Vardan Voskanyan's Channel
4.79K subscribers
315 photos
52 videos
1 file
212 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
«Հուսալքվել» ասվածն անհատական կամ առավել ևս ազգային մակարդակում Հայաստանին, հայաստանցիներիս և հայերիս հակացուցված աններելի շռայլություն է, որովհետև մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, իսկ այստեղ հուսալքվածներին, որպես կանոն, չեն օգնում կամ սրտակցում, այլ պարզապես մորթում են՝ մորթում են անմռունչ, իսկ հաճախ նաև հաճույքով։

Հետևաբար հուսալքվելը փաստացիորեն կամավոր ցեղասպանության ճանապարհ ընտրել է, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ, չենք կարող թույլ տալ ի հիշատակ Հայաստանի ծրագիրն առաջ մղած մեր փառապանծ նախնիների և հանուն այդ ծրագրի հավերժականության տեսլականով ապրող մեր և գալիք սերունդների։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Էդողանական վարչախմբից եկող «դրական» ազդակներն ավելացան ևս մեկով․ օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին նվիրեց Կոնստանդնուպոլիսը նվաճած օսմանյան սուլթան Մեհմեդ Բ-ի սրի կրկնօրինակը։

Ընդ որում, դրա հանձման ժամանակ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը նշել է, որ Մեհմեդ Բ Նվաճողի սրի կրկնօրինակը նվիրում է «Ղարաբաղը նվաճողին»։

Մի կողմ թողնելով այն, որ Արցախի իբր «նվաճողը» զենքով կարողացել է տիրանալ հայկական երկրորդ հանրապետության միայն չնչին մասին՝ ավելի լայնարձակ տարածքներ «նվեր» ստանալով լոկ ստորագրության ուժով, իսկ Արցախն ամբողջությամբ այդպես էլ չի ընկել բարբարոսական բռնազավթման տակ, ուշագրավ է, որ «խաղաղության օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով։

Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ հայկական իրական հեռագնա օրակարգը պետք է միտված լինի թշնամու խաղաղեցմանը՝ Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության՝ Հարավային Կովկասի առողջ մարմնից հեռացման միջոցով։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության փոփոխության կամ չեղարկման մասին խոսելը Հայաստանում «հերետիկոսության» նման մի բան է։

Մինչդեռ հանրահայտ է, որ յուրաքանչյուր այդպիսի փաստաթուղթ ամենևին էլ, պատկերավոր ասած, խմբագրման չենթարկվող Սուրբ Գիրք չէ և պարզապես արտացոլում է տվյալ պահին առկա ուժերի իրական կամ թվացյալ հավասարակշռությունը, հետևաբար անփոփոխ կամ ուժի մեջ է մնում մինչև այդ հավասարակշռության խախտումը։

Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Բաքվի բռնապետն առաջին իսկ հնարավորության դեպքում հօգուտ իրեն կփոխի կամ աղբանոց կնետի այդ հայտարարությունը և կրկին կփորձի տիրանալ ողջ Արցախին բռնազավթման միջոցով։ Կարծում եմ՝ ոչ։

Ուստի իբր թակարդ թվացող հարցադրումը, թե՝ «չեղարկելո՞ւ կամ փոխելո՞ւ եք այդ հայտարարությունը» ինքնին անմիտ մեքենայություն է, եթե կա նպատակ, ցանկություն և կարողություն փոխելու ուժերի հավասարակշռությունը հօգուտ Հայաստանի՝ այն Հայաստանի, որը հայերիս և հայաստանցիներիս տեսլականում հզոր և թշնամուն իր կամքն ու շահերը թելադրող պետություն պետք է լինի և, ըստ այդմ, չի կարող հանդուրժել որևէ նվաստացուցիչ թուղթ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ռուս «սպիտակ» գեներալ Ա․ Դենիկինն այսպես է բնութագրում ցարական Ռուսաստանի փլուզումից հետո Հարավային Կովկասի քարտեզի վրա առաջին անգամ հայտնված նորընծա արհեստածին Ադրբեջանը՝

«Ադրբեջանական Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «անիրական», սկսած անվանումից՝ փոխարինաբար վերցված Պարսկաստանի գավառներից մեկից: Արհեստական տարածք, որը ընդգրկում էր լեզգիական Զաքաթալան, հայ-թաթարական Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներն ու ռուսական Մուղանը՝ միավորված թուրքական քաղաքականությամբ՝ որպես պանթուրքիզմի և պանիսլամիզմի ֆորպոստ Կովկասում․․․:

Ի վերջո, ադրբեջանական կառավարությունը նույնպես արհեստականորեն էր պահպանվում՝ սկզբում Նուրի փաշայի կամքով, հետո գեներալ Թոմսոնի, իսկ այնուհետ՝ պարզապես իներցիայով» (Деникин, А. И. Очерки русской смуты. Т 4. Вооружённые силы Юга России, Берлин, 1925, с. 164):

🆔 @vardan_voskanyan
Այսօր մանդատից հրաժարվելով Արթուր Վանեցյանն արդեն երկրորդ անգամ ապացուցեց, որ իր համար որևէ պաշտոն կամ պետական մարմնում ունեցած կարգավիճակ ոչինչ է հանուն Հայաստանի և Արցախի պայքարի համատեքստում։

Նման քայլերով մեր երկրում փաստացիորեն սկիզբ է դրվում նոր և բարոյական քաղաքական մշակույթի՝ այնպիսի մշակույթի, որում առաջնայինն այլևս մեր հայրենիքն է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Պատերազմը և մենք

Այս գրառմամբ ցանկանում եմ սկսել մի շարք, որի միջոցով կփորձեմ ոչ շատ երկար և պարզ ձևակերպված ու «ոչ դիվանագիտական» գրառումներով անդրադառնալ, որպես պետություն և ազգ, Հայաստանի և հայերիս առջև ծառացած, ըստ իս, ամենակարևոր գոյաբանական խնդրին՝ պատերազմին և մեզ։

1․ Պատերազմի անխուսափելիությունը

Եվ այսպես, արդյո՞ք հնարավոր է խուսափել պատերազմից այնպիսի տարածաշրջանում և այնպիսի թշնամու հետ, ինչպիսին Ադրբեջանն է։ Այո՛, հնարավոր է։ Հնարավոր է, բայց փաստացի հանձնվելու պարագայում միայն։ Իսկ արդյո՞ք դա է հայկական պետականության հազարամյակների ծրագրի տեսլականը։ Ո՛չ, և երիցս ո՛չ։
Հետևաբար պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա՝ ոչ թե դրանից վախենալը և հանձնվելը, այդպիսով միանշանակորեն կործանելով մեր նախնիների, մեր և մեր սերունդների երազանքը, այլ լայն իմաստով պատերազմին պատրաստ լինելը։

Կարող է հարց առաջանալ, իսկ ինչո՞ւ չի կարելի «տեխնիկական» իմաստով լուծել հայ-ադրբեջանական հիմնահարցը, դիցուք, զիջելով ինչ-որ տարածք, համաձայնելով Ադրբեջանի պահանջներին և այլն։ Չի կարելի շատ պարզ և միանշանակ պատճառով՝ խնդիրը չունի նման «տեխնիկական» լուծում, քանզի հակամարտությունը գոյաբանական է՝ նաև դիմացի կողմից ձևակերպված շատ հստակ՝ «պետք է լինենք կա՛մ մենք, կա՛մ դուք» տրամաբանությամբ։

Հետևաբար պետք է արձանագրել ելակետային հետևյալ հանգամանքները ճշգրիտ ուղղությամբ ընթանալու համար՝
1․ հայ֊ադրբեջանական հակամարտության խնդիրը գոյաբանական է, ուստի չունի «տեխնիկական» լուծում,
2․ պատերազմից կարելի է խուսափել միայն Հայաստանի պետականության «խաղաղ ոչնչացման» թշնամական ծրագիրն անվերապահորեն ընդունելու դեպքում,
3․ պատերազմից կարելի է խուսափել կամ չխուսափելով հաղթական պատերազմ մղել միայն բոլոր իմաստներով դրան լիարժեք պատրաստ լինելու պայմաններում։

Ըստ այդմ, ընտրանքները, մեղմ ասած, այդքան էլ բազմազան չեն, ինչպես և Մերձավոր Արևելքի շատ երկրների պարագայում, ուստի հնարավորին արագ կամ նույնիսկ անհապաղ մենք՝ որպես պետություն և ազգ, առաջինը հենց ինքներս մեզ պետք է քաջություն ունենանք խոստովանելու «Բարի գալուստ մերձավորարևելյան իրականություն», իսկ այդ իրականությունից բխող հիմնական մարտահրավերը՝ այսինքն անխուսափելի պատերազմին պատրաստ լինելը, դարձնենք պետական և ազգային ամենաառաջնային օրակարգ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Քանի դեռ մենք՝ որպես պետություն և ազգ, ինքներս մեզ համար չենք արձանագրել, որ գոյություն չունի առանձին վերցրած Բերձորի խնդիր, առանձին վերցրած Արցախի հիմնահարց կամ առանձին վերցրած, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» պարտադրանք և այլն, ցավալիորեն, չենք կարողանալու սահմանել մեր արտաքին քաղաքական ու անվտանգային օրակարգը և դրանից բխող լուծումները։

Նշված բոլոր խնդիրները չունեն առանձին «տեխնիկական» լուծումներ, այլ տեղավորվում են լայն իմաստով հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, որը սովորական «տեխնիկական» վեճ չէ, այլ, ըստ էության, երկու հակոտնյա ու իրարամերժ պետական և ազգային ծրագրերի միջև գոյութենական դարավոր պայքար, որտեղ կողմերը հաղթում են կամ պարտվում, պատկերավոր ասած, տարբեր ճակատամարտերում, բայց պատերազմի ելքը դեռ վճռված չէ, քանզի վերջնական ելքը լինելու է մեկի կամ մյուսի գոյության փաստացի դադարեցումը։

Ադրբեջանում սա կարծես թե վերջնականապես հասկացել են և գործում են հենց այս տրամաբանությամբ, մեզանում դեռևս՝ ոչ, ինչից էլ բխում են առաջին հերթին մեր քաղաքական և հասարակական վերնախավերի բոլոր պատրանքներն առանձին վերցրած խնդիրների իբր լուծումների հնարավորության վերաբերյալ։

Մինչդեռ, որքան էլ դա դաժան թվա, նման լուծումներ փաստացիորեն գոյություն չունեն, քանի որ վերջնարդյունքում վճռվելու է, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը Մերձավոր Արևելքի բազմաթիվ ազգերի և պետություների հզորացման ու կործանման ականատես այս հնամյա արևի տակ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Քաղաքակիրթ ու ժողովրդավար Արևմուտքի «օրհնությամբ» և ճնշման տակ ոչ պակաս քաղաքակիրթ ու ժողովրդավար Շվեդիան և Ֆինլանդիան Էրդողանական վարչախմբի հետ հուշագիր են ստորագրել այդ երկրների՝ ՆԱՏՕ մուտքի թուրքական արգելքը հաղթահարելու նպատակով, որով փաստացիորեն զոհաբերվել է նույն այդ Արևմուտքում այդքան գովերգվող մարդու իրավունքների սկզբունքը։

Թուրքիայի կողմից հետապնդվող և սկանդինավյան երկրներում ապաստան ստացած քուրդ հասարակական ու քաղաքական գործիչներն արտահանձնվելու են էրդողանական վարչախմբին, ինչով ևս մեկ անգամ փաստվելու է, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոչինչ են՝ զուտ շղարշ ու գործիք, եթե դրանք հակասում են աշխարհաքաղաքական շահին։

Սա ևս մեկ ապացույց պետք է լինի այն անձնաց համար, որոնք սին հույսեր ունեն, թե Հայաստանի, Աստված մի արասցե, կործանման դեպքում թշնամուց ապաստան կգտնեն իբր ապահով պայմանական Սկանդինավիաներում, որ նման ապաստան գոյություն չունի․ դաժան է, բայց փաստ, որ այդ պարագայում մեզ բոլորիս ստրկացնելու են, մորթելու, արտահանձնելու, հետապնդելու, ուստի ելքը մեկն է՝ կործանել թշնամուն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հանդես է եկել հերթական զառանցանքով, ըստ որի՝ «լրագրողական հետաքննությամբ» իբր բացահայտվել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը թիրախավորող իրանական հակաադրբեջանական ցանց, իսկ դրա ղեկավարն իբր ես եմ։

Իրականում սակայն Բաքվի քարոզիչներն իրենց հիվանդագին մտասևեռման հետևանքով այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ խնդիրը հենց Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության էութենապես բարբարոսաբարո հակահայկական և հակաիրանական բնույթի մեջ է, ինչն էլ այս տարածաշրջանի երկու հնամյա ու քաղաքակիրթ ազգերին՝ հայերիս և իրանցիներին, չի կարող չհանգեցնել այն մտքին, որ նշյալ գոյացությունը պետք է հեռացվի Հարավային Կովկասի առողջ մարմնից։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Պատերազմը և մենք

«Պատերազմը և մենք» շարքի առաջին մասում արդեն քննարկել ենք թշնամու հետ պատերազմից խուսափելու կամ դրա անխուսափելիության խնդիրը և արձանագրել, որ դրա հետ հակամարտության խնդիրը «տեխնիկական» իմաստով լուծումներ չունի և գոյաբանական է, ուստի պատերազմից կարելի է խուսափել կամ չխուսափելով հաղթական պատերազմ մղել միայն բոլոր իմաստներով դրան լիարժեք պատրաստ լինելու պայմաններում։ Իսկ սրա համար անհրաժեշտ է ճանաչել թշնամուն։

2․ Թշնամին

Եվ այսպես, լայն իմաստով Հայաստանի թշնամին ադրբեջանաթուրքական միավորն է՝ ըստ էության, Թուրքիան իր հայատյաց և ծավալապաշտական ծրագրով, որի բաղադրիչներից մեկն Արևելյան Այսրկովկասում դեռևս 1918թ․ իրանական հռչակավոր երկրամասի՝ Ատրպատականի, անվան յուրացմամբ Ադրբեջան արհեստածին կազմավորման ստեղծումն էր։

Ուստի լայն իմաստով հայ-ադրբեջանական գոյաբանական հակամարտության «կնքահայրը» հենց Թուրքիան է, որից ոգեշնչվում, որին ընդօրինակում և որի շահերի սպասարկմանն է ծառայում Ադրբեջան արհեստածին կազմավորումը։

Թուրք-ադրբեջանական՝ արևմտյան և արևելյան, երկու թշնամական ճակատներով միաժամանակյա պայքարը ռեսուրսային սահմանափակ հնարավորություններով Հայաստանի համար առնվազն այս պահին անիրատեսական է, հետևաբար հիմնական ջանքը պետք է ուղղված լինի Թուրքիային բոլոր հնարավոր միջոցներով՝ այդ թվում դաշնակցային ուժերով զսպելուն և այդ միջակայքում Ադրբեջանը ջախջախելուն՝ կամ այլ խոսքերով, թուրք-ադրբեջանական դաշինքը՝ դրա մի բաղադրիչի՝ Ադրբեջանի, ամբողջական չեզոքացմամբ, նշանակալիորեն ամլացնելուն։

Արդյոք կա՞ նման հնարավորություն։ Այո՛, կա, և մենք ունենք այդպիսի չեզոքացման լավագույն փորձառություն 1990-ակաների սկզբին, երբ նաև անհեռատես ենք եղել կարծելու, թե այդ չեզոքացումը կիսատ թողնելով կարող ենք խնդրին «տեխնիկական» լուծում տալ։

Ադրբեջանն, իր էությամբ լինելով արհեստածին և մեկ անձի իշխանությամբ բռնատիրական գոյացություն, չնայած գրեթե բոլոր ասպարեզներում Հայաստանի նկատմամբ ռեսուրսային առավելություններին, ամենևին էլ միատարր և անճեղքելի պատվար չէ, այլ ունի գրեթե անհամար բեկվածքներ, որոնց ճշգրիտ որոշարկումը և կետային խոցումը կարող է բերել այս գոյացության արհեստածին կենսունակության սպառմանը և լիակատար փլուզմանը։
Սա նաև իրատեսական է, քանի որ ժամանակակից հիբրիդային պատերազմը վաղուց արդեն միայն բանակների առճակատ բախում չէ որևէ կոնկրետ ֆիզիկական տարածքում, այլ ընդգրկում է ամեն ինչ՝ այդ թվում մինչև թշնամու հետ հողի վրա ֆիզիկական բախումը վերջինիս հոգեբանական ոչնչացում, քաոսի սերմանում թշնամական երկրում, թշնամական պետական ազգից ամբոխի կերտում, թշնամու՝ ագրեսիվ դիվանագիտական թուլացում և ոչնչացում, թշնամու՝ քարոզչական ոչնչացում և բազմաթիվ այլ գործողություններ, որոնք ենթադրում են թշնամու նկատմամբ ինտելեկտուալ և տեխնոլոգիական գերակայության լիակատար սահմանում ֆիզիկական ռեսուրսների սղության պայմաններում։

Արդյո՞ք մենք ունե՞նք այլընտրանք չչեզոքացնելու Ադրբեջանը։ Իհարկե, ունենք․ թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը կործանի Հայաստանը։

Այս դեպքում սակայն մենք անարաժան հանցագործներ կդառնանք ոչ միայն մեր նախնիների հիշատակի և սերունդների ապագայի, այլ նաև համաշխարհային քաղաքակրթության առջև, քանզի Հայաստանն ինքը քաղաքակրթական, իսկ թշնամին բարբարոսական նախասկիզբն է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետական վարչախմբի սպասարկու ինչ-որ մի կիսագրագետ հերթական անգամ զառանցել է, թե Երևանի Կապույտ մզկիթն իբր ադրբեջանական է, այլ ոչ թե՝ իրանական։

Հիմնական «կռվանն» այն է, որ մզկիթը կառուցող Երևանի խանն ունեցել է թյուրքական ծագում, իսկ քաղաքի՝ ժամանակի մահմեդական բնակիչների մեծամասնությունը եղել է թյուրքալեզու։

Մի կողմ թողնելով նույնիսկ այն, որ ո՛չ Երևանի խանը և ո՛չ էլ մահմեդականները չէին կարող երբևիցե պատկերացնել, որ իրենց հռչակելու են ադրբեջանցիներ, զավեշտալին այն է, որ նույն այս «կռվանների» համաձայն կստացվի, որ Բաքվում Շիրվանշահերի պալատական համալիրն իր բոլոր կառույցներով՝ այդ թվում մզկիթներով, ադրբեջանական չէ, քանի որ Շիրվանշահերն արաբական ծագում ունեցող ամբողջությամբ պարսկականացած արքայատոհմ էին, իսկ քաղաքի՝ ժամանակի մահմեդական բնակչությունը՝ բացառապես կովկասյան պարսիկներ (թաթեր)։

Հետևաբար, նույն «տրամաբանությամբ» Բաքվում գտնվող նշված ճարտարապետական համալիրը ոչ թե ադրբեջանական է, այլ՝ իրանական։

Լուսանկարում՝ Շիրվանշահերի պալատական համալիրը Բաքվում։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Вардан Восканян также рассказал о пропагандистской кампании в Азербайджане, которая финансируется государством и ставит цель фальсифицировать историю не только Армении, но и других государств и народов Южного Кавказа, и обеспечить Азербайджану историческую легитимность».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3OV2PQc
«Մեր տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդումը համահունչ է Իրանի աշխարհաքաղաքական շահերին, և դա երևում է հատկապես Սյունիքի մարզի նկատմամբ ադրբեջանաթուրքական նկրտումներին դիմակայելու առումով։ Պաշտոնական Թեհրանը խստագույնս դեմ է ՀՀ–ի միջազգայնորեն ճանաչված սահմանների որևէ փոփոխության` լինի ռազմական ներխուժման, թե զանազան միջանցքներ բացելու տեսքով, հետևաբար փորձում է սեփական գործիքակազմի կիրառմամբ ապահովել իր աշխարհաքաղաքական շահերը նշված տիրույթում»,– ասաց Վարդան Ոսկանյանը։

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3amyElS
Հայաստանի նկատմամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի սանձազերծած ծայրահեղ ագրեսիվ հիբրիդային պատերազմի կարևոր բաղադրիչ քարոզչական տիրույթում պետք է հայկական կողմից ոչ թե արձագանքել թշնամու «պնդումների» հերքման մեթոդաբանությամբ կամ միայն դրանով, այլ թշնամուն անզուգաչափ հարվածներ հասցնելով։

Եթե թշնամին փորձում է նշված տիրույթում մեզ ծրագրված գրոհի թիրախ դարձնել, դիցուք, Երևանի Կոնդ թաղամասի հարցով, պնդելով, թե այն պատմականորեն իբր ադրբեջանական է, ապա միայն դրա հերքումը բավարար չէ։

Անհրաժեշտ է անզուգաչափ և արդյունավետ հարվածով վերացնել գրոհի հենակետն ամբողջությամբ՝ կասկածի տակ դնելով ոչ միայն Բաքվի մի թաղամասի՝ դիցուք, հայկական նախկին Էրմանիքենդի ադրբեջանական համարվելու որևէ հնարավորություն, այլ նաև ամբողջ Բաքու քաղաքի պատմականորեն ադրբեջանական լինելու հանգամանքը։

Այսպիսի կործանիչ անզուգաչափ հարվածների հնարավորություն հիբրիդային պատերազմի քարոզչական տիրույթում հայկական կողմն ունի գրեթե ամենուր, այլ խնդիր է, թե որքան խելամիտ, նախաձեռնողական և համակարգված է գործում հենց պետական մակարդակում։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը որոշ ժամանակ առաջ սպառնում էր, թե հինգ միլիոնանոց Հայաստանն իր համար վտանգ է, ուստի դա չպետք է թույլատրել։

«Լսիր թշնամուդ և արա հակառակը» սկզբունքն այս պարագայում աշխատում է ամբողջությամբ, ուստի մեր իրական օրակարգերից մեկը պետք է դառնա Հայաստանում և Արցախում բնակչության զգալի աճի խթանումը և արտագաղթի կանխումը։

Մեր վերնախավերը ժամանակին համարձակություն չունեցան մեզ ասելու և քարոզելու, որ պատերազմն անխուսափելի է, ուստի յուրաքանչյուր հայաստանցի և արցախցի ընտանիք ոչ թե պետք է բավարարվի մեկ-երկու երեխայով, այլ ունենա գոնե չորս-հինգ զավակ, մինչդեռ սպառողական մտայնությամբ մենք դեռևս կարծում ենք, թե երրորդ երեխայի համար ապագայում պայմանական «Այֆոն» գնել չկարողանալու հեռանկարը իբր լուրջ խոչընդոտ է այդ երեխային աշխարհ բերելու համար։

Վերջին աղետալի պատերազմը նաև ցավալիորեն հենց սեփական սխալներից դասեր քաղելու համար է, մինչդեռ մենք շարունակում ենք ապրել մինչպատերազմական կործանարար մտայնությամբ, երբ, դիցուք, բնակչության աճի խնդիրը իբր հարյուրերորդական, իսկ փողոցում պայմանական ծխուկ (բիչոկ) գցելու դեմ պայքարը հույժ «կարևոր» է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Օրերս Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներն, անդրադառնալով նվաստիս հարցազրույցներից մեկին, անհանգստություն էին հայտնել, որ Հայաստան-Իրան ցամաքային ուղիղ կապի անխափան ու որակյալ ապահովումը և դրա միջոցով միջազգային հաղորդակցության ուղիների գործարկումը կսահմանափակի Ադրբեջանի և Թուրքիայի հնարավորությունները մեր տարածաշրջանում։

Հայաստանի Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածի թշնամական բռնազավթումից հետո Տաթև-Աղվանի ուղղությամբ Հայաստան-Իրան կենսական նշանակության կապն ապահովող այժմ ցավալիորեն միակ ճանապարհի աղետալի վիճակը խոսում է այն մասին, որ գործ ունենք ռազմավարական մտածողության լիակատար բացակայության հետ, ինչը Հայաստանը դարձնում է էլ ավելի խոցելի ոչ միայն և ոչ այնքան տնտեսական, այլ նաև առաջին հերթին աշխարհաքաղաքական առումով։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի հաջորդ, հուսով եմ՝ այլևս արդեն ազգային իշխանությունը լուրջ խնդիր պետք է դնի սոցիալական ինժեներիա իրականացնելու, որը միտված պետք է լինի մեր հասարակության լիակատար վերակազմավորմանը վեհ և իրական արժեքների՝ հայրենասիրության, մարդասիրության, ճշմարտախոսության, պարկեշտության, համեստության, ազնվության, արդարության, սիրո և այլնի խրախուսմամբ։

Պետք է սահմանվի ամենաբարձր բարոյական նշաձողը նաև անխտիր բոլոր վերնախավերի մակարդակում, քանզի պետության կարևորագույն գործառույթներից մեկը նաև հենց վերնախավերի օրինակով հասարակության դաստիարակությունն է։

Հակառակ դեպքում, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ անհայրենիքության, մարդատյացության, ստախոսության, անպարկեշտության, սնապարծության, անազնվության, անարդարության, ատելության և այլ ախտերով մեթոդաբար վարակված մեր հասրակությունը իր իսկ տարտարոսից չի ծնի այդ բոլոր ախտերի հերթական մարմնավորմանը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետսկան վարչախմբի պարագլուխը խոսում և հրամանագիր է արձակում Երևանում թյուրքալեզու թատրոնի իբր 140-ամյակի վերաբերյալ։

Այո՛, հենց թյուրքալեզու, որովհետև, երբ Երևանում 1896թ. խաղացվում էր առաջին թյուրքերեն ներկայացումը, նույնիսկ այն խաղացողները չէին ենթադրում, որ իրենց լեզուն կոչվելու է «ադրբեջաներեն», այլ ոչ թե «թյուրքի», իսկ իրենք՝ «ադրբեջանցիներ», այլ ոչ թե «մուսուլմաններ» կամ «թուրքեր»։

Ի դեպ, այդ մասին չգիտեր նաև հիշյալ ներկայացման վերաբերյալ մի քանի օր անց հայկական «Նոր դար» թերթում հոդված գրած հայազգի հեղինակը, որն այն կոչում է «թուրքերեն ներկայացում», «թուրքերի թատրոնական ներկայացում» և այլն։

Մեկ այլ զեղծարարություն և բացահայտ կեղծիք է նաև թատրոնի հիմնադրման իբր 140 ամյակը, որովհետև, եթե նույնիսկ ելակետ վերցնենք 1896թ. այդ ներկայացումը, ապա կստացվի ընդամենը 126 տարի։

Շատ հետաքրքիր կլինի նաև ներկայացման ազդագիրը, որն արաբատառ լինելու պատճառով չի կարող ընթերցել նունիսկ «մեծն» բռնապետը, մինչդեռ, դիցուք, ձեր խոնարհ ծառան այն հանգիստ կկարդա։

Նկարում՝ «Նոր դար» թերթի նյութը։

🆔 @vardan_voskanyan
«Ոչ թե պետք է աղերսել, որ դաշնակիցները և բարեկամները քեզ օգնեն, այլ պետք է գտնել նրանց հետ քո շահերի խաչաձևման կետերը և աշխատել այդ տիրույթում, ի վերջո, ցույց տալ, որ պատրաստ ես պայքարելու քո շահերի և իրավունքների համար։ Օգնում և աջակցում են միայն պայքարողներին»։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

https://youtu.be/SPLf71p1weQ