ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ
150 subscribers
253 photos
8 videos
85 links
Հասցե. ՀՀ ք. Իջևան, Սահմանադրության 1,
Հեռ. (0263) 42356
Էլ. հասցե. tavush.press@mta.gov.am
Կայք. http://tavush.mtad.am/
Ֆեյսբուքյան էջ. https://www.facebook.com/Tavush.Administrative.Region
Download Telegram
Տուլայի հայ համայնքը դրամական օգնություն է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված բազմանդամ ու բազմազավակ ընտանիքներին։
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս/թ հոկտեմբերի 25-ին ժամը 11:00-13:00 Հ87 (Մ4-Աչաջուր-Մակարավանք վանական համալիր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7-րդ կմ-ի (Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վերջնամասում) մոտ 60մ հատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ Իջևանի ՀՓՋ-ն և «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ն իրականացնելու են մասնակի քարաթափման աշխատանքներ։
Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես Սոցիալական աշխատողի օր։ Մասնագիտական տոնի առթիվ սիրով շնորհավորում եմ սոցիալական ոլորտի բոլոր աշխատակիցներին։

Դժվարին ու շնորհակալ աշխատանք է իրականացնում սոցիալական աշխատողը՝ օգնելով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդուն, ընտանիքին։ Սոցիալական աշխատողի գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանն ու դրանց լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը:

Սոցիալական ոլորտի հարգելի աշխատողներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և մասնագիտական նոր հաջողություններ ու ձեռքբերումներ ձեր պատասխանատու ու շատ կարևոր աշխատանքում։
Նոյեմբերի 2-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ քննարկվել է 2024թ․ պետական բյուջեն։

🟢Համատեղ նիստում քննարկվել է նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանության և տարբեր ծրագրերով մարզին հատկացվող գումարների չափերը։
2023 թվականի նոյեմբերի 9-ին ժ.10:00-ից ժ․15:00-ն Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով:

Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ:
Նոյեմբերի 8-ին Գանձաքար բնակավայրում տեղի ունեցավ հիդրոպոնիկ կանաչ կերի արտադրության կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը և այլ պաշտոնատար անձինք։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին ներկա էին մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
Նոյեմբերի 23-ին ժամը10:00-ից մինչև ժանը15:00-ն Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով:

Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ:
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին ներկա էին մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: