Vardan Voskanyan's Channel
4.78K subscribers
315 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
1918թ.-ի մայիսի 28-ն անժխտելի ապացույցն է այն բանի, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ հենց իրական Հայաստան պետություն, եթե որպես ելակետ առկա է կամք ոչ ձեռնտու իրողությունները փոխելու, այլ ոչ թե դրանց հետ հաշտվելու և հանձնվելու։

Հայաստանի Հանրապետության գոյությունն իսկ պատմականն իրական դարձնելու մասին ասք է, անհաշտ և առանց հանձնվելու պայքարով իրողությունները փոխելու պատմություն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մեր տարածաշրջանի մի քանի լեզուներում «հայ» էթնիկական նշանակյալն իմաստի ընդլայնման արդյունքում ստացել է նաև «քրիստոնյա» նշանակություն ընդհանրապես։

Այդպես է պարսկերենում՝ ارمنی [արմանի] «հայ; քրիստոնյա», քրդերենում՝ file [ֆըլա] «հայ; քրիստոնյա», ադրբեջաներենում՝ erməni [էրմանի] «հայ; քրիստոնյա» և այլն։

Սա ցույց է տալիս նաև, թե ինչպիսի դեր ու նշանակություն ունենք հայերս հին արևելյան քրիստոնեական աշխարհում, և դա նաև մեր հինավուրց եկեղեցու վաստակն է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Թշնամու կողմից բռնազավթված Իվանյան ավանում Բաքվի բռնապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը, թերևս, այս էր՝ «Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը լինելու են շատ ամուր ամրությունների գոտի»։

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի Հանրապետության ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։

Սա է թշնամու իրական մտադրությունը, իսկ Հայաստանում թմբկահարում են ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու հնարավորության մասին։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում վերջին տասնամյակներում տեղի է ունեցել մի չափազանց կարևոր տրանսֆորմացիա, որն, ըստ էության, աննկատ է մնացել այս տարիների ընթացքում, սակայն այժմ դարձել է կարևորագույն գործոն։

Դա հայկական քրիստոնեության և եկեղեցու վերածնունդն է հետաթեիստական Հայաստանում, որը հանգեցրել է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծոցում գրագետ, պատրաստված և հարգանք վայելող հոգևորականների նկատելի փաղանգի ձևավորմանը։

2018թ.-ից ի վեր եկեղեցու դեմ պարբերական հարձակումներն ի հայտ են բերել հետանկախության շրջանի Հայաստանի համար բոլորովին նոր մի միտում՝ քաղաքական քրիստոնեության սաղմերի ձևավորում և առաքելական մեր դավանանքի հիմնական պատվար եկեղեցու քաղաքականացում, որն այլևս անհերքելի հանգամանք է։

Թե ի՞նչ ուղղությամբ կընթանա այս միտումը, առայժմ հստակ կանխատեսելն անշնորհակալ գործ է։

Փաստ է սակայն, որ եկեղեցին՝ որպես 1700-ամյա անընդմեջ տևականության ավանդույթ ունեցող միակ հայկական ազգային կառուցակարգ, հստակորեն գիտակցել է, որ քաղաքականությամբ չզբաղվելն անհնար է, որովհետև քաղաքականությունն արդեն իսկ զբաղվում է եկեղեցով։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իրանական ճանապարհաշինական գլուխգործոցներից է «Թեհրան-հյուսիս»՝ Թեհրանից դեպի Կասպից ծով ձգվող մայրուղին իր բարձր լեռնային թունելների և կամուրջների բացառիկ շղթայով, որն անցնում է ավելի բարդ լեռնային տեղանքով, քան Հայաստանի Սյունիքի մարզն է։

Լուսանկարում այս մայրուղու 23-րդ թունելն է, իսկ դրանցից ամենանշանակալին՝ 6400 մետր, գտնվում է 2400 մետր բարձրության վրա և համարվում է Մերձավոր Արևելքում ամենաերկարը։

Ընդ որում, թունելները և կամուրջները զուգահեռ կառուցվել են առանձնացված երկկողմանի երկգիծ երթևեկության համար, այսինքն՝ լուսանկարի թունելը իրականում ոչ թե 23-րդն է, այլ 46-րդը։

Չես կարող հարգանքով չլցվել Իրանի հանդեպ՝ անցնելով թունելների և կամուրջների այս հսկայական շղթայով, որն ի դեպ Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի մաս է դիտարկվում։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
Թեհրանում ռուսերենով զրուցում եմ Վրաստանի հարավից ժամանած թյուրքալեզու բարձրաստիճան սուննի հոգևորականի հետ, որը ղարափափախների ցեղից է։

Ասում է՝ «Դուք՝ հայերդ, հին ազգ եք և մեզ ավելի լավ եք ճանաչում, քան այս տարածքի որևէ այլ ժողովուրդ և հաճախ նույնիսկ ինքներս մեզ։ Տեսեք՝ Ադրբեջանում մեզ համարում։են ադրբեջանցի, իսկ Վրաստանում կոչում են թաթար, և միայն հենց մենք և մեր հարևան հայերն են մեզ անվանում «թյուրք», որը ճիշտ է։ Մենք հենց թյուրք ենք և մեզ միշտ էլ այդպես ենք կոչել ու կոչում՝ ղարափափախ թյուրքեր»։

Խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանում էթնիկական արհեստական ունիֆիկացիայից խուսափած Վրաստանի ղարափափախները թշնամանք չունեն հայերի հանդեպ, քանի որ իրենց բնական ինքնության շրջանականերում են և չեն վարակվել հակահայկականության ախտով։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսսկան վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական նոր պահանջի և նախապայմանի՝ ընդ որում, ավելի լկտի և հանդուգն։

Անիմաստ պատրանքը, թե թշնամու հետ հնարավոր է իրական խաղաղություն մեր պետությունը ստորացուցիչ ստրկացման և կործանման տանող ուղիղ ճանապարհ է։

Հակառակ ուղին մեկն է՝ Հայաստանի խելամիտ համատարած ռազմականացումը և պետություն-ամրոցի կերտումը, որն ունակ կլինի կոտրելու հանդգնացած ու լկտի այն բարբարոսի ձեռքը, որը համարձակվում է բռունցք թափ տալ մեզ վրա։

Այո՛, Հայաստանը պետք է դառնա ամրոց, այլ ոչ թե գինարբուքների կազմակերպման մառան, քանզի հակառակ դեպքում՝ Երևանի կենտրոնական փողոցներով կհոսի մեր արյունը, այլ ոչ թե գինին։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում, ցավոք, չկա մեր երկրի ապագայի տեսլականի շուրջ և ոչ մի լուրջ խոսույթ։

Քեզ ոչնչացնել ցանկացող թշնամու դեմ հանդիման չի կարող լինել «լավ ապրելու» հնարավորություն, եթե չի լուծվում անվտանգության խնդիրը։ Ուստի, առաջնային հարցը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը, որը հնարավորություն կստեղծի իրականում հենց լավ ապրելու։

Ըստ այդմ, «պատշգամբում կարճ շալվարով սուրճ խմելը» հնարավոր կարող է դառնալ թշնամուն հաղթելուց հետո միայն։

Հակառակ դեպքում, նույն այդ պատշգամբում նույն այդ թշնամին ավելի հեշտ կբռնաբարի պայմանական սուրճ խմողին, քանի որ նրա շալվարը կարճ է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Գրեթե կասկած չունեմ, որ Սրբազան պայքարի շարժման՝ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքը լինելու է մարդաշատ։

Բագրատ Սրբազանն արդեն երկու անգամ ապացուցել է , որ կարողանում է դա անել՝ աննախադեպ հաջողությամբ իր խարիզմատիկ կերպարի շուրջ համախմբելով տասնյակ հազարների։ Սակայն մարդաշատ հանրահավաքներից բացի, շարժումն ունի այժմ հիմնականում հանրային գործընթացը քաղաքականի վերածելու խնդիր, և նաև հրապարակի ակնկալիքները, կարծում եմ՝ մեծամասամբ լինելու են հենց այս տիրույթում։

Նման կերպափոխումից է կախված ոչ միայն շարժման, այլ նաև Հայաստանի հետագա ճակատագիրը՝ այն Հայաստանի, որն այլևս չի ուզում թշնամու կողմից ենթարկվել պարբերական նվաստացման ու կորուստների և ապրել միայն մեկ անձի կողմից կայացվող առնվազն կասկածելի հեռանկարներով որոշումների պայմաններում։

Հայաստանում արմատական փոփոխությունների պահանջը միանշանակորեն հասունացած է և դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական առաջնորդության նոր տեսլականի և ճանապարհային քարտեզի ներկայացում ու իրագործում։

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan
Ինչո՞ւ է Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը ցանկանում, որպեսզի փոփոխվի ՀՀ սահմանադրությունը, լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և Հայաստանը ներողություն խնդրի Խուջալուի, իբր, «ցեղասպանության» համար։

Սրանք ավելի շատ ունեն պատճառներ, որոնք թաքնված են արհեստածին Ադրբեջանական Հանրապետության համար վտանգ ներկայացնող ներքին խորքային խնդիրերի մեջ։

Իսկ այդ խնդիրներից հիմնականը, որքան էլ պարադոքսալ թվա, այս արհեստածին կազմավորման հետագա գոյության հարցն է ներքին ճգնաժամերի պայմաններում։

Ինչպես ցանկացած բռնապետական և անձնակենտրոն համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է, եթե այդ համակարգի պարագլխի իշխանությունը սասանվի կամ փլուզվի, դիցուք, դա ժառանգորդին փոխանցելու անհաջող գործողության, գունավոր հեղափոխության, թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավերի հեղաշրջման կամ իրանամետ շիայական ժողովրդական խմբերի ընդվզման արդյունքում։

Բոլոր այս սցենարներն արհեստածին Ադրբեջանի պարագայում այս կամ այն չափով իրատեսական են, և Բաքվի բռնապետն ամենալավն է գիտակցում, որ եթե դրանց էլ գումարվի հայկական գործոնն՝ այն էլ արտաքին աջակցության պայմաններում, ապա այժմ իր ղեկավարած քաղցկեղային գոյացությունը հետագա կենսունակությունը պահպանելու լրջագույն խնդիր կունենա։

Հետևաբար, ըստ նրա՝ պետք է մեկընդմիշտ փակել արցախյան խնդրի էջը՝ վերացնելով դրա հետագա արծարծման հայկական օրենսդրական հիմքը՝ ՀՀ Սահմանադրության գործիքակազմով և միջազգային հարթակը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, մի կողմից, իսկ մյուսից՝ Հայաստանին խարանել չեղած «ցեղասպանության» իրականացնողի պիտակով՝ ենթարկելով լիակատար միջազգային անվանարկման։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Իրանի գործող արտգործնախարար Ալի Բաղերի Քանին շատ ուշագրավ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտոնական դիրքորոշումներում՝ «CNN Türk» լրատվամիջոցին տված հարցազրույցում։

Պատասխանելով, այսպես, կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած ծրագրի կամ նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները։

Առաջին անգամ իրանական կողմը խոսել է ժողովրդագրության մասին, ինչն ունի երկու կարևոր նրբերանգ՝ Արցախի հայաթափմանը դեմ լինելու և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հայեցակարգի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններն էթնիկ ադրբեջանցիներով բնակեցնելուն անհամաձայնություն հայտնելու։

Իրանական նման կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում Հայաստանի և Իրանի շահերը բազմաթիվ կետերում համընկնում են, և հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը կարող է չափազանց արդյունավետ լինել։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Ամեն ինչ լսել էի, բայց «separatçı professor» («անջատողական պրոֆեսոր») արտահայտությունը նորություն էր։

Բաքվի բարբարոսսկան վարչախմբի ամեն ինչն է արհեստածին՝ նույնիսկ պիտակավորումները։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Եթե իրականացվի Անկարայի և Բաքվի սցենարը և փոփոխվի ժողովրդագրական իրավիճակը, ապա այդտեղ բնակեցված ադրբեջանցիների անվտանգության ապահովման խնդիր է առաջանում, որը դուռ է բացում անվտանգային ուժեր տեղակայելու համար։ Մոտավորապես այս սխեմայով էր, որ Թուրքիան 1974 թվականին գրավեց Հյուսիսային Կիպրոսը։ Սա հենց այն սցենարն է, որ Իրանը փորձում է կանխել այստեղ»,- ասաց Ոսկանյանը։

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում այլևս չի կարող լինել այն իրավիճակը, որն առկա էր այսօրվա վայրագ ոստիկանական գործողությունից առաջ։

Հայաստանը 2020թ.-ից ի վեր վայրիվերող ներքաղաքական ճգնաժամերի մեջ է, որի հիմնական պատճառն արտաքին անվտանգային մարտահրավերն են և դրանց կառավարումն ու չեզոքացումը պարբերաբար տապալող իշխանությունները։

Հայաստանն այլևս հոգնել է թշնամու կողմից նվաստացումներից, կտոր առ կտոր բզկտվելուց, տեղահանություններից և ապագայի անորոշ հեռանկարից։

Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել, և փոփոխությունների հրամայականն ուղղակի կախված է օդում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում, անտարակույս, առկա է խորը ներքաղաքական ճգնաժամ։

Սա չնկատելու տալն առնվազն «ջայլամային քաղաքականություն» է, իսկ ոստիկանական գործողություններով և առավել ևս վայրագություններով ճգնաժամերը, որպես կանոն, ոչ թե հաղթահարվում, այլ ավելի են խորանում։

Մեր երկրում հասարակական տրամադրություներում լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել, քանի որ մեր հասարակության նկատելի հատվածն այլևս չի ցանկանում ապրել թշնամու կողմից նվաստացման մշտական օրակարգի և դրա անխուսափելիությունը պարբերաբար արդարացնող իշխանության պայմաններում։

Հայաստանին անհրաժեշտ են շրջադարձային փոփոխություններ, որոնք կփակեն մեր պատմության այս ամոթալի անկման էջը և վերածննդի իրական հույս ու հնարավորություն կպարգևեն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Չնկատել այն, որ Հայաստանում բնակչության առնվազն մի խոշոր հատված այլևս հոգնել է ապրել թշնամու կողմից համազգային նվաստացման, մեր հայրենիքի՝ մաս-մաս կլանման, լակոտական մակարդակի ներքին «բանավեճերի» և նման այլ մերժելի երևույթների պայմաններում, առնվազն «ջայլամային քաղաքականություն» է։

Հասարակական ճգնաժամերը ոչ մի տեղ չեն կորչում, եթե դրանք ոչ թե լուծում ես, այլ, իբր, չնկատելու տալիս՝ իբր, շարունակում ապրել այնպես, կածես թե արտառոց ոչինչ չի կատարվում։

Սա նույնն է, թե աչք փակել թեկուզ ոչ ուժգին նշաններով, բայց, այսուհանդերձ, իրեն դրսևորող հիվանդության հանդեպ՝ մոտեցում, որն առնվազն ոչ խելամիտ, եթե չասենք՝ վտանգավոր է և ի վերջո հանգեցնելու է անդառնալի հետևանքների։

Հայաստանը երկու կողմից գտնվում է ագրեսիվ թշնամական միջավայրում, և, պատկերավոր ասած, հիվանդոտ ու անդամալույծ վիճակում ունակ չի լինելու դիմակայելու կենսական անվտանգային մարտահրավերներին, ուստի մեզանում խորքային փոփոխությունները, որոնք միտված պետք է լինեն ոչ թե փաստացի մահվան տանող «իրականության հետ հաշտվելուն», այլ այդ իրականությունն ի շահ մեզ վերադասավորելուն, նույնպես կենսական նշանակություն ունեն։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Վայոց ձորի Ելփին գյուղում հետախուզական արշավի ժամանակ հին գյուղատեղիներից մեկի մասին հարցուփորձ էի անում պատկառելի տարիքով մի ելփինցու։

Շատ ուրախացավ, որ գնալու ենք այդ վայրը և ասաց՝ «Անցյալում տարիներ շարունակ այդտեղ խոտհունձ եմ արել, խաչքարեր կան, եկեղեցու ավերակներ, հետո՝ մի տաս տարի կլիներ, չէի գնացել։ Անցյալ տարի էլի գնացի, իսկական դրախտ է, չդիմացա, ծնկեցի և համբուրեցի հողը, որովհետև մեր հայկական հողն է պահում մեզ՝ որպես մարդ, ընտանիք, ազգ ու երկիր»։

Իրոք, շատ հուզիչ էր լսել այդ ուսանելի բանաձևումը հասարակ և իմաստուն այս հայ մարդուց, ուստի Հայաստանի սրբազան հողի և ոչ մի թիզ չպետք է զիջվի բարբարոսներին։

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan
«Եթե ուզում եք ծանոթանալ հետաքրքիր ու թարմ քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ թեմաներով լուրերի ու նորությունների, ապա կարող եք հետևել Cratos Consult տելեգրամյան ալիքին։

Բոլոր նշված նյութերն այս ալիքով մատուցվում են հրատապ և մասնագիտական բարձր մակարդակով։

Առաջիկայում կգործարկվի նաև կայք ավելի ծավալուն վերլուծություններով և ուշագրավ այլ նախագծերով»:

🆔 @vardan_voskanyan
Իրանի նախագահական ընտրություններին ընդառաջ հենց այս պահին ընթանում է նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը։

Վեց թեկնածուները խոսում են տնտեսական ծրագրերի և դրանց իրականացման հնարավորությունների մասին։

Բարեփոխական թևի թեկնածու Մասուդ Փեզեշքյանի՝ Թուրքիայի տնտեսական զարգացման օրինակի մատնանշումը տեղիք է տվել լուրջ քննադատության, քանի որ, այսպես կոչված, «թուրքական մոդելը» համարվում է տապալված՝ հատկապես այդ երկրի դրամի հսկայական արժեզրկման պայմաններում։

Թեև քննարկումը տնտեսական հարցերի շուրջ է, այսուհանդերձ խորքային իմաստով այդ օրինակը մատնանշելը թեկնածուի կողմից կոպտագույն քաղաքական սխալ էր՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան լռելյայն դիտարկվում է Իրանի տարածաշրջանային ախոյան։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի նախագահական ընտրարշավում բարեփոխական թևը ներկայացնող թեկնածու Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբը փորձ է կատարում ոչ բացահայտորեն խաղարկելու նաև էթնիկական գործոնը։

Բանն այն է, որ այս թեկնածուն ծնվել է Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի հիմնականում քրդաբնակ Մահաբադ քաղաքում, սակայն թյուրքալեզու ատրպատականցի է։

Այս հանգամանքը նրա նալընտրական շտաբի կոզմից օգտագործվում է հենց Ատրպատականի թյուրքալեզու շրջաններում վերջինիս համար ձայներ ապահովելու միտումով։

Այս թեկնածուի, մասնավորապես, Թավրիզում կայանալիք նախընտրական հանդիպման պաստառը հրապարակվել է հենց ատրպատականյան թյուրքերենով, ինչն Իրանում արգելված չէ, որովհետև այն Իրանում տարածված նշանակալի և կարևոր լեզուներից է, սակայն նպատակն ակնհայտորեն քարոզչական է և միտված է շահելու հենց թյուրքալեզու ատրպատականցիների համակրանքը։

Սա ամենևին չի նշանակում, թե Ատրպատականում զգալի ձայներ հավաքելու հնարավորություն չեն ունենալու պահպանողական թևի թեկնածուները, սակայն էթնիկական գործոնի օգտագործման փաստն ինքնին ուշագրավ է։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում համատարած կերպով «լավ ապրելու» հնարավորության մասին խոսելը սպառողական մտայնության հետևանք և մաքուր ամբոխահաճո պատրանք է։

Ընդհանրապես, աշխարհում չկա և ոչ մի երկիր, որտեղ բոլորն անխտիր «լավ են ապրում», իսկ առավել ևս դա անհնարին է Հայաստսնի նման սահմանափակ ռեսուրսներով երկրներում։

Հայաստանում հնարավոր է և պետք է ապրել արժանապատիվ, իսկ մնացյալը ստահոդ հեքիաթ է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan