Sofi Mkheyan
595 subscribers
215 photos
128 videos
1 file
203 links
Download Telegram
6
Media is too big
VIEW IN TELEGRAM
Համագործակցության համար / համերգներ,կորպորատիվ միջոցառումներ /մենեջեր Նվեր 043420101
3
#PREMIERE - #MENAK
Պատրա՞ստ եք ինձ հետ թերթելու 2026-ի իմ «ՕՐԱՑՈՒՅՑԸ»:
Եվ այսպես, հունվար ամիսը եզրափակում ենք նոր և անսպասելի համագործակցությամբ:
Նոր դուետ Ֆելիքս Խաչատրյանի հետ՝ «Մենակ»:
Հ.Գ. Սբ. Սարգսի տոնին թող ոչ մի սիրտ #ՄԵՆԱԿ չմնա՝ խոսքը նաև իմ սրտի մասին է 🥰
Կսպասենք Ձեր անկեղծ արձագանքներին և մեկնաբանություններին:

https://youtu.be/gXDX9hXTADg?si=sBnqx0C6_d89P0Oj
8
❤️ Հե՜յ, Սիրահարներ,
Շտապե՜ք, եկե՜ք,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տղերք,
Լա՛վ ուշ դրեք մեր խաղին։ ❤️

Հանդիպում ենք Փետրվարի 1️⃣4️⃣-ին @thehardrockcafeyerevan - ում ❤️

Ունենալու ենք խենթանալիք երեկո, երգելու ենք, պարելու և ներկայացնելու անսպասելի անակնկալներ:

⬇️ Տոմսերը ⬇️

https://www.tomsarkgh.am/hy/event/50453/St-Valentine-s-Day.html?fbclid=IwdGRjcAP6vNRleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEejNeZOaKwd8OBRXmLTd92AhroCZPUO34VqGNCeSuJS0W48MnTHjnBULF_UfA_aem_H6JqFYL1gxM5iwrITzh-XA
8👍1
Սարերում եմ 😉
19
Forwarded from Makaryan News
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Ո՞վքեր են ձայն փոշիացնողները: Արդյոք կա՞ նման բան, որքան էլ, որ ԿԸՀ-ն փորձում է այլ բան համոզել: Եվ ո՞վ քանի մանդատ կստանա:

Պարզ ու հանրամատչելի օրինակով բացատրում է Արփինե Հովհաննիսյանը
2
Forwarded from Nazeni Hovhannisyan
Ոչինչ նոր չէ։
1915-ին ցեղասպանությունից մի կերպ փրկված, տուն ու եկեղեցի, գերեզման ու երկիր կորցրած ու Արևելյան Հայաստանում հաստատված հայրենակիցներին արհամարհանքով ու հեգնանքով ԳԱՂԹԱԿԱՆ ասողներ քիչ չեն եղել...
Էդ պիղծ ու գարշելի արյունը գեհենում բանտված չարքի նման 100 տարին մեկ դուրս է պրծնում էս ժողովրդի մեջ` լպիրշ ու լիրբ բղավոցով ու հոխորտանքով, ապականելով ամեն ինչ, ամեն բան ու ամենքին ում հանդիպում է իր ճամփին, սեփական ատելությամբ սնվում ու էլ ավելի լրբանում...

Նորմալ ցանկացած ժողովրդի մեջ նման պահվածքով ընտրարշավն ինքնասպանություն կլիներ, մեզ մոտ` չգիտեմ...
ՈՒզում եմ հավատալ, որ էս աստիճանի կեղտոտ, անկյալ ու անբարոյական պահվածքին, որ միայն ու միայն թուլության և իշխանության կորստի դեպքում սարսափելի պատժի անխուսափելիության գիտակցումից է, ժողովուրդի մեծամասնությունն ադեկվատ պատասխան կտա իր ընրությամբ։

Ժողովուրդը...
Ժողովո՜ւրդը...

Աստված ամրացնի արցախցի հայերին, վանեցի հայերին, նախիջևանցի հայերին, մշեցի հայերին, կարսեցի հայերին, ո՜ր մեկին ու ո՜ր մեկին ասեմ...

Լոռեցիներին, տավուշցիներին շիրակցիներին, սյունեցինեին, արմավիրցիներին, արագածոտնեցիներին, կոտայքցիներին, վայոց ձորցիներին, արարատցիներին ու երևանցիներին էլ սթափություն, խելք, արիություն ու համառություն տա, որ էս մի գերեզմանատեղ մնացած երկրում մեր մայրերի կողքին հուղարկավորվելու պատվին ու երջանկությանն արժանանանք` երբ մեր ժամը գա...

Առանց նվազագույն պաթոսի, ուղիղ իմաստով ևս մեկ անգամ կանգնել ենք ամենաիսկական Սարդարապատի առաջ,
հետևում նորից Մայր Աթոռն է, որը կամ պիտի պահենք ու մնանք, կամ պիտի հանձնենք թուրքի դրածոյին ու վերանանք։

Ժողովո՜ւրդ...
Ա՜զգ...
չպարզվի, որ այս հավաքականությունը բնութագրելու համար այս ածականներն օգտագործելն էր գրոտեսկի աստիճան պաթոսային...

Վահե Բեգոյան
1
Forwarded from Makaryan News
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ջավախքում մեծ շուքով նշվեց Փոկայի օրը

Այսօր Ջավախքի Փոկա գյուղում տոն էր. փոկացիները առաջին անգամ մեծ շուքով նշեցին գյուղի հիմնադրման օրը:

Փոկան Վրաստանի Նինոծմինդայի շրջանի հայաբնակ գյուղերից է, որը գտնվում է չքնաղ Փարվանա լճի ափին: Այն մեծ ավանդույթներով հարուստ գյուղ է, որտեղ բնակվում են միայն հայեր` ամուր պահելով հայկական արմատներն ու ավանդույթները վրացական հողում: Փոկան նաև հերոսներ տված գյուղ է, արմատներով այստեղի է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանը:

Փոկացիները տարածաշրջանում հայտնի են իրենց պատվախնդիր, մի քիչ էլ կռվարար բնավորությամբ: Նրանց մասին նաև լեգենդի վերածված իրական պատմություններ կան, օրինակ` ժամանակին, երբ թուրքերը ձիով անցնելիս են եղել Փոկայի միջով, փոկացիները ստիպել են նրանց իջնել ձիուց և գլխիկոր ոտքով անցնել Փոկայի միջով:

Փոկայի տոնը գեղեցկացնելու համար այսօր հայտնի երգիչ-երգչուհիներ էին ժամանել գյուղ` Սոֆի Մխեյանը, Ռուբեն Սասունցին, Մասիս Հունանյանը, Մավր Մկրտչյանը և այլք:

Տոնախմբությունը վերջում շարունակվեց գյուղի ակումբում` կերուխումով:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
7