Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
854 photos
111 videos
6 files
952 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Վաղը` հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի կունենա այսպես կոչված «3+3» ձևաչափով հանդիպում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:
Հանդիպմանը չի մասնակցելու Վրաստանը:
Ենթադրում եմ, որ որևէ արտառոց արդյունք հանդիպումը չի ունենալու:
Պակաս կարևոր չէ նկատել, որ այս ձևաչափը սկզբում առաջարկում էր Թուրքիան, իսկ հիմա` Իրանը: Պատճառն այն է, որ այս ֆորմատի պահպանման դեպքում Թուրքիան մենակ է մնում Իրանի և Ռուսաստանի համատեղ գործակցության դեմ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Չնայած համատեղ երկկողմ ու բազմակողմ զորավարժությունների թվի շեշտակի աճն ինքնին շատ խոսուն փաստ է, սակայն այս զորավարժությունների պարագայում էական է տեղանքը, որտեղ…
Ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության` Նախիջևանում և օկուպացված Արցախում այս օրերին ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ երկու կողմերի հատուկ նշանակության ջոկատները (այսպես կոչված «կոմանդոները») իրականացրել են վարժանքներ, որոնց սցենարը նախատեսում է ներթափանցում թշնամու օպերատիվ տարածք և այդտեղի բնակավայրերում տեղակայված թշնամու զինված խմբերի չեզոքացում:

Կռահու՞մ եք, թե ում դեմ է այս նախապատրաստությունը և որո՞նք են այդ բնակավայրերը:
Հիշեցնեմ նաև, որ 2020 թվականից հետո Հայաստանում որևէ լուրջ զորավարժություն չի եղել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇦🇲🇹🇷 Թեհրանում հանդիպել են նաև Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները։
Թե ինչ են խոսել, մենք հավանաբար կիմանանք առաջիկա զիջման ժամանակ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թեհրանում անցկացվող «3+3» ձևաչափով հանդիպումը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության ամենավառ դրսևորումն է։
Եթե ուզում եք հասկանալ այն, կառաջարկեմ ընթերցել իմ այս հակիրճ էսսեն, որում փորձել եմ ոչ միայն նկարագրել աշխարհաքաղաքական իրադրությունը, որում ապրում ենք, այլև արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնց իրականացման պարագայում կարող ենք գրանցել իրական հաջողություններ։

https://varuzhan.me/2023/10/22/quovadis/

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ինչպես ասում են՝ հազարավոր խոսքերի փոխարեն։
Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT հրապարակած քարտեզն է, որտեղ ներկայացվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հիմնական իմաստը։ Դա ոչ թե տնտեսականն է, ոչ էլ տարածաշրջանում խաղաղությունը։ Դա «թյուրքական աշխարհի» միավորումն է, ինչպես որ վկայում է քարտեզի վերնագիրը։
Մուգ գույնով քարտեզում նշված են թյուրքախոս պետությունները, որոնց փորձում է միավորել Թուրքիան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

#միջանցք
2020 թվականի նոյեմբերից հայկական Շուշին դարձավ դժգույն և դժբախտ, քանի որ նվիրվեց թշնամուն։
Այսօր Շուշիի խորհրդանիշ Սբ. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին գերության մեջ ունի այս տեսքը (լուսանկարը արվել է հոկտեմբերի սկզբին)։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇪🇺🇦🇿ԵՄ Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դ. Միյատովիչը երեկ Բաքվում հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար կազմի և անդամների հետ։ Հանդիպման ժամանակ վերջիններս ներկայացրել են «իրենց հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան» (ներկայիս Հայաստանի Հանրապետություն) վերադառնալու իրենց իրավունքը և պահանջել դրա կատարումը։

Թուրքիան և Ադրբեջանը 2020 թվականից ի վեր հսկայածավալ աշխատանք են կատարում՝ միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու և լեգիտիմացնելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Այս քայլերի հեռահար նպատակը Հայաստանի տարածքում թուրքերով և ադրբեջանցիներով բնակեցված բնակատեղիների ստեղծումն է, որոնք պետք է վերածվեն Հայաստանը ներսից պայթեցնող գործոնների։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստանի դե-ֆակտո կառավարության գիծը պաշտոնապես Թուրքիայի հետ մերձեցումն է։ Այդ մասին փաստացի երեկ էլ հայտարարվեց՝ Wall Street Journal-ին դե-ֆակտո վարչապետի տված հարցազրույցով։
Իմաստ չեմ տեսնում անդրադառնալ դրան։ Ուղղակի ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային տեսլականում Հայաստանը մոտավոր այսպիսի տեսք ունի, իսկ սա էլ կից քարտեզի բացատրությունը Հայաստանի դե-ֆակտո վարչապետի գործընկեր Ի. Ալիևից.
«Վստահ եմ, որ կգա օրը, և Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հող՝ Արևմտյան Ադրբեջան։ ․․․ Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է, դա հաստատվում է բազմաթիվ պատմական փաստաթղթերով, պատմական քարտեզներով, մեր պատմությամբ։…
Վստահ եմ, որ Արևմտյան Ադրբեջան համայնքը դա կանի ադրբեջանական պետության աջակցությամբ»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Օրերս քննարկվում է Թուրքիայի 2024 թվականի պետական բյուջեն։ Ըստ բյուջեի նախագծի՝ 2024 թվականին Թուրքիան ռազմական և անվտանգային ոլորտի վրա ծախսելու է ավելի քան 45 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սա այս տարվա ռազմական ծախսերից ավելին է մոտ 150 %-ով։
Ակնհայտ է, որ Թուրքիան պատրաստվում է խաղաղության պատերազմի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում։
Առաջին նկարում Թուրքիայի 12-րդ դասարանի «Ժամանակակից թուրք և համաշխարհային պատմություն» դպրոցական դասագրքի (հրատարակված 2018 թ. և հաստատված Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից) գլխավոր քարտեզն է՝ «Թյուրքական աշխարհի քարտեզը» (Türk Dünyası haritası), որով թուրք աշակերտները պատկերացում են կազմում հարակից աշխարհի մասին։
Երկրորդ նկարում նույն քարտեզն է, որը Թուրքիայի խորհրդարանի իշխող կոալիցիայի երկրորդ ուժի՝ MHP կուսակցության առաջնորդ Բահչելին նվիրում է առաջին ուժի՝ AKP-ի ղեկավար, նախագահ Էրդողանին։
Երրորդ նկարում Ադրբեջանի պատմության դասագրքից «Թուրանի» քարտեզն է։ Թուրանը պանթյուրքիստական պետության ընդհանրական անունն է,որը նույնն է, թե «Թյուրքական աշխարհը»։
Ձեռքիս տակ ունեմ գրեթե բոլոր թուրքական դասագրքերը և այնտեղ ավելի հետաքրքիր դրվագներ կան, որոնք առաջիկայում կփորձեմ հրապարակել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«Հայկական խաչմերուկ» կոչվածը ոչ թե խաչմերուկ է, այլ պարզապես խաչ է, որ դրվելու է մեր պետականության վրա:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Գազայում իսրայելա-պաղեստինյան պատերազմի մեկնարկից անցել է երեք շաբաթ: Երեք շաբաթ Հայաստանի սահմաններից ոչ հեռու և Հայաստանի վրա ուղիղ ազդեցություն ունեցող պատերազմի վերաբերյալ ոչ մի անվտնագության խորհրդի նիստ տեղի չի ունեցել Հայաստանում:
Ոչ մի լուրջ մակարդակի քննարկում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի երեկվա ելույթից.

«Մենք ինչ վճռականությամբ, որ ցուցադրել ենք Լիբիայում, Ղարաբաղում, իմացե՛ք, որ նույնն էլ լինելու ենք Մերձավոր Արևելքում»։

Նույն ելույթում Էրդողանը նաև հերթական անգամ հայերին մեղադրել է «Անատոլիայում թուրքերին ոչնչացնելու» համար։
Ինչպես ասում են՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայում այսօր նշում են Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։
Թուրքական պետության կայացման գործում գերկարևոր դեր ուներ գաղափարախոսական աշխատանքը։ Ուզում եմ կիսվել ձեզ հետ այդ աշխատանքի մի հայտնի օրինակով։ 1927 թ. հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը կոչով է դիմում երիտասարդությանը, որը դառնում է պետության գլխավոր
խորհրդանիշներից մեկը։
Կարդացե՛ք իմ թարգմանությամբ այս կարճ կոչը և մտքում «թուրք» և «Թուրքիա» բառերը փոխեք «հայ» և «Հայաստան» բառերով։

Հե՜յ դու, թուրք երիտասարդություն։
Քո գերագույն պարտականությունն է մշտապես պահել և պաշտպանել ազգային անկախությունը, Թուրքիայի Հանրապետությունը։
Դա քո գոյության և քո ապագայի միակ հիմքն է, քո ամենաթանկ հարստությունը։
Ապագայում ևս երկրի ներսում և դրսում կունենաս թշնամիներ, որոնք կցանկանան զրկել քեզ այդ հարստությունից։ Եւ եթե մի օր դու ստիպված լինես կանգնել անկախության և հանրապետության պաշտպանությանը, ապա չպետք է մտածես այդ իրավիճակի հնարավորությունների ու դժվարությունների մասին։ Դրանք կարող են անհաղթահարելի թվալ։
Քո անկախության և հանրապետության վրա հարձակվող թշնամիները կարող են լինել նրանք, ում տարած հաղթանակները հավասարը չունեն ողջ աշխարհում։
Թշնամիդ կարող է ուժով և խորամանկությամբ զավթել սուրբ հայրենիքիդ բոլոր ամրոցները, մտնել բոլոր զինանոցները, ջարդել ողջ զորքը, հայրենիքիդ ամեն անկյունը փաստացի գրավել։ Սրանից զատ կարող է էլ ավելի ողբերգական ու վտանգավոր իրավիճակ ստեղծվել. մարդիկ, որոնք քո երկրում կանգնած են իշխանության ղեկին, կարող են լինել անփույթ ու տգետ կառավարիչներ, նույնիսկ՝ դավաճաններ։ Նրանք նույնիսկ կարող են իրենց անձնական շահը միավորել օկուպանտների քաղաքական նպատակների հետ։ Ազգը կարող է ուժասպառ, ջարդված և ընկճված լինել։
Հե՜յ, թուրք ապագայի երիտասարդությո՜ւն։ Նույնիսկ այդպիսի իրավիճակում, այդպիսի պայմաններում քո պարտականությունն է փրկել թուրքական անկախությունը և Հանրապետությունը։ Քեզ անհրաժեշտ ուժը երակներովդ հոսող ազնվազարմ արյանդ մեջ է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

https://varuzhan.me/2021/03/07/ataturkhitabesi/
Այն, որ ստեղծված պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա, կասկածից դուրս է: Միակ հարցը ժամանակն է. ե՞րբ դա կլինի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բաքվի կենտրոնում գտնվող այս շենքում, որը կառուցել է գերմանացի ճարտարապետ Ջոհան Էդելը, 1918-1920 թթ. գտնվում էր Հայաստանի առաջին Հանրապետության դեսպանատունը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman