ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն - Rescue Service of the RA Ministry of Internal Affairs
2.2K subscribers
10K photos
154 videos
1.58K links
Download Telegram
Օգնության են հասել փրկարարները9️⃣1️⃣1️⃣

Հունիսի 20-ին, ժամը 21։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աժդահակ լեռան վրա՝ Ակնա լճի մոտակայքում, արշավականների խումբը (22 հոգի) եղանակային վատ պայմաններից ելնելով չեն կարողանում լեռն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն արշավախմբին տեղափոխել են մոտակա բնակավայրեր։
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան զոհեր

Հունիսի 21-ին, ժամը 11:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվելով` հայտնվել մոտակա ձորակում: Ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է երեք ուղևորի (Ջ. Մ., ծնված 1955 թ., Ի. Պ., ծնված 1938 թ. և Ն. Պ., ծնված 1966 թ.) դի։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Վ. Մ.-ի (ծնված 1952 թ.) դին, այնուհետև՝ դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և երկու տուժած

Հունիսի 21-ին, ժամը 16:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին: Ուղևոր Պ. Ֆ.-ն (ծնված 2014 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր Զ. Ֆ.-ն (ծնված 2016 թ.) և վարորդ Գ. Մ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Զ. Ֆ.-ինը՝ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Հունիսի 22-ին, ժամը 04։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել երթևեկելի հատված՝ երկկողմանի փակելով ճանապարհը:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գործնական պարապմունք՝ «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայով
9️⃣1️⃣1️⃣Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 22-ին, ժամը 12:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը գտնվում է Երևանի «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի այգու ժայռի վրա և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Փրկարարները կանխել են Է. Բ.-ի ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
ՃՏՊ Փեթակ առևտրի կենտրոնի մոտակայքում

Հունիսի 22-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փեթակ առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը՝ փրկարարները չորս տուժածի ցուցաբերել են առաջին օգնություն, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները դադարեցրել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը։
Բախվել են ավտոմեքենաներ

Հունիսի 22-ին, ժամը 22։24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան–Գյումրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Զ. Զ., ծնված 1990 թ.) և «Lincoln» (վարորդ՝ Տ. Ս., ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ «Lincoln» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «Lincoln» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել ուղևոր Ի. Ս.-ն (ծնված 1977 թ.) և հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և պարեկային ծառայության աշխատակիցների հետ ուղղել շրջված ավտոմեքենան: