Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է հասկանալ Հայաստանում քաղաքական ճահիճի առաջացման բնույթը։ Առանց դրա մենք չենք կարողանա պատասխանել հետևյալ հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը, որն իր համախառն ներուժով պետք է գերիշխեր Անդրկովկասում, հայտնվեց նման ողբալի վիճակում։ Այդ բնույթի էության ձևավորմանն այնքան էլ դժվար չէ հետևել, քանի որ այն կառուցված է սովորական ստի վրա, որով կերակրել են և շարունակում են կերակրել Հայաստանի քաղաքացիներին և Սփյուռքի հայությանը։
Սուտ 1․ Հայաստանն ամբողջ աշխարհի հայության ազգային օջախն է
Դժվար է գերագնահատել այն դերը, որ ունեցել են բազմաքանակ համայնքներում հայերն անկախ Հայաստանի քաղաքական և տնտեսական կայացման և Արցախյան ազատամարտում հաղթանակի գործում։ Մոնթե Մելքոնյանի, Շառլ Ազնավուրի, Քըրք Քըրքորյանի, Մանուկյան ընտանիքի և շատ ու շատ ուրիշների հավաքական կերպարները դրա վառ օրինակներն են։ Հենց միլիոնավոր հայերի ոգևորությունը դարձավ այն շարժիչ ուժը, որը ջախջախեց ամեն թշնամականն իր ճանապարհին: 1915 թվականի ցեղասպանությունից հետո կոտրված համաշխարհային հայությունը միջազգային ասպարեզ վերադարձավ հաղթողի, ոչ թե զոհի կարգավիճակով։ Հայերն առաջին անգամ զգացին, որ կարող են ոչ թե կորցնել, այլ ձեռք բերել ու ազատագրել։
Առաջին անգամ գլոբալ հայկական գործոնն ի ցույց դրեց իր ստեղծագործական և կործանարար (թշնամիների համար) ներուժը։ Բացարձակապես բոլորը, ներառյալ համաշխարհային խաղացողները, ստիպված էին հաշվի նստել այդ ներուժի հետ: Այդ պահին Թուրքիայում և Ադրբեջանում հասկացան, որ եթե այդ ներուժը խորապես ինտեգրվի Հայաստանի Հանրապետությանը, ապա այն հարցը, թե որ երկիրն է գերիշխելու Անդրկովկասում, ինքնըստինքյան կվերանա։ Դա հասկացան բոլորը, բացի երևանյան ղեկավարությունից։
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես առաջին նախագահ, պարտավոր էր ստեղծել ամբողջ անհրաժեշտ ինստիտուցիոնալ և օրենսդրական հենքը երիտասարդ, անփորձ և դեռևս փխրուն Հանրապետության հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում Սփյուռքի մասնագետների ներգրավման համար։ Փոխարենը մեկնարկեց արհեստական պատնեշների կառուցումը, որոնք պետք է թույլ չտային Սփյուռքի մասնակցությունը երկրի կառավարման գործընթացներին։ Դա նման է նրան, որ Թուրքիան փակեր սեփական ելքը դեպի Սև ծով, իսկ Ադրբեջանը որոշեր, որ առանց նավթի և գազի էլ գլուխ կհանի։ Երևանն ընտրեց էգոիստական բանաձև՝ Սփյուռքը պետք է ամեն ինչ անի Հայաստանի համար, բայց հեռավորության վրա։
Եվ այս մոտեցումը բովանդակային առումով չի վերանայել Հայաստանի ոչ մի ղեկավար։ Միևնույն ժամանակ, նրանք բոլորն էլ իրենց անձնական նպատակներին հասնելու համար (ինքնագովազդ, ներդրումներ, լոբբինգ տարբեր երկրներում) ամեն անգամ աշխարհի հայերին կերակրում էին «Հայաստանը ձեր երկիրն է» կեղծ ուղերձով։ Ցավոք, այն այդպիսին չդարձավ, և բացառապես Երևանի քաղաքականության շնորհիվ Թուրքիան ու Ադրբեջանը կարողացան թեթևացած շունչ քաշել։ Զարմանալի չէ, քանի որ հենց այդ քաղաքական ճահիճն էր, որ հայությանը հաղթողի կարգավիճակից իջեցրեց պարտվողի, զոհի կարգավիճակի։
In Russian
In English

Վերջին շրջանում Հայաստանի «քաղաքական էլիտաներն» հնարավոր առավելագույնն են արել, որպեսզի ցանկացած ձախողված պետության ցանկացած ֆեոդալ կառավարիչ իրեն թույլ տա վիրավորական արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։ Ակնհայտ է, որ մեծ քաղաքականության մեջ, ինչպես և կյանքում, քեզ հետ խոսում են այնպես, ինչպես դու ես թույլ տալիս։ Իսկ երբ աշխարհը տեսնում է, թե ինչպես են հայ քաղաքական գործիչները ծեծում ոչ թե իրենց թշնամիներին, այլ խորհրդարանի շենքում միմյանց, ապա ձևավորվում է համապատասխան վերաբերմունք։
Սակայն Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է ավելի զգույշ արտահայտվեր Հայաստանի մասին, քանի որ չափազանց անհեռատես է հավասարության նշան դնել հնագույն քաղաքակրթության և մի ժողովրդի միջև, որտեղ ժամանակավորապես իշխում են վարկաբեկված «էլիտաները»։
Քաղաքական դասի թուլությունն ու խոցելիությունը չպետք է ընկալվի որպես համաշխարհային հայության թուլություն ու խոցելիություն։ Նման սխալ հաշվարկները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

Սուտ 2․ Մենք գնահատում ենք մեր անկախությունը:
Հասկացությունների փոխարինումը և ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելն աղետալի ձախողումների այն երկու անկյունաքարային պատճառներն են, որոնք հայ ժողովուրդը կրում է տասնամյակներ շարունակ։ Բազմաթիվ ժողովուրդներ, ովքեր կորցրել են սեփական արեալի շրջանակներում ինքնուրույն զարգանալու և բնական էվոլյուցիայի հնարավորությունը, դարձել են խեղաթյուրված իրողությունների համախտանիշի զոհ։ Գտնվելով ձևավորված տիտղոսակիր ազգերի ճնշման ներքո՝ «առաջնորդվող» ժողովուրդները հենման կետ էին փնտրում իրենց ինքնության պահպանման և զարգացման նոր մակարդակ դուրս գալու հնարավորությունների որոնման համար։ Ժամանակի ընթացքում էթնոսը վերածվում է հանրույթի, որը հետագայում կարող է վերափոխվել ժողովրդի, և այդ շղթայի տրամաբանական ավարտը փոխակերպումն է ազգի։ Ազգն այդ էվոլյուցիայի գագաթնակետն է, և նրա տարբերակիչ առանձնահատկությունը սեփական անցյալի, ներկայի և ապագայի
մասին լիարժեք պատասխանատվության գիտակցված ընդունումն է։ Այդ պատասխանատվության կրողը, որպես կանոն, կազմակերպված փոքրամասնությունն է, և նրա միակ խնդիրը անկազմակերպ մեծամասնության արդյունավետ կառավարումն է՝ նրա ստեղծարար և կործանարար ներուժի ճիշտ և հավասարակշռված վերաբաշխման համար։
Պետությունն, իր հերթին, ազգի՝ անկախ զարգացման ճանապարհով շարժվելու գիտակցված ցանկության քաղաքական ձևակերպման խորը ձևն է, որպեսզի ունենա միջազգային կենսագործունեության առաջատար սուբյեկտների հետ արևի տակ սեփական տեղի համար մրցակցելու հնարավորություն։ 90-ական թվականներին հայերն ունեին իրենց վրա այդ պատասխանատվությունը կրելու և մշտապես «առաջնորդվող» ժողովրդից անկախ ազգի և պետության փոխակերպվելու ուղի սկսելու մեծ ցանկություն։ Սակայն այդ գերէներգետիկ պայթյունից պատասխանատու համազգային փոքրամասնություն չծնվեց։ Պետականաշինության փոխարեն ստացանք քաոսային ինտրիգներ և ռազմավարական առումով աննպատակ իմիտացիոն գործունեություն։ Պետական գործիչների փոխարեն ի հայտ եկան ֆեոդալների և նրանց տեղապահ-պաշտոնյաների դասերը։ Կառուցվածքային հասարակության փոխարեն ստացանք հիասթափված ժողովուրդ, որի ներուժն ու հնարավորությունները ոչ ոքի չէին հետաքրքրում։
Անվտանգության ապահովման և արտաքին հարաբերությունների
կառուցման պատասխանատվության նշանակալի մասը տրվեց այլ
դերակատարների։ Այդ ամենը խոսում է նրա մասին, որ իշխող դասերի
համար անկախության գաղափարը այդպես էլ չդարձավ բացարձակ
արժեք։ Սակայն ամենասարսափելին այն է, որ միայն իրական անկախության ձեռքբերման գաղափարը կարող էր սոսնձել աշխարհով մեկ սփռված հայերի բեկորները։ Այսինքն իշխող էլիտաները (այն ժամանակ և այսօր), ոչ ավել ոչ պակաս, իրենց հստակ «ոչ»-ն են ասել սեփական դրոշի ներքո հայերի համախմբման բազմադարյա երազանքին։ Դա կփոխվի այն պահին, երբ հայերն իսկապես հասկանան ԽՍՀՄ փլուզումից հետո իրենց նվեր տրված անկախության արժեքը, հանուն որի բազմաթիվ ժողովուրդներ դարեր շարունակ արյուն են թափել և զոհաբերել ամեն անձնականը՝ հանուն ընդհանուրի։

Սուտ 3. Արցախը թանկ է մեզ համար
1988-1994 թվականներին Արցախի ազատագրման և Հայաստանի հետ վերամիավորման (Միացում) գաղափարը եղել է ձևավորվող հայկական պետականության հիմքը: Պատերազմում հաղթանակը դարձավ ամբողջ հայկական աշխարհը համախմբող գլխավոր ամրակապը: Այն ոչ թե պարզապես ինքնավստահություն բերեց սեփական ուժերի նկատմամբ, այլ նոր կյանք ներշնչեց մարդկանց մեջ և կոտրեց բոլոր կարծրատիպերը հայերի մասին՝ որպես փոքր և թույլ ժողովրդի, որն անընդհատ կորցնում է սեփական տարածքները: Այդ հաղթանակը նշանակում էր, որ Հայաստանի առջև դռներ են բացվում դեպի մեծ աշխարհաքաղաքականություն՝ լուրջ ֆունկցիոնալով և խնդիրներով: Պոտենցիալ գործառույթներից մեկը երկիրը տարածաշրջանային գերտերության վերածելն էր, որը կկարողանար ապահովել Թուրքիայի և Ադրբեջանի զսպումը մեծ շախմատային խաղատախտակի վրա: Պատերազմում տարած հաղթանակը գլոբալ հայությանը տվեց նաև նոր հետերկբևեռ համակարգում առանցքային գործոններից մեկը դառնալու շանս, որտեղ համաշխարհային քաղաքականության օրակարգերի ձևավորման վրա սկսեցին ազդել ոչ միայն ավանդական դերակատարները (պետությունները), այլ նաև կազմակերպված անդրազգային ազդեցության ցանցերը: Մեկ անգամ ևս ընդգծենք՝ այդ բոլոր հնարավորությունները բացվեցին ի շնորհիվ Արցախյան ազատագրական պատերազմում տարած հաղթանակի: Թվում էր՝ Արցախը պահպանելու և հզորացնելու գաղափարը պետք է դառնար համազգային ալֆա և օմեգա: Սակայն փաստերն, ավա՜ղ, ցույց են տալիս հակառակը:
Երկրի քաղաքական «էլիտաներն» անհրաժեշտ պահին չհասան Ադրբեջանի լիակատար քաղաքական կապիտուլյացիային և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Այլ կերպ ասած՝ հենց տեղի հայկական «էլիտաներն» են Բաքվին նվիրել այդ պահին ամենասակավ քաղաքական գործիքը՝ ժամանակը: Այն ադրբեջանական կողմն օգտագործեց ռեսուրսները մոբիլիզացնելու և առաջատար նավթագազային լոբբիստական խմբերի վրա դուրս գալու համար, ինչը փաստացի անխուսափելի դարձրեց միջնաժամկետ հեռանկարում նախաձեռնությանը տիրանալը: Բաքուն իր ողջ ուժերն ու ռեսուրսները նետեց հանուն ռևանշի և Արցախն իր վերահսկողության տակ վերադարձնելու գաղափարի: Հայակական աշխարհն, այն հզորացնելու և իր հսկողության տակ պահելու համար, դա չարեց: Արցախի բնակչությունը չէր աճում, տնտեսությունը լավագույն դեպքում դոփում էր տեղում, էլ չխոսենք գիտության և կրթության մասին: Աճում էր միայն Արցախի համար կենացների, հայրենասիրական երգերի, հյուրանոցների և ռեստորանների, պաշտոնյաների և ծառայողական մեքենաների թիվը, աճում էին նաև հիպոթեքի տոկոսադրույքները:
Քաղաքական մակարդակում Արցախը չճանաչվեց երևանյան ղեկավարներից որևէ մեկի կողմից՝ չնայած հայկական երկրորդ պետության ստեղծումը թույլ չտալու մասին Բաքվի հստակ հայտարարություններին: Ո´չ մշտական դիվերսիաները, ո´չ Ադրբեջանի կողմից 2016 թվականի մասշտաբային ագրեսիան չստիպեցին հայկական քաղաքական «էլիտաներին» որևէ լուրջ քայլ ձեռնարկել: Որևէ մեկն իր մեջ անգամ ուժ և համարձակություն չգտավ Արցախի հետ կնքելու գոնե դաշինքի մասին ռազմավարական պայմանագիր, որտեղ կնախանշվեին հայկական կողմի կարմիր գծերը: Տպավորություն էր ստեղծվել, որ Արցախը արդեն ոչ թե ձեռքբերում է, այլ խնդիր: Վերջին «էլիտան», առհասարակ, այդ գլխացավանքից վերջնականապես ազատվելուն նպատակաուղղված կուրս որդեգրեց: Ուզենք, թե չուզենք, բնակչությունն ընտրեց նրանց կրկնակի վերարտադրության ճանապարհը՝ որպես իշխանություն և ընդդիմություն: Եվ այդ ամենը չնայած հսկայական մարդկային, հեղինակության և տարածքային կորուստներին, այդ թվում՝ Շուշին, որը հայոց հաղթանակի հավաքական խորհրդանիշն էր:
Արցախը թուլացրած «էլիտաները» և Արցախը կորցրած «էլիտաները» շարունակում են Երևանում ղեկավարել պարահանդեսը՝ մտածելով բացառապես մեկ բանի՝ սեփական իշխանության մասին: Ասենք այնպես, ինչպես և Սփյուռքի ավանդական «էլիտաները», որոնք այս ամբողջ խառնաշփոթի և համազգային ձախողման ֆոնին պարծենում էին միայն մեկ մեծ ձեռքբերմամբ՝ ի դեմս քեռի Բայդենի խոսքերի, այն է՝ թող լինի´ ցեղասպանություն: Ավելի ճիշտ՝ ցեղասպանություն եղե´լ է: Չնայած, հաշվի առնելով այն ամենն, ինչ կատարվում է, և հայերի վերաբերմունքն իրենց, սեփական պատմության, երկրի և ձեռքբերումների հանդեպ, «թող լինի´ ցեղասպանություն» արտահայտությունը հնչում է որպես մարգարեություն:

Սուտ 4. Մենք հարգում ենք ցեղասպանության ողբերգությունը
Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը երկար ժամանակ ընկած է եղել աշխարհի հայության մեծ մասի ազգային ինքնության հիմքում: 1915-1923 թվականների իրադարձությունների արդյունքում առաջացած դասական համայնքներում դա միշտ ավելի ցայտուն է արտահայտված եղել, քան Խորհրդային Հայաստանում։ Հետագայում առաջացավ անկախ Երրորդ Հանրապետությունը (1991թ.), և տեղի ունեցավ պատմական Հայաստանի ռազմավարական հատվածներից մեկի՝ Արցախի ազատագրումը (1994թ.): Այս երկու առանցքային ուղենիշները պետք է դառնային նորացված համազգային ինքնության հիմքը: Ցավոք, հայության մի զգալի մասն այդպես էլ չգիտակցեց, որ ինքնին հայկական պետության կազմավորման փաստը և պատերազմում տարած հաղթանակն արժեզրկել են ցեղասպանությունը։ Ինչպե՞ս: Ամեն ինչ շատ պարզ է՝ թուրքական կողմի առաքելությունը միշտ եղել է Հայաստանի՝ որպես պետության վերածնունդը թույլ չտալը, որի շուրջ կկառուցվեր ցանցային քաղաքական ազգը։ Թուրքական վերնախավերի համար պարզ էր, որ առանձին համայնքներն, առանց հզոր կոորդինացիոն կենտրոնի՝ ի դեմս մայր պետության, չեն կարող ռազմավարական սպառնալիք դառնալ։ Ինչո՞ւ։
Խոսքն այլ երկրների քաղաքացի դարձած հայերի մասին էր, և դա ինքնին արդեն բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում։ Առանձին էթնիկ համայնքը կարող է սպառնալիք հանդիսանալ մեկ այլ պետության համար միայն այն դեպքում, եթե այն միջազգային կազմակերպված սուբյեկտ է, որն ազդում է քաղաքական որոշումների մշակման և ընդունման վրա: Բայց անգամ նման սցենարի դեպքում ազդեցությունը խիստ սահմանափակ է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է համայնքների ազդեցությանը գերտերությունների քաղաքականության վրա։ Հայկական համայնքը վերոնշյալ սուբյեկտը չդարձավ։ Մինչ օրս աշխարհի հայությունը պահպանվել է համայնքային վիճակում, որտեղ առանձին կազմակերպությունների ղեկավարությունն ապրում է իր կյանքով, իսկ համայնքային մեծամասնությունն՝ իր։ Գոյություն չունի անգամ մեկ կառույց, որը կարողանար գոնե համայնքային փոքրամասնությանը համախմբել մեկ միջազգային սփյուռքյան ցանցի մեջ։ Այն էթնիկ խմբերը, որոնք այսօր ունակ են ազդելու իրենց մայր պետությունների օգտին որոշումների կայացման վրա (իսրայելցիներ, իռլանդացիներ, լեհեր), ունեն խիստ կազմակերպված կառույցներ, որոնք կարող են ճիշտ և արդյունավետ կերպով օգտագործել առկա հեղինակությունը, մարդկային և նյութական ռեսուրսները:
Համաշխարհային հայությունը դեռևս ազդեցության օբյեկտ է: Հետևաբար, ցեղասպանության հարցը դարձել է ոչ այլ ինչ, քան գործիք առանձին երկրների ձեռքում։ Նրանք օգտագործում են այն, երբ անհրաժեշտություն է առաջանում, և ծրարում սնդուկն են դնում, երբ առաջադրված խնդիրները լուծվում են: Այլ կերպ ասած՝ մենք անգամ չենք էլ վերահսկում 1,5 միլիոն սպանված նախնիների, կորցրած հողերի ու հազարամյա ժառանգության հիշատակի սուրբ հարցը։ Մենք չկարողացանք համախմբել համայնքները միասնական Սփյուռքի մեջ, չկարողացանք ըստ արժանվույն գնահատել հզոր անկախ պետություն կառուցելու պատմական հնարավորությունը, չկարողացանք Սփյուռքը սինխրոնիզացնել պետության հետ, չկարողացանք պահպանել ցեղասպանության սարսափներից հետո միակ լուրջ ձեռքբերումը՝ Արցախի ազատագրումը:
100 տարի անց թշնամին նորից հայկական հողի վրա սպանում է հայերին, հայկական հողի վրա քանդում հայկական եկեղեցիները, հողին հավասարեցնում հայերի գերեզմանները և զգուշացնում, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Ուրեմն, ինչպե՞ս ենք մենք հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ի՞նչ ենք անում, որպեսզի դա չկրկնվի։ Երկխոսությու՞ն ենք կառուցում այն երկրների հետ, որոնք բացահայտորեն խոսում են հայկական հարցի մոտալուտ փակման մասին։ Փորձում ենք բարեկամանա՞լ այն երկրների հետ, որոնք դեռևս մեկ տարի առաջ հրաման են տվել սպանել երիտասարդ հայ զինվորներին, կտրել ծերերի կոկորդը և ոչնչացնել Արցախի հայկական ժառանգությունը։ Թե՞ ակնկալում ենք, որ դա թույլ չեն տա նրանք, ովքեր բանաձևեր են ընդունում, որտեղ պետք է օգտագործվի ցեղասպանություն բառը։ Ակնհայտ է մեկ բան՝ նման մակերեսային վերաբերմունքը և նման անպատասխանատու քաղաքականությունը հանգեցնում է միայն մեկ արդյունքի՝ համայնքների ու հայկական պետության վերացման։ Այսինքն՝ այն էլիտաների վաղեմի երազանքի իրագործմանը, որոնք կանգնած էին հայկական հարցը մեկընդմիշտ փակել ձգտող երկրների հիմքերի մոտ։

Սուտ 5. Մենք հավակնոտ, ռացիոնալ և պրագմատիկ ազգ ենք
Հավակնոտությունը, ռացիոնալիզմը և պրագմատիզմը այն երեք հիմնասյուներն են, որոնց վրա հենվում են հաջողակ ազգերն ու պետությունները: Հաճախ կարելի է լսել, որ այս հատկանիշները լավագույնս բնութագրում են հայ ժողովրդին։ Արդյո՞ք այդպես է։ Եթե խոսենք պատմական առումով աննշան նպատակներին հասնելու ունակության մասին, հնարավոր է։ Նորին Մեծություն պատմությունը բազմաթիվ օրինակներով ցույց է տալիս, որ անձնական հավակնոտությունը, ռացիոնալիզմը և պրագմատիզմը, որոնք կտրված են կոլեկտիվ առաքելության հասնելու գաղափարից, դրական ազդեցություն են ունենում կարճաժամկետ հեռանկարում, ամբողջությամբ կորցնում են իրենց օգտակար հատկությունները միջնաժամկետ կտրվածքով և դառնում բոլորովին անօգուտ, երբ խոսքը գնում է երկարաժամկետ ռազմավարության մասին:
Ասվածի օրինակը մի չափազանց հավակնոտ, գերռացիոնալ և անթույլատրելիի չափ պրագմատիկ հայի՝ Գալուստ Գյուլբենկյանի գործունեությունն է։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա մոլորակի ամենահարուստ մարդկանց թվում էր և ապահովում էր եվրոպական խոշորագույն հսկաների (ներառյալ «Բրիթիշ Փեթրոլիումի», «Ռոյալ Դատչ Շելի», «Դոյչե Բանկի») մուտքը մերձավորարևելյան նավթային շուկա։ Խոսքը զուտ կոմերցիոն նախագծերի մասին չէր, այլ աշխարհաքաղաքական մեծ խաղի, որում Գյուլբենկյանը կարևոր դերակատարը էր: Բավական է նշել, որ ԱՄՆ կառավարությունն ու Ռոքֆելլերների կլանը բազմաթիվ փորձեր են արել նրա միջոցով մտնելու այս խաղի մեջ։ Դատելով նրա հնարավորություններից, ազդեցությունից ու ռեսուրսներից՝ Գալուստն ուներ մի ամբողջ պետության հզորություն:
Նա այնքան հարուստ էր, որ կարող էր պարտքով գումար տալ Ռոտշիլդների կլանին: Ընդգծենք, որ խոսքը միայն մեկ հայի մասին է։ Նրա նմաններն այն ժամանակ քիչ չէին՝ Մանթաշովները, Արամյանցները և այլոք։ Այս ընտանիքների հզորության գագաթնակետը, ինչքան էլ որ պարադոքսալ թվա, համընկավ հավաքական հայության անկման ապոգեյի հետ։ Ցեղասպանություն և վտարում պատմական հողերից, պատասխանատվություն ստանձնելու անպատրաստակամություն, և որպես հետևանք՝ հայկական պետականության նախագծի տապալում։
Կարո՞ղ էին արդյոք Գյուլբենկյանը և մյուս հայ ընտանիքներն օգտագործել իրենց ազդեցությունը ոչ միայն անձնական, այլև ազգային շահերի լոբբինգի համար: Իհարկե։ Ի վերջո, Լիոնել Ռոտշիլդը, ով ավելի քիչ քաղաքական ազդեցություն ուներ, քան իր հայ «գործընկեր» Գալուստը, կարողացավ գնել Պաղեստինի մանդատը և սկսել Սուրբ Երկրում հրեական պետության վերականգնման երկարաժամկետ գործընթաց։ Կարողացան չէ՞ Քենեդի և Բլյուիտ ընտանիքները ստանալ Վաշինգտոնի կառավարության աջակցությունն արնաքամ և աղքատ Իռլանդիայի համար, որն անկախության համար պատերազմ էր մղում Բրիտանական կայսրության դեմ:
Հրեական և իռլանդական կլանները կյանքի կոչեցին իրենց հավակնությունները, դրսևորեցին ռացիոնալիզմ և պրագմատիզմ՝ աջակցելով իրենց ժողովուրդների համար պետությունների կառուցմանը: Այսօր Իռլանդիան և Իսրայելը աղքատ ու շարքային փոքր երկրներ չեն, այլ լուրջ խաղացողներ, ովքեր հիշում և հարգում են նրանց, ովքեր օգնել են իրենց այդ դժվարին ճանապարհին։ Եվ օգնող մարդկանց ժառանգները լավ գիտեն, որ այս փխրուն աշխարհում ունեն իրենց հզոր ու անկախ օջախը, որտեղ գոնե կարելի է սպասել մինչև «վատ եղանակը» կանցնի: Հայկական կլանները գերադասեցին միջոցները ներդնել ոչ թե իրենց պետության ու ժողովրդի մեջ, այլ Եվրոպայի ու Ամերիկայի պատկերասրահներում, շքեղ առանձնատներում ու վիլլաներում։ Նրանք օգնեցին այլ երկրների ենթակառուցվածքների զարգացմանը։ Իսկ Հայաստանի ու հայերի համար՝ մի երկու եկեղեցի, վերանորոգում ու մի քանի դրամաշնորհ։ Տպավորի՜չ է: Արտասովոր «հավակնոտ»:
Որտե՞ղ են հիմա այդ երբեմնի հզոր, ռացիոնալ ու պրագմատիկ հայերը։ Մոռացության մեջ: Բայց նույնիսկ աչքի առջև ունենալով այս օրինակները՝ մեզ հաջողվում է կրկնել նույն սխալները։ Մեր հավակնությունները նախկինի նման ծառայում են անձնական շահերին և կյանքի կոչվում ոչ թե ի շահ հայկական պետականության, այլ նրա շահերի հաշվին։ Երբեմն դրա պատճառը թյուրըմբռնումն է, քանի որ համազգային թափառումի գործընթաց է տեղի ունենում մեր իսկ ստեղծած առանց պատերի սև սենյակում: Բայց ավելի հաճախ այդ վնասը հասցվում է միտումնավոր: Արդյո՞ք դա ռացիոնալ է: Պրագմատի՞կ է։ Պատասխաններն ակնհայտ են, բայց դրանք ինչ-որ բան կփոխե՞ն նույն Գյուլբենկյանին մեծարող ու նրա «ձեռքբերումներով» հպարտացող հավաքական օրգանիզմի համար։