Ваге Давтян / Vahe Davtyan
547 subscribers
68 photos
6 videos
70 links
Канал доктора политических наук, профессора Ваге Давтяна.

Для предложений и сотрудничества: vahe.davtian@gmail.com
vahedavtyan@yandex.ru
Download Telegram
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 32-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

1992 թ. ապրիլի 6-ին հաստատվեցին հայ-չինական դիվանագիտական հարաբերությունները:

Ի՞նչ արդյունք տվեցին դրանք այս 32 տարվա ընթացքում: Արդյո՞ք գոնե մասամբ իրագործվում է երկկողմ հարաբերությունների ներուժը: Այս հարցերն, իհարկե, ունեն հռետորական բնույթ:

G2 աշխարհակարգի ձևավորման պայմաններում, երբ Չինաստանը դիտվում է որպես լիիրավ աշխարհաքաղաքական բևեռ, պաշտոնական Երևանի համար առանցքային մարտահրավեր պետք է լինի ոչ թե եվրոպաների դռներն ընկնելն ու երկու կոպեկ մուրալը, այլ հայ-չինական երկխոսությանը նոր, խորքային բովանդակություն հաղորդելը:

Մինչդեռ տեղի է ունենում հակառակը:

2020 թ.-ին Հայաստանը միացավ փաստացի հակաչինական մի նախաձեռնությանը, որը հայտնի է որպես ՛՛Կրոնական ազատությունների միջազգային այլանս՛՛՝ գրեթե զրոյացնելով հայ-չինական հարաբերություններում նախկինում ձեռքբերված համեստ արդյունքները: Որպես հետևանք՝ նույն 2020 թ.-ին Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չհրավիրվեց ՛՛Գոտի և ճանապարհ՛՛ գագաթնաժողովին:

Առևտրատնտեսական ուղղությամբ թեև առաջին հայացքից արդյունքները վատը չեն, սակայն դրանց կառուցվածքըևս որևէ հույս չի ներշնչում: 2023 թ.-ի արդյունքների համաձայն՝ Հայաստանի արտաքին առևտրում Չինաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ Ռուսաստանից հետո: Առևտրաշրջանառությունը հասցվեց մոտ 2 մլրդ դոլարի, ինչը գերազանցում է 2022 թ.-ի ցուցանիշը 40%-ով:

Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանի համար Չինաստանի հետ իրականացվող առևտրաշրջանառությունն ունի բացասական սալդո: Դրա կառուցվածքում 80%-ը ներկրումն է կազմում: Իսկ արտահանում ենք հիմնականում հումք՝ պղնձի ու մոլիբդենի խտանյութ:

Ընդ որում այս պահին կա առնվազն երկու ռազմավարական ուղղություն, որոնց ներքո անհրաժեշտ է զարգացնել հայ-չինական երկխոսությունը:

1. Միջուկային էներգետիկա: Չինաստանը միջուկային էներգետիկա զարգացնող աշխարհի առաջատար երկրներից է: Ավելին՝ այն աշխարհի երկու երկրներից մեկն է (մյուսը Ռուսաստանն է), որը փոքր հզորության մոդուլային ռեակտոր է շահագործում: Եվ եթե մենք պլանավորում ենք ապագայում ունենալ ՛՛խաղաղ ատոմ՛՛, ապա Չինաստանի հետ համագործակցությունը կարող է լուրջ հեռանկարներ ունենալ:

2. Տրանսպորտային ենթակառուցվածքներ: Չինաստանն այլևս գլոբալ տրանսպորտային ցանցի առանցքային դերակատարներից է, որին միաժամանակ հաջողվում է բալանսավորել Արևելք-Արևմուտ և Հյուսիս-Հարավ անտագոնիստական ռազմավարությունների միջև: Ինտեգրելով Հայաստանում խայտառակ դանդաղ տեմպերով իրականացվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու  նախագիծը չինական ՛՛Գոտի և ճանապար՛՛ նախաձեռնությանը՝ ապագայում կարող ենք ստանալ ոչ միայն լուրջ տնտեսական դիվիդենտներ, այլ նաև հնարավորություն՝ դիրքավորվելու Պեկինի կողմից ձևավորվող անվտանգային էկոհամակարգում:

Կարևոր է գիտակցել, որ նշված ուղղություններով աշխատելու, չինական ներդրումներ կամ վարկեր ստանալու, ռազմավարական երկխոսություն հաստատելու համար նախևառաջ անհրաժեշտ է Չինաստանի հետ մշակութային, քաղաքակրթական երկխոսություն զարգացնել՝  չդիտարկելով այն բացառապես որպես ՛՛ոսկե ցլի՛՛: Դա չինացիների համար կարևոր չափանիշ է արտաքին առաջնահերթությունների սահմանման գործում:

Բնականաբար, այսօրվա պաշտոնական Երևանը չունի այս երկխոսության համար անհրաժեշտ ռեսուրսներ՝ ոչ աշխարհաքաղաքական մտածողություն, ոչ կոմպետենցիա, ոչ քաղաքական կամք:

Դա լավ հասկանում են նաև Չինաստանում, առնվազան՝ չինական դիվանագիտական կորպուսի հայաստանյան ներկայացուցիչներն ու Հարավային Կովկասով զբաղվող փորձագետները: Այստեղից էլ՝ հայկական ուղղությամբ Չինաստանի պրոակտիվության բացակայությունը:
Խնդիրը միայն նրանում չէ, որ Տավուշի գյուղերի հանձնման դեպքում վտանգվում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարը:

Խնդիրը նրանում է, որ այդ սցենարի կյանքի կոչման դեպքում մեծ է հավանականությունը, որ Բաքուն կարող է հանդես գալ  Մոզդոկ-Թբիլիսի (Հյուսիսային) գազամուղը գնելու նախաձեռնությամբ:

Վերջինիս նախադրյալները առկա են:

Հիշեցնեմ, որ դեռևս 2011 թ.-ին Վրաստանի կառավարությունը իր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների ցանկից հանեց Մոզդոկ-Թբիլիսի գազամուղն ու հայտարարեց այն վաճառքի հանելու մասին: Առաջիններից մեկը գազամուղը գնելու պատրաստակամություն հայտնեց ադրբեջանական SOCAR-ը՝ պատրաստ լինելով շուկայականից բարձր գին վճարել դրա համար: Գործընթացը, սակայն, կասեցվեց, այդ թվում՝ Երևանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ:

Այսօր, երբ Երևանը հանդես է գալիս տոտալ զիջողական-պարտվողական դիրքերից ու, մասնավորապես, անկաշկանդ կերպով դրսևորում է սեփական անվտանգային հաղորդակցությունները թշնամու վերահսկողությանը փաստացի փոխանցելու պատրաստակամությունը, պետք չէ բացառել, որ Բաքուն, գործի դնելով իր ազդեցության լծակները Վրաստանում, ինչ-որ պահի դառնա Հյուսիսային գազամուղի վրացական հատվածի սեփականատերը:

Իսկ դա կնշանակի արդեն դե-յուրե ենթակառուցվքածքային կախվածություն Ադրբեջանից:
Հայաստանի ռազմավարական կոլապսը բավականին ցայտուն արտահայտվում է էներգետիկ համակարգում, այս անգամ արդեն՝ վրացական ուղղությամբ:

Վերջերս հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական անգամ հետաձգել է Հայաստան-Վրաստան էլեկտհաղորդման գծի ու դրան սպասարկող երկու ենթակայանների կառուցման աշխատանքները: Մրցույթին մասնակցող ընկերությունը՝ Siemens-ը ֆինանսական առաջարկ չի ներկայացրել՝ պարզաբանելով դա այլ շուկաներում գերզբաղվածությամբ: Երկրորդ մասնակիցն էլ հայտարարել է սնանկության մասին:

Փաստացիորեն, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ միջազգային բիզնեսը պարզապես խուսափում է Հայաստանում որևէ երկարաժամկետ գործունեություն ծավալելուց՝ հաշվի առնելով առկա անվտանգային ռիսկերն ու անկանխատեսելիության բարձր աստիճանը:

Ակնհայտ է, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հերթական հետաձգումը, դրանում միջազգային բիզնեսի հետաքրքրության բացակայությունը ուղիղ կապված է նաև Երևանի կողմից իրականացվող ՛՛անկլավային քաղաքականության՛՛ հետ: Հաշվի առնելով, որ անկլավների հանձնման պարագայում արմատապես փոխվելու է, իսկ իրականում՝ վտանգվելու է Հայաստանի ռազմավարական-հաղորդակցային ճարտարապետությունը, նոր միջպետական էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները ևս չեն կարող սկսվել՝ առանց նոր իրողություններն առնվազն հաշվի առնելու: Միջազգային բիզնեսը չի բացառում, որ ինչ-որ պահի պետք է էլեկտրահաղորդման գծի լոգիստիկան համաձայնեցնի նաև Բաքվի հետ:

Վրաստան-Հայաստան գիծը պետք է շահագործման հանձնվեր դեռևս 2019 թ.-ին՝ որպես ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ էլեկտրաէներգետիկ միջանցքի մաս: Ընդ որում, առ այսօր պատրաստ չէ նաև նույն միջանցքի մաս կազմող Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը: Արդյունքում, Հայաստանը դուրս է մղվում ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ մեգանախագծից՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին:

Սա Հայաստանի շրջափակման, ՛՛անակոնդայի՛՛ մեթոդով նրա տնտեսական ու ենթակառուցվածքային համակարգերը խեղեդելուն ուղղված ծրագրի վառ դրսևորումներից է:
Միջուկային էներգետիկայի հարցում Հայաստանի նկատմամբ փորձում են կիրառել Լիտվայի փորձը: Բացասական փորձը:

Դեռևս 2000-ականների սկզբին ԵՄ-ն ջանք ու եռանդ չէր խնայում համոզելու Լիտվային հրաժարվել երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտի՝ Ինգալիի ԱԷԿ-ի շահագործումից՝ դրա դիմաց խոստանալով նոր, ավելի արդյունավետ ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ միջոցներ տրամադրել:

Ընդունելով այդ պայմանները և կոնսերվացնելով Ինգալիի ԱԷԿ-ը՝ Լիտվան ոչ միայն չստացավ որևէ ներդրում նոր ԱԷԿ-ի կառուցման համար, այլ հայտնվեց էներգետիկ անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ՝ ստիպված լինելով այլևս հանդես գալ որպես էլեկտրաէներգիա ներկրող: Սկզբում ներկրումն իրականցվում էր ՛՛ԲՌԷԼԼ՛՛ էներգաօղակի շրջանակներում (Բելառուս, Ռուսաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա), որի աշխատանքի դադարեցման մասին Բալթյան երկրները հայտարարեցին 2022 թ. Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո: Արդյունքում Լիտվան ստիպված է այսօր բավականին թանկ էլեկտրաէներգիա ներկրել Սկանդիվավիայից, մասնավորապես՝ Շվեդիայից, ու վաճառել այն երկրի ներսում սոցիալ-տնտեսական ցուցանիշներին ընդհանրապես չհամապատասխանող սաակգներով: Դա, իր հերթին, հանգեցնում է Լիտվայում կյանքի աննախադեպ թանկացմանը, ինչի հետևանքներից է առանց այդ էլ վաղուց սկսված արտագաղթի խորացումը:

Իսկ հիմա ամենահետաքրքիրը:

Մարտին Լիտվան ընդունեց ՛՛Էներգետիկ ռազմավարություն - 2050՛՛ փաստաթուղթը: Դժվար չէ կռահել, որ դրանում որևէ խոսք չկա մեծ հոզորության ատոմակայանի կառուցման մասին: Դրա փոխարեն հայտարարվում է մինչև 2050 թ. մոդուլային՝ փոքր հզորության ատոմակայանի կառուցման նպատակի մասին:

Գրեթե նույն մոդելը Արևմուտքը փորձում է կյանքի կոչել Հայաստանում՝ առաջ մղելով մոդուլային կայանի կառուցման խիստ կասկածելի ու մշուշոտ ռազմավարությունը:

Ընդ որում հատկանշական է, որ ոչ ԱՄՆ-ում, ոչ ԵՄ-ում մոդուլային կայաններ չեն շահագործվում: Այս պահի դրությամբ միայն Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մեկական մոդուլային ռեակտորներ, որոնք շահագործվում են կհիմնականում որպես դժվար հասանելի բնակավայրերը էլեկտրաէներգիայով ապահովելու միջոց:

Հայաստանի նկատմամբ իրականացվող աշխարհաքաղաքական էքսպանսիան իր դրսևորումն է ստանալու նաև էներգետիկ համակարգում, երբ հրաժարվելով կոնվենցիոնալ հզորության ատոմակայան կառուցելուց՝ ստիպված ենք լինելու էլեկտրաէներգիա ներկրել արտաքին շուկաներից: Հաշվի առնելով մեր շուջ տեղի ունեցող գեոտնտեսական զարագցումները՝ կարող ենք կանխատեսել, որ մատակարարների դերում կարող են հանդես գալ իրենց էլեկտրաէներգետիկ համակարգերը դինամիկորեն զարգացնող Թուրքիան ու Ադրբեջանը:

Մեզ էլ, ինչպես միշտ, կոնֆետի թուղթ ցույց կտան: Օրինակ՝ Սև ծովի հատակով անցկացվող Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա էլեկտրահաղորդման գծին միանալու հնարավորության մասին հայտարարությունների տեսքով:

Սա է սցենարը:
Սցենար, որը դեռևս կարել է բեկել:
Մեզ հետ տեղի ունեցողը ունի նաև քաղաքակրթական չափում:

Եթե համառոտ, ապա մենք կրկին դրսևորում ենք աշխարհաքաղաքական կոդերը ընթերցելու անկարողունակություն: Ու հերթական անգամ կատարում ենք քաղաքակրթական սխալ: Խորքային սխալ:

Աշխարհում սկսվել է աջ շրջադարձը: Մենք գնում ենք ձախ ուղղությամբ:

Աշխարհը վերաիմաստավորում է լիբերալիզմը (որն իրականում սպառվեց դեռևս Առաջին աշխարհամարտից հետո՝ ավելի ուշ փոխակերպվելով կոմպրոմիսային նեոլիբերալիզմի): Մենք նոր-նոր փորձում ենք դիրքավորվել լիբերալ արժեհամակարգում՝ միամտորեն կարծելով, որ դա որևէ մեկին կհրապուրի Արևմուտքում: Որն, իր հերթին, գնալով հեռանում է լիբերալիզմից: Սպասեք հունիսին կայանալիք Եվրախորհդարանի ընտրությունների արդյունքներին ու ինքներդ կհամոզվեք դրանում:

Աշխարհը դառնում է ասիակենտրոն: Մենք դրա փոխարեն փրկություն ենք փնտրում Արևմուտքում, որը որպես քաղաքակրթական, աշխարհաքաղաքական Պրոյեկտ սպառվել է: Իհարկե, լինելու է նորը: Բայց դրա համար ժամանակ է պետք:

Տպավորություն է, թե ապրում ենք 1990-ականներին, երբ հետխորհրդային լիբերալ տրանսֆորմացիան շատերի համար կրոնական դոկտրինի էր վերածվել:

Մինչդեռ աշխարհը փոխվել է, ուժերը՝ վերադասավորվել, մայրուղային կոնցեպտները՝ էապես խմբագրվել:
И вновь активизировались околоэкспертные разговоры о заинтересованности Москвы в передаче тавушских сел Азербайджану. Мол, Москва тем самым стремится через Азербайджан и Армению установить транспортную связь с Ираном и Турцией.

Аналогичные оценки звучали и продолжают звучать в связи с т.н. ''Зангезурским коридором'': некоторые господа с пеной у рта продолжают кричать о лоббировании Москвой проекта экстерриториального коридора. Аргументация та же – необходимость транспортного выхода на Турцию с целью закрепления экономических позиций, что особенно важно в условиях санкций.

Если не понимать специфику региона, в том числе – инфраструктурную, то концепция эта (как в первом, так и во втором случае) может выглядеть вполне логично.

И характерно то, что господа эти при транслировании своих геополитических озарений рассчитывают как раз на носителей клипового мышления. Воспринимающих мир исключительно сквозь призму громких заголовков.

На деле же имеем следующую картину. Что называется – ''на земле''.

Россия уже располагает транспортной связью с Ираном и Турцией. Как сухопутной, так и морской.

Перечислим, пожалуй.

1. Ж.д. Баку-Тбилиси-Карс. Между российским Дербентом и Баку действует регулярное железнодорожное сообщение с выходом на Баку-Тбилиси-Карс.
2. ПП ''Верхний Ларс'', который уже в ближайшем будущем будет серьезно расширен, благодаря проводимым широкомасштабным строительным работам.
3. Российско-турецкий прямой черноморский маршрут (Сочи-Трабзон, Карасу-Кавказ и др.)
4. Российско-иранский прямой каспийский маршрут, реализуемый посредством паромных переправ между иранским портом Энзели и российскими портами Астрахань, Махачкала и Оля.
5. Также Россия может диверсифицировать сухопутную связь с Турцией через иранские инфраструктуры – цель, наиболее комплексно отображенная в лоббируемом и  финансируемом Москвой проекте ж.д. Казвин-Решт-Астара.

Выход на Иран и Турцию через Армению не может представляться Москве логистическим приоритетом по ряду причин.

Во-первых, уже есть неплохо функционирующие маршруты.

Во-вторых, Армения – геополитически нестабильная страна (очень мягко выражаясь), вкладывать в инфраструктуру которой равно выстрелу себе же в ногу.

Думаете, почему в последние годы в Армении не было осуществлено ни одного крупного инфраструктурного проекта?
Մինչդեռ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր:

Ընդամենը երեք օրինակ՝ թարմերից:

1. 44-օրյա պատերազմից անմիջապես հետո մեկնարկած ՛՛Խուդաֆերին՛՛ և ՛՛Գըզ Գալասի՛՛ հիդրոօբյեկտների նախագծերը այսօր պատրաստ են 96%-ով:

2. Ընդամենը շաբաթներ առաջ իրանա-ադրբեջանական պաշտոնական օրակարգ բերվեց Օրդուբադի ՀԷԿ-ի նախագիծը:

3. Դրան զուգահեռ ինտենսիվորեն ընթանում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացիան: Կողմերը հայտարարում են նույն լոգիստիկայով էներգակամուրջ անցկացնելու պատրաստակամության մասին:

Չկան օրգանական դաշնակիցներ: Կան շահեր, ընդ որում՝ գետնի վրա գտնվող շահեր՝ պաշտոնական հռետորաբանության հետ, որպես կանոն, քիչ կապ ունեցող:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

««ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
_______

Խիստ տարակուսանքով տեղեկացանք, որ Ազգային Ժողովում վերստին քննարկման է դրված ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի խնդրահարույց նախագիծը:

Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ, կոչված բացառելու բռնությունն ինչպես ընտանիքում, այնպես և սոցիալական որևէ այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է, և բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, քանզի Սուրբ Գիրքը վկայում է Տիրոջ խոսքը, թե. «Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ» (Հայտն. 21.7):

Այսուհանդերձ, խիստ անընդունելի են նախագծում առկա որոշ ձևակերպումներ և հասկացություններ:

Մասնավորաբար նախագծի վերնագրում և բովանդակության մեջ ներդրված «կենցաղային բռնություն» հասկացությունը խիստ անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնությունների կանխարգելման նպատակին և արհեստականորեն ընդլայնում է օրենքի կարգավորման տիրույթը:

Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը, որտեղ սահմանվում է. «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»: Սրան զուգահեռ
նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը:

Ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո միությունն է Աստծո կամքի մեջ միավորված և սերնդագործությամբ օրհնված: Ընտանիքի ավանդական ընկալումը գոյաբանական նշանակություն ունի մեր ազգի համար և չի կարող սակարկման առարկա լինել:

Հետևաբար, բռնության կանխարգելումը չպիտի ծառայեցվի որպես առիթ
ընտանիքի ավանդական ընկալման ձևախեղման համար։ Բռնության, ինչպես և ցանկացած այլ չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցներով, որոնք պատճառ չեն դառնա չարիքի խորացմանն ու նոր բռնության:

Արդ, հաշվի առնելով վերը նշված, ինչպես և մի շարք այլ մտահոգիչ ձևակերպումներ ու նորամուծություններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրավախորհրդատվական հանձնախումբն անընդունելի է համարում նմանօրինակ նախաձեռնությունը և հորդորում է Ազգային Ժողովի խմբակցություններին և պատգամավորներին մերժել նախագծի ընդունումը:

Յուրաքանչյուր պատգամավորի քվեարկության արդյունքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատվությունն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների և սերունդների նկատմամբ ու հավատարմությունը քրիստոնեական ավանդական ընտանեկան արժեքներին:

Ազգային Ժողովի պատգամավորներին մաղթում ենք արդյունավոր ծառայություն` ի նպաստ մեր երկրի զորացման և ազգային մեր ինքնության ամրապնդման: