Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
10.1K subscribers
2.28K photos
207 videos
4 files
1.29K links
ԱՀ պետական մարմինների միասնական տեղեկատվական հարթակ, որը վարում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը

Единая информплатформа госорганов Республики Арцах (НКР), координируемая Главным информуправлением Аппарата Президента НКР
Download Telegram
Ադրբեջանի հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

С целью выхода из ситуации, сложившейся в результате очередной полномасштабной военной агрессии Азербайджана, официальный Степанакерт проводит работу с разными странами и международными организациями.

[Инфоштаб Арцаха]
Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում։

Շուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։

Տուժածների մասին տվյալներ կհաղորդվեն ավելի ուշ։

[ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ]

***

Мирные населенные пункты Арцаха продолжают оставаться прямой мишенью азербайджанских Вооруженных сил.
Около часа не прекращаются удары азербайджанской авиации и ракетно- артиллерийские бомбардировки в направлении Степанакерта и районов республики.
Информация о пострадавших будет предоставлена ​​позже.

[Государственная служба по чрезвычайным ситуациям МВД Республики Арцах]
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:

[ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ
—————————
Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։
Արցախի Հանրապետության շարունակվող անօրինական շրջափակման ներքո Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան անթաքույց ցեղասպանություն է և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ժխտման ծայրահեղ արտահայտում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։
Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին հող էին նախապատրաստում այս ռազմական հարձակման համար՝ բացահայտ և կեղծ կերպով մեղադրելով Արցախին և Հայաստանին ռազմական սադրանքների մեջ։
Հարկ է ընդգծել, որ այդ կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով։
Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան վերջինիս ցեղասպան գործողությունները և Արցախի՝ ավելի քան 9 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը կասեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է։
Անտեսելով Ադրբեջանի հանցավոր մտադրությունների մասին նախազգուշացումները և հրաժարվելով համապատասխան գործողություններից՝ բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան։
Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը։

[ԱՀ արտաքին գործերի նախարարություն]
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ ————————— Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի…
Заявление о военной агрессии Азербайджана против Арцаха
——————————
19 сентября вооруженные силы Азербайджана развязали очередную военную агрессию против Республики Арцах, нарушив принципы международного права и положения Трехсторонней декларации о прекращении боевых действий от 9 ноября 2020 года.
Столица Степанакерт и другие населенные пункты в настоящее время подвергаются массированным артиллерийским, ракетным обстрелам и авиаударам. Есть жертвы, в том числе среди мирного населения.
Военная агрессия, развязанная Азербайджаном в условиях продолжающейся незаконной блокады Республики Арцах, является неприкрытым геноцидом и крайним выражением отрицания основных прав народа Арцаха. Министерство обороны Азербайджана уже открыто заявило о намерении осуществить насильственное перемещение 120 тысяч жителей Арцаха, что равносильно уничтожению народа Арцаха как такового, его единства и целостности.
Подвергая всю страну незаконной осаде и используя голод как метод войны, Азербайджан решил прибегнуть к силе, уверенный, что не встретит сопротивления международного сообщества. Власти Азербайджана в последние недели готовили почву для этого военного нападения, открыто и ложно обвиняя Арцах и Армению в военных провокациях. Следует подчеркнуть, что ни одна из этих подделок не была подтверждена докладами российских миротворческих войск.
Военная агрессия Азербайджана против Арцаха является прямым следствием отсутствия коллективных мер международного сообщества по прекращению его геноцидных действий и незаконной блокады Арцаха, продолжающейся уже более 9 месяцев. Игнорируя предупреждения о преступных намерениях Азербайджана и отказываясь предпринимать соответствующие действия, все ответственные международные игроки не смогли предотвратить очередную агрессию Азербайджана против Арцаха.
Республика Арцах требует от международного сообщества принять все необходимые меры для немедленного прекращения продолжения азербайджанской военной агрессии и обеспечения безопасности населения. Предотвращение преступления геноцида является обязанностью каждого государства, включая вовлеченных в него участников. Бездействие способствует совершению преступления.

[Министерство иностранных дел Республика Арцах]
Նախագահ Շահրամանյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:

Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

[ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]
Ստեփանակերտի հարգելի քաղաքացիներ,

Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:
Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:
Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ:

[Ստեփանակերտի քաղաքապետարան]
Հարգելի քաղաքացիներ,

Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան:
Կոչ ենք անում մնալ ապաստարաններում:

[Ստեփանակերտի քաղաքապետարան]
Նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին
 
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, այցելել է վիրավորում ստացած և Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» բուժում ստացող քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց վիճակով ու անհանգստացնող խնդիրներով:
 
Երկրի ղեկավարը նշել է, որ վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար պետք է գործադրել բոլոր ջանքերը, իսկ ծայրահեղ ծանր դեպքերում հնարավոր է հիվանդների հետագա բուժումը կազմակերպել ՀՀ բուժհաստատություններում:

[ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]

 
Президент Самвел Шахраманян посетил раненых и получающих лечение граждан
 
Сразу после окончания военных действий 20 сентября президент Республики Арцах Самвел Шахраманян посетил граждан, получивших ранение и находящихся на лечении в «Республиканском медицинском центре» Министерства здравоохранения, и поинтересовался их состоянием и проблемами.
 
Глава государства отметил, что необходимо приложить все усилия для максимально эффективной организации лечения раненых, а в особо тяжелых случаях нужно организовать дальнейшее лечение больных в медучреждениях Республики Армения.

[Главное информационное управление Аппарата Президента
Республики Арцах]
Հարգելի հայրենակիցներ,
Սպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից 10 խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։ ՄԻՊ գրասենյակը շարունակում է աշխատանքը անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։

[ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]
Հարգելի' հայրենակիցներ,
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն։

[ԱՀ ՆԳՆ]
Հարգելի' հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը կից բացազատվել է օպերատիվ շտաբ, որտեղ հավաքագրվում են ռազմական գործողությունների մասնակից և քաղաքացիական այն անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։
Հասցե` Փետրվարի 20, կառավարության շենքի առաջին հարկ։ Տեղեկատու հեռախոս` 047940300
[ՆԳՆ ԱԻՊԾ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակում հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։
Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով (047) 97 90 47 հեռախոսահամարին:

[ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]
Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ:
Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:
Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք մոտենալ կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով:

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի հայրենակիցներ,

Էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։
Ներկայումս Արցախէներգո ՓԲԸ-ն վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում Ստեփանակերտում։
Զուգահեռ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ցանցում խնդիրներ չլինեն։

[Արցախէներգո]
Հարգելի' հայրենակիցներ

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը,
կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:

Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։

Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։

Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով:

[ԱՀ ՆԳՆ ոստիկանություն]
Հարգելի՛ հայրենակիցներ
Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ:
Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:
Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր: Դրանց հասցեների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

[ԱՀ կառավարություն]
Հաղորդագրություն

Հանրապետությունում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով, ինչը հնարավոր կլինի կազմակերպել էլեկտրաէներգիայի մատակարարման կամ վառելիքի առկայության պարագայում:
Այժմ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հնարավորինս ամեն ինչ անում է ստեղծված իրավիճակում կապի ծառայության որակն ապահովելու ուղղությամբ:

[«Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ]
Հաղորդագրություն

Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:
Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

***

21 сентября в городе Евлах при российском посредничестве состоялась встреча представителей Азербайджана и Арцаха.
В ходе встречи, прошедшей в деловой атмосфере, был обсужден ряд вопросов, представляющих обоюдный интерес.
Стороны особо подчеркнули необходимость обсуждения всех существующих вопросов в мирной обстановке, отметив готовность продолжить встречи.

[Арцах Инфо Центр]