ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն - Rescue Service of the RA Ministry of Internal Affairs
2.2K subscribers
10.1K photos
155 videos
1.61K links
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՆԳ նախարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել էր «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚒Փրկարարները քարշակել են բեռնատարը

Մայիսի 17-ին, ժամը 13:47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Renault» մակնիշի բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձ ընթացքի ժամանակ բախվել է «Sinotruk» մակնիշի բեռնատարին. ճանապարհը երկկողմանի փակվել է:

Փրկարարները մոտ 100 մետր քարշակել են «Renault» մակնիշի բեռնատարը, որը շարունակել է ընթացքը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին

Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է կորել (ենթադրվում է, որ ընկել է Դեբեդ գետը):

🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարտական հաշվարկներ:

Փրկարարները Դեբեդ գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Մայիսի 17-ին, ժամը 14:55-ին փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են քաղաքացի Ե. Գ.-ի դին (ծնված 1966 թ․) և դուրս բերել գետից:
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

Մայիսի 18-ին, ժամը 04:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Բ., ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 2007 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ Ա. Հ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 18-ին, ժամը 10:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1999 թ.) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1984 թ.). կան տուժածներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Է․ Վ․-ն դուրս է բերվել արգելափակումից: Վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: