ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
2.11K subscribers
9.69K photos
153 videos
1.51K links
Download Telegram
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 3-ին, ժամը 05։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ին «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 500 մ), շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, տուժածը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
❗️Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
🌨Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

📍Հանրապետության տարածքում`

Հունիսի 3-ի ցերեկը, 5-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 6-7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

📍Երևան քաղաքում՝

Հունիսի 3-ին, 5-ին, 8-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է, 4-ին, 6-7-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
🚒 ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Հունիսի 3-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին մոտոցիկլետը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1975 թ.) բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ն. Հ., ծնված 1990 թ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է Գյումրու ԲԿ:

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լ. Կ.-ին (ծնված 1997 թ.) և Ա. Ս.-ին (ծնված 2003 թ.) մոտեցրել են շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:

Տուժածները նույնպես հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ. բժիշկները Լ. Կ.-ի և Ա. Մ.-ի (ծնված 1975 թ.) առողջական վիճակը գնահատել են ծանր:
🚒Օգնության են հասել փրկարարները

Հունիսի 3-ին, ժամը 12:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում ՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիներ Ս․ Ա․-ին (ծնված 1967 թ․) և Ս. Մ.-ին (ծնված 1961 թ․) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
‼️ Հարգելի′ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջը շարունակում է իր բնականոն գործունեությունը. առկա տեխնիկական խնդիրները վերացված են:

Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Հարգանքով՝

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
🚒Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից

Հունիսի 3-ին, ժամը 13:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շենավան գյուղի մոտակայքում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ):

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից:
🔥Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Հունիսի 3-ին, ժամը 16:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքի թունելի մոտակայքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայադյան փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 18:38–ին: Այրվել է մոտ 500 հակ կուտակած անասնակեր:
Հայտնաբերվել է դի

Հունիսի 3-ին, ժամը 15:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Գ. Կ.-ն (ծնված 1974 թ.) ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճն քաղաքի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

🚒 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
🚨Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Հունիսի 3-ին, ժամը 22:07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2001 թ․) և «Opel» (վարորդ՝ Ս. Ու., ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ։

Վարորդները հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ու.-ինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Հրդեհ Վանաձոր քաղաքում

Հունիսի 4-ին, ժամը 01:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում գտնվող սուպերմարկետում։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։34-ին, մարվել՝ 02։11-ին։ Այրվել է սուպերմարկետում գտնվող դեղատունը՝ մասամբ (մոտ 12 քմ), ջերմահարվել են պատուհանները:
Այրվել են տանիքի կառուցատարրերը

Հունիսի 4-ին, ժամը 02:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մաստարա գյուղի տներից մեկի տանիքում։

🚒 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:13-ին, մարվել՝ 03:41-ին։ Այրվել են տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ):