ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ
159 subscribers
253 photos
8 videos
85 links
Հասցե. ՀՀ ք. Իջևան, Սահմանադրության 1,
Հեռ. (0263) 42356
Էլ. հասցե. tavush.press@mta.gov.am
Կայք. http://tavush.mtad.am/
Ֆեյսբուքյան էջ. https://www.facebook.com/Tavush.Administrative.Region
Download Telegram
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
📢📢📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢📢📢

Հարգելի քաղաքացիներ,
Արցախից բռնի տեղահնված խոցելի խմբերի կարիքները հոգալու համար կարող եք դիմել ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածքային կենտրոններ, ինչպես նաև մարզում պատվիրակված ծառայություններ իրականցնող ՀԿ-ներին։

Խնամքի ցերեկայի ծառայություններ՝ երեխաներին.
▪️ «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ - ☎️ 095 005 317
▪️ «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ - ☎️ 099 405 519
▪️ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ - ☎️ 093 576 545

Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեցներին և կամ հաշմանդամություն ունեցող անձանց.
▪️ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ - ☎️ 060 903 103

Աջակցության կենտրոնների ծառայություններ՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց.
▪️ «Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան ՀԿ - ☎️ 094 788 770
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

Սիրելի ուսուցիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Անգնահատելի է ուսուցչի դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանության գործում։ Եվ պատահական չէ, որ հայ ժողովուրդը միշտ էլ բարձր է գնահատել ուսուցչին ու խոնարհվել է նրա վաստակի առաջ:

Սիրելի ուսուցիչներ, դուք առանձնահատուկ տեղ եք գրավում յուրաքանչյուր երեխայի կյանքում և ամենօրյա ձեր ջանադիր աշխատանքով մեծ ազդեցություն եք ունենում պետության համար արժանի քաղաքացու, ժամանակակից կյանքում իր գիտելիքներով մրցունակ ու ամենատարբեր բնագավառներում պահանջարկ վայելող բարձրորակ մասնագետի ձևավորման գործում։

Հարգելիներս, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ, քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում ձեզ ուսումնական գործընթացում:
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Տավուշի մարզում կեցության պայմաններով ապահովելու և աջակցություն ցուցաբերելու հարցեր:
Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ այսօր այցելել են Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ երեկ լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան:
Կայացել են «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի մարզային փուլի մրցումները:
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները եւ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Տուլայի հայ համայնքը դրամական օգնություն է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված բազմանդամ ու բազմազավակ ընտանիքներին։
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս/թ հոկտեմբերի 25-ին ժամը 11:00-13:00 Հ87 (Մ4-Աչաջուր-Մակարավանք վանական համալիր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7-րդ կմ-ի (Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վերջնամասում) մոտ 60մ հատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ Իջևանի ՀՓՋ-ն և «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ն իրականացնելու են մասնակի քարաթափման աշխատանքներ։