Ճակատագրի հեգնանք: Արարատ անունով նախարարը ժպիտը դեմքին փակում է հայկական հարցը: Աստված, ով Նոյին ուղարկեց դեպի Արարատ լեռը և հնարավորություն տվեց Հայաստանին լինել առաջին քրիստոնյա պետությունը, փայլուն հումորի զգացում ունի։
In Russian
In English
In Russian
In English
Հայաստանն արագացված տեմպերով փորձում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Երևանում կարծում են, որ այդ քայլերը կարող են դառնալ Անդրկովկասում վերջնական խաղաղություն հաստատելու կանխարգելիչ միջոցներ։ Իրականում Բաքուն և Անկարան ռազմահոգեբանական ճնշման միջոցով փորձում են հայկական կողմին ստիպել ընդունել այնպիսի պայմաններ, որոնք որևէ աղերս չունեն խաղաղության և կայունության հետ։ Մեծ քաղաքականության մեջ խաղաղությունը չափազանց փխրուն սուբստանցիա է և հիմնված է ուժերի հավասարակշռության սկզբունքի վրա։ Բաքվի և Անկարայի հետ Երևանի խաղաղությունը կարող է հաստատվել միայն խորքային հակամարտության հիմքում ընկած հիմնարար հետևանքների հաղթահարումից հետո։
Արդյո՞ք նրանք պատրաստ են դրան։ Տարակուսելի է։ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայիս իշխանությունները Արցախի դեմ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) վերջին ագրեսիայի ժամանակ ակնառու կերպով ցույց տվեցին, որ իրենց հեռահար նպատակը չի փոխվել ՝ նսեմացնել այն ամենն, ինչը կապված է հայկականության և հայկական քաղաքակրթության հետ։ Ներկայիս կոնֆիգուրացիան ուժերի հարաբերակցության մասին չէ (առանց ուժեղ Հայաստանի տարածաշրջանում ուժերի հարաբերակցություն չի կարող լինել), որում կարող էր օբյեկտիվորեն արժեքավոր բան ծնվել։ Ընդհակառակը, այն հայկական «էլիտաների» իսկապես մանկական միամտության հերթական դրսևորման մասին, ովքեր վստահորեն և հավատարմորեն երկիրն ու ժողովրդին դեպի անդունդն են տանում են։ Հնարավոր է, որ վերջին անգամը նրա պատմության մեջ։

Ներկայիս ճգնաժամը, չնայած իր անհերքելի ողբերգականությանը, ինչ-որ իմաստով պատմության բաց դաս է, որն ընթանում է իրական ժամանակում։ Սա հատկապես վերաբերում է Հայաստանին և հայկական աշխարհին։ Իսկ որո՞նք են այդ կոնկրետ դասերը:
Հայաստանի համար
➢ Անվտանգության արտաքին երաշխիքներ այլևս գոյություն չունեն։ Փրկության միակ ճանապարհը պոպուլիզմից ու իմիտացիոն գործունեությունից ազգաշինության ու պետականաշինության անցնելն է։ Փոքր երկրների ֆիզիկական գոյատևման խնդիրն ուղղակիորեն կապված է նրա հետ, թե որքան արագ կիրականացվի այնտեղ ապրող մարդկանցով սահմանափակ ֆիզիկական տարածքն անդրազգային ցանցային պետության փոխակերպելու գործընթացը։
➢Այդ անցումն ապահովելու համար անհրաժեշտ է համաշխարհային հայկական ռեսուրսների հրատապ գույքագրում , որի հիման վրա պետք է մշակվեն քաղաքական, կառավարչական, տնտեսական, սոցիալական, գիտակրթական և ռազմատեխնիկական զարգացման կենսունակ և մրցունակ մոդելների կառուցման ճանապարհային քարտեզներ։
➢Չափազանց կարևոր է արգացված տեմպերով գոնե միջանկյալ պետական ինքնության ձևավորումը։ Գոյատևման համար միջնաժամկետ հեռանկարում հայկական կողմը պետք է որոշի իր ռազմավարական ֆունկցիոնալը և իր դերը տարածաշրջանային և գլոբալ ձևաչափերում։ Հակառակ դեպքում կա երկու տարբերակ՝ Հայաստանի համար այդ ֆունկցիոնալը կորոշեն այլ արտաքին ուժեր Թուրքիան և Ադրբեջանը, որոնց գլոբալ խաղացողները կվերապահեն տարածաշրջանի «վերահսկողների» դերը։ Բացառված չէ նաև Հայաստանի ապամոնտաժման տարբերակը ներկայիս ձևաչափով (աշխարհաքաղաքական տարածքային եզրահատում):
➢Պետք է գործարկել բաց դռների և հավասար հնարավորությունների քաղաքականություն ամբողջ աշխարհի հայկական համայնքների ներկայացուցիչների համար։ Առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել մեխանիզմներ, որոնք թույլ կտան պրոֆեսիոնալ և ականավոր հայերին մասնակցել երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտակրթական գործունեությանը։
Հայկական աշխարհի համար
➢Ավանդական «ախպարական» համայնքային վիճակից անցում դեպի ինստիտուցիոնալ Սփյուռք։ Դրա համար անհրաժեշտ է հրաժարվել կուսակցական սկզբունքով արհեստական բաժանումներից և սկսել հայկական պետականության հետ խիստ սինխրոնիզացված միաձույլ կառույցների ձևավորման տեխնիկական գործընթաց։
➢Հայկական բիզնես էլիտաները պետք է կենտրոնանան իրապես անկախ հայկական պետականության ստեղծման առաքելության վրա, որը ճգնաժամային իրավիճակում իրենց համար կարող է դառնալ օրինական փրկանավակ։ Այսօր կարելի է տեսնել, թե ինչպես է Իսրայելը հյուրընկալում հրեական ծագումով ռուս խոշոր գործարարներին և նրանց տալիս զարգանալու հնարավորություն՝ հաղթահարելով բոլոր արգելքներն ու խոչընդոտները։ Դա հնարավոր դարձավ շնորհիվ այդ թվում նրա, որ ժամանակին այդ բիզնես էլիտաներն ակտիվորեն մասնակցում էին Իսրայելի Պետության հզորացմանը և անմասն չէին հրեական պետության և աշխարհի հրեաների համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացներից։
➢1915-1923թթ․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման պետք է փոխվի թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։ Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները միայն մեկ դրվագ էին հայկական քաղաքակրթության ոչնչացման խնդրի շրջանակներում։ Ժամանակակից Թուրքիան չի հրաժարվում այդ խնդրից, և նրան է միացել Ադրբեջանը։ Ուստի, ռազմավարական նպատակահարմարության տեսակետից՝ անհրաժեշտ է առաջ մղել նոր օրակարգ, այն է՝ մեկ «փաթեթի» մեջ միավորել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ գործած բոլոր պատմական ու ժամանակակից հանցագործությունները ։ Սկզբունքորեն կարևոր է, որ նման օրակարգը բխի հայկական պետականությունից և նպատակաուղղված լինի հայ ժողովրդի անվտանգության ապահովման միանգամայն կոնկրետ խնդիրների լուծմանը։

Պատերազմը և խաղաղությունը երկու անսպառ թեմաներ են՝ անխզելիորեն կապված սկզբի և վերջի, կյանքի և մահվան հետ: Անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսը կարծում էր, որ մինչ «հասարակական դաշինքի» ձևավորումը, որից ծնվել է պետությունը, մարդկային ցեղը մշտապես գտնվում էր «բոլորի պատերազմը բոլորի դեմ» վիճակում։ Դրա նախապատճառը, ըստ նրա, մարդկային բնության այլասերվածության մեջ էր: Մարդիկ եսասեր են և ամբողջ կյանքում ձգտում են իրենց հոգևոր բարդույթները ճնշել ֆիզիկական հաճույքների, հարստության և իշխանության միջոցով: Հոբսը պետության ստեղծումը չէր դիտարկում որպես այս խնդիրների արմատական լուծում։ Նա փորձում էր հավասարակշռություն հաստատել չարյաց մեծագույնի և փոքրագույնի միջև: Պետք էր ստեղծել հրեշավոր մահկանացու Աստծուն՝ Լևիաթանին, որը կճնշեր այս արատավոր բնությունը և կվերականգներ հարաբերական հավասարակշռությունը կյանքի և մահվան միջև: Արդյո՞ք դա ստացվեց։ Քիչ հավանական է։ Պետությունները տեխնոլոգիապես զարգացան և ծնեցին առաջադեմ ազգեր, բայց նրանք իրենց հերթին ձգտեցին միայն մեկ բանի՝ բացառիկության։
Այնպես է ստացվել, որ այդ բացառիկությունն ապացուցում էին պատերազմներում։ Ժամանակակից հույներն ու մակեդոնացիները կատաղի վեճեր են ծավալում Ալեքսանդր Մակեդոնացու ծագման հարցի շուրջ, ով ապրել է պատերազմով: Կողմերից ոչ ոքի հետաքրքիր չէ վեճն այն մասին, թե ով է եղել նրա ուսուցիչ Արիստոտելը։ Ֆրանսիացիներն այսօր գլուխ են խոնարհում ոչ թե հեղափոխական բարեփոխիչների, այլ կայսր Նապոլեոն Բոնապարտի առջև, որի մեծ բանակը ոտնատակ տվեց ողջ Եվրոպան։ Գերմանացիները նախընտրում են մեջբերել ոչ թե Կանտի, Գյոթեի և Շիլլերի, այլ կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի խոսքերը, ով երկաթով և արյամբ միավորեց Գերմանիան։ Ամերիկացի մեծ նորարար Թոմաս Ջեֆերսոնը կարծում էր, որ ազատության ծառը պետք է ժամանակ առ ժամանակ ջրել բնական պարարտանյութով՝ բռնակալների և հայրենասերների արյունով։ Չինաստանում հարգված փիլիսոփա Սուն Ցզին պատերազմն անվանում էր արվեստ, իսկ Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդին, ով կոչ էր անում մեկընդմիշտ վերջ տալ պատերազմին, սկսեց ավելի քան 4 միլիոն մարդու կյանք խլած Վիետնամի արշավը։
Միայն մտածեք՝ երկու համաշխարհային պատերազմներում զոհվել է ավելի քան 88 միլիոն, իսկ Սառը պատերազմի շրջանի լոկալ պատերազմներում՝ ավելի քան 22 միլիոն մարդ։ Հարյուր միլիոնավոր կյանքեր, ավերված ազգեր, երկրներ ու քաղաքներ։ Եվ այս ամենը ոչ այնքան վաղուց էր։ Բայց ողջ համաշխարհային քաղաքակրթությունը նախկինի նման հիմնված է Հոբսի նկարագրած բնության վրա։
Որտեղի՞ց դա գիտենք: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում մեկնարկեց սեփական հողում հայ ժողովրդի նպատակաուղղված բնաջնջման գործընթացը։ Ավելի քան 1,5 միլիոն մարդ բնաջնջվեց, իսկ փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ։ Ողջ քաղաքակիրթ աշխարհն անտեսեց այս արհավիրքը, և դրան գումարած հայերի ազգային օջախը մաս-մաս արվեց միջազգային սակարկությունների արդյունքում։ Սա է ռեալ քաղաքականության էությունը՝ ոմանք ստանում են ամեն ինչ, իսկ մյուսները՝ ստիպված համակերպվում դրա հետ:
Հարյուր տարի շարունակ հայերը ճանաչում են պահանջում Թուրքիայից։ Թեև, հանուն արդարության, ճանաչում և հատուցում պետք է պահանջել նաև այն «քաղաքակիրթ հաղթանակած երկրներից», որոնք հայկական հարցը վերածեցին սակարկությունների առարկայի։ Դա իսկական աշխարհաքաղաքական աճուրդ էր արյան վրա։ Ճիշտ է, ցանկացած պահանջ արժեք չունի, եթե թույլ ես և արյունարբու չես։
Քաղաքակիրթ աշխարհն «առաջ ընթանալով» փակ աչքերով դիտում էր, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը 21-րդ դարում կրկին անհագ արյունռուշտությամբ ոչնչացնում Արցախի/Ղարաբաղի հայ բնակչությանը, հողին հավասարեցնում հնագույն տաճարները, քանդում գերեզմանները և կտրում ծերունիների գլուխները։ Նույն Ուկրաինան, որի համար այսօր ցավում է ողջ աշխարհի սիրտը, պատերազմի ժամանակ ակտիվորեն մատակարարում էր Բաքվին և ամբողջ սրտով ուրախանում նրա հաղթանակով։ Նույն Ռուսաստանը, որն այսօր իրավամբ խոսում է Դոնբասի անտեսված ժողովրդի նկատմամբ 8 տարվա անտարբերության մասին, «just business» պիտակի տակ զենք վաճառեց նույն Ադրբեջանին և Թուրքիային։ Նույն ԱՄՆ-ն ու Եվրոպան, որոնք խոսում են բարոյականության և մարդկային կյանքի արժեքի մասին, անհատական օրդերներ են տալիս, թե ով է արժանի ազատության, իսկ ով՝ ոչ: Հոբսի ակնկալիքները չարդարացան, և մենք նախկինի նման ապրում ենք «բոլորի պատերազմը բոլորի դեմ» սկզբունքով։ Նրանք, ովքեր կհասկանան ու կընդունեն այս օրենքը, ողջ կմնան, մնացածն էլ...

Ադրբեջանի կողմից հայկական կողմին «առաջարկված» հինգ կետերը Երևանի կապիտուլյացիայի պայմաններն են։ Սա սպասելի ու կանխատեսելի էր, քանի որ մարտի դաշտում տարած անգամ ամենափայլուն հաղթանակն առանց քաղաքական ձևակերպման, ոչինչ չի նշանակում։ Այսինքն՝ Բաքուն փորձում է անել այն, ինչը չարեց Երևանը 1994 թ.-ին։ Հրադադարի պայմանագիրը (որին հայերը համաձայնել են 1994 թ․) և խաղաղության պայմանագիրը (որը ադրբեջանցիները պահանջում են 2022 թ․) լրիվ տարբեր բաներ են։
Սակայն թուրք-ադրբեջանական դաշինքի գլոբալ նպատակն այն չէ, որ Հայաստանին ստիպեն հրաժարվել արցախյան հարցում տարածքային պահանջներից։ Նրանք ավելի խորն են մտածում և իրենց առջև դնում են ռազմավարական նպատակ՝ վերջնականապես ապագաղափարականացնել հայ ժողովրդին։ Մենք պետք է մոռանանք մեր պատմությունը, հրաժարվենք մեր ինքնությունից և ժառանգությունից։ Հենց այդ պատճառով են հարվածները գնում ցեղասպանության և Արցախի՝ ՝ հայկական ինքնության երկու հենասյունների ուղղությամբ։ Հատկապես կարևոր է Արցախը, քանի որ հենց նրա ազատագրումը դարձավ կարևորագույն քայլ զոհի բարդույթի հաղթահարման հարցում, որը ցեղասպանության առանցքային հոգեբանական հետևանք է։ Ուստի ակնհայտ է, որ հինգ կետերը դեռ սկիզբն են, որովհետև հիմնականը կձևակերպվի այսպես՝ «ջնջել պատմական անցյալն ու պատմական պահանջները»։
Արդյունքում ամեն ինչ կավարտվի Հայաստանի՝ որպես պոտենցիալ կազմակերպված գլոբալ հայության պոտենցիալ կենտրոնի կազմաքանդմամբ։ Թուրքիան և Ադրբեջանն աշխատում են ոչ միայն հայկական պետության աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ճնշման և կլանման ուղղությամբ, այլ նաև ձգտում են ոչնչացնել դեռևս խորը քնած հայկական ներուժը։ Ի տարբերություն երևանյան «էլիտաների», Բաքվում և Անկարայում գիտակցում են դրա ստեղծագործ և կործանարար ուժը, քանի որ նրանք 1990-1994 թվականներին ամբողջությամբ զգացել են այդ ներուժը գործողության մեջ։ Եվ որ ամենակարևորն է, այն ժամանակ հայկական աշխարհն անգամ գործի չի դրել իր բոլոր հզորությունները...

Փոքր երկրների գոյատևումն արդեն միջնաժամկետ հեռանկարում կախված կլինի նրանից, թե որքան արագ կիրականացվի առկա ներուժի համախմբումը և որքան արդյունավետ կլինեն դրա գործնական կիրառման մեխանիզմները։ Հովանավորչությունը՝ որպես անվտանգության ապահովման ձևաչափ, անցյալում է, քանի որ դասական երաշխիքներն ու պարտավորությունները դարձել են չափազանց անորոշ հասկացություններ։ Ոչ ոք այլևս հույսը չպետք է դնի նրա վրա, որ ձևավորված իներցիոն-ավանդական մոտեցումներն ի վիճակի են պահպանել սովորական ստատուս քվոն։ Պետք է ստեղծել նոր կառուցվածք, որի հիմնական առանձնահատկությունը կլինի ճկունությունը։
Ցանկացած կոնֆիգուրացիայի պայմաններում արագ և որակյալ կերպով հարմարվելու ունակությունը կլինի արդյունավետ մոդելների բնորոշիչը։ Ինչպե՞ս դրան հասնել: Բանաձևը հին է ինչպես աշխարհը՝ մերիտոկրատիա + ազնվություն + պրագմատիզմ։
Արդյունավետ կառավարումն ամենաարդիական խնդիրն է և հաճախ կախված է առաջնորդության որակից: Ակունքներում պետք է կանգնած լինեն առաջնորդ կամ առաջնորդներ, ովքեր գիտակցում են իրենց անձնական չնչինությունը պատմության հոլովույթում: Ընտրությունը պարզ է՝ նվիրել քեզ հանուն ամենի, կամ ամենն օգտագործել հանուն քեզ։ ։ «Անկախ» Հայաստանի պատմության երեսուն տարին երկրորդ տարբերակի հետևողական ընտրությունն է։
Մերիտոկրատիան (արժանավորների իշխանությունը) առաջնորդության ճգնաժամը լուծելու միակ եղանակն է։ Ակնհայտ է, որ ներքին կարողություններն այլևս բավարար չեն տարածաշրջանային և գլոբալ բնույթի հիմնարար խնդիրներ լուծելու համար։ Երկրում միմյանցից անկախ ապրում են երեք միավորներ՝ իշխանությունը, ընդդիմությունը և հասարակությունը։ Միավորներից յուրաքանչյուրը լուծում է իր նեղ խնդիրները՝ զոհաբերելով (դիտավորյալ կամ տոտալ ոչ կոմպետենտության պատճառով) երբեմնի անկախ երկրի մնացորդները։
Առաջին պլան պետք է մղվեն Սփյուռքի կիրթ ու հաջողակ մասնագետները։ Նման մարդիկ արդեն հասել են նյութական բոլոր բարիքներին, և Հայաստանը որպես սուբյեկտ-խաղացող նոր աշխարհ դուրս բերելը նրանց համար որակապես այլ մոտիվացիա կլինի։ Ներքին ներուժի ճիշտ և արդյունավետ բացահայտման առանցքային պայման է նաև Սփյուռքի ներուժի ներդրումը։ Այդ ներուժերի հաջող սինթեզի ու միաձուլման դեպքում հնարավոր կլինի խոսել հայ ազգի ստեղծման, հետևաբար՝ իրական հայկական պետականության մասին։
Այս ամենի մեջ զարմանալին այն է, որ «երևանյան էլիտաները» երեսուն տարի շարունակ երկիրը կապալառության են հանձնել արտաքին ուժերին, բայց նույնիսկ լսել չեն ցանկացել ազգաշինության և պետականաշինության գործում Սփյուռքի ակտիվ մասնակցության մասին։

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի (և առհասարակ Անդրկովկասի նկատմամբ) աշխարհաքաղաքական գործառնական վերահսկողությունը վերցնելը գործնականում լուծված խնդիր է։ Ռուսաստանը, որը դեռ երկար ժամանակ իր սահմանափակ ռեսուրսներն ու գործիքակազմը կծախսի ուկրաինական ուղղությամբ Արևմուտքի հետ առճակատման վրա, ստիպված կլինի հաշտվել սրա հետ։ Սա չի նշանակում, որ Մոսկվան հեռանում է կամ, որ ամբողջությամբ թուլացել է, այլ այն, որ թուրքական գործոնի ուժեղացումը ռուսական կողմը չի ընկալվի որպես բացահայտ թշնամական։ Ռուսաստանը Թուրքիային համարում է ավելի կանխատեսելի ու բանակցելի, քան Արևմուտքը, որն այժմ թիվ մեկ թշնամին է։ Կարմիր գիծ կգծվի՝ Հայաստանի ինքնիշխանության անձեռնմխելիությունը։ Իսկ Անկարան հանդիսավոր կերպով կերդվի ոչ միայն հարգել, այլև պաշտպանել այն։
Ադրբեջանի հետ ստորագրվեց Ռազմավարական դաշինքի մասին Մոսկվայի հռչակագիրը, որը, ըստ Ռուսաստանի ծրագրի, թույլ կտա հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը և ձևավորել զսպման նոր մեխանիզմներ։
ԱՄՆ-ն ևս ակտիվորեն չի խոչընդոտի Անկարայի նկրտումներին, քանի որ ունի երկարաժամկետ նպատակ՝ Թուրքիան ամբողջությամբ մաքրել էրդողանյան վերնախավից, իսկ Ադրբեջանը՝ ալիևյան կլանից։ Եթե (իսկ Վաշինգտոնի համար դա ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է) տեղի ունենա եվրատլանտյան էլիտայի վերադարձը Բոսֆորի և Կասպից ծովի ափեր, ապա նրանք որպես բոնուս ինքնաբերաբար կստանան Անկարայից լիովին կախյալ Հայաստան։ Իր հերթին, Բրիտանիան կխաղա իրավիճակային, որպեսզի հասնի իր հիմնական խնդրին, այն է՝ Ռուսաստանին զսպելու նպատակով ձևավորել միաձույլ տարածաշրջան։ Այս խաղում Լոնդոնը հիմնական խաղադրույքը կկատարի ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի վրա։ Չինաստանը մասամբ կաջակցի ռուսական գծին և, միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում կկառուցի սեփական խաղը՝ օգտագործելով իր տնտեսական ազդեցությունը բոլոր խաղացողների նկատմամբ։
Հաշվի առնելով զարգացման հնարավոր բացասական սցենարները՝ Անկարան հռետորաբանության մակարդակում կպահպանի հայկական հարցում Բաքվին անվերապահորեն աջակցելու գիծը, սակայն ռեալպոլիտիկի տեսանկյունից քայլեր կձեռնարկի Հայաստանի տոտալ թուլացումը կանխելու համար։ Ադրբեջանի անառարկելի քաղաքական հաղթարշավը հիմնական խաղացողներից ոչ մեկի օրակարգում չկա, և Բաքուն դա քաջ գիտակցում է։
Ժամանակը ջնջում է ոչ միայն անցյալի հաղթանակների հիշողությունը, այլև նեղացնում է իրական քաղաքական մանևրների տարածքը։ Ուստի, ադրբեջանական կողմի համար կարևոր է ոչ այնքան ուղղակի խաղի մաս լինելը, այլ իր համար նոր ֆունկցիոնալ ստեղծելը, որը կկարողանա վաճառել նրանց, ովքեր պատրաստ են «վճարել ավելին»: Վերջերս Ադրբեջանը և Իրանը հուշագիր ստորագրեցին Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի (2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցման նոր ուղիներ ստեղծելու մասին։
Ներկայիս ճգնաժամերի պայմաններում Ադրբեջանի նման նախաձեռնությունները դուր կգան բոլոր խաղացողներին, հատկապես ԱՄՆ-ին և Եվրոպային, ովքեր շահագրգռված են լոգիստիկ դիվերսիֆիկացիայի հարցում, ինչպես նաև Չինաստանին, որի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը երերուն վիճակում է: Սա, բնականաբար, չափազանց հետաքրքիր է նաև Ռուսաստանի համար, որը դժվար թե ցանկանա, որ Բաքվում ծրագրված երթուղիները գործնականում իրականանան։ Կարևոր չէ, թե ինչ կստացվի այս բոլոր արկածախնդրություններից, բայց փաստ է, որ ադրբեջանական կողմը տարածաշրջանային մակարդակում փորձում է գլոբալ օրակարգեր ձևավորել շատ կոնկրետ խնդիրների լուծման համար՝ փակել Արցախի հարցը և Հայաստանը վերածել անբովանդակ ու կախյալ վասալական կազմավորման։
Կստացվի, թե ոչ՝ այլ հարց է: Խնդիրն այն է, որ այս խաղում չկան ո´չ Հայաստանը, ո´չ էլ հայկական գործոնը։ Երևանի վերնախավերը կամ չեն գիտակցում գալիք ողբերգությունների մասշտաբները, կամ իսկապես հավատում են, որ ավելի լավ ապագայի համար բավական է միայն խաղաղություն հաստատել էրդողանյան Թուրքիայի և ալիևյան Ադրբեջանի հետ։ Բավական է զոհաբերել սեփական պատմությունն ու ինքնությունը, որպեսզի բոլորի համար երջանիկ ու կուշտ ժամանակներ գան: Ահա այսպիսի պարզունակ օրակարգ ունի ժամանակակից Հայաստանը։ Նման իրավիճակում մարդ ակամայից սկսում է հուսալ, որ Աստված կա, և նա այլ ծրագրեր ու տրամաբանություն ունի։

Ողբերգությունները, ինչպես և հաղթանակները, պատմական գոյության մի մասն են: Միայն ոչ հասուն ու միամիտ ժողովուրդներն են իրենց առջև «այլևս երբեք» կամ «մեկընդմիշտ» բանաձևերով նպատակներ դնում։ Ոմանք հավատում են, որ կկարողանան «այլևս երբեք» թույլ չտալ անցյալի ողբերգությունների կրկնությունը։ Մյուսները լրջորեն ձգտում են «մեկընդմիշտ» վերացնել բոլոր հնարավոր սպառնալիքները։ Պատմությունն ունի իր տրամաբանությունն ու խաղի կանոնները, որոնք կառուցված են ուժերի հավասարակշռության վրա, և անիմաստ է փորձել նրան գերազանցել։ Բայց և՛ հաղթանակը, և՛ ողբերգությունը դիմացկունության և եզրակացություններ անելու կարողության յուրահատուկ փորձություն են:
Այն ժողովուրդները, որոնք ունակ են սառնասրտորեն հաղթանակից քամել առավելագույնը և արդյունավետ կերպով ուղղել ողբերգության հանգեցրած սխալները, միշտ էլ պատմության ֆավորիտները կլինեն։ Այս «հարվածները» անմիջապես չեն լինում։ Եվրոպական հրեաները միջնադարից սկսած հետևողականորեն ոչնչացվել և վտարվել են: Եվ այդ ամենից հետո ինչպե՞ս կարելի է ենթադրել, որ Հոլոքոստն ինչ-որ անսպասելի բան էր։ Այն ժամանակ հրեաները միամտորեն հավատում էին, որ եթե ընտրեն տեղի ժողովուրդների հետ մշակութային միախառնման մարտավարությունը, ապա հնարավոր կլինի խուսափել գալիք ողբերգությունից:
Ո՛չ «Դրեյֆուսի գործը» Ֆրանսիայում, ո՛չ էլ Վալտեր Ռատենաուի սպանությունը Գերմանիայում չստիպեցին Եվրոպայում հրեական էլիտաներին մի կողմ թողնել իրենց նեղ տարաձայնությունները և սկսել որոնել իրենց անվտանգությունն ապահովելու մեխանիզմներ ստեղծելու լուծումներ: Վերջին «հարվածը» (Հոլոքոստը) որոշիչ եղավ, և դրանից հետո միջազգային հարաբերություններում փորձ չունեցող երբեմնի երիտասարդ ռոմանտիկները ստիպված եղան կտրուկ մեծանալ, որպեսզի պատմությունը նրանց ընդուներ որպես երկու հազար տարի անց վերածնված պետության հիմնադիր հայրերի։ Թշնամիներով շրջապատված անապատը մեր ժամանակների առաջատար գլոբալ տեխնոլոգիական տերություններից մեկը դարձնելու դժվարին ու փշոտ ճանապարհը միայն մեկ անվիճելի փաստի ցուցիչ է՝ դասը քաղված է, և սխալներն ուղղելու վրա քրտնաջան աշխատանքը շարունակվում է։
<Զարգացած գիտությունը, ռազմարդյունաբերական համալիրը և բժշկությունը, օրենքի գերակայությունը և կառավարման հավասարակշռված համակարգը, կենտրոնացումը մարդկային ներուժի վրա և ճյուղավորված միջազգային լոբբիստական ցանցը նրա ցուցիչներ են, որ Իսրայելը և իսրայելական ազգն իսկապես ճանաչել են Հոլոքոստը: Եվ պատմության տեսանկյունից միայն այս ճանաչումը նշանակություն ունի>։
Հայաստանը որպես նվեր ստացավ անկախ պետություն և ոգեշնչված Սփյուռք աշխարհով մեկ։ Բայց ոչ մի պատմական «հարված» հայ ժողովրդին չստիպեց այն իրապես գնահատել։ Որտեղի՞ց գիտենք սա: Աշխարհի հայերի ողջ ինտելեկտուալ հարստությամբ հանդերձ, երկիրը ղեկավարել և ղեկավարում են գավառամիտ «էլիտաները», որոնք պետությունն ընկալում են որպես անձնական ֆեոդալական օբյեկտ, իսկ այնտեղ ապրող մարդկանց՝ որպես մանիպուլյացիայի մշտական առարկաներ, որոնք պետք է գան ընտրատեղամաս և ընտրություն կատարեն մեծագույն և փոքրագույն չարիքի միջև։
Միակ ձեռքբերումը, որը կարող էր դառնալ աշխարհի հայության համախմբման շարժիչը (ճիշտ կառավարման դեպքում)՝ հաղթանակը արցախյան պատերազմում, ջարդուփշուր արվեց՝ առանց «էլիտաների» համար որևէ հետևանքի։ Վտանգված է Արցախի մնացորդների և, իհարկե, բուն Հայաստանի ֆիզիկական գոյատևումը։ Միևնույն ժամանակ, «սփյուռքի էլիտաները», ասես ոչինչ էլ չի եղել, շարունակում են ողջ աշխարհից պահանջել 1915 թվականի ցեղասպանության հանցագործության ճանաչման բանաձևեր։ Այս ամենը հուշում է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը (որպես պատմական ամենաուժեղ հարված), այսինքն՝ եզրակացություններ չեն արվել, էլ չխոսենք այնպիսի ճոխության մասին, ինչպիսին սխալներն ուղղելն է։
Ըստ ամենայնի, 1915թ․-ի ցեղասպանությունը, 90-ականներին Անդրկովկասում հայերի զանգվածային էթնիկական զտումները և 2020-2022 թվականներին Արցախի ժառանգության ոչնչացումը պատմության բավարար դասեր չեն, որպեսզի անհրաժեշտ «հարվածը» տեղի ունենա։

Արցախի ազատագրման և Հայաստանի հետ վերամիավորման գաղափարը պետք է դրվեր ազգային-պետական ինքնության հիմքում։ Եթե ոչ բարոյական, ապա գոնե պրագմատիկ նկատառումներից ելնելով։ Ռազմական հաղթանակը հայկական կողմի համար ուղիղ ճանապարհ բացեց տարածաշրջանում աշխարհաքաղաքական գերակայության համար (իսկ այդ կարգավիճակն անվտանգության միակ երաշխիքն էր): Բարդ և պատասխանատու ֆունկցիոնալ է, սակայն միանգամայն իրական: Դրա համար անհրաժեշտ էր արագ և սառնասրտորեն ձևակերպել քաղաքական հաղթանակը (առանց դրա ռազմական հաջողությունը ոչինչ է), քանի դեռ Ադրբեջանը գտնվում էր պարտվողի կարգավիճակում։ Փոխարենը հայկական կողմը ստորագրեց հրադադարի մասին համաձայնագիր, ինչն արդեն կարելի է Բաքվի ռազմավարական հաղթանակը համարել։ Մինչ Հեյդար Ալիևը Հայաստանի կործանման երկարաժամկետ ռազմավարություն էր մշակում, Երևանի վերնախավերը զբաղված էին շատ «կարևոր» գործով՝ իշխանության համար պայքարով։ Կարևորը ժամանակն է, և ի վերջո միշտ հաղթում է նա, ով կարողանում է ճիշտ օգտագործել հենց այդ ռեսուրսը։
Այժմ ակտիվորեն «ասեկոսեներ» են տարածում, որ Երևանը պարտվեց այն պահին, երբ Ալիև ավագը Բաքվում «նավթային համերգ» կազմակերպեց և համաշխարհային էներգետիկ հսկաների հետ կնքեց «Դարի պայմանագիրը»։ Հետո Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և նման բաներ։ Իհարկե, այս խոսակցությունները կարելի է վերածել հերթական համազգային միֆի, որը մեզ կհանգստացնի ամեն անգամ, երբ (և եթե) մեր գլխում հարց ծագի, թե ինչու այդքան ապաշնորհ կերպով կորցրեցինք Արցախը։ Կարելի է կրկնել՝ «մենք ոչինչ չենք կորցրել, մենք ավելի քան 30 տարի դիմակայել ենք նման հակառակորդի՝ հզոր նավթային լոբբիի դեմ պայքարում, դա սխրանք է»։ Եվ ի՞նչ, Փաշինյանը հարյուր հազարավոր քաղաքացիների համոզեց, որ մենք հաղթել ենք 44-օրյա պատերազմում։ Այ քեզ բան՝ մի միֆ ավել, մի միֆ պակաս:
Իսկ 90-ականների հաղթանակն առհասարակ կարևո՞ր է եղել տեղական «էլիտաների» համար։ Դժվար թե։ Հայաստանի Սահմանադրության երեք տարբերակներից (1992, 2005 և 2015 թվականների) ոչ մեկում բառ անգամ չկա Արցախի մասին (անգամ այն մասին, որ այն գոյություն ունի): 30 տարի շարունակ երևանյան էլիտաները «բանակցային գործընթացը չտապալելու» սոուսի ներքո Արցախին որևէ իրավական կարգավիճակ չտվեցին։ Խոսքը ոչ թե միջազգային, այլ ներհայկական կարգավիճակի մասին է, որը կարելի էր ձևակերպել առնվազն ռազմավարական դաշինքի մասին շրջանակային պայմանագիր կնքելով։ Ի՞նչ էր Արցախը Հայաստանի համար։ Մինչև հիմա ոչ ոք չի կարողանում դա հասկանալ։ Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ ու հասկանալի էր՝ «սա մեր հողն է, և դրա վրա երկրորդ հայկական պետություն չի լինի»։ Գործիքները նույնպես տեսադաշտում էին՝ «եթե բանակցություններն արդյունք չտան, կվերադարձնենք պատերազմով»։ Իսկ ո՞րն էր հայկական կողմի ռազմավարությունը «եթե բանակցություններն արդյունք չտան» դեպքի համար։ Որո՞նք էին 2016թ․ ապրիլյան պատերազմի նման միակողմանի ագրեսիվ գործողություններին արձագանքելու գործիքները։ Կարծես սպառնում էին ամբողջ աշխարհին՝ «կճանաչենք», որովհետև դա մեր կարմիր գիծն է և վերջակետ։ Փաստորեն, հայկական կողմի ողջ մաչիզմը պարզապես փոթորիկ էր մեկ բաժակ ջրում։
Ի՞նչ ամուր պետականություն, տնտեսություն, տեխնոլոգիաներ կառուցելու, մարդկային ներուժը բացահայտելու և Սփյուռքն ինտեգրելու մասին խոսք կարող է լինել, եթե 30 տարի շարունակ երկիրը նույնիսկ չի կարողանում հստակ որոշել, թե ինչ է ուզում և ինչպես է հասնելու իր ուզածին։ Փաշինյանն առաջինն էր, ով փաստացի բացահայտ ասաց՝ մենք ուզում ենք ամեն ինչ հանձնել։ Դե, նրա համար հետաքրքիր չէ զբաղվել ազգաշինության բարդ հարցերով։ Բացի այդ, ինչո՞ւ նա պետք է տարբերվի իր նախորդներից, ովքեր երկրին նայում էին որպես անձնական ֆեոդալական սեփականության։ Դե կներեք, նա ոչնչով պակաս չէ՝ «2018թ․-ի հեղափոխության» հսկայական աջակցությունը և «2021թ․-ին մանդատի վերահաստատումը» սրա վառ ապացույցն են։ Բուն Հայաստանում բնակչության մեծամասնությունը սպասում է ոսկե մանաթների ներհոսքին, որի վրա հնարավոր կլինի կառուցել ճանապարհ դեպի մեծ և կուշտ ապագա։ Միևնույն ժամանակ, համայնքներում ամեն տարի կսպասեն ապրիլի 24-ին, որպեսզի օրինական պատրվակ ունենան թանկարժեք մեքենաների վրա դրոշներ դնելու և Գլենդելից Լոս Անջելեսի կենտրոն երթևեկելու համար՝ հիշեցնելով Թուրքիային Վիլսոնյան Հայաստանի քարտեզը:

Հայաստանը թևակոխում է «փաշինյանացման» եզրափակիչ՝ երկիրը (ավելի ճիշտ՝ այն, ինչ մնում է նրանից) տարածաշրջանային հասարակաց տան վերածելու փուլ։ Ցանկացած մարդ, ով ունի ուղեղ կոչվածի թեկուզ և մի կտոր, չի կարող հավատալ, որ Թուրքիան և Ադրբեջանը իսկապես ցանկանում են տեսնել զարգացած, առաջադեմ և տարածաշրջանային բոլոր գործընթացներում ներառված երկիր։
Նրանց ինչի՞ն է այն պետք։
Որպես հավասարազոր գործընկե՞ր։ Քիչ հավանական է, քանի որ հավասարազորը նա է, ում հարգում են կամ ումից վախենում են, ոչ թե նա, ով պատրաստ է առանց վարանելու միակողմանի հանձնել բացարձակապես ամեն ինչ և բոլորին։
Որպես դաշնակի՞ց։ Եկեք անգամ չծիծաղենք և անցնենք առաջ:
Որպես գրավիչ ներդրումային շուկա՞: Կրկին զսպենք ծիծաղը և անցնենք առաջ։
Որպես լոգիստիկ հանգու՞յց: Սա արդեն նման է ճշմարտության, բայց նրանց պետք են բացառապես տարածքները, քանի որ հայերի վերահսկողության տակ գտնվող և հայերին գոնե ինչ-որ օգուտ բերող հանգույցը դժվար թե հետաքրքրի Թուրքիային և Ադրբեջանին։
Որպես որսի վա՞յր: Լրիվ հնարավոր է։ Միշտ կարելի է գալ, կրակել տեղի գյուղացիների վրա, ինչ-որ բան հրկիզել, ինչ-որ մեկին բռնաբարել և առանց հետևանքների վերադառնալ տուն։ Մանավանդ որ վերջերս «փաշինյանացման» գաղափարախոսության մունետիկը բացահայտորեն հասկացրեց, որ հայերն իրենք են մեղավոր, որ Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում իրենց մորթել են։
Որպես տեղական տարածաշրջանային հասարակաց տու՞ն։ Իսկ ինչու ոչ։ Միշտ կարելի է գալ խմել, հանգստանալ և, ունենալով բարձր տրամադրություն, ջարդել քաղաքի ինչ-որ մի հուշարձան կամ հավելավճարով պատվիրված հայկական տաքսիով մուղամի հնչյունների ներքո գնալ Եռաբլուր և տեսահոլովակ նկարահանել, թե ինչպես կիսատ խմած «Արարատ» կոնյակի մնացորդները լցնել Անդրանիկ Օզանյանի, Վազգեն Սարգսյանի և Մոնթե Մելքոնյանի տապանաքարերի վրա։
Արդյո՞ք բնակչության մեծամասնությունը համաձայն է այս ամենի հետ։ Ըստ երևույթին, այո: Չէ՞ որ Փաշինյանը դեռ կառավարում է երկիրը, և նրա «էլիտան» արդեն իսկ առանց ամաչելու ասում է՝ «մենք մեր կուշտ ապագան չենք զոհաբերի (այսինքն՝ ադրբեջանական մանաթները) հանուն ինչ-որ Արցախի»։ Իհարկե, երկրում և նրա սահմաններից դուրս կան իրական հայրենասերներ ու մտածող մարդիկ, ովքեր անտարբեր չեն իրենց երկրի ճակատագրի նկատմամբ։ Բայց, ցավոք սրտի, նրանք սուզվում են գոյություն ունեցող փտած, վայրի ու գարշահոտ ճահճի ծանրության տակ։
Լավ, իսկ ընդդիմությու՞նը՝ կհարցնեք դուք։ Շարունակում է կառչած մնալ անօգուտ մանդատներից անօգուտ խորհրդարանում, որտեղ նա ոչինչ չի որոշում և ոչնչի վրա չի ազդում: Ծովի մոտ սպասում է բարենպաստ եղանակի, մեկ էլ տեսար բախտը ժպտա ու աշխարհաքաղաքական հոսանքներն ափ շպրտեն «հին ու բարի» իշխանությանը։
Լավ, իսկ Սփյու՞ռքը՝ կհարցնեք դուք։ Ոչ մի առանձնահատուկ բան, ամեն ինչ կսկսվի ու կավարտվի սոցիալական ցանցերում «Strong Artsakh» գրառմամբ լուսանկարներով։ Թեպետ Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած երևանյան «էլիտաներն» իրենք են, որ հզոր և մեծ գործեր անելու պատրաստ ոգեշնչված Սփյուռքը վերածեցին քաղաքական իմպոտենտի, որից միայն փող է պետք։

Վախն ամենզորեղ զգացումն է կենդանի աշխարհում: Այն ընկած է ինչպես ողբերգական, այնպես էլ հաղթական որոշումների հիմքում: Խաղաղության և հանգստության մեջ ապրել ձգտող հասարակ մարդկանց զգացմունքներին կարելի է և պետք է ըմբռնումով մոտենալ: Ավելին, ցանկացած էլիտայի և ղեկավարության խնդիրն է հասնել խաղաղության, քանի որ խաղաղության շրջանակներից դուրս անհնար է հասնել աճի և առաջընթացի, որոնք համազգային երջանկության առանցքային ուղեկիցներն են։ Այնուամենայնիվ, խաղաղությունը պետք է լինի ոչ թե ձևական, այլ բովանդակային։ Ի՞նչ է նշանակում բովանդակային: Այն իրական խաղաղություն է, որը չի կարող պարտադրվել, այն պետք է լինի բուն հակամարտության հետևանքների հաղթահարման երկարատև գործընթացի արդյունք։ Արդյո՞ք այսօր դա տեսնում ենք: Ոչ մի դեպքում։ ։ Ալիևյան Ադրբեջանը, զգալով իր գերազանցությունը և, որ ավելի կարևոր է, գիտակցելով, որ դա փխրուն է ու կարճաժամկետ, պատրաստ չէ իրական խաղաղության, քանի որ նրանց բառապաշարը հիմնված է հայերը «պետք է» և «պարտավոր են», իսկ եթե ոչ՝ «կոչնչացնենք», «կպատժենք», «ցույց կտանք իրենց տեղը» արտահայությունների վրա։ Միթե՞ այսպիսի տեսք ունի խաղաղության ձգտումը։ Սպառնալիքների և շանտաժի միջոցո՞վ։ Արդյո՞ք խաղաղության ձգտումն արտահայտվում է էթնիկ զտումների և ցեղասպանությունների մասին մշտական հիշեցումներով:
Մոռացեք քաղաքականության, աշխարհաքաղաքականության, կառավարողների և մնացած ամեն ինչի մասին։ Պարզապես փորձեք ինքներդ ձեզ համար պատասխանել այս հարցերին։ Առանց ինքնախաբեության ու ինքնաներշնչման, որոնցով տառապում են ներկայիս երևանյան էլիտաները՝ հայտարարելով, որ երկիրն ու ժողովրդին տանում են դեպի խաղաղ ու կուշտ կյանք։ Քննադատական մտորումների արդյունքում ձեր գլխում ծագած դադարից հետո հեշտությամբ կարող եք համոզվել մի պարզ բանում՝ երկիրը տանում են դեպի անհատակ անդունդը, քանզի կա անմահ դասականը՝ «Զգուշացեք ընծաներ բերող դանայացիներից»։ Պատերազմի կրկնվելու վախը հասկանալի և միանգամայն բնական բան է, բայց այն պետք է խամրի մեկ այլ՝ սեփական երկիրը, ժառանգությունը, արժանապատվությունը, երեխաների ու թոռների ապագան կորցնելու վախի առջև։ Ի վերջո, խոսքը պատերազմի և խաղաղության միջև ընտրության մասին չէ։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին է ՝ որքան արագ և ինչ մեթոդներով երկիրը կստրկացվի, իսկ նրա ժողովուրդը կվերածվի ստրուկների։ Հիմա մեկ անգամ ևս մտածեք ձեր վախերի մասին և որոշեք, թե դրանցից որն է տանում ողբերգության, իսկ որն է սխալներն ուղղելու հույս տալիս և տանում դեպի հաղթանակ։
Սկզբունքային չէ, թե ինչպես կդրսևորվի ճիշտ վախը՝ խոսքով, թե գործով, կարևորը հենց դրա դրսևորման փաստն է։ Այն, որ հայ ժողովուրդն անցել է 5 հազարամյա պատմության միջով և հասել 21-րդ դար, արդեն իսկ խոսում է այն մասին, որ անհնարին ոչինչ չկա։ Ամենից հաճախ, մեր ամենաճակատագրական անհաջողությունները և ողբերգությունները եղել են մեր սեփական ուժերին չհավատալու և այն միամիտ համոզմունքի հետևանք, որ բարձրագույն երկնային կամ երկրային ուժերը կարող են պաշտպանել մեզ: Մշտապես երկու վախերի միջև մենք ընտրել ենք սխալը և միշտ ստիպված ենք եղել դրա համար բարձր գին վճարել: Այսօր գինը կլինի ոչ թե պարզապես բարձր, այլ կգերազանցի բոլոր հնարավոր սահմանները։ Եվ պետք է հիշել, որ մեր հակառակորդները միայն մեկ մտավախություն ունեն, որ մի օր հայերն ամեն դեպքում կընտրեն ճիշտ մոտիվացնող վախը։

Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս ղեկավարները, իրենց բոլոր թերություններով հանդերձ, ունակ են հասկանալու, որ 2+2=4։ Այս ընկալման պարագայում ակնհայտ է դառնում, որ Բաքվի և Անկարայի երկարաժամկետ ազգային շահերի տեսանկյունից Հայկական հարցը պետք է հեռու և խորը թաղել։ Այս խնդրին հասնելու ռազմավարությունը պարզ է, ոչ խորամանկ և դարերով փորձարկված։
Առաջին փուլում պետք է հայերին ստիպել վախենալ։ Ցուցադրական դաժանությունը և բռնությունը ռազմագերիների և քաղաքացիականների նկատմամբ, եկեղեցիների, հուշարձանների և մշակութային ժառանգության այլ օբյեկտների նպատակաուղղված ոչնչացումը, երիտասարդների թարմ գերեզմանները Եռաբլուրում, որի հողը չի հասցնում չորանալ հայրերի և մայրերի արցունքներից, այս ամենի նպատակը մեկն է՝ ներշնչել հրեշավոր վախ, որը կառաջացնի ամեն գնով խաղաղության հասնելու ցանկություն։ Նրանց ստեղծած վախը որդեգրել են երևանյան «էլիտաները» և օգտագործում են իշխանությունը պահելու իրենց նպատակին հասնելու համար։ Այսինքն՝ թուրք-ադրբեջանական տանդեմը մեկ պարզ կրակոցով միանգամից երկու նապաստակ սպանեց՝ ստիպելով Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների հավատալ, որ կապիտուլյանտների իշխանությունն ի զորու է ապահովել խաղաղություն։ Հանճարեղ է։
Երկրորդ փուլում պետք է հայերին ստիպել հանձնել Արցախը։ Ստեղծվում է նարատիվ՝ եթե չհանձնեք, կստանաք նոր պատերազմ և կկորցնեք ամբողջ Հայաստանը։ Պոպուլիստական իշխանությունը երկրորդ պատերազմ չի ուզում, քանի որ նրա քաղաքական բնույթն անվերջ խոսելն ու շատ խոստումներ տալն է, իսկ իրական քաղաքականությունը, պատասխանատվությունը, անվտանգության ապահովումն արդեն այլ օպերայից են։ Պարզ ասած՝ պոպուլիստները չեն սիրում գործել, չեն սիրում իրականությունը, նրանց տարերքն արհեստական աշխարհներ ստեղծելն է։ Ինչպիսի՞։ Աշխարհներ, որտեղ Դարոն Աճեմօղլուի նման աշխարհահռչակ հայերը վերադառնում են Հայաստան՝ էկոնոմիկայի նախարար աշխատելու, որտեղ Հայաստանը դառնում է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, որտեղ բնակչությունը հասնում է 5 միլիոնի, իսկ ՀՆԱ-ն ավելանում է 15 անգամ, և նման այլ բաներ։
Եվ սրանք աշխարհների օրինակներ չեն, որոնք առաջացել են ճամայկացու գլխում կոլումբիական մաքրագույն սպիտակ ապրանք ընդունելուց հետո, սա Նիկոլ Փաշինյանի անվան Հայաստանի զարգացման՝ մինչև 2050թ․ ծրագիրն է։ Հասկանալի է, թե ինչու են նրանք նման աշխարհներ ստեղծում, անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է դրանց հավատալ։ Նման պոպուլիստները կհամոզեն, որ Երկնային արքայության հասնելու համար պարզապես պետք է հանձնել այս պնդերես Արցախը, որը խանգարում ադրբեջանական ոսկե մանաթներով ստեղծված կուշտ ու հարուստ ապագայի ճանապարհին։ Այսինքն՝ Բաքուն և Անկարան այս փուլում անմիջական դաշնակիցներ ունեն Երևանում, ուղղակի պետք է նրանց պաշտպանել։ Թուրքական կողմն իզուր չէր ասում, որ Հայաստանում իշխանափոխություն թույլ չի տա։ Անշուշտ, իդեալական դասավորվածություն է։
Երրորդ փուլում, երբ Երևանն ամեն ինչ հանձնած կլինի, պետք է ոչ այնքան հետաքրքրված միջազգային հանրությանը համոզել, թե որքան վեհանձն են իրենք։ Սա, իհարկե, ոչ պարտադիր ատրիբուտ է, բայց ադրբեջանական կողմը գիտակցում է որոշակի արարողակարգի պահպանման կարևորությունը։ Բաքուն իրենց անձնագրերը կբաժանի տեղի հայերին (նրանց, ովքեր կմնան), կձևացնի, թե չի միջամտում կառավարչական գործերին, ընդհակառակը, կհավաքագրվեն տեղի մի շարք բնակիչներ, նրանց տեղեր կտան Ադրբեջանի խորհրդարանում, և գուցե անգամ մի քանի նախարարական պորտֆելներ շնորհեն։ Փողերը կհորդեն, գործարաններ ու ձեռնարկություններ կկառուցվեն, որտեղ հայերը լավ կվարձատրվեն։ Միաժամանակ կվարվի Արցախի ողջ տարածքն էթնիկ ադրբեջանցիներով ակտիվորեն բնակեցնելու քաղաքականություն։
Իսկ չորրորդ փուլում, երբ նրանց բնակչությունը բացարձակ մեծամասնություն կկազմի, կսկսվի «արտոնությունների» կրճատումը ու գործի կդրվի ռեպրեսիվ մեխանիզմը։ Դա այն է, երբ հնարավոր կլինի առանց հետևանքների սպանել հային կամ բռնաբարել հայուհուն, երբ հնարավոր կլինի աշխատավայրում հայի նկատմամբ խտրականություն դրսևորել, նրա համար սահմանափակել մի շարք պաշտոններ։ Այսինքն՝ պայմաններ, որոնք կստիպեն թողնել ամեն ինչ և հեռանալ։ Պաշտոնական Բաքուն կասի, որ չի կարող դեմ գնալ իր օրենքներին և միջազգային իրավունքին և արգելել մարդկանց ու սեփական քաղաքացիների տեղաշարժը։
Ահա այն սցենարներից մեկը, թե ինչպես կավարտվի հայության բազմահազարամյա գոյությունն Արցախում։ Հետոն արդեն դոմինոյի սկզբունքով՝ չի լինի Արցախ, չի լինի Հայաստան, չի լինի Հայաստան՝ չի լինի Սփյուռք։

Վերջերս Իլհամ Ալիևը բացահայտորեն հայտարարեց, որ Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե վերջինս հաշվի չառնի Ադրբեջանի «օրինական» շահերը։ Սա Հայաստանի աշխարհաքաղաքական կլանման քառաստիճան ռազմավարության հերթական դրսևորումն է, ինչի մասին ավելի վաղ գրել էինք։ Ալիևը չի կարող լրջորեն խոսել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին երկու պատճառով՝ առաջին՝ նրա երկիրը մեկ անգամ չէ, որ ցուցադրաբար խախտել է այդ ամբողջականությունը, երկրորդ՝ նա քաջ գիտակցում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի հարգում նրա իսկ վարչապետ և գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը, ով պատրաստ է երկիրը նեղացնել մինչև Երևանի կենտրոնական փողոցների սահմանները։ Այսինքն՝ Ալիևը շատ պարզ ուղերձ է հղում՝ «տվեք այն ամենն, ինչ պահանջում եմ, և հնարավորինս արագ, թե չէ ախորժակս օր օրի մեծանում է»։ Ցանկացած այլ իրավիճակում նման «աշխարհաքաղաքական ցուցամոլությունը» կարող էր պարզապես ծիծաղ հարուցել, բայց մեր դեպքը եզակի է։ Ո՞րն է նրա եզակիությունը՝ կհարցնեք դուք։ Ամեն ինչ պարզ է, Ալիևը ևս մի բան գիտի, որ երևանյան կլանները լրջորեն ու մահու չափ պատրաստ են միայն մեկ ճակատամարտ տալու, և, ավաղ, դա Հայաստանի համար ճակատամարտը չէ։
Ամեն ինչ շատ ավելի պարզունակ է՝ իշխանությունը։ Կարևոր է լինել գլխավորը, քանի որ նրանց տիեզերքում կենսական դիրքորոշումները երկուսն են՝ կա՛մ «վրա», կա՛մ «տակ»: Կարևոր է պահպանել ձևը, իսկ «գլխավորի» բովանդակությունը հեռու է ամենակարևորը լինելուց։ Ցանկացած աթոռի կհամաձայնեն` կիսագաղութային նահանգապետ, փոխարքա կամ վեզիր: Արդյոք հե՞շտ է կործանել մի պետություն, որտեղ պարահանդեսը ղեկավարում են «էլիտաները», որոնք մերժում են բովանդակությունը որպես կենսական և քաղաքական կատեգորիա: Ալիևը, Էրդողանը, դա հասկանալով, մտածում են՝ «եթե տեղացիներին այնքան էլ չեն հետաքրքրում տարածքներն ու պետությունը, եկեք ավելի շատ քամենք, իսկ հետո թող իշխանության համար պայքարեն նրա շուրջ, ինչ կմնա։ Եթե բնակչության մեծամասնությանը հետաքրքրում են միայն կուշտ ապագան և նյութապաշտությունը, ի սեր Աստծո, նրանց կհեղեղենք փողով»։ Ձևի շրջանակներում ամեն ինչ կլինի հիանալի, թանկ ու հարուստ, բայց բովանդակային առումով դրա համար ստիպված կլինեն վճարել հայկական ինքնիշխանության մնացորդներով, ինչը նշանակում է, որ հայկական հողի վրա որևէ հայկական իշխանություն չի կարող լինել։ Իսկ նման դեպքում հնարավոր կլինի՞ այդ հողը շարունակել հայկական համարել։ Հենց այդ պատճառով էլ մեր դեպքը բոլոր իմաստներով է «եզակի», քանի որ առկա է կարճաժամկետ պատրանքի դիմաց հազարամյա անգին գանձը հանձնելու պատրաստակամություն։

Ի՞նչ է ցեղասպանության ճանաչումը։ Իրականության տեսանկյունից այն տեղի ունեցածի պատճառների սառնասիրտ վերլուծությունն է և սխալների վրա հետևողական աշխատանքը, որը հնարավորություն կտա խուսափել ողբերգության կրկնությունից։ Հայաստանի ներկայիս վիճակը հուշում է, որ մենք ինքներս դեռ չենք գիտակցել 1915-1923 թթ․ աղետի մասշտաբները։ Չէ՞ որ ներկայիս էլիտաները նպատակահարմար են համարում ժամանակակից Թուրքիայի հետ սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերություններ հաստատումը։ Արդյոք դա վա՞տ է։ Հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալու ցանկությունն ինքնին չպետք է բացասական արձագանք առաջացնի, ընդհակառակը, այն պետք է միայն ողջունել։ Այս պատմության մեջ մեկ այլ բան է վատ և նույնիսկ սարսափելի՝ կտրուկ թռիչքը զրոյական փուլից մինչև վերջնական:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ կուտակված բոլոր հետևանքները հաղթահարելու երկարատև գործընթացի արդյունք։ Մինչ օրս Թուրքիան այս ուղղությամբ ոչ մի լուրջ քայլ չի արել։ Ընդհակառակը, Էրդողանը կարծում է, որ ապրիլի 24-ը հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակի օրն է։ Եվ եթե մենք ընտրել ենք էրդողանական Թուրքիայի հետ պաշտոնական միջպետական հարաբերություններ հաստատման ուղին, ապա մենք ինքներս փաստացի ստորագրում ենք միակողմանի կապիտուլյացիայի տակ և ի վերջո ստիպված ենք լինելու ընդունել պատմության թուրքական տարբերակը, քանի որ, ինչպես հայտնի է, պատմությունը գրում են հաղթողները:
Բայց իմաստավոր է նաև մեկ այլ հարց՝ արդյո՞ք մեզ համար կարևոր է բովանդակային ճանաչումը և հետևանքների հաղթահարումը։ Քիչ հավանական է։ Անկախության երեսուն տարիների ընթացքում երևանյան քաղաքական էլիտաները չեն ընդունել ցեղասպանության զոհերի ժառանգների կարգավիճակի մասին որևէ պետական օրենք։ Ովքե՞ր են բոլոր այս մարդիկ Երրորդ Հանրապետության աչքում։ Բացարձակապես պարզ չէ: Տեղական «էլիտաները» հաճախ աղավաղում էին Սահմանադրությունն իրենց անձնական՝ իշխանության երկարաձգման խնդիրները լուծելու համար, սակայն երբեք կարևոր չէին համարում երկրի հիմնական օրենքում հիշատակել ո´չ Հայոց ցեղասպանության ողբերգության (ինչպես խոսք անգամ չկա Արցախի մասին), ո´չ էլ Հայաստանի և համաշխարհային հայության ազգային շահերի տեսանկյունից դրա հետևանքների հաղթահարման կարևորության մասին։ Անկախության երեսուն տարիների ընթացքում հայկական պետությունը ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկել միջազգային դատարան ներկայացնելու նպատակով 1915թ․ ծավալուն համապարփակ թղթապանակ նախապատրաստելու ուղղությամբ։ Երեսուն տարի շարունակ 1915 թ․ ցեղասպանության անմիջական հետևանքը հանդիսացող Սփյուռքի վերաբերյալ ըմբռնելի և հստակ քաղաքականություն չի ձևավորվել։
Ընտրվել էր ավելի պարզ ճանապարհ՝ ազգային անվտանգության տեսանկյունից այդ չափազանց կարևոր հարցը թողնել տեղի հայկական համայնքների հայեցողությանը, որոնք լուծում էին միանգամայն տեղական մասշտաբի խնդիրներ՝ ճանաչման բանաձևեր տեղական իշխանությունների կողմից։ Սակայն, վերջին հաշվով, ցեղասպանությունը ճանաչած ոչ մի երկիր, պաշտոնական փաստաթղթերից այն կողմ ոչինչ չարեց: Ո´չ Ռուսաստանը , ո´չ Ֆրանսիան և ո´չ էլ ԱՄՆ-ը որևէ պատժամիջոց չկիրառեցին Անկարայի դեմ՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ժխտման նպատակաուղղված քաղաքականության համար։ Ոմանք կասեն, որ իրենք պարզապես ճանաչել են պատմական փաստը, ինչն արդեն իսկ բարի կամքի դրսևորում է (ինչին դժվար է հավատալ): Բայց եթե անգամ դա այդպես է, մեկ այլ հարց է առաջանում՝ ո՞րն է դրա իմաստը։ 2020 թ․ Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, որն ուղեկցվում էր խաղաղ բնակիչների դաժան մահապատիժներով և հայկական հուշարձանների ու եկեղեցիների ցուցադրական ավերումով, ցույց տվեց, որ մենք ոչ ոքի չենք հետաքրքրում, անգամ եթե դա երկրորդ լայնամասշտաբ ցեղասպանությունը լինի։
Ըստ երևույթին, հաջորդ սերունդը պետք է պատրաստ լինի որոշ ժամանակ անց պահանջել նոր ցեղասպանության ճանաչման նոր բանաձևեր ընդունել այն երկրներից, որտեղ իրենք կարտագաղթեն Հայաստանի թուրք-ադրբեջանական ստրկացումից հետո։ Եվ դա կլինի մեր հավերժական պատմական կոչումը՝ հիշել ու պահանջել ճանաչում ու կարեկցանք ուրիշներից՝ սեփական ձախողումները վերլուծելու ու շտկելու փոխարեն։
Տարբերությունը հասկանալու 107-րդ փորձը չստացվեց, գուցե այս ըմբռնումը գա 108-րդ տարելիցի՞ն։ Թերևս, եթե միայն 108-ամյակն ավելի նշանակալից լինի, քան Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավոր 1-ամյակը։