Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին (թարմացված)
Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ։

🔥Հրդեհ Բագրատունյաց պողոտայում
Օգոստոսի 7-ին, ժամը 11:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ բնակարանի բաց պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։08-ին, մարվել է՝ 12։28-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, պատշգամբի պահոցը և ջերմահարվել՝ ննջասենյակի և պատշգամբի պատերը:

Օգնության են հասել փրկարարները
Օգոստոսի 7-ին, ժամը 15:07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ն. Ա.-ին (ծնված 1975 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

🔥Հրդեհ ավտոմեքենայում
Օգոստոսի 8-ին, ժամը 00:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։32-ին, մարվել՝ 00:42-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:

🚒ՃՏՊ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին. կա տուժած
Օգոստոսի 8-ին, ժամը 01:24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1984 թ.) բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ս. Պ., ծնված 1982 թ.)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

📌Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

🔥Հրդեհ տան տանիքում
Օգոստոսի 8-ին, ժամը 23։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։56-ին, մարվել՝ օգոստոսի 9-ին, ժամը 01։05-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):

Հրդեհ ավտոմեքենայում
Օգոստոսի 9-ին, ժամը 08։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա։
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1973 թ.) բառնախցիկի պլաստմասե ներքին հարդարանքը և հետևի նստարանը:
Հրդեհի հետևանքով վարորդը և ուղևոր Ա․ Դ․-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Հ․ Ե․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Դ․-ինը՝ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

🔥Հրդեհ Տոլորս գյուղում
Օգոստոսի 9-ին, ժամը 00։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տոլորս գյուղի վերջնամասում՝ անասնագոմի մոտ, այրվում է խոտածածկ տարածք։
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։14-ին, մարվել՝ 13։50-ին։ Այրվել են անասնագոմը (մոտ 460 քմ), ներսում՝ մոտ 2500, անասնագոմին կից մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։
Հրդեհի հետևանքով անկել են 25 խոշոր եղջերավոր կենդանի։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:

🔥Հրդեհ Երևան քաղաքի Օրբելի փողոցի բնակարաններից մեկում
Օգոստոսի 9-ին, ժամը 10։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի 33-րդ շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի բնակարաններից մեկում (մոտ 50 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, մարվել՝ 11։51-ին։ Բնակարանում այրվել են գույք և կենցաղային իրեր, ջերմահարվել՝ բնակարանի պատերը, հարևան բնակարանների դռները, 4-րդ և 5-րդ հարկերի շքամուտքերը։
Փրկարարները տարհանել են հարևան բնակարաններց 2 բնակչի: