ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
1.85K subscribers
8.05K photos
112 videos
1.17K links
Download Telegram
❗️Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար. խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Սպիտակի ոլորանները (բուք է) դժվարանցանելի են բեռնատարների համար:

Մարալիկ-Լանջիկ և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Ստեփանավան, Սպիտակ, Սևան և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
🚒Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար ավտոմեքենա

Փետրվարի 20-ին, ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ Առնո Բաբաջանյան փողոցի սկզբնամասում, «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է հողաշերտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ
են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սպիտակի ոլորանները (բուք է) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար. խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Ապարանում և Արագածի տարածաշրջանում բուք է։

Մարալիկ-Լանջիկ և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի, Արագածի տարածաշրջաններում, Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Սևան և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
🚒Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա

Փետրվարի 21-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղ տանող ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի պատճառով արգելափակվել է ձյան շերտում, միակողմանի փակելով ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 04։02-ից 05։11-ը Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա (95 քաղաքացի), որից 3-ը՝ շտապօգնության ավտոմեքենա։
📌Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

🚫 Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

📍Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ հատվածը և Լոռու մարզի ավտոճանապարհները։

Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում բուք է։

Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

🌨Արագածոտնի, Կոտայքի մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Բերդ, Իջևան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
📢Վաղարշապատ համայնքում շչակներ են գործարկվելու

Փետրվարի 22-ին՝ ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Զվարթնոց թաղամասում ացկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են համայնքում առկա էլեկտրական շչակները:

📌Խնդրում ենք չանհանգստանալ։
📌Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Շիրակի մարզի Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

❄️Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Քաջարան, Մարտունի, Սևան քաղաքներում տեղում է ձյուն։

Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է:

Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
📢Փարպի և Բազմաղբյուր համայնքներում շչակներ են գործարկվելու

Փետրվարի 22-ին՝ ժամը 11։00-ին Արագածոտնի մարզի Փարպի և ժամը 12։00-ին՝ Բազմաղբյուր համայնքներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

📌Խնդրում ենք չանհանգստանալ։
Հրդեհ բնակարանում(թարմացված)

Փետրվարի 21-ին, ժամը 10։56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղում այրվում է եռահարկ բազմաբնակարան շենքի տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակնալիճ գյուղի Նաիրյան փողոցի 7-րդ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։38-ին, մարվել՝ 12:33-ին: Այրվել են բնակարանի (35 քմ) նախամուտքը, հյուրասենյակը, խոհանոցը և պատշգամբը՝ գույքով, ընդհանուր մոտ 25 քմ:
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Փետրվարի 21-ին, ժամը 12։04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ռ․ Խ․) և «Honda CRV» (վարորդ՝ Մ․Կ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ա․-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
🌦☀️🌤Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն

Փետրվարի 21-ին և 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին՝ 25-30 մ/վ:

📍Հանրապետության տարածքում`
Փետրվարի 21-ի և 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ☀️
Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 21-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, 22-ին` 25-30 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

📍Երևան քաղաքում՝
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: 🌧 Փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ:
⚡️Ուսումնավարժանք՝ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ տարածքում

🚒«Հրդեհաշիջման և տարահանման միջոցառումների իրականացումը 220 ԿՎ բաց բախշիչ սարքավորումների տարածքում յուղային անջատիչում կարճ միացման հետևանքով առաջացած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ տարածքում։
Վարժանքն իրականացվել է Կոտայքի մարզային փրկարարական վաչության թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից:

Ուսումնական նպատակն էր՝
• օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը:

• ստուգել օղակների պատրաստվածության վիճակը, իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ:

• կատարելագործել հրշեջ-փրկարարների գործնական ունակությունները բացազատման, հրդեհաշիջման, տարահանման ժամանակ:

• ստուգել հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի և «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աշխատակիցների ու ղեկավար կազմի փոխհամագործակցությունը: