ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ
151 subscribers
253 photos
8 videos
85 links
Հասցե. ՀՀ ք. Իջևան, Սահմանադրության 1,
Հեռ. (0263) 42356
Էլ. հասցե. tavush.press@mta.gov.am
Կայք. http://tavush.mtad.am/
Ֆեյսբուքյան էջ. https://www.facebook.com/Tavush.Administrative.Region
Download Telegram
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Իջեւանում բացվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը:
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Բերդ համայնքի մի շարք բնակավայրեր։
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Գոշ գյուղում բացվեց «Հոթել Արևի Գոշ» հյուրատունը:
Այսօր կայացավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Ղալումյանը։
Հարգելի հայրենակիցներ,
Տավուշի մարզում ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղավորման ու աջակցության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ, ք. Իջևան, Սահմանադրության 1
▪️ Աղաբեկ Գալստյան - ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ
հեռ. 093 79 07 97, 0263 4 22 14
▪️ Խանում Մարգարյան - ՏԿ և ՏԻ հարցերի վարչության ավագ մասնագետ
հեռ. 093 11 40 44

Դիլիջանի համայնքապետարան, ք․ Դիլիջան, Մյասնիկյան 55
▪️ Փիլոյան Թամար - հեռ․ 094 88 28 97, 0268 2 25 85, 0268 2 33 62

Բերդի համայնքապետարան, ք. Բերդ, Լևոն-Բեկի 5
▪️ Պապյան Մհեր - հեռ․ 077 55 44 54, 0267 2 10 81

Նոյեմբերյանի համայնքապետարան, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
▪️ Բուդաղյան Սամվել - հեռ․ 094 07 30 10, 0266 5 27 03

Իջևանի համայնքապետարան, ք. Իջևան, Աշոտ Մելիքբեկյան 4, Իջևանի մշակույթի տուն
▪️ Ճաղարյան Նարեկ - հեռ․ 093 46 46 44,
▪️ Հարությունյան Գրետա - հեռ․ 098 17 00 01, 077 43 43 26
Հարգելի տավուշցիներ,
Որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղավորման ու աջակցության գործընթացն ընթանա կազմակերպված ու համակարգված, խնդրում ենք ձեր առաջարկները ներկայացնել այդ նպատակով ստեղծված
մարզային հանձնաժողովին.

‼️ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ, ք. Իջևան, Սահմանադրության 1
▪️ Աղաբեկ Գալստյան - ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ
հեռ. 093 79 07 97, 0263 4 22 14
▪️ Խանում Մարգարյան - ՏԿ և ՏԻ հարցերի վարչության ավագ մասնագետ
հեռ. 093 11 40 44
Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ այցելել են Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ երեկ լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված Սարդարյանների երեխան։
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրեց խորհրդակցություն՝ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Տավուշի մարզում կեցության պայմաններով ապահովելու և աջակցություն ցուցաբերելու հարցեր:
‼️ Իրազեկում վարորդներին
Տավուշի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի լեռնանցքի թունելով՝ սույն թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00:
📣 Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։