անընդհատ դնում էին շրջանառության մեջ: Միաժամանակ Անդոնը հայտարարել է, թե իր տպավարությամբ ընդդիմությունն ու Ալիևի աշխատակազմը հաղորդակից անոդներ են:

Ի՞նչ նկատի ունի Անդոնը: Ընդդիմությունը երբևիցե դրե՞լ է նոր Սահմանադրություն ընդունելու հարց, դրե՞լ է Արարատը պետական գերբից հեռացնելու խնդիր կամ հայտարարել, թե չկա հայրենիք՝ ՀՀ ներկայիս սահմաններից դուրս: Ընդդիմությունը Նիկոլին բացառապես կոչ է արել հարգել գործող Սահմանադրությունն ու դադարել ծաղրել դրանում արձանագրված հիմնահենքային դրույթները՝տեսնելով այն ծաղրը, որի ճարակ է դարձել Մայր օրենքը հեղափոխությունից ի վեր:

Փաստն այն է, որ Բաքուն բացեիբաց կոչ է անում, պարտադրում է Նիկոլին նոր Սահմանադրություն ընդունել, ինչին ի պատասխան Երևանից հնչում են ցլերի մասին առակներ: Սերժ Սարգսյանն այս փաստն է արձանագրել ընդամենը՝ ֆիքսելով ցավալի իրողությունը:

Ինչ վերաբերում է Անդոնի անոդներին, ապա պետք է արձանագրել, որ հայոց պատմության մեջ թուրքերի հետ հատուկ հաղորդակցության մեջ գտնվող միայն մեկ անոդ է եղել՝ Նիկոլը: Եթե «հաղորդակից անոդներ» չլինեին Նիկոլն ու Իլհամը, Արցախը պայմանավորված պատերազմով մաղբուն կանե՞ր Հակոբյան Աննայի մարդը, Նիկոլն դիվանագիտական դաշտում Իլհամի ձեռքին հաղթաթղթեր կդնե՞ր ՝ օգնելով անընդհատ ստորացնել Հայաստանը: Ո՞րն ասենք, ո՞րը թողնենք:

Ոչինչ: Հատուցման ժամը չի ուշանալու…
Անդոնը հերթական անբարոյականությունն է դրսևորել Սերժ Սարգսյանի անդեպ

Անդոնը, կրկին բացառիկ ցինիզմ դրսևորելով, անդրադարձել է Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված այն հարցին, թե ի՞նչ հիմքով են իշխանությունները մեղադրանքներ ներկայացնում զինվորկանությանը: Անդոնը, մասնավորապես, մեղադրել է երրորդ նախագաին մեղավորներին ժամանակին չպատժելու ու նրանց խրախուսելու համար ու հավելել.«…և ավելին՝ տայիք ունեցվածք դիզելու հնարավորություն՝բանակի հաշվին շատ դեպքերում, էդ ժամանակ սևազգեստ մայրերը մինչև հիմա փողոցներում կանգնած չէին լինի. տանը կլինեին»:

Այսպիսով՝ Անդոնը հերթական անգամ 44-օրյայում Նիկոլի «կռած» պարտության մեղավոր է հռչակել Սերժ Սարգսյանին ու արել դա այնպիսի անբարո կերպով, որ մարդ ուղղակի ապշում է՝մինչև ուր կարող է հասնել մարդկային ստորությունը:

Հայաստանը երբևիցե ավելի հզոր բանակ, քան Սերժ Սարգսյանի օրոք էր, ունեցե՞լ է: Ո՞ւմ թողած բանակն էր Նիկոլը հռչակում տարածաշրջանում հզորագույնն ու փիառվում՝ «ՍՈւ»-երի հետ սելֆիներում: «Թալանի» մասին Անդոնի հոխորտանքները վկայում են այն սնանկության մասին, որը հատուկ է ՔՊ-ական ողջ խմբակին,երբ բանը հասնում է սեփական հանցանքներն արդարացնելու խնդրին: Ընդ որում՝ ամենաանբարոն այն է, որ թալանի մասին խոսում է մի մարդ, որ իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում՝ջահել ժամանակներից, ռեկորդներ է սահմանել թալանի հարցում, իսկ հիմա ինչով է զբաղվում ու ինքչանի դիմաց, բոլորին տեսանելի է, ինֆորմացիան բաց է:

Նիկոլը սևազգեստ մայրերին ծեծում, ստորացնում է, Սերժ Սարգսյա՞նն է մեղավոր: Սերժ Սարգսյանի ժամանակ զինվորների մայրերը սևազգեստ չէին դառնում, այլ գլուխները բարձր՝ իրենց զավաների զինվորական փառքով էին հպարտանում: Նիկոլը հանուն իր իշխանության մայրերին դարձրեց որդեկորույս, անգերեզման մնացած զինվորների սգավորներ, Նիկոլը ոչնչացրեց ազգի ողնաշարը, որ Անդոնը շարունակի հարստանալ ու հոխորտալ բաներ, որոնց համար վաղը կանգնելու է դատարանի առաջ՝պարզաբանելու՝ ինչ նկատի ուներ:

Չեք կասկածում, չէ՞, որ այդ օրը գալու է…
ՔՊ-ական Ջուլհակյան Արուսը գովազդել է Էրդողանին

ՔՊ-ական Ջուլհակյան Արուսը համոզմունք ու հույս է հայտնել, որ Թուրքիան լուրջ ազդեցություն կունենա Կովկասում խաղաղության հաստատման հարցում՝միժամանակ բացատրելով,թե որքան կարևոր է նաև երկկողմ ձևաչափով ազերիների հետ բանակցելը: Ըստ նրա՝ դա կարևոր է, որպեսզի պրոցեսը տեղում չդոփի:

ՔՊ-ում իսկապե՞ս կարծում են, որ Թուքիան այս հարցում կարող է խաղալ դրական դեր մի դեպքում, երբ հայտնի է,թե որ երկիրն է աշխարհում կանգնած Իլհամի բացված ախորժակի հետևում: Իշխանությունների համար այս հանգամանքը, իհարկե, բնավ էական չէ. Նիկոլը միշտ՝ դեռևս լրագրող եղած տարինրեից է աշխատել թուրքերի համար՝ հանրությանը փորձելով թունավորել այնպիսի ազգադավ գաղափարներով, որ երբ հետհայաց նայում ես, ուղղակի ապշում ես՝ լա՛վ, մի՞թե սա հայ է:

ՔՊ-ն ոչ միայն դեմ չէ, այլև թիվ մեկ ջատագովն է՝ Կովկասում Թուրքիայի դերի աճի: Ավելին՝ Նիկոլը պատերազմի գնաց հենց այդ հաշվարկով՝ արդյունքում ստանալով ադրբեջանական զորահանդեսին Էնվերի հոգին փառավորող էրդողանական հայտնի մի ելույթ, որի բովանդակությունն այնքա՜ն հաճելի էր թվացել Հակոբյան Աննայի ականջներին:

Իշխանությունների պլանը հենց դա է՝ ռուսական միջնորդության փոխարինումը թուրքականով, եթե, իհարկե, ձեռքներին ճար լինի: Սկզբում Իլհամի հետ երկկողմ ֆորմատով կբանակցեն, հետո դրան Թուրքիային մասնակից կդարձնեն՝ թուրքական քաղցր խաղաղության սին խոստումով:
«Չուպա Հակոբը» սպառնում է արցախցիներին

Հ1-ի չաղ Պետոյի հարցին՝ մեր պետության մեջ կա՞ պետություն՝ նկատի ունենալով արցախյան պաշտոնյաների հայտարարություներն այն մասին, որ արցախյան պայքարը չի ավարտվել, իսկ Արցախի պետական ինստիտուտները պետք է գործեն, ԱԺ-ն պետք է նիստեր անցկացնի, քաղցրավենիք ծծելու հարցում ՔՊ-ական կանանց ամեն կերպ ոգևորող «Չուչապուպս Հակոբը» արձագանքել է ՔՊ-ավարի՝ համոզմունք հայտելով, որ «նման որոշումները» Հայաստանի շահերից չեն բխում: «Ես չեմ ուզում ավելի կոպիտ լինել: ընդամենը ես ուզում եմ այդ անձանց կոչ անել, որպեսզի եթե Հայաստանի քաղաքացիություն ունեն, իրենց դրսևորեն Հայաստանի քաղաքացիության ու օրենսդրութան սահմաններում…և չզանցեն իրենց իրավուքնենրը և պարտականությունները Հայաստանի Հանրապետութան առաջ»,-հայտարարել է Հակոբն ու սպառնացել, որ հակառակ դեպքում խնդրով պետք է զբաղվեն իրավապահները: Սա բնածին թուրքին բնորոշ արձագանք է, անկասկած.սպառնալ արցախցիներին միայն այն բանի համար, որ հայտարարում են՝ պայքարելու են Արցախի լինելիության համար, կարող են միայն նիկոլաբարոները՝ թուրքերի առաջ շատ կոնկրետ պարտավորություներ ստանձնած:

Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ «Արևմտյան Ադրբեջան» շինծու տերմինը միջազգային խոսույթ մտցնելու համար, իսկ այստեղ որոշ ՔՊ-ական «չուպաչուպսեր» սպառնում են արցախցիներին իրավապահներով՝ ստիպելու գնալ Իլհամի սրտով: Հարց՝ նման իշխանությամբ երկիրը կարո՞ղ է ունենալ ապագա մի դեպքում, երբ դիմացը կագնած է Իլհամը՝ չուպաչուպսը հակոբարշակյանների բերանը մտցրած:

Դատե՛ք ինքներդ…
Մյունխենում Նիկոլից պահանջել են հրաժարական ներկայացնել. ԱԽՔ-ը կդառնա՞ վարչապետ

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մեկ տարվա կապակցությամբ շնորհավորանքներ հղած ԱԽՔ Գրիգորյան Արմենը հանդես է եկել բավական կտրուկ հայտարարություններով՝ նախ՝ անընդունելի համարելով ԵՄ առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները, ապա՝ Ներքին Հանդում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը ռուսների վրա բարդելով: Ի դեպ՝ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը նույնպես տարակուսանք էր հայտնել, թե ինչու է ռուսական կողմը արգելել եվրոպացիների մուտքը Ներքին Հանդ՝ կոչ անելով Հայաստանին զբաղվել այդ հարցով, քանի որ իրենք հյուրի կարգավիճակում են գտնվում:

ԱԽՔ Գրիգորյան Արմենի պահվածքն ու հայտարարությունները, իհարկե, սպասելի էին, և այստեղ ոչ մի սենսացիոն բան տեղի չի ունեցել՝նկատի ունենալով, թե որ բևեռի շահերն է գլխավորապես սպասարկում այս մարդը: Բայց ԱԽՔ-ի նման կտրուկ հայտարարություններն ուշագրավ են նաև ներքաղաքական իմաստով՝ նկատի ունենալով այն, որ Նիկոլից, ըստ տեղեկությունների, Մյունխենում պահանջել են հրաժարական տալ: Արդյոք Գրիգորյան Արմենի բաց հակառուսական կեցվածքի բուն նպատակը Արևմուտքին սեփական անձը որպես Նիոլի այլընտրանք մատուցելը չէ՞, չէ՞ որ Նիկոլը վերջերս սկսել է ավելի պակաս համարձակությամբ իրեն թույլ տալ հակառուսական հայտարարություններ: Իսկ հայտնի է, որ Արևմուտքի հայասիրության միակ նպատակը մեզ ՌԴ-ից կտրելն է, իսկ ՌԴ-ից ամբողջությամբ ՀՀ-ն կտրել Նիկոլը կարծես թե չի համարձակվում: Ուստի առաջ է գալիս նրան մեկ ուրիշով փոխարինելու հրամայականը:

Մյուս կողմից, իհարկե, Գրիգորյան Արմենի ուղերձը միայն ուղղված չէ ՌԴ-ին, եթե հաշվի ենք առնում նաև այն իրողությունը, որ նույն Իրանում Նիկոլի տեղակալ Գրիգորյան Մհերին վերջերս էին ուղիղ տեքստով բացատրել, որ Թեհրանում ոգևորված չեն Հայաստանում Արևմուտքի աճող դերակատարմամբ:

Այնպես որ՝ հետևություններ անելու առիթ ունեն ոչ միայն Մոսկվայում, այլև թերևս հենց Իրանում, որի հետ հարաբերությունները, ինչպես հայտնի է, Հայաստանի համար ունեն ավելի քան կենսական նշանակություն:
Ի՞նչ կաներ Նիկոլը, եթե մոսկվաներում ձերբակալվեր թուրքի կոկորդ կտրած հայ

Ինչպես և կարելի էր ակնկալել, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի հարցման հիման վրա ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Զեյնալլի Քամիլին, որը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել էր հայ ծերունու կոկորդը, ազատ է արձակվել և վերադարձել է Բաքու, որտեղ նրան դիմավորել են որպես ազգային հերոսի:

Ինչպես հայտնի է, արնախում Քամիլի ձերբակալությունից շատ կարճ ժամանակ անց ՌԴ-ում Ադրբեջանի երգիչ-դեսպանը հայտարարել էր, որ պետական մակարդակով պատրաստվում են զբաղվել իրենց հայրենակցի խնդրով՝ ակնարկելով, որ «կաշվից էլ դուրս կգան», բայց թույլ չեն տա, որ նա հայտնվի Հայաստանում:

Թե ինչու Մոսկվան որոշեց ձերբակալել, իսկ ընդամենը ժամեր հետո Ադրբեջանի պահանջով Քամիլին ազատ արձակել, իհարկե, խոսկացության այլ թեմա է, բայց այստեղ ուշագրավը մեկ այլ բան է՝ ազերիների՝ սեփական «հերոսի» հանդեպ ունեցած վերաբերմունքը:

Հարց է առաջանում՝ ի՞նչ վերաբերմունք կորդեգրեր Նիկոլի իշխանությունը, եթե Քամիլի փոխարեն համանման մեղադրանքով ձերբակալվեր ասենք թուրքի կոկորդ կտրած հայ, արդյոք «Շռան Վաղոն» ադրբեջանի դեսպան Փոլադի նման սկզբունքային հայտարարություններով հանդես կգա՞ր, թե՞ Նիկոլից կստանար հրաման՝ ոչ միայն «ձեռքերը լվանալու», այլև ասենք ազերիներին ցավակցական ուղերձներ հղելու:

Սահմանին կանգնած տղերքը սեփական ինքնապաշտպանության համար թուրքի ուղղությամբ կրակ են արձակել, Նիկոլը սարքել է համաշխարհային պատմություն՝ սպառնալով գտնել ու հերներն անիծել: Բա պատեկարցնո՞ւմ եք՝ ինչ կաներ, եթե հանկարծ թուրքի կոկորդ կտրող մի հայ հայտնաբերվեր մոսկվաներում:

Հիմա ո՞վ ապագա կունենա այս տարածաշրջանում, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը…
Անդոնին հանգիստ չի տալիս այն գիտակցումը, որ Սերժ Սարգսյանի համեմատությամբ ինքն ընդամենը շարքային մունդռիկ է

Հայտարարելով, թե իրենք նպատակ ունեն՝ արմատապես նոր բանակ կառուցելու, ինչի համար պետք է «գլուխներս կախ աշխատենք»՝ դասեր քաղելով պարտությունից՝ Անդոնը կրկին հոխորտացել է ու Սերժ Սարգսյանին մեղադրել այդ ամենն անելու հարցում իրենց խոչընդոտելու համար: «Էդքան չկամություն ո՞նց կարա մնա էս մարդկանց մոտ: Էդ իշխանության կարոտն ու սերն ինչքա՞ն մեծ ա էղել: Լա՛վ, յա՛ն տվեք, էկե՛ք, որովհետև էսի մենակ մեր իշխանության խնդիրը չի…»,-ասել էր Անդոնը Հ1-ի եթերում:

Անդոնը, չկարողանալով մարսել Սարգսյանի կողմից ՔՊ-ի արած-չարածի մասին հնչեցված օբյեկտիվ գնահատականները, փաստորեն, բացահայտել է, թե ինքն ու իր ղեկավարությունը ինչ աստիճանի են «վառված» Սերժ Սարգսյանից: Իբր Նիկոլն օրնիբուն ճգնելով բանակ է կառուցում, Նապոլեոնի բանակն է սարքում, Բաքուն ու Ստամբուլն արյան ծով դարձնելու վերաբերյալ պլաններ է գծում, Սերժ Սարգսյանն էլ նախանձում ու վատությո՞ւն է անում՝ ՔՊ-ին սնեմացնելով:

Բա եթե այդքան բան է արվում, ինչո՞ւ է Նիկոլն Իլհամին տեսնելիս գույնը գցում ու համապատասխան պոզա ընդունելով՝ իրեն թուլի նման պահում: Բա ծաղկում ապրող բանակի տերը թուրքին տեսնելիս կմիզի՞ տակը: Թե՞ ոչ թե վախից, այլ խորագույն հարգանքից դրդված է Նիկոլն Իլհամից մահու չափ պատկառում…

Ինչ վերաբերոմ է իշխանության հանդեպ իբր եղած կարոտին, ապա եթե երրորդ նախագահն իշխանության հանդեպ անհաղթահարելի կիրք ունենար, ապա 2018-ին Հայաստանում ոչ թե խաղաղ իշխանափոխություն տեղի կունենար, այլ անդոնների մարմնամասերը շների փայ կդառնային հրապարակներում:

Իշխանության հանդեպ անհաղթահարելի կիրք ունեն Անդոնն ու Նիկոլը, որ հանուն մեղկ կյանքի մտել են թուրքական ծրագրի տակ ու Հայաստանը սարքել Իլհամի բոստանը:

Գիտե՞ք՝ ինչու է Անդոնը Սերժ Սարգսյանի հանդեպ այսքան լցված, որովհետև հոգու խորքում գիտակցում է՝ նրա համեմատությամբ ինքը պարզապես շարքային մունդռիկ է…
Խոզը՝ «կանսեռվայի բանկայում»

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին յուր խոզությամբ շտապել է աչքի ընկնել ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը, որը մեղադրել է երրորդ նախագահին քարոզչական նպատակով ամրաշինական աշխատանքների ու դիրքերի կահավորման հետ կապված անընդունելի հայտարարություններ անելու համար ու վստահությոն հայտնել, թե հաշվի առնելով այն ճանապարհը՝ «ոչ դրական իմաստով», որն անցել է Սերժ Սարգսյանը, կկարողանա «կանսեռվայի բանկայի» ու եկարթբետոնի տարբերությունն ընկելել:

Հայտնի կճղակավոր կենդանու դեմքով այս տխմարը տեղյա՞կ է Սերժ Սրագսյանի անցած ճանապարհից, որ իրեն իրավունք է վերապահել ինչ-որ որակումներ տալ մարդու հերոսական անցյալին: Այն ժամանակ, երբ դեռ խոճկոր ՔՊ-ական խոզը թրջում էր յուր տակաշորերը՝ անհանգստություն պատճառելով մամային, Սերժ Սարգսյանը հայաստանում Արցախ էր ազատագրում, կյանք ու առողջություն էր ներդնում 3-րդ հանրապետության կայացման գործում, հաղթանակներ կռում՝ կզցնելով Իլհամի բաբա Հեյդարին:

Հարց՝ իսկ կարո՞ղ է պատահել այնպես, որ երբ գա այդ երկաթբետոնը ռեալ պայմաններում փորձարկելու ժամանակը, հանկարծ պարզվի, որ որոշ հայվաններ այդտեղ էլ են փողեր կերել այնպես, ինչպես՝ ասենք Երևանում շաբաթը մեկ փռվող ասֆալտից: Ակնհայտ է, որ իշխանական ամենակեր խոզերը մեծագույն հաճույքով կլափեն նաև երկաթբետոնն ու «կանսեռվաների բանկաները»՝ հույսով՝ վերջապես կշտանալու:
«Ասկյար Հրաչիկը» չի կարողացել բացասական էմոցիաները զսպել

Նիկոլի աներձագ «Ասկյար Հրաչիկը» լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ հունից դուրս է եկել, երբ լրագրողը նրան ԱԺ-ում հարց է ուղղել,թե երբ կարմիրբերետավորները զոհվածների մայրերին «ծեփեցին ասֆալտներին», դա խուլիգանակա՞ն արարք էր, թե՞ ոչ: Չցանկանալով «մանրանալ»՝ «Ասկյար Հրաչիկը» վրդովված հարց է ուղղել՝ հաճելի՞ է ամեն անգամ հիշել այդ դեպքերի մասին այն դեպքում, երբ իրենք նույնիսկ անցկացրել են ծառայողական հետաքննություն: Իսկ ահա նկատառմանը, որ այդ հետաքննության արդյունքում ոչ մի ուժային պատասխանատվության այդպես էլ չի ենթարկվել, Աննայի ազիզ ախպերն արձագանքել է.«Ուրմեն հիմքեր է եղել՝ կասեցնելու»:

Հրաչիկի պատասխանն իսկ և իսկ ասկյարին բնորոշ պատասխան է. նման եռանդով ջանալ հիմնավորել, թե ինչու հայ մայրերին խայտառակած ու նրանց նկատմամբ անթույլատրելի բռնություն կիրառած ուժայիններից և ոչ ոք այդպես էլ պատասխան չի տվել, կարող էին միայն Իլհամի զինվորները:

Այդ դեպքերը կրկին արծարծելը ոչ թե հաճույքի հարց է, այլ՝ ապագայի՝ Հայաստանի ապագայի, այն հարցի պարզաբանման, թե ուր է գլորվում երկիրը, «Ասկյար Հրաչիկի» ոչ պակաս ասկյար փեսան ուր է տանում այս մի բուռ հողը: Պարզ չէ՞՝ ուր է տանում: Ուր պիտի տանի, եթե խախուսում է զոհված զինվորների մայրերի անարգումը. չխրախուսեր, գոնե մի հոգի պատասխան տված կլիներ, իսկ Հրաչիկին էլ ձանձրալի չէր թվա համապատասխան խնդրի արծարծումը:

Աննայի ախպորից այլ բան չէր էլ կարելի ակնկալել…
Գրիգորյան Մհերը փորձել է փրկել Նիկոլի դեմքը

Հայ ծերունու կոկորդը կտրած թուրքին Բաքվին արտահանձնելու փաստի հետ կապված իր մեկնաբանություններն է տվել Նիկոլի տեղակալ Գրիգորյան Մհերն ու ասել.«Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամանս խոսել, որովհետև հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի»:

Իսկապե՞ս: Ինչ-որ կասկածելի է թվում Գրիգորյան Մհերի վստահությունը՝հաշվի առնելով, թե ով է նրա շեֆը: Նիկոլի տեղակալն ակնհայտորեն փորձել է փրկել շեֆի դեմքը՝ շատ լավ հասկանալով, որ ոչինչ էլ չեն անելու: Իհարկե, գուցե բողոքեն ռուսներից, մարդակերին Բաքվին արտահանձնելը ներկայացնեն որպես հայերի նկատմամբ ռուսական պետության տածած ատելության դրսևորում, սակայն ոչ մի կերպ իրենք իրենց մեղավոր չեն համարելու:

Իսկ ո՞րն է սրանց մեղքը: Սրանց մեղքն այն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ու փոխվստահելիութան մակարդակն իջեցրել են այնքան ցածր մակարդակի,որ ռուսները, փաստորեն, բանի տեղ չեն դրել հայկական կողմի պահանջն ու ցուցադրաբար ադրբեջանամետ ժեստ արել: Իհարկե, կարող է հարց ծագել, թե եթե այդքան ադրբեջանամետ էին, ինչո՞ւ առհասարակ ձերբակալեցին, բայց դրա պատասխանն էլ կա՝ մեր հաշվին Բաքվի հետ հերթական անգամ ալիշ-վելիշ արեցին ու իրենց հարցերը լուծեցին:

Միակ բանը, որ Նիկոլը կանի, իր խամաճիկների օգնությամբ հակառուսական ալիք բարձրացնելն է. ավելիին սրանք ընդունակ էլ չեն:
2023 թվականը վերջին մի քանի հարյուր հազար տարվա ընթացքում ամենատաք տարին է եղել, որը ուրախացնող չէ բոլորովին. Վարդան Ջհանյան


ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը իր ելույթի ժամանակ նշել է:
«Երբ նայում ենք ինչ է կատարվում աշխարհում կարևորագույն թեման կլիմայի փոփոխությունն ու վերականգող էներգիայի թեման է: 2023 թվականը ռեկորդային է եղել ջերմաստիճանի առումով: Վերջին մի քանի հարյուր հազար տարվա ընթացքում ամենատաք տարին է եղել, որը ուրախացնող չէ բոլորովին: Այդ ենթատեքստում պետք է հասկանանք Հայաստանի դերը: Այսինքն ինչ կարող է տալ Հայաստանը այդ գործընթացին և ինչ կարող է ստանալ: Ստանալ ինկատի ունեմ դիվիդենտների տեսքով, այսինքն տնտեսական աճի, բարեկեցության աճի մեր երկրում: Այդ առումով Հայաստանի դերը շատ կարևոր կարող է լինել, բայց ցավոք սրտի մենք չենք տեսնում էդ զարգացումները այնպիսի արագությամբ ինչպիսի կուզենայինք տեսնել:
այստանում միակ խոշոր գործող հիմնարկը հանքարդյունաբերական դա Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը բավարար չէ էդ կարևորագույն դերը ստանձնելու համար: Այսինքն համաշխարհային էս գործընթացներից դիվիդենտներ ստանալու համար, այսինքն տնտեսական աճի և դրանից բխող զարգացումների համար: Գոհացնող չի որ մենք հետագայում չենք տեսնում, որ կլինեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հավասարազոր հիմարկներ: Միայն Լիդիանն է այդպիսի թեկնածու: Ինչն է կարևոր որ Հայստանի դերը ավելանա, դա որ լինենք ավելի գրավիչ որակյալ ներդրողների համար»:
Անդոնը կայֆավա՞տ է լինում…

Հարիցն՝ երբ որ մեղադրանք եք ներկայացնում նախկին իշխանություններին, ո՞ւր են դատավճիռները, Անդոնը ապշեցուցիչ պատասխան է տվել՝ մարդկանց երևի «կռուգլի իդիոտի» տեղ դնելով: Նա, մասնավորապես, ասել է, թե դատական վճիռները բարդ խնդիր են, քանի որ նախկին իշխանւթյունները կարողացել են համակարգը հարմարեցնել իրենց ճաշակին:

Միանգամից հարց է ծագում՝ եթե նախկին իշխանությունները հարամարեցրել էին իրենց ճաշակին և ցայսօր դատական համակարգում ոչինչ չի փոխվել, ապա ինչո՞վ է բացատրվում այսքան շատ քաղբանտարկյալների գոյությունը բերդերում: Ասենք նույն Աշոտյանը հո Առողջապահության նախարարության ասելով չէ՞, որ գտնվում է բանտում: Կամ է՛լ ո:ւր մնաց Նիկոլի՝ տարիներ առաջ բարձրացրած այն սկանդալային հռետորական հարցը,թե կա՞ այս երկրում մի դատավոր,որ իր ասածը չանի: Դատական համակարգն ամբողջությամբ Նիլոլի տակ է պարկել այն օրվանից, երբ ՍԴ-ի դեմ գրիչը դարձավ կեղտոտ գործիք:

Դատական վճիռները բարդ խնդիր են, քանի որ նույնիսկ Նիկոլի «թրի տակով անցած» դատավորներն ու դատախազներն են դժվարանների բախվում «ձվի մեջ մազ փնտրելու» հարցում: Պատվերը կա, բայց ալիբին չկա, իսկ դա արդեն մի փոքր բարդացնում է անդոնների գործը՝ քաղաքական շանտաժի հավելյալ գործիքակազմ ձեռք բերելու խնդրում:
Նիկոլը տակ չի մնացել

Պարզվում է՝ Քյարամյան Արգիշտիկը որոշել է հատուկ վերաբերմունք ցուցաբերել Նիկոլի քաղաքական պատվերը հաջողությամբ հորով-մորով արած քննիչի հանդեպ. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված շինծու գործը քննող քննիչ Շոխոյան Տիգրանին, ում ջանքերով արվեց այնպես, որ Աշոտյանը շարունակի մնալ կալանքի տակ, նշանակել է Արարատի մարզային քննչական վարչության պետ:

Սա, անկասկած, պաշտոնի բարձրացում է, ավելին՝ այնպիսի պաշտոնի շնորհում, որը շատ ավելի «յուղոտ» ու եկամտաբեր է, քան այն պաշտոնը, որը պարգևատրված քննիչը նախկինում էր զբաղեցնում:

Սա նշանակում է, որ Նիկոլն իր հնազանդներին անպարգև չի թողնում: Ավելին՝ իր քաղաքական հրահանգներին ենթարկվողներին պարգևատրելով՝ ուղերձ է հղում պետական ապարատի բոլոր աշխատողներին, որ եթե հանուն իրեն գործեն ապօրինություն, ապա չեն մնա անպարգև. վերևում տեսնում ու գնահատում են:

Այո՛, ցավոք, այսօր Հայաստանում առաջխաղացում են ունենում բացառապես Նիկոլի հրահանգներով ապրող, նրա «աչքունքին նայող» սուբյեկտները, որոնք հոժարակամորեն պատրաստ են հրաժարվել նույնիսկ սեփական սուբյեկտայնության նշույլներից՝ լիարժեքորեն կյանքի կոչելու քաղաքական պատվերները:

Ահա հենց այս բանձևով էլ Նիկոլն իր հետևից քարշ է տալիս ողջ պետական համակարգը՝ երկիրն այնպիսի «ժողովրդավարության բաստիոն» դարձնելով, որ կողքից դիտողն ուղղակի ապշում է՝ լա՛վ, եթե սա ժողովրդավարություն է, բա բռնապետությունն է՛լ ո՞րն է…