Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
10.4K subscribers
2.28K photos
207 videos
4 files
1.29K links
ԱՀ պետական մարմինների միասնական տեղեկատվական հարթակ, որը վարում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը

Единая информплатформа госорганов Республики Арцах (НКР), координируемая Главным информуправлением Аппарата Президента НКР
Download Telegram
Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ:
Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի:

[ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան]

t.me/texekatvakanshtab
🔥Ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:

🔥Последние данные о потерях Азербайджана.
ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի: Մանրամասները` առաջիկայում:

[Շուշան Ստեփանյան]

Подразделения Армии Обороны взяли в плен еще одного террориста. Подробности - чуть позже.

[Шушан Степанян]

t.me/texekatvakanshtab
61 ավերակված դպրոց, 10 մանկապարտեզ և միջազգային հանրության հանցավոր անտարբերություն։

[ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղահրամանյան]

61 разрушенных школ, 10 разрушенных детских садов и преступное безразличие международного сообщества.

[Министр образования, науки и культуры Лусине Каграманян]

t.me/texekatvakanshtab
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հաթերքցիներն ամուր ոգի ունեն. հավատում են մեր բազկի ուժին ու հաղթանակին:
Ասում են՝ թիկունքը պետք է ապահով լինի, որ առաջնագծում վստահ գործեն զինվորները:

Жители села Атерк Мартакертского района имеют непоколебимый боевой дух. Они верят в мощь армии и победу. Атеркцы говорят, что тыл должен быть крепким, чтобы солдаты уверено действовали на передовой.

t.me/texekatvakanshtab
🔥Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։ Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է։

Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։

Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետև այդ վայրում ունեցել են մեծաթիվ կորուստներ, և լիովին ձախողվել է նրանց մտահղացումը։
Ներկայումս ՊԲ ստորաբաժանումները վստահորեն զբաղեցնում են իրենց բնագծերը, վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները:

[ԱՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյան]

🔥Вчера вечером противник предпринял попытки наступления по всей линии фронта. Особо- интенсивные попытки предпринимались в направлении Мартуни и Шуши. В направлении Мартуни подразделения Армии обороны выполнили тактические маневры с целью превращения передовой в более удобное поле для ведения боя. Это часть тактики.

На втором направлении Армии обороны удалось предугадать вероятные действия противника и уничтожить их продвигающиеся вперед колонны и живую силы в одном месте. Это место с этого момента азербайджанцы могут называть Ущельем Ада, потому что именно там они понесли очень много потерь, и их замысел полностью провалился.

В настоящий момент подразделения Армии обороны уверенно занимают свои позиции, контролируют оперативно-тактическую обстановку и готовы предотвратить любые посягательства противника.

[Пресс-секретарь Минобороны Республики Арцах Сурен Сарумян]

t.me/texekatvakanshtab
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ Արցախի պաշտպանության բանակը գերեվարել է ևս մեկ սիրիացի վարձկանի

‼️Армия обороны Арцаха взяла в плен очередного сирийского наемника

t.me/texekatvakanshtab
Հայրենիքի պաշտպանները (մաս1)

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Защитники Родины. Часть 1.

Фотограф - Давид Каграманян

t.me/texekatvakanshtab
Հայրենիքի պաշտպանները (մաս 2)

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Защитники Родины. Часть 2 .

Фотограф - Давид Каграманян

t.me/texekatvakanshtab
❗️Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։

Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։

Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական 《Գոհար աղա》մզկիթը։

Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։

[ԱՀ ԱԻՊԾ]

t.me/texekatvakanshtab