Vardan Voskanyan's Channel
4.8K subscribers
308 photos
52 videos
1 file
210 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
🇮🇷 Իրանի նախագահական ընտրություններում վաղ առավոտյան քվեարկել է այս երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենենին։

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը այս պետության ամենաբարձր հոգևոր-քաղաքական պաշտոնյան է, որը հսկայական ազդեցություն ունի ներքին և արտաքին անխտիր բոլոր ուղղություններում։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇷 Այսօր Իրանում ընթացող նախագահական ընտրություններում վաղ առավոտից գրանցվել է ընտրողների նկատելի ակտիվություն։

Նախագահի պաշտոնին հավակնող հիմնական երեք թեկնածուներ են համարվում պահպանողական թևից Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Սայիդ Ջալիլին, ինչպես նաև բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։

Ըստ նախնական գնահատականների՝ ընտրություններին կմասնակցեն քվերակելու իրավունք ունեցող իրանցիների մոտ 50-60 տոկոսը։

Չի բացառվում, որ թեկնածուներից ոչ ոք առաջին փորձից չի ստանա ձայների անհրաժեշտ քանակը, և ընտրական գործընթացը կտեղափոխվի երկրորդ փուլ։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan