Yerevan Times
62 subscribers
14 photos
1 video
13 links
Owned by Kamo Abazyan
Download Telegram
Ո՞ւմ հետ է աֆիլացվում Բորիկը

Թևանյան Անդոյի լակոտ Մուրազի Բորիկը, փորձելով բոլորի մեղքերը բարդել Սերժ Սարգսյանի վրա, սկսել է անընդհատ թութակի նման կրկնել իբր Սերժ Սարսյանի հետ աֆիլացվող մարդկանց ու Նիկոլի միջև գոյություն ունեցող կապի վերաբերյալ թեզը: Թե ովքեր են Սարգսյանի հետ աֆիլացվողները, որոնք համ էլ նիկոլական են, Բորիկն իր լայվում չի մատնանշել՝ պնդելով, թե նախկին իշխանություններն են ՀՅԴ-ին Դիմադրության շարժման օրերին «պադնոշկա» տվել. աֆիլացվածները վարկաբեկել են Սաղաթելյանին, ինչի պատճառով վերջինս վարչապետ չի դարձել:

Նախ՝ հարց է ծագում՝ իսկ ո՞ւմ հետ է աֆիլացվում ինքը՝Բորիկը,որ փողի դիմաց հենց հիմա հետույք է պատռում՝ սեփական լսարանին խորը մոլորության մեջ գցելով: Բորիկը հասկանո՞ւմ է, որ եթե խորանանք այն հարցի մեջ, թե ով ում հետ է աֆիլացվում,կարող են ոմանց կեղտերը հանկարծ ջրի երես դուրս ելնեն շատ անսպասելի կերպով,ու Բորիկին այլևս փող տվողներ չլինեն, քանզի դրանից հետո ո՛չ Բորիկը, ո՛չ էլ նրա պապաներն ի վիճակի չեն լինի ժողովրդի աչքերի մեջ ուղիղ նայել: Բայց սա հարցի մի կողմն է:

Մյուս կողմից՝ ծագում է մի շատ կարևոր հարց ևս՝ Բորիկը, որ սեփական «քիթը խոթում է» քաղաքականության հորձանուտը՝ դառնալով որոշ տարրերի հարճը, օրինակ՝ ոչ անհայտ Զատուլինի հարցազրույցը լսե՞լ է, տեղյա՞կ է՝ ինչ էր նա խոսռովանել՝ ի հայտ բերելու ընդդիմադիր շարժման ձախողման պատճառները: Ովքեր չգիտեն, հայտնենք, որ Զատուլինն անկեղծորեն խոստովանել էր,որ Կրեմլն է իրականում պահպանել Նիկոլի իշխանությունը: Այսինքն՝ ցանկացած ընդդիմադիր առաջնորդ, եթե նույնիսկ Բորիկի հետույքով բոմբ էլ գցեր, իսկ աֆիլացվածներն էլ օրուգիշեր Սաղաթելյանին փառաբանեին, Նիկոլը, մեկ է, մնալու էր իշխանության՝ Մոսկվայի կովկասյան քաղաքականության պատճառով:

Եթե շարժվենք Բորիկի «աֆլիացված» տրամաբանությամբ, ապա Մոսկվայի նման վարքագիծը պետք է պայմանավորենք Կրեմլի հետ սերտագույն կապեր ունեցող հայկական ընդդիմության համապատասխան ճյուղի դավադիր գործունեությամբ, որի արդյունքում կստացվի հետևյալը՝ հենց Իշխան Սաղաթելյանն է տակից այնպես արել, որ հավերժանա Նիկոլը՝ Մոսկվայի հետ աֆիլացվող ամենաազդեցիկ դեմքի միջոցով փորելով շարժման տակը: Բորիկի տրամաբանությունն այսպիսին է: Սա տրամաբանական, բարոյական եզրահանգո՞ւմ է…

Հարց՝ Բորիկը կասի՞ իսկ ինքն ում հետ է աֆիլացվում՝ հենց այս պահին պառակտելով ընդդիմաիդր դաշտը:
Բորիկը խուսափում է անուններ տալուց. այդպես ավելի համա՞ր է

Շարունակելով ՀՀԿ-ի հետ «աֆիլացվածների» վերաբերյալ իր ցնդաբանությունն առաջ մղել՝ Բորիկն այս անգամ էլ նախկին իշխանություններին մեղադրել է Երևանի ավագանու ընտրություններում բորիկաբարո Թևանյան Անդոյին «քցելու» համար՝ տրտնջալով, թե կոչ էին անում ընտրել Մանե Թանդիլյանին կամ նույնիսկ «Դոգին», բայց անտարբեր անցնել Թևանյան Անդոյի կողքով:

Սաղ կյանքը սրա-նրա փողերն ուտող Թևանյան Անդոյին ներկայացնելով որպես անձնազոհ կերպար՝ Բորիկը մնացել է «աֆիլացիա» հոգեբանական տերմինի տակ՝ ակամա ի ցույց դնելով յուր հոգեբանական խառը վիճակը: Հետաքրքիրն այստեղ այն է, որ Բորիկը ամեն գնով խուսափում է ասել, թե ովքեր են իր կողմից մատնանշված այդ «աֆիլացվածները»՝ ստեղծելով դրանց շուրջ յուրատեսակ միստիկ մթնոլորտ, երբ հայտնի է, որ կա ինչ-որ բան, բայց թե կոնկրետ ինչ, պարզելն անհնար է:

Եթե Բորիկն իսկապես ցանկություն ունի՝ առերեսվելու իրականության հետ, այլ ոչ թե մի երկու կոպեկի դիմաց «պղտորել ջրերը», թող բարի լինի, կանգնի ու ասի՝ ում նկատի ունի ՀՀԿ-ի հետ «աֆիլացվողների» տակ: Հանրությունն էլ կլսի այդ մարդկանց անունները, հնարավորություն կունենա՝ ինքնուրույնաբար եզրակացություններ անելու ու կողմնորոշվելու՝արժե՞, առհասարակ, լսել Բորկիկի լայվերը, թե՞ դրա փոխարեն ավելի լավ է ասենք մաշել պոռնո կայքերը: Հակառակ դեպքում ստացվում է, որ գործ ունենք Բորիկի կողմից հյուսված դավադրության տեսության հետ, որտեղ նույնիսկ վատ եղանակի համար պատասխանատու է հռչակվում Սերժ Սարգսյանն ու մեկ էլ նրա հետ «աֆիլացվողները»:

Նախկին իշխանությունները երբեք չեն խոչընդոտել հավաքական ընդդիմության գործունեությանը՝ լինելով դրա մի մասը: Ընդհակառակը՝ որոշ դեպքերում գուցե ավելորդ տոլերանտություն են դրսևորել Բորիկի տերերի նկատմամբ, ինչպես կոնկրետ Թևանյան Անդոյի դեպքում, որին, ինչպես պարզվեց, ներդրել էին՝ Ավինյան Տիկոյին բարով-խերով քաղաքապետ կարգելու համար: «Աֆիլացվողնե՞րը» մի քանի ամիս առաջ դիտմամբ մարեցին փողոցային պայքարի կրակը՝ հերթական անգամ կրճատելով ընդդիմության հարային ռեսուրսը:
Ո՞վ է Բորիկը մի դեպքում, երբ հակառակ Թևանյան Անդոյի հայտարարությունների, Նիկոլը իշխանության է

Մուրազի Բորիկը, ջանալով ապացուցել Թևանյան Անդոյի մաքրությունը, հռետորական հարց է բարձրացրել՝ թիրախավորելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ եթե Երևանի ավագանիում, որտեղ Ավինյան Տիկոն «մազից է կախված», բոլորը նիկոլականներ են, ապա ԱԺ-ում, որտեղ ՔՊ-ն մեծամասնություն է, «Պատիվ ունեմ»-ում ովքե՞ր են: Ընդ որում՝ մարազմը հասել է այն աստիճանի, որ 2021-ի դեկտեմբերին «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանին Բորիկը հռչակել է՝ «Պատիվ ունեմ»-ի թիմակից, որ սպասարկում է Նիկոլի օրակարգը:

Հարց՝ այդ դեպում ովքե՞ր են Թևանյան Անդոն ու նրա խոսնակ Բորիկը, եթե առաջինը հայտարարում էր, որ իր համար էականը ոչ թե Երևանի ավագանիում տեղ զբաղեցնելն է, այլ՝ իշխանափոխությունը: Իշխանափոխությունը չստացվեց, բայց Անդոյի ուժը մնաց քաղաքապետարանում հերիք չէ, ցայսօր էլ բորիկների օգնությամբ փիառվում է՝ ինքն իրեն որպես ընդդիմադիր դիրքավորելով, իսկ իրականում ընդդիմությանը պառակտելով:

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ»-ի իրական ընդդիմադիր լինել-չլինելուն, ապա այս տարիների ընթացքում ոչ ոք չի կարղ մատնանշել գեթ մեկ դեպք կամ փաստ, որը կփաստեր,որ ասենք «Պատիվ ունեմ»-ն ավելի պակաս ընդդիմադիր է, քան «Հայաստան» դաշինքը, իսկ խմբակցությունը լքած Զաքարյանին շարունակել նույնականացնել ասենք Սերժ Սարգսյանի հետ, առնվազը ստորություն է. ճամբարափոխությունը բորիկներին բնորոշ երևույթ է, ուստի բորիկներից ամենաբորիկ Բորիկը պետք է ամենալավն իմանա, թե ինչ ամբիցիաներով են առաջնորդվում գրկից գիրկ թռչողները:
Բորիկն ավելի լավ ֆինանսավորվելու հույս ունի

Պարզվում է՝ Բորիկին ու տերերին մրմռացրել է Սերժ Սարգսյանի հասցեին արված այն դիպուկ նկատառումը, որ նա այն միակ պետական գործիչն է, ում ներկայությունը երկրի ղեկին, Հայաստանին բարեհաջող գոյության միակ երաշխիքն է:

Թե ինչու է Սերժ Սարգսյանին ընդդիմադիր դաշտը սեփականելու համար մեղադրող Բորիկը մրմռում այդ հայտարարության պատճառով, կարելի է կռահել. իրականում Բորիկի տերերն են այսքան ժամանակ ջանացել ու ցայսօր էլ ջանում սեփականել կամ, եթե կուզեք, ուզուրպացնել ընդդիմադիր հարթակը՝ սեփական «ես»-ից անդին ոչինչ չտեսնելով; Այսինք՝ երկիրը կործանվում է, Բորիկի տերերն ակնհայտորեն ձախողել են պայքարը, բայց դեռ չեն հասկանում, որ այս իրավիճակին այլընտրանք չունենալը Հայաստանը կործանման է տանում: Բայց, փաստորեն, բորիկները նախընտրում են,որ Հայաստան առհասրակ չլինի, քան լինի, բայց ոչ իրենց ղեկավարության ներքո. Բորիկը քայքայիչ աթոռակռվի մեջ է՝ ավելի լավ ֆինանսավորվելու թաքուն հույսով:

Ինչ վերաբերում է Սարգսյանի վերաբերյալ վերոհիշյալ հայտարարությանը, ապա դա արվել է՝ հաշվի առնելով փաստերով ամրագրված իրականությունը, որքան էլ այն Բորիկի սրտովը չլինի:
Եթե բորիկները կարևորեին Հայաստանի փրկությունը, ապա ո՞րն էր տարբերությունը՝ իրե՞նք են հեռացնում Նիկոլին, թե՞ Սերժ Սարգսյանը

Մուրազի Բորիկը, միամիտ աչքեր անելով, տարակուսանք է հայտնել, թե ինչպես է պատահում, որ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հայտ է ներկայացնում՝ Նիկոլին հեռացնելու, Սերժ Սարգսանի հետ իբր աֆիլացված մարդիկ միանգամից թիրախավորում են նրան:

Բորիկը, փաստորեն, քիչ-քիչ սովորում է մանիպուլացնելու արվեստը, ինչը նշանակում է, որ նա Նիկոլի փայլուն աշակերտն է և հասցրել է այս ընթացքում որոշ դասեր առնել աշխարհի համար մեկ մանիպուլյատորից՝միաժամանակ, սակայն, իբր հանդես գալով որպես նրան ընդդիմախոս մեկը:

Իրականում Բորիկը պետք է տարակուսի ոչ թե ինչ-որ «աֆիլացվածների» վարքից, այլ՝ իր ու իր պապաների (բառիս քաղաքական իմաստով) ներկայիս վարքագծից: Ինչպե՞ս է պատահում, որ հենց որ Սերժ Սարգսյանն ակտիվանալու փորձ է անում, անմիջապես Բորիկի տերերն իրենց բորիկներին քսի են տալիս ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի կամ «աֆիլացվածների» վրա մի դեպքում, երբ չեն էլ բացահայտում՝ այդ կոնկրետ ովքեր են,ինչ անուն-ազգանուն ունեցող մարդիկ են այդ «աֆիլացվածները», իրակա՞ն են, թե՞ Բորիկի այլասերված ֆատնազիայի հորինածին արդյունքը:

Այս դեպքում ակնհայտ է դառնում, որ Բորիկի պապաների նպատակն իրականում ոչ թե Նիկոլի հեռացումն է, այլ՝ նրա աթոռին բազմելը. եթե իսկապես կարևորեին Հայաստանի փրկությունը, ապա ո՞րն էր տարբերությունը՝ իրե՞նք են հեռացնում Նիկոլին, թե՞ Սերժ Սարգսյանը:

Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ այդ Թևանյան Անդո՞ն էր Նիկոլին հեռացնողը, որ փոխարենը թիրախավորելու Հայաստանը ներսից կրծողներին, հենց հիմա ջանում է վարկաբեկել ընդդիմության մյուս թևին՝ կատարելով յուր տերերի պատվերը: Վա՜յ այն ժողովրդին, որի ազատարարը պետք է Թևանյան Անդիկը լինի: Ասա՝ գնանք մեռնենք էլի…
Հարցեր, որոնց պետք է պատասխանի ոչ միայն Թևանյան Անդոն

Մենք շարունակում ենք բացահայտել Մուրազի Բուրիկի քաղաքական հայրիկների հետ անքակտելիորեն աֆիլացված (Բորիկի սիրելի եզրույթն է) Թևանյան Անդոյի ով լինելը՝ հատ առ հատ նրան հիշեցնելով Նիկոլի հեղափոխության ընթացքում ու դրան հաջորդած որոշակի ժամանակահատվածում իր քաղաքական վարքագծի կասկածելի դրվագները:

Եվ այսպես՝ այսօր Նիկոլին բերելու համար Սերժ Սրագսյանին մեղադրող այս ամբիցիոզ արարածը, հեղափոխության օրերին «Hrapatak.am»-ի հետ զրույցում մեկնաբանելով փողոցային պրոցեսները, հայտարարում էր, թե սեղանին ոչ թե Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի հարցն է, այլ ավելի շատ Հայաստանի լինել-չլինելու պայքարն է, «այլ ոչ թե անձնավորված»: Նա միաժամանակ կոչեր էր արել քաղաքական գործիչներին՝ այդ ճակատագրական օրերին «կանգնեն ժողովրդի կողքին». ինքն անձամբ արդեն քանի օր է՝ որպես քաղաքացի ու քաղաքագետ մասնակցում է: «Սերժ Սարգսյանը այսօր շեշտակի անգամ դելեգիտիմզացիայի ենթարկվեց և ցույց տվեց, որ ինքը ադեկվատ չէ ու չի տիրապետում իրավիճակին, քաղաքական գործընթացներին»,-հայտարարել էր Անդոն՝ հետևություն անելով, որ ամեն ինչ պետք է անել, որ Սերժ Սարգսյանը զերծ մնա իրավիճակի լարումից, ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին։

Սերժ Սարգսյանին ուղղված հիմնական մեղադրանքը ո՞րն է, գիտե՞ք: Դա հեղափոխականներին ցանկացած գնով չսանձելու, ուժային սցենարից խուսափելու, Նիկոլին ու նրա մանկլավիկներին զնդանը չնետելու վերաբերյալ մեղադրանքներն են: Նմանատիպ մեղադրանքներ է Անդոն հենց այսօրևեթ ուղղում նախկին իշխանություններին՝ հետևություն անելով, թե եթե Սարգսյանը բռնություն չի գործադրել հեղափոխականների նկատմամբ, ուրեմն նրանց հովանավորն է:

Նկատի ունենալով Անդոյի վերոհիշյալ կոչը՝ իշխանություններին՝ բանտով չսպառնալու հեղափոխականներին, իրավիճակի լարումից զերծ մնալու և այլն՝ի՞նչ հետևություն պետք է անի շարքային, բայց մտածել սիրող քաղաքացին: Հետևությունը մեկն է՝ Սարգսյանը չգնաց խնդրի ուժային լուծման ճանապարհով,քանի որ անդոների կարգի լպրծուն ծախուները որոշել էին միանալ պետության լուծարման գործընթացին՝ չհայտնելով երկրի օրինական իշխանություններին իրենց աջակցությունը: Այսինքն՝ այսօր իբր Հայաստանի ապագայի համար հետույք պատռողներն այն ժամանակ միայնակ էին թողել ազգային իշխանություններին՝ իրենց իսկ կողմից որպես թուրքի ագենտ որակվածների իշխանության գալուն ուղղակիորեն, գործնականում նպաստելով: Ինչպե՞ս կոչենք սա, բորիկություն, թե՞ բոզություն…

Բնական հարց՝ արդյոք Անդոն ինքնուրույնաբա՞ր էր Նիկոլի համար իրեն ճղում, թե՞ կատարում էր իր հետ դեռ այն ժամանակ աֆիլացվածների հրահանգը՝ կոնկրետ հաշվարկներից՝ ասենք Սյամոյի արած «ռաշոտներից» դրդված: Չէ՞ որ այն ժամանակ (խոշոր հաշվով հիմա էլ) Անդոն Սյամոյի քարտողարն էր՝ Նիկոլի հետ կապի դուրս եկած:

Հետևաբար՝ այս հարցերն ուղղված են ոչ միան Անդոյին, այլև նրա բորիկաբարո տերերին՝ ստվերում թառած:
Նիկոլից ավելի վտանգավորներն էլ կան

Մուրազի Բորիկը, կատարելով իր մեջքին կանգնած ու իր հետ աֆիլացված մարդկանց հրամանը, հայտարարել է, թե քանի դեռ կան Թևանյան Անդոն ու ընդդիմության մի քանի այլ առաջնորդներ, նախկին իշխանությունների տարբերակը չի կարող քննարկվել, և այդ մասին իբր գիտի նաև երրորդ նախագահի թիմը՝ ելնելով պարբերաբար անցկացվող հարցումների արդյունքներից:

Հարց է առաջանում՝Բորի՞կն է այսքան մեծամիտ, թե՞ նրա բորիկաբարո տերերն են անընդունակ՝ սեփական ռնգերից այն անդին տեսնելու: Ասեք ինչպե՞ս կարող է ոչ մի բան չհանդիսացող ու հանրության լայն զանգվածներին, ըստ էության, անծանոթ մեկը՝ Թևանյան Անդոյի կարգի, իրական կյանքում, ռեալ պոլիտիկում երրորդ նախագահի ու նրա թիմի համար անհաղթահարելի խոչընդոտ լինել: Կամ եթե Բորիկն ու բորիկականներն իսկապես հանդես են գալիս ընդդիմության միասնության օգտին, ինչպե՞ս է Գռզոյի օբյեկտում հով լռված այս արարածը արհեստական բարիկադներ կառուցում ընդդիմության թևերի միջև մի դեպքում,երբ եթե իսկապես ինքն ու իր հետ աֆիլացվածները ներսից հոշոտվող Հայաստանի դարդը լինեին, ապա պետք է հայտարարվեր մեկ բան՝ ընդդիմության բոլոր լիդերները (Թևանյան Անդոն նրանց մեջ չի մտնում) պատրաստ են մեկտեղվել ու համախմբվել այն ուժիկամ ֆիգուրի շուրջ, որի թեկնածության առաջադրումը տվյալ պահին կլիներ օբյեկտիվորեն ամենաարդարացվածը: Այսինքն՝ ընդդիմությունը պետք է խնդիր ունենա՝ Նիկոլին դուրս շպրտելու վարչապետի կաբինետից, իսկ թե այդ անելու համար ով հանդես կգա համար մեկի դերում, խիստ ութերորդական հարց պետք է լինի:

Բայց դե ինչի՞ մասին ենք խոսում, բորիկները հո մեռած չե՞ն, որ նման բան լինի: Նիկոլից ավելի վտանգավոր են սրանք, քանի որ նրան գոնե դեմքով ճանաչում ենք, իսկ թե քանի երես ունեն սրանք, ա՛յ դա մնում է անհասկանալի…
Թե ասա՝ ո՞վ էր քո լեզվից քաշում, որ հիմա էլ ստիպված արդարանաս

Գռզոն փորձել է ինչ-որ կերպ դուրս գալ իր՝ ավելի վաղ արած այն աբսուրդային հայտարարությունից, թե ինքը բիզնեսի հետ բացարձակապես կապ չունեցող մեկն է: «Իմ ասածը մանիպուլացնում և միտումնավոր սխալ են ներկայացնում հանրությանը»,-հայտարարել է Գռզոն ու փորձել բացատրել,թե ինչ նկատի ունի: Բանից պարզվել է, որ Գռզոն Սովետի ժամանակ ու դրա փլուզումանը հաջորդած մի քանի տարվա ընթացքում՝ իր ջահել ժամանակներում է բիզնեսմեն եղել, իսկ հետո այնքան է զարգացել, որ սկսել է օգտվել կառավարիչների ծառայություններից՝ իրեն ամբողջությամբ հեռու պահելով այդ կեղտից:

Մի ասացվածք կա՝ «Մարդ,որ ինքն իրեն վատություն չանի, ուրիշը չի անի»: Հիմա իսկ և իսկ Գռզոյի դեքպն է: Թե ասա՝ ո՞վ էր քո լեզվից քաշում ու ստիպում հայտարարել իրականության հետ ոչ մի կապ չունեցող բաներ: Հարց է առաջանում՝ Գռզոն կամ ընտանիքը բիզնեսներ չունե՞ն այս երկրում: Ունեն, չէ՞:Բա եթե ունեն, ուրեմն է՛լ ինչո՞ւ է Գռզոն «կարմրում», երբ իրերն իրենց անուներով են կոչում: Օրինակ՝ ի՞նչ վատ բան կա տռզված գրպաններով բիզնեսմեն լինելու մեջ: Մարդկության ջախջախիչ մեծամասնությունն ամեն ինչ կտար,ասենք մի քանի օրով Գռզո լինելու համար: Թե՞ խնդիրն այլ է՝ տռզված գրպանների պարունակության ծագումնաբանությունը. դրանց առյուծի բաժինն անհայտ ծագում ունի՝ հաճախ թալանված…

Գռզոն ենթագիտակցաբար հասկանում է, որ իր ունեցվածքի ծագման հարցը հանրայնացվելու ոչ ենթակա հարց է մի դեպքում, երբ պատգամավոր ես ԱԺ-ում՝ երեսպաշտ Նիկոլին մոտ կանգնած:
«Խոզը» չի դադարում կախվել նախկին իշխանությունների մի տեղից

Խոզակերպ ՔՊ-ական Ալեքսանյան Վահագն է փորձել թեթևացնել Նիկոլի գործը՝ հայ ժողովրդին ու նրա պատմությունը 29800-ի մեջ պարփակելով: Չունենալով մտքի բավարար թռիչք՝ «Խոզը» կրկին կախվել է նախկին իշխանությունների մի տեղից՝ պնդելով, թե նրանք հայրենասիրական գաղափարները տարիներ ի վեր շահագործել են՝ հանդիսանալով ազդեցութան գործակալներ և թալանչիներ: Վահագը նախկին իշխանութուններին մեղադրել է Հայաստանի միջազգային խոսույթն ամեն կերպ ապալեգիտիմացնելու, Հայաստանը միջազգային իրավունքից դուրս գտնվող մի «իզգոյ» դարձնելու համար, որը չունի կոնկրետ սահմաններ նույնիսկ սեփական ժողովրդի ընկալմամբ, որը չունի հստակություն, չունի որոշակիություն։

Ակնհատ է,որ «Խոզը» վերոհիշյալ խրխռոցը երկնել է այս օրերին «Հայոց պատմության» ու «Հայաստանի պատմության» շուրջ այս օրերին ծավալվող խոսույթի կոնտեքստում: Նա մանիպուլացրել է իրեն ու իր թիմին հույժ հոգեհարազատ ձևով՝ նախկին իշխանություններին սևացնելով. սրանք դեռ այն կարծիքին են, որ հանրության շրջանում իրենց հանդեպ ատելությունն ավելի քիչ է, քան նախկինների նկատմամբ առկա հակակրանքը, ուստի իբր կարող են այդ ատելության վրա հենվելով՝ կատարել թուրքերի պատվերները՝ միաժամանակ հայրենասերի տպավորություն թողնելով:

Հարց՝ Հայաստանը Իլհամի համար «կայֆավատի» օբյեկտ դարձրած քաղաքական թիմի անդամն ունի՞ իրավունք՝ որևէ մեկին երկիրը նախկինում իբր «իզգոյ» սարքելու համար մեղադրելու:

Գիտե՞ք, թե ինչն էր նախահեղափոխական Հայաստանին կշիռ հաղորդում միջազգային արենայում: Այն, որ չէինք սահմանափակվում 29800 քկմ-ով՝ չհրաժարվելով պահանջատիրությունից, որի մի կարևոր մասն էլ Արցախի խնդիրն էր հանդիսանում:

Բայց ինչ-որ պահից՝ աշխարհի հզորներին իրական Հայաստանը ձեռնտու չեղավ, ուստի նիկոլոիդներին ջաններիս կապեցին՝ Թուրքիայի առաջ դռները բացելու համար:
Ժաննա՞ն է կատարում Նիկոլի պատվերը, թե՞ հակառակը

Կրթության միջազգային օրվա առթիվ Հ1-ի Պետիկի կնիկ Անդրեասյան Ժաննան է ուղերձ հղել՝ հայտարարելով, թե Հայաստանի Հանրապետությունը կրթական տարբեր մակարդակներում բարեփոխումների փուլում է գտնվում, և իրենք արդեն հասցրել են արձանագրել առաջին հաջողությունները, որոնք բազմապատկվելու են շարունակական աշխատանքի, միասնականության և համառ ջանքերի շնորհիվ։ Վերջում Ժաննան մաղթել է, որ երբեք չփոխենք մեր պատկառելի վերաբերմունքը կրթության կարևորության հանդեպ, շարունակենք ինքնակրթվել ու կրթությամբ վարակել մեր շրջապատը՝ հավատով, որ հենց կրթությամբ ենք կարողանալու փոխել և ավելի լավը դարձնել հասարակությունն ու պետությունը:

Հարց է առաջանում՝ Ժաննան առհասարակ կրթության մասին խոսելու իրավոնք ունի՞, Հայաստանում կրթության որակն ու բովանդակությունն այսքան աղավաղված երբևիցե եղե՞լ են…

Ժաննայի ուղերձը պարզ ծաղր է՝ հայ հանրությանը, քանի որ ստեղծում է տպավարություն, թե այդ ուղերձը հղողը ոչ թե թուրքերի թելադրանքով ասենք «Հայոց պատմությունը» «Հայաստանի ապտմության» ձևախեղել փորձող մեկն է՝տրածաժամանակային կապը կտրել ջանացող, այլ՝ հայրենասեր հայուհի, որի համար ազգային որակյալ կրթության հարցը կյանքի հիմնական իմաստն է: Չմոռանանք, որ սա այն նժդեհատյաց նախարարն է, որի օրոք կրթական համակարգ է մտցվել 7-րդ դասարանի այն խայտառակ դասագիրքը, որը կարելի է էտալոնային համարել բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են իրենց թշնամիներին ներսից քայքայել. Ժաննան թուրքերի պատվերով հենց հիմա Հայաստանի կրթական համակրգը ներսից քայքայում է՝ մեր երկրի ապագան թշնամիներին վաճառելով:

Հայրենիքի ու փողի միջև Ժաննան ընտրել է վերջինը՝ համաձայնվելով կատարել իր անփառունակ շեֆի հայադավ պատվերները: Թե՞ հակառակը՝ Նիկոլն է կատարում Ժաննայի պատվերները՝ չառաջացնելու վերջինիս օտարերկրյա տերերի վտանգավոր զայրույթը:
Պրեզիդենտը փորձել է գայթակղել Նորվեգիայի կին դեսպանին

Գռզոյի մոտ պրեզիդենտ աշխատող Խաչատրյան Վահագը Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդի հետ զրույցում փորձել է գայթակղել նրան՝ հայտարարելով, թե Հայաստանը ներդրումային առումով բավական գայթակղիչ երկիր է. տնտեսական օրենքները լավն են: «Հույս ունենք ընդարձակել մեր համագործակցության շրջանակը՝ հատկապես տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեքորեն օգտագործման նպատակով»,-մասնավորապես՝ ասել է պրեզիդենտ Վահագը դեսպանին:

Ո՞ւմ է ձեռք առնում Խաչատրյան Վահագը, եվրոպացիների՞ն, բայց չէ՞ որ նրանք ավելի շատ բան գիտեն Հայաստանի մասին,քան Հայաստանի ամբողջ ղեկավարությունը՝ վերցրած միասին: Կամ տեղյա՞կ է, արդյոք, Վահագը, թե Նիկոլի կառավարման օրոք որքան են կազմել Հայաստանում արտասահմանյան ներդրումները, որքան են դրանք կազմում 2020-ի պատերազմից ի վեր: Պատերազմից հետո Հայաստանի տնտեսական գրավչությունը հավասարվել է զրոյի, և այս մասին պրեզիդենտն ինքն էլ գիտի: Ինքն իրեն տնտեսագիտության փորձագետ համարող, բայց այժմ Գռզոյի պասով պրեզիդենտ աշխատող Վահագը չգիտի՞, թե ինչ օրն է գցել երկիրը Նիկոլը: Ո՞վ է Արևմուտքում այնքան միամիտ, որ միլիոններ ներդնի մի երկրում, որի ղեկավարությունը սեփական պետությունը թշնամուն է հանձնում: Տնտեսական օրենքները լավը կամ վատն են լինում կայուն երկրներում, իսկ Հայաստանն այսօր երկրաչափական պրոգրեսիայով անկում ապրող, աշխարհի քաղաքակն քարտեզից արագ տեմպերով ջնջվող երկիր է: Եվրոպացիները թերևս սպասում են, թե երբ է վերջնականապես Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դառնալու, որ բազարը միանգամից Իլհամի հետ տանեն՝ այստեղ ներդրումներ անելու:

Հիշո՞ւմ եք՝ ինչ էր խոստանում Նիկոլը 2018-ի հեղափոխությանը՝ հայտարարելով, թե միլիադրների Հայաստան գալուն իշխանություններն են միակ խոչընդոտողը: Հիմա չկան այդ իշխանությունները, ո՞ւր են բազմամիլիարդանոց ներդրումները:
ՔՊ-ի ձեռքը մնաց օդում

Զոհված զինծատռայողների ծնողները մերժել են ՆԳ նախարարի կողմից օրերս հնչեցրած հանդիպման առաջարկը՝ հայտարարելով, որ ազգադավ իշխանությունների ցանկացած առաջարկ մերժվելու է. բարկացած են, որ Եռաբլուրում տեղի ունեցած խայտառակության համար որևէ ոստիկան այդպես էլ այսքան ժամանակ չենթարկվեց պատասխանատվության, իսկ գործն էլ կարճվել է:

Ծնողների դիրքորոշումը, պետք է նկատել, միանգամայն արդարացված է. ի՞նչ հաշտեցման մասին կարող է խոսք լինել մի իշխանության հետ, որի գլուխը ի լուր աշխարհի պաշտպանում էր զոհվածների ծնողների նկատմամբ լկտի վարք դրսևորած ոստիկանական ուժերին՝ հայտարարելով, թե եթե չկա հանցագործություն, ապա գործն ի՞նչ հիմքով պետք է գնա դատարան:

Թե ինչու էր Նիկոլը «դոշ տալիս» ոստիկանական ուժերի համար, պարզ էր. իր իշխանությունը ամբողջությամբ կախված էր ու հիմա էլ կախված է այդ օղակի լոյալությունից, ուստի նրանց «քցել» Նիկոլը չի կարող, քանզի կարող է մարդկայնորեն վիրավորել: Իսկ վիրավորված ոստիկանը հարար պահին կարող է ընդդիմության կողմն անցնել՝ ստիպելով ՔՊ-ական ողջ թաբունին երկրից փախչել:

Չլինի՞ թե թաքուն արտահերթ ընտրություններ են ծրագրում, որ հանկարծ հիշել են զոհվածների ծնողներին՝ ցանկանալով նրանց հետ հաշտության միջոցով միամիտների մոտ սեփական աղճատված կերպարը վերականգնել:
Ո՞ւմ պտուղն է ՔՊ-ական Մարիշը

Անդրեասյան Ժաննայի մարդու հետ զրույցում թուրք ժողովրդի շահերի պաշտպան, համատեղութան կարգով նաև ՔՊ-ական պատգամավոր աշխատող Կարապետան Մարիշը հայտարարել է, թե «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» վերանվանելուն դեմ են նրանք, ովքեր քամահրանքով են վերաբերվում 29800 քկմ-ին.. իբր Հայոց պատմությունը չի օգնել այն սերտածներին արժևորել Հայաստանի Հանրապետությոնը, իսկ ա՛յ ինքն արժևորում է՝ հանդիսանալով այն նույն կրթական համակրգի «պտուղը», որպիսին հանդիսանում են չարժևորողները:

Թե ում պտուղն է կամ ինչ պտուղ է Կարապետյան Մարիշը, իհարկե, դեռ պետք է քննեն լաբորանտները՝ պարզելու այս արարածի գենետիկ արմատները: Պարզ է մի բան՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմության» վերափոխելն այն նույն օպերայից է, ինչ որ նոր Սահմանադրության ընդունման հարցը: Խնդրին ՔՊ-ն մոտենում է համապարփակ կերպով, կոմպլեքս մոտեցմամբ. նախ՝ կբռնաբարեն մատաղ սերնդի գիտակցությունը, 7-րդ դասարանի տխրահռչակ դասագրքի նմանությամբ գրելով նաև մյուս դասարանների համար նախատեսված դասագրքերը, ապա՝ քիչ-քիչ կսկսեն հիմնականում ուսումնասիրել վերջին մի քանի տարվա պատմությունը՝ սկսած «Նիկոլի թվից»: Իսկ երբ կընդունեն նոր Սահմանադրությունը՝լվանալով սեփական ձեռքերը ՀԽՍՀ տերիտորիայից, կահյտարարեն,որ իրական Հայաստանը մի 10000 քկմ-անոց ռեզերվացիան է,իսկ մնացյած տարածքը ոչ լեգիտիմ է՝ բոլշևիկյան իշխանությունների սխալմունք:

Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ այդ օրը գալու է շատ շուտով, եթե, իհարկե, չհաջողվի մինչ այդ մարիշներին իրենց թուրք կավատների գիրկն ուղարկել՝ այս արյունոտ ու անբարո կրկեսի վերջը տալով:
Իշխանությունները թուրքերից տեղեկանք են ուզում

Ըստ էության՝ հայտարարելով, որ թուրքերն ու ադրբջանցիներն ազատորեն կարող են Հայաստանում գրեթե ամեն ինչ գնել, ձեռք բերել՝ չունենալով սահմանափակումներ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Թովմասյան Սուրիկը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է հետևյալ աբսուրդային միտքը. «Երբ սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, Հայաստանը կունենա իր սուվերեն տարածքի վերաբերյալ տեղեկատվություն»:

Փաստորեն՝ ստացվում է, որ այս տասնամյակների ընթացքում հայ ժողովուրդը տեղեկություն չի՞ ունեցել սեփական պետության տարածքի վերաբերյալ: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչպե՞ս է առհասարակ Հայաստան գոյություն ունեցել, եթե դրա տարածքն անորոշ է եղել:

Եթե խոսքը դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին է, ապա Ադրբեջանը հայտարարել է, որ նույնիսկ խաղաղության պայմանագիր կապելուց հետո էլ այդ պրոցեսը տասնամյակներով շարունակվելու է: Սուրիկի տրամաբանությունից հետևո՞ւմ է, որ այդ ողջ ընթացքում այդպես էլ տեղեկություն չենք ունենալու, թե երկրագնդի որ կտորն է մեր սուվերեն տարածքն այնքան ժամանակ, քանի դեռ մեզ դրա մասին չի ծանուցել թուրքը:

Սրանք չեն հասկանում, որ թուրքի ռազմավարական նպատակը հայկական էթնոսի բնաջնջումն է Հարավային Կովկասում: Իսկ եթե կա նման նպատակ, ապա թշնամին երբեք կադաստրի թուղթ չի տալու սուրիկներին՝ հնարավորինս կրծելով, իրենով անելով Հայաստանի հողերը, 29800-ից մի զրո էլ չթողնելով սուրիկերի ոտնատեղի համար:
Ամուլսարը՝ իշխանության դիմաց

Բազմաթիվ բնապահպանական հասարակական կազմակերպություններ ու անհատներ հայտարարություն են տարածել Կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն ընդունելու, ժողովրդավարական արժեքներն ու համայնքների իրավունքներն անտեսելու վերաբերյալ: Նրանք, մանավորապես, տարակուսանք ու բողոք են հայտնել Նիկոլի այն հայտարարութան առնչությամբ, ըստ որի՝ Ամուլսարի հանքի շահագործումը համապատասխան մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում:

Տարիներ առաջ Ամուլսարի հանքի հարցը վերածվել էր գրեթե Հայոց հարցի պես մի բանի: Ավելին՝ շատերը կհիշեն, թե ինչպես էին Նիկոլն ու հիմա նրա թիմում ծվարածները, օրինակ՝ ՔՊ-ական Բաբայան Նարեկի նույնքան ՔՊ-ական կնիկ Նազարյան Լենան իրենց «ճղում»՝ պահանջելով չեղարկել Ամուլսարի շահագործմանն առնչվող բոլոր ծրագրերը: Հարց է առաջանում՝ ի՞նչ փոխվեց հանկարծ, որ Ամուլսրաի շահագործումը կրկին համարվեց անվտանգ: Այլ՝ավելի թարմ գիտական ուսումնասիրություների հիման վրա՞ են արվել նման եզրահանգումներ, թե՞ գիտական տվյալները նույնն են, պարզապես քաղաքական նպատակահարմարության հարց է ի հայտ եկել:

Կասկած չկա, որ Ամուլսարի հարցը այլևս շոշափում է Հայաստանում իշխանության հարցը: Կորցնելով լեգիտիմությունն ու ատելի դառնալով հայ ժողովրդի ջախջախիչ մեծամասնության համար՝ Նիկոլն այժմ ստիպված է լինելու կատարել դրսից իջեցված բոլոր հրամաները՝ անկախ դրանց տեսակից ու վտանգավորության աստիճանից: Ըստ էության՝խնդիր են դրել նրա առաջ՝ եթե ուզում է յուր իշխանությունը երկարաձգել, պետք է «կանաչ լույս վառի» Ամուլսարի ծրագրի առաջ, իսկ 12,5%-ն էլ ըռխովն են շպրտել՝ հարցը փիառելու, թրաշը մի փոքր յուղոտելու համար:

Բայց մի՞թե Ամուլսարի հարցն է միայն խնդրահարույց, իսկ նույն ԶՊՄԿ-ի տված բնապահպանական վնասենրի համար ո՞վ է կրելու պատասխանատվություն:
ԶՊՄԿ-ն մեթոդաբար ոչնչացնում է Հայաստանի հարավը. ո՞վ է բռնելու գողի ձեռքը

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը շարունակում է անխնա կեղեքել Հայաստանի ընդերքը՝ ցուցաբերելով անխիղճ խոպանչուն հատուկ վարքագիծ:

Մեզ հասած տեղեկություններով՝ ԶՊՄԿ-ն սկսել է պղինձ ու մոլիբդեն արդյունահանել հանքի այն հատվածներից, որոնք ներկա պահին ավելի հեշտ արդյունահանելի ու «մսոտ» են: Ասել կուզի՝ հանքը հավասարաչափ չի վերամշակվում, այլ դա արվում է ընտրողաբար՝ ելնելով նրանից, թե որ հատվածում է հանքաքարն ավելի առատ: Այդպիսով՝ թալանչի խոպանչիները հեշտ ու արագ արդյունք են փորձոմ կորզել հանքից՝ կարճացնելով դրա կյանքը:

Խնդիրն այն է, որ հանքն իր նրբությունն ունի, որից բխում է այն շահագործելու ճիշտ կարգը. այն նման է երակի, որն ունի բարակ ու հաստ հատվածներ: Ճիշտ կարգը մի կողմից սկսելն ու շարունակելն է, մինչդեռ ցուցաբերվում է ընտրողական մոտեցում, երբ արդյունահանում են հաստ հատվածներից, իսկ բարակները՝ թողնում: Դրա պատճառով բարակ հատվածները դառնում են անպիտան այն դեպքում,ե րբ հավասարաչափ արդյունահանման դեպքում դրանք ևս կարևոր ռեսուրս կարող էին լինել:

Հարց է առաջանում՝ պետությունը գիտի՞, թե ինչպես են իր իսկ տարածքում առկա ռեսուրսները թալանվում, ինչ ծավալի վնաս է հասցվում: Պետական համապատասխան օղակներն ուղղակի պարտավոր են գնալ տաք հետքերով ու անցկացնել ստուգումներ՝ քայքայիչ թալանը կասեցնելու: Եթե իսկապես չկա ցանկություն՝ Հայաստնաի հարավը անապատ դարձնելու, ապա վերահսկիչ մարմինները պարտավոր են հենց վաղնևեթե անցնել գործի, քանի որ հապաղելու դեպքում հանքին մաքսիմում 15 տավա կյանք է մնացել՝ այսպես շարունակելու դեպքում:
Կոնջորյան Հայկոն՝ «ուռելու» մասին

ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն կոշտ է արձագանքել իրենց հասցեին ուղղված այն մեղադրաքներին, որ ՔՊ-ի վարած քաղաքակնության հետևանքով Հայաստանը կանգնել է կա՛մ ուկրաինացվելու, կա՛մ բելառուսացվելու վտանգի առաջ: Հայկոն նման գնահատականներ հնչեցնողներին, մասնավորապես, մեղադրել է «ուռելու» համար ու պնդել, որ ներկայիս իրողությունների պայմաններում աշխարհի բոլոր երկրներն էլ կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ՝ ի վիճակի չլինելով շատ դեպքերում սպասարկել սեփական ազգային շահերը:

Իսկապե՞ս… Բա Թուրքիան ու Ադրբեջանն ի՞նչ են, միգուցե ոչ թե սեփական, այլ Նիկոլի՞ ազգային շահերն են սպասարկում այնպես, ինչպես Նիկոլը՝ թուրքերի: Աշխարհում լուրջ «զավառուխա» է, ինչը թույլերի ու անհեռատեսների համար կործանարար մարտահրավեր է, իսկ խորամանքկների, ստրատեգիական մտածելակերպ ունեցողների, «պետություն» եզրույթի ընկալման հետ խնդիրներ չունեցողների համար՝ աննկարագրելի հնարավրություն: Միշտ էլ այսպես է եղել, բայց, ցավոք, պատմության ընթացքում մենք միշտ էլ ոտքի տակ ենք ընկել՝ չունենալով պետոթյուն:

Բայց մի՞թե հիմա ունենք պետություն, Կոնջորյան Հայկո՞ն է պետությունը, թե՞ ասենք Նիկոլի կնիկը: Արվեց ամեն ինչ, որ Հայաստանը դառնա օտարների իշաոտնուկը՝ գոյատևման ռեալ հեռանկար չունենալով: Մինչդեռ կարող էին, չէ՞, երկիրը զերծ պահել պատերազմից ու Հայաստանը փրկել աղետից: Բայց ոչ, «կանաչ» Լենան հաշվարկեց, որ եթե այդպես անեն, ապա դավաճանի համբավ ձեռք կբերեն՝ Նիկոլի իշխանության համար դրանից բխող բոլոր վատ հետևանքներով:

Իշխանափոխությունից հետո, իհարկե, կպարզվի՝ միայն դավաճան կոչվելու վախի՞ց երկիրը տարան կործանման, թե՞ ուրիշ բան:
Պապոյան Գևորը գնում է Իլհամի երազանքի հետևից

Փորձելով արժեզրկեն Անկախության հռչակագիրը՝ ՔՊ-ական Պապոյան Գևորը հայտարարել է, թե իր տպավորությամբ՝ դրա բուն նպատակն Արցախի սպասարկումն է, Արցախի միացումը Հայաստանին. այն Հայաստանի Հանրապետության մասին չէ: Պապոյան Գևորն իր ասածից բխեցրել է, որ մեզ իրականում պետք է այնպիսի մի փաստաթուղթ, դասագրքեր, քաղաքական գործիչներ, կուսակցություններ, պետական կառավարման համակարգ,որոնց համար առաջնայինը 29800 քկմ-ն է:

Գիտե՞ք՝ որն է մարազմը, որ 24-ժամյա ռեժիմով «29800» գոռացող այս եսիմ ինչերը կորստյան են մատնել նաև այդ 29800-ը՝ Իլհամին Հայաստանից հսկայական հողեր պոկել թույլ տալով ու ասենք բարձունքները վարկաբեկելով՝ դրանց գագաթին ձյուն լինելու հիմքով:

Պապոյան Գևորը, ըստ էութան, բացահայտել է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին իշխանական լոլոների բուն պատճառը. Ուզում են սահմանադրորեն ամրագրել, որ Արցախն Ադրբեջան է և վերջ, ինչպես նաև հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից՝ հայ ժողովրդի միակ բարձրագույն գագաթ հռչակելով Արագածը: Եթե Նիկոլին հաջողվի կյանքի կոչել թուրքերի պատվերը, ապա, անկասկած, Արցախով հարցը չի սահմանափակվելու, այլ հարված է հասցվելու հայ ժողովրդի ինքնագիտակցությանը՝ բոլորիս թուրքի կեղտ սարքելով:

Դա՞ ենք ուզում…
Աղազարյան Հովիկի «ֆեյք» խաղաղությունը

ՔՊ-ի «ուղեղային կենտրոն» Աղազարյան Հովիկն է գնահատել Ադրբեջանի հնարավոր հարձակման աստիճանն ու վստահեցրել, որ լայնածավալ գործողություններ չեն լինելու, քանզի, ըստ Հովիկի, մենք պատրաստ ենք պատերազմի, երկրորդ՝ Հայաստանի քաղաքական դիրքն ավելի հաստատուն ու շահեկան է, քան Ադրբեջանինը.Արցախի հարցում աշխարհի մոտեցումը մեկն է, Հայաստան-Ադրբեջան հակամարտության հարցում՝այլ:

Հովիկն իրականությունը ներկայացրել է գլխիվայր՝փորձելով փափուկ բարձ դնել հանության գլխի տակ.ո՛չ պատերազմին ենք պատրաստ, ո՛չ էլ որևէ մեկի ուշքը գնում է մեզ համար:

Հարց՝ Հովիկը, օրինակ, ծանո՞թ է հեղինակավոր վերլուծաբանների կանխատեսումներին, որոնք առնվազը Հայաստանի հարավի համար կանխատեսում են այն նույն ճակատագիրը, ինչ որ պատուհասեց Արցախին: Միջազգային վերլուծական կենտրոններից մեկը 2024թ.-ը, օրինակ, համարել է Կովկասում նոր՝անխուսափելի պատերազմի տարի՝ կանխատեսելով Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան, իսկ մյուս կենտրոններն ու հեղինակավոր վերլուծաբանները կարխես թե հանդես չեն եկել հակառակ վերլուծությամբ: Օրինակ՝ նույն «Ստրատֆորը» նույնպես հանդես էր եկել վատ կանխատեսմամբ:

Հետևաբար՝ եթե բոլորը կանխատեսում են ադրբեջանական տոտալ ագրեսիա, ապա ի՞նչ հիմք կա՝ պնդելու, որ Ադրբեջանի քաղաքական դիրքն այժմ ավելի վատն է, քան Հայաստանինը: Եթե Հայաստանը շատ ավելի ընկալելի ու նախընտրելի է հզորների համար, ապա ինչո՞ւ նրանք չեն կանխատեսում իրենց կանխատեսածի հակառակը, եթե մտադիր են Ադրբեջանին զսպաշապիկ հագցնել ու չպայթեցնել ողջ Մեծ Մերձավոր Արևելքը: Ընդհկառակը՝ հենց այդ ուժային կենտրոններն են, որ թիրախավորելով Իրանին՝ այժմ խորհում են՝ ինչպես կտրել նրան հյուսիսից, որն անելու համար լավագուն ճանապարհը Սյունիքը ոչնչացնելն է:

Թող ոչ ոք չխաբնվի ԵԽ-ում Ադրբեջանի կրած պարտությունից. դա կարող է ավելի վտանգավոր հետևաքներ ունենալ, քան մեզ թվում է:
Կաթողիկոսի դեմ պայքարն ունի նաև աշխարհաքաղաքական խորք

Մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ՔՊ-եկեղեցի հակամարտությունն իշխանությունները որոշել են ավելի թեժացնել՝ ձևավորելով «Վարդանանք» անվամբ շարժում. պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: Հայտնի է դարձել նաև, որ շարժման առաջնորդ է կարգվել Դովլաթյան Անդրանիկը, որը շատ տևական ժամանակ ԱՄՆ-ում է բնակվել՝ Հայաստան տեղափոխվելով միայն վերջերս: Միաժամանակ թունդ նիկոլիստ է՝ Գարեգին 2-ին դեմ հանդես եկող:

Իրականում հայ եկեղեցու, նրա ներկայիս առաջնորդի դեմ մղվող պատերազմն ունի բավական խորը շերտեր,և դրանցից մեկն էլ աշխարհաքաղաքականն է: Խնդիրն այն է, որ գրանտակերների, նրանց սնողների ու արևմտյան ուժային կենտրոնների կողմից կաթողիկոսն ըկալվում է որպես ռուսական ազդեցության տակ գտնվող գործիչ: Հետևաբար՝ եթե այդ ուժային կենտրոնները խնդիր են դրել՝ Հայաստանը տանելու արևմտամետ, բայց իրականում հակառուսական ու պրոթուրքական դաշտ, ապա խնդիր է դառնում նաև կաթողիկոսի անձը: Այդ կենտրոնների համար նախընտրելի կլիներ, եթե կաթողիկոսը հանդիսանար ասենք սփյուռքում իր ողջ կյանքն ապրած ու դրսում իր ծառայությունն անցկացնող մարդ՝ ոչ մի կապ չունեցող հետխորհրդային տարածքի հետ:

Կասկած չկա, որ եթե Հայաստանն իսկապես շրջադարձ կատարի դեպի Արևմուտք, կաթողիկոսի նկատմամբ ճնշումները մեծանալու են: Ավելին՝ ընդունվելիք Սահմնադրությամբ ակնհայտոեն փորձելու են զրկել եկեղեցուն նաև այն հատուկ կարգավիճակից, որն այժմ այն ունի գործող Սահմանադրութաամբ: Դրանով եկեղեցին կդարձնեն առավել խոցելի ու կջանան զրկել սուբյեկտայնությունից՝ հայ ժողովրդի համար դրանից բխող բոլոր հոգևոր ու աշխարհիկ վտանգներով:

Նիկոլը պատրաստ է ամեն ինչի, միայն թե իշխանությունը պահի:
Նիկոլը՝ Քրեական օրենսգրքի շվաքի տակ

Պարզվում է՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելն արգելող համապատասխան հոդվածի հիմական շահառուն Նիկոլն ու նիոկալականներն են դարձել. տասնյակ գործերի մոտ 95%-ը Նիկոլին ու նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում, իսկ ահա անձամբ Նիկոլին ուղղված կոչերի հիմքով գործերը կազմում են ընդհանուրի 68,4%-ը:

Բավական ճոխ ու խոսուն վիճակագրություն է, այնպես չէ՞: Ինչի՞ մասին է այն վկայում, գիտե՞ք: Մի բանի՝ բոլորն ատում են Նիկոլին ու նիկոլական շայկային, իսկ վերջիններս էլ, սեփական օգտագործման համար հոդվածներ հորինելով, պատսպարվում են դրանց ներքո: Իհարկե, ընդդիմության կամ ընդդիմադիր հայացնքներ ունեցող մարդկանց հանդեպ բռնութան կոչերն ու հալածանքներն անհամեմատ ավելի շատ են՝ Նիկոլականների կողմից ձեռնարկվող, սակայն դատարանների ծառայություններից օգտվել սիրում են հատկապես իշխանությունները. Կա՞ մի դատավոր, որ Նիկոլի ասածը չանի կամ նրան չպաշտպանի:

Դրա փոխարեն Հայաստանի բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, որոնց վրա կարծես չի տարածվում ՔՕ համապատասխան հոդվածը. դե ինչպե՞ս պետք է տարածվի, եթե ոչ թե նիկոլականներ են, այլ Նիոլի քաղաքական ախոյանները:

Դուր չի՞ գալիս հայաստանայն այս անհրապույր իրականությունը, բռնե՛ք գաղթի ճանապարհը. ո՞վ է ձեռ ձեռքը բռնում…