💘Սեր և հարաբերություններ | Առողջ և անառողջ հարաբերություններ
🤔Իսկ քո կյանքում եղե՞լ է այսպես կոչված «միակողմանի սեր»։ Ինչպե՞ս ես կարողացել հաղթահարել դրա պատճառով առաջացած հոգեկան լարվածությունը:
Այսօր քեզ եմ ներկայացնում փոքրիկ նյութ, որի շնորհիվ կարող ես հասկանալ ինքդ քեզ, քո զգացմունքները և կկարողանաս տարբերակել առողջ և անառողջ հարաբերությունները։
🫣Ի՞նչ է սերը և ի՞նչ է սիրահարվածությունը
Առաջին հայացքից այս բառերը իրար նման են, սակայն դրանք իրարից տարբերվում են
❤️Սեր
Այս զգացումը ավելի խորն է, կայուն, իրական, երկկողմանի, կոմֆորտ, ինչպես նաև այստեղ գոյություն ունի հարգանք և վստահություն։
🧚🏻♀️Սիրահարվածություն
Այս զգացումը ավելի մակերեսային է, այն առաջնորդվում է ֆանտազիայով, ավելի բուռն է, առկա է հուզական լարվածություն, միակողմանի է։
‼️Եթե դու մտածում ես,որ դու գտել ես և սիրում ես հենց այն մարդուն, ով հոգեպես քեզ հարազատ է, սակայն տվյալ մարդը ստիպում է քեզ անդադար անվստահություն զգալ, ապա հավատա` նման հարաբերությունները անառողջ են։
❤️🔥Այն հարաբերություններում, որոնք հիմնված են փոխվստահության և հարգանքի վրա, չկան էմոցիոնալ տատանումներ, և դու քեզ կոմֆորտ ես զգում, համարվում են առողջ հարաբերություններ։
⤵️Ինչպե՞ս ստեղծել առողջ հարաբերություններ
1. Չպետք է շտապել մտնել հարաբերությունների մեջ
2. Նախ հարկավոր է ճանաչել ինքդ քեզ ու քո անձին և աշխատել ինքնագնահատականի վրա
3. Հարաբերությունների մեջ պետք է գործի փոխադարձության, վստահության և աջակցության սկզբունքը
4. Ժամանակ, որը կտրամադրեք միասին անցկացնելու համար
5. Պետք է երկուսդ էլ պատրաստ լինեք փոխզիջումների
6. Սահմանիր քո անձնական սահմանները
⤵️Անառողջ հարաբերությունների պատճառով ի հայտ են գալիս մի շարք հետևանքներ։ Որո՞նք են դրանք
1. Տրավմա
Ոչ առողջ հարաբերությունների պատճառով առաջացած հոգեկան ապրումները վատ են անդրադառնում մարդու առողջության վրա։
2. Փոխկախյալություն
Իրավիճակ, երբ զույգերից մեկը միշտ զոհաբերում է իր պահանջմունքները հանուն մյուսի։ Անառողջ հարաբերություններից հետո մարդու մոտ առաջացած այս սովորությունը կարող է շարունակվել։
3. Խնդիրներ ինքնագնահատականի հետ
Վնասված ինքնագնահատականի պատճառով մարդկանց համար դժվար է անգամ ադապտացվել որևէ նոր միջավայրի։ Այնպես որ ՀԻՇԻՐ քո ինքնագնահատականը քեզ համար պետք է լինի առաջնային կարևորություն:
4. Տուժում են կյանքի մյուս ոլորտները
Վատ էմոցիոնալ վիճակում մարդիկ ցանկություն չեն ունենում աշխատելու, զբաղվելու որևէ գործով և այլն։
Որպեսզի կարողանաս ճիշտ կողմնորոշվել քո զգացմունքների մեջ և ճիշտ հասկանալ ինքդ քեզ, կպատասխանենք հետևյալ հարցին՝
🌟Ինչի՞ն են սիրահարվում մարդիկ
1. Ծանոթ հոգեվիճակ
Երբ գտնում ես այնպիսի մի մարդու, ով ցուցաբերում է քո հանդեպ հարազատ վերաբերմունք։ Դա կարող է լինել ինչպես օրինակ անտարբերություն, այնպես էլ` հոգատարություն։
2. Ստեղծած կերպար
Մեկը, ով դարձել է քեզ համար իդեալական, չունի թերություններ և այլն։
3. Անհասանելիություն
Երբ որևէ մեկը մեզ թվում է անդիպչելի, անհասանելի, մենք սկսում են ավելի շատ հետաքրքրվել և ձգտել նրան։
— Պատրաստեց Մարգարիտա Անուշավանյանը
ℹ️ հոգեբանին կամ բժշկին անանուն հարց տալու համար՝ www.TeensLIVE.am/ask
#TeensLIVE

❤11❤🔥5🕊1
TeensLIVE.am pinned «💘Սեր և հարաբերություններ | Առողջ և անառողջ հարաբերություններ 🤔Իսկ քո կյանքում եղե՞լ է այսպես կոչված «միակողմանի սեր»։ Ինչպե՞ս ես կարողացել հաղթահարել դրա պատճառով առաջացած հոգեկան լարվածությունը: Այսօր քեզ եմ ներկայացնում փոքրիկ նյութ, որի շնորհիվ կարող…»
Կլիմայի փոփոխությունը և մեր առողջությունը
Հեղեղները և ինչպես պաշտպանվել
⚠️ Կլիմայի փոփոխության մյուս հետևանքներից են հեղեղները, որոնք կարող են առաջացնել համատարած ավերածություններ, մարդկային կորուստներ,վնասներ անձնական գույքին և հանրային առողջության կարևոր ենթակառուցվածքներին:
Կլիմայի փոփոխության պատճառով ավելանում է նաև հեղեղների հաճախականությունը 🌧️
Հեղեղների հետևանքները ներառում են👇🏻
❕Մահեր և վնասվածքներ խեղդվելու հետևանքով,
❕Ֆիզիկական տրավմա, սրտի կաթված,
❕Թունավորում,
❕Աղիքային և մի շարք այլ հիվանդությունների տարածման վտանգ։
🦠 Ի՞նչ անել հեղեղի դեպքում վարակիչ հիվանդություններից պաշտանվելու համար
✔️Բնակարանը/ տարածքը մաքրել լվացող-մաքրող միջոցներով (մաքրելիս կրել ռետինե երկարաճիտ կոշիկներ, անջրաթափանց ձեռնոցներ և գոգնոց),
✔️Խմելու և սննդի պատրաստման համար օգտագործել միայն եռացրած կամ շշալցված ջուր,
✔️Միրգը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ եռացրած կամ շշալցված ջրով,
✔️Խուսափել բնակարանում/ տարածքում աղբի կուտակումներից,
✔️Օգտագործել միայն ջերմային մշակում անցած սնունդ,
✔️Հաճախակի լվանալ ձեռքերը, օգտագործել հակասեպտիկ միջոցներ։
🔰Ինչքան էլ վտանգավոր լինեն նման աղետները, դու ապահով ես, եթե տեղեկացված ես՝ ինչպես պետք է գործել այդ դեպքերում։
ℹ️ «Իմ առողջությունը, իմ իրավունքը» արշավը իրագործվում է Առողջության համաշխարհային օրվա շրջանակում ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։
#WHO #TeensLIVE

❤6
📎Ներկայացնում ենք բժիշկ-էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանի հետ առցանց հանդիպման տեսագրությունը:
Հանդիպմանը քննարկել ենք հետևյալ ենթաթեմաները`
✅ ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում դեռահասի մարմինը հասունացման շրջանում,
✅ հորմոնների ազդեցությունը մարմնի և հույզերի վրա,
✅ սեր և սիրահարվածություն,
✅ պատասխանատու վարքի ձևավորում և այլն։
🔗 https://youtu.be/d_uR9BGQR44?si=cMIc4qVAAJf7-GQH

YouTube
Մարմնի և հույզերի փոփոխությունները դեռահասային տարիքում. բժիշկ-էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյան
Ներկայացնում ենք բժիշկ-էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանի հետ առցանց հանդիպման տեսագրությունը:
Հանդիպմանը քննարկել ենք հետևյալ ենթաթեմաները`
✅ ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում դեռահասի մարմինը հասունացման շրջանում,
✅ հորմոնների ազդեցությունը մարմնի և հույզերի…

Ի՞նչ գիտես սիրո և հարաբերությունների մասին💓
Սերն ու հարաբերությունները առանցքային դեր են խաղում մեր կյանքում, բայց կոնկրետ ի՞նչն է որոշում դրանց ուժն ու նշանակությունը: Արի՛ միասին բացահայտենք այս տերմինների էությունը:
✦ Ի՞նչ է սերը🫶🏼
Սերը յուրաքանչյուր մարդու համար տարբեր նշանակություն ունի, բայց դրա հիմքում ընկած է հուզական կապվածությունն ու հարգանքը դիմացինի նկատմամբ:
Ինչպե՞ս կարող ենք բացահայտել իրական սերը:
Իսկական սերը դրսևորվում է ոչ միայն բառերով, այլև գործողություններով: Այն ներառում է խորը ջերմություն, հարգանք զուգընկերոջ անհատականության նկատմամբ, դժվար պահերին աջակցելու և կողքին լինելու պատրաստակամություն: Իսկական սերը նույնպես ունակ է փոխզիջումների և ձգտում է զույգի համատեղ զարգացման և երջանկության: 🙌🏼
✦ Որո՞նք են հարաբերությունները կազմող հիմնական տարրերը🧐
Հարաբերությունները կառուցվում են փոխգործակցության, աջակցության և հաղորդակցության հիման վրա:
Ինչպե՞ս կարող ենք ստեղծել առողջ և երջանիկ հարաբերություններ:
Առողջ և երջանիկ հարաբերությունները ձևավորվում են փոխադարձ հարգանքի, ազնիվ և բաց հաղորդակցության, ինչպես նաև միմյանց աջակցելու և հասկանալու պատրաստակամության հիման վրա: Կարևոր է հաշվի առնել զուգընկերոջ կարիքներն ու հետաքրքրությունները, ցուցաբերել կարեկցանք և փոխզիջումների պատրաստակամություն: 🤍Վստահության մթնոլորտի ստեղծումը և անձնական սահմանները հարգելը նույնպես կարևոր դեր են խաղում հարաբերությունների ամրապնդման գործում:
✦ Ինչպե՞ս են էմոցիաները ազդում մեր հարաբերությունների վրա🫨
Էմոցիաները կարևոր դեր են խաղում մեր հարաբերությունների մեջ ՝ որոշելով դրանց որակը և կայունությունը:
Ինչպե՞ս կարող ենք կառավարել մեր էմոցիաները հարաբերությունների բարելավման համար:
Հարաբերությունները բարելավելու համար կարևոր է, որ կարողանաս վերահսկել քո էմոցիաները: ⛓️💥Հարաբերություններում էմոցիաների կառավարումը սկսվում է քո զգացմունքների գիտակցումից և վարքի վրա դրանց ազդեցությունից: Կարևոր է գտնել հանգստանալու ուղիներ, ինչպիսիք են խորը շնչելը կամ ընդմիջումներ անելը, որպեսզի իմպուլսիվ չգործեք: 🧘🏻♀️ Կարևոր է նաև լսել և հասկանալ զուգընկերոջ հույզերը ՝ միասին լուծումներ գտնելու և բախումներից խուսափելու համար:
✦ Ի՞նչ կարող ես սովորել քո նախկին հարաբերություններից😊
Նախկին հարաբերությունների փորձը կարող է արժեքավոր դաս լինել քո անձնական աճի և ապագա հարաբերությունների բարելավման համար:
Ինչպե՞ս կարող ես օգտագործել այս փորձը հօգուտ քո բարեկեցության:
Նախորդ հարաբերությունների փորձը օգնում է գիտակցել, թե որ վարքագծային օրինաչափություններն օգտակար են եղել, և որոնք՝ ոչ:⚖️ Դու կարող ես դասեր քաղել անցյալի սխալներից և հաջողություններից, որպեսզի ավելի պատրաստ լինես նոր հարաբերությունների: Սա քեզ թույլ է տալիս ավելի լավ հաշվի առնել քո հուզական և ֆիզիկական սահմանները, ինչպես նաև հարաբերությունների ակնկալիքները ՝ նպաստելով անձնական աճին և բարեկեցությանը 😀
— Պատրաստեց Ալինա Մնացյանը:
ℹ️ Ավելին իմանալու և բժշկին կամ հոգեբանին անանուն հարց տալու համար անցի՛ր մեր կայք՝ www.TeensLIVE.am/ask

TeensLIVE
Հարց ուղղել մասնագետին — TeensLIVE
Այստեղ դու կարող ես ստանալ ցանկացած, նույնիսկ ամենաանհարմար հարցերի պատասխանները: Դեռահասներին բարյացակամ կենտրոնների բժիշկները և հոգեբանները կփորձեն օգնել քեզ, առանց […]
❤13❤🔥2👍1
Սիրու՞մ ես ռոմանտիկ ֆիլմեր 📀
Այսօր ես քեզ կառաջարկեմ հրաշալի մի ֆիլմ`«Աստղերն են մեղավոր»✨
Սա սիրո և հույսի հուզիչ պատմություն է, որը կջերմացնի քո սիրտը և կստիպի մտածել կյանքի ամենակարևոր բաների մասին🧷
❤️🩹
Հեյզելը քաղցկեղով հիվանդ է։ Չնայած այն հանգամանքին, որ հիվանդությունը ժամանակավորապես նահանջել է, աղջիկը ուրախության ոչ մի կաթիլ չի զգում: Նա գնում է աջակցության խումբ, որտեղ մի օր հանդիպում է Օգոստոս Ուոթերսին և անմիջապես սիրահարվում նրան։ Օգոստոսը և Հեյզելը սկսում են կիրքով և կյանքով լի ճանապարհորդություն, որը ևս մեկ անգամ ցույց կտա նրանց, որ կյանքի ողջ իմաստը կարելի է գտնել դրա ցանկացած հատվածում 🌅
🤔 Ի՞նչը կարող է ավելի կոմֆորտ լինել ռոմանտիկ ֆիլմ դիտելու ժամանակ, քան սրտաձև թխվածքները🩷🍪
Ահա պարզ և արագ բաղադրատոմս, որը կհամեմի քո երեկոն 🌄
Բաղադրիչներ
✎ 200 գ ալյուր
✎ 100 գ կարագ
✎ 100 գ շաքարավազ
✎ 1 ձու
✎ 1 թեյի գդալ վանիլ
Պատրաստման եղանակը𓎩
1. Խառնեք կարագը և շաքարավազը մինչև փափուկ զանգված ստացվի:
2. Ավելացրեք ձուն և վանիլը, լավ խառնեք:
3. Ավելացրեք ալյուրը և խառնեք, մինչև ստացվի միասեռ խմոր:
4. Խմորը բացեք և կտրեք սրտաձև
5. Թխեք նախապես տաքացված 180°C ջեռոցում 10-12 րոպե կամ մինչև ոսկեգույն դառնան:
Վայելեք ձեր թխվածքները՝ կիսվելով սիրով🌷❤️
— Պատրաստեց Ալինա Մնացյանը։

❤18❤🔥1👍1
Ընկերեր և հարաբերություններ👯♂️
🧐Իսկ ի՞նչ է ընկերությունը
Ընկերությունը մարդկային հարաբերությունների հիմքն է: Այն կարևոր է ոչ միայն հաճելի պահեր կիսելու, այլև դժվարությունների ժամանակ աջակցություն ստանալու համար: Ընկերները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքի որակի վրա՝ նպաստելով հոգեկան առողջությանը, ինքնավստահությանը և ընդհանուր երջանկությանը🤍
🤔Ինչպե՞ս կառուցել և պահպանել ընկերությունները
🤞🏻Անկեղծություն և Վստահություն
Ընկերության հիմքում ընկած է անկեղծությունը: Անկեղծ և բաց խոսակցություններն օգնում են ստեղծել վստահություն։
💆🏻♀️Զգուշավորություն և Նրբություն
Լսելու ունակությունը և հարգանքով վերաբերվելն ընկերության անփոխարինելի մասն են: Պետք է հաշվի առնել ընկերոջ զգացմունքները և կարիքները:
⏳Համատեղ Ժամանց և Փորձառություններ
Համատեղ անցկացրած ժամանակը և փորձառությունները ամրացնում են ընկերությունը: Դա կարող է լինել համատեղ ճամփորդություն, խաղեր, կամ պարզապես միասին ժամանակ անցկացնելու հաճելի պահեր:
🧚🏼♂️Աջակցություն և Հասկացողություն
Հասկանալ ընկերոջ խնդիրները և աջակցել նրան դժվար պահերին շատ կարևոր է:
🫂Հարաբերությունների զարգացման հնարավորություններ
Մարդկային հարաբերությունները, լինեն դա ընկերական, ընտանիքային թե սիրային, կարիք ունեն մշտական խնամքի և զարգացման: Ահա մի քանի կարևոր բաղադրիչ՝ հարաբերությունները ամրացնելու համար.
1. Հասկացողություն
Մարդկանց լսելու և հասկանալու կարողությունը օգնում է խորացնել հարաբերությունները:
2. Հանդուրժողականություն և հարգանք
Յուրաքանչյուր հարաբերություն ունի իր դժվարությունները: Հանդուրժողականությունն ու հարգանքը օգնում են հաղթահարել դրանք և ամրացնել հարաբերությունները։
3. Սիրո և խնամքի արտահայտում
Սերը և խնամքը կարող են արտահայտվել տարբեր ձևերով: Կարևոր է գտնել այն եղանակները, որոնք ամենից լավ են համապատասխանում ձեր հարաբերություններին:
4. Համատեղ նպատակներ և արժեքներ:
Ընդհանուր նպատակները նպաստում են համատեղ գործողություններին և համատեղ հաջողություններին:
Հարաբերությունների զարգացման համար կարևոր է մշտական աշխատանքը, ուշադրությունը և ժամանակը: Անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ ունեք, միշտ հիշեք, որ հարաբերությունների մեջ ներդրումը վերադառնում է որպես սեր, աջակցություն և երջանկություն:❤️
— Պատրաստեց Մարգարիտա Մովսիսյանը։

❤9❤🔥3
Սիրելի՜ դեռահաս,
Միացի՛ր մեզ 📍այս ուրբաթ՝ հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին, բուլինգ թեմայով առցանց հանդիպմանը:
Հոգեբան Անահիտ Արզումանյանի հետ կքննարկենք՝
🔹բուլինգի դերերը,
🔹բուլինգի տեսակները (ներառյալ՝ կիբերբուլինգ),
🔹ի՞նչ անել բուլինգի ականատես լինելու դեպքում,
🔹ինչպե՞ս կանխարգելել բուլինգը,
🔹օգնության և աջակցության համակարգեր՝ բուլինգի ենթարկվելու դեպքում,
❇️ հարց ու պատասխան:
Միանալու համար 🔗 https://meet.google.com/zbm-vnnx-qbz
Սիրով կսպասենք հուլիսի 26-ին՝ 18:00-ին 💙
#TeensLIVE #բուլինգ

❤10🥰1
🩷ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑՈՒՅԹ💙
Սիրելի՛ դեռահաս,
Մեր նոր մրցույթի համար կարևոր կլինեն քո գրաֆիկ դիզայնի հմտությունները:
Դու ընդամենը պետք է՝
🔹 մարդու իրավունքներին վերաբերող իլուստրացիա ստեղծես,
🔹 ուղարկես մեր մեյլին՝ contest@teensliveam.org, թեմայի բաժնում նշելով անուն ազգանունդ և «Գրաֆիկ դիզայնի մրցույթ», ինչպես նաև ներառես աշխատանքիդ կարճ նկարագրությունը:
Մենք կընտրենք լավագույն երեք աշխատանքները, որոնք #collaboration տարբերակով կհրապարակենք Ինստարգամում:
🏆 Առաջին տեղը զբաղեցրած անձին կնվիրենք Երևան Պարկի 2 տոմս:
Աշխատանքդ ուղարկելու 📍վերջնաժամկետն է օգոստոսի 15-ը:
Սիրով կսպասենք 🩷💙

❤13🔥1
TeensLIVE.am
Սիրելի՜ դեռահաս, Միացի՛ր մեզ 📍այս ուրբաթ՝ հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին, բուլինգ թեմայով առցանց հանդիպմանը: Հոգեբան Անահիտ Արզումանյանի հետ կքննարկենք՝ 🔹բուլինգի դերերը, 🔹բուլինգի տեսակները (ներառյալ՝ կիբերբուլինգ), 🔹ի՞նչ անել բուլինգի ականատես լինելու…
Google
Real-time meetings by Google. Using your browser, share your video, desktop, and presentations with teammates and customers.
❤5
📣 ԾՆՈՂ-ԴԵՌԱՀԱՍ ՕՆԼԱՅՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՜ ծնողներ և դեռահասներ,
Հրավիրում ենք ձեզ 1️⃣-ին աննախադեպ առցանց երկխոսությանը 😍
Միացե՜ք մեզ օգոստոսի 6-ի՝ ժամը 19:00-ի քննարկմանը, որի ընթացքում հոգեբան Անի Ազիզյանի օգնությամբ դուք կունենաք հնարավորություն ծնող-դեռահաս անկեղծ և բաց հաղորդակցման 🗣️
Քննարկելու ենք ⬇️
🔹Ի՞նչ է անձնական տարածքը
🔹Ինչու՞ է կարևոր հարգել դեռահասի անձնական տարածքը
🔹Ինչպե՞ս առողջ սահմաններ կառուցել ընտանեկան հարաբերություններում
🔸Հարց ու պատասխան
Այս և այլ կարևոր հարցերի կանդրադառնանք օգոստոսի 6-ին՝ 19:00-ին:
Մասնակցությունը՝ ԱՆՎՃԱՐ ‼️
🔗 https://meet.google.com/kdh-cjcx-tkp
👉Առցանց հանդիպմանը միանալու հետ կապված հարցերի դեպքում գրեք info@parentslive.am էլ. հասցեին:
#TeensLIVE #ParentsLIVE #ծնող #դեռահաս #սահմաններ

❤7🥰4👍1🤩1
🎞Սիրո՞ւմ ես դիտել մուլտֆիլմեր:
Քեզ եմ ներկայացնում 3 հետաքրքիր մուլտֆիլմեր,որոնք պետք է անպայման դիտել.
1.Ռատատույ/Ratatouille🐀
Մուլտֆիլմը պատմում է առնետ Ռեմիի մասին, ով երազում է խոհարար դառնալ և աշխատել ռեստորանում։
Ֆիլմի անունը տրվել է ըստ ֆրանսիական ուտեստի՝ ռատատույի, որը սիրում է պատրաստել պատմության հերոսը։
2.Կոկոյի գաղտնիքը/Coco🎸
Ֆիլմը պատմում է 12-ամյա Միգել Ռիվերայի մասին, որը ծնվել է մեքսիկական գյուղում։ Նա երազում է դառնալ այնպիսի երաժիշտ, ինչպիսին իր կուռքն է՝ Էռնեստո դե լա Քրուզը։ Սակայն Ռիվերաների ընտանիքում երաժշտությունը արգելված է և անեծք է համարվում, քանի որ Միգելի մեծ պապը ընտանիքին լքել է հենց այդ պատճառով։
3.Մուլան/Mulan💂💪
Պատմություն խիզախ երիտասարդ աղջկա մասին,որը իրեն ներկայացնելով որպես տղամարդ,փորձում է դառնալ չինական բանակի զինվոր՝ դիմակայելու Չինաստանի վրա հարձակվող հյուսիսային զավթիչներին:Երբ կայսրն արձակում է հրաման,առ այն ,որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ տղամարդ պետք է անդամակցի կայսերական բանակին,Մուլանը զբաղեցնում է այդ տեղն իր հիվանդ հոր փոխարեն,չիմանալով,որ մի օր նա դառնալու է Չինաստանի պատմության ամենանշանավոր զինվորներից մեկը:
—Պատրաստեց Ռիտա Մարգարյանը
ℹ️ Հոգեբանին կամ բժշկին անանուն հարց տալու համար՝ www.TeensLIVE.am

❤12
Սիրելի՛ դեռահաս,
Բռնությունը, ցավոք, լայն տարածում ունեցող խնդիր է ամբողջ աշխարհում՝ այդ թվում և Հայաստանում 😣
Բացի այդ, բռնությունը հաճախ կրում է գենդերային բնույթ՝ ամենաշատը թիրախավորելով կանանց։
Գենդերային բռնության դեմ պայքարելու համար նախ պետք է իմանալ դրա արմատները, ինչի համար էլ միացիր մեզ՝
🕑 Օգոստոսի 14, 14:00-ին,
Google Meet հարթակում առցանց հանդիպմանը։
📍Հանդիպումը կվարի կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Սիրանուշ Դավթյանը։
Միանալու հղումը՝ 🔗 https://meet.google.com/pwo-uduc-zhp
#TeensLIVE #բռնություն

❤11👏1
Սիրելի՛ դեռահաս,
Եվս մեկ հրաշալի հնարավորություն ունես 😍
Ստեղծի՛ր ընկերական, սիրային կամ ընտանեկան հարաբերություններին վերաբերող reel և ուղարկիր մեր էլ. հասցեին՝ contest@teensliveam.org:
👉Մենք կընտրենք լավագույն #3 reel-երը և collaborative տարբերակով կհրապարակենք մեր Ինստագրամում: Իսկ լավագույն reel ստեղծողը կստանա նվեր մեր թիմի կողմից 🥰
Թեմաների օրինակներ, որոնք կօգնեն քեզ հոլովակներ պատրաստելիս⬇️
🔸 Մի օր ընկերոջս հետ
🔸 Այո-ներ և ոչ-եր սիրային հարաբերություններ կառուցելիս
🔸 Ինչպե՞ս դնել առողջ սահմաններ ընտանիքում
Դե ինչ, կսպասենք Քո reel-երին մինչ 📍օգոստոսի 18-ը ներառյալ։

❤14👍2
ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ✔️
ՕՀՀ, ԱՅԴ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ 🤗
Եթե դեռահաս եք կամ դեռահասի ծնող, ապա այս հանդիպումը ձեզ համար է ❤️
Շարունակելով մեր մարզային այցերն, այս անգամ գալիս ենք Գյումրի՝ ծնողների և դեռահասների համար օգտակար հանդիպում իրականացնելու 😍
👉 Սիրելի՛ ծնողներ և դեռահասներ, կսպասենք բոլորիդ օգոստոսի 20-ին՝ դեռահասության ընթացքին բնորոշ մարմնի և էմոցիաների փոփոխությունների մասին քննարկմանը:
Հանդիպման խոսնակներն են՝
🔹բժիշկ-էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանը,
🔹հոգեբան Թագուհի Մակարյանը,
🔹բլոգեր Գայանե Պողոսյանը,
🔹հանդիպումը կվարի TeensLIVE և ParentsLIVE տեղեկատվական հարթակների ղեկավար Արուսիկ Մկրտչյանը:
Դե ինչ, կսպասենք բոլորին՝
🗓 օգոստոսի 20, 🕓 16:00
📍 Loft Gyumri, Գորկի 50/4, ք. Գյումրի
Մուտքը՝ ԱՆՎՃԱՐ
*Ցանկության դեպքում կարող եք գրանցվել՝ հետագա հանդիպումների մասին նորություններ ստանալու համար.
https://forms.gle/4TuxcGh3GCyr9Nx26
#TeensLIVE #ParentsLIVE #ծնող #դեռահաս

❤10🔥2