Region
1.85K subscribers
340 photos
680 videos
6 links
Տեղեկատվական հարթակ
Download Telegram
Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքները՝ քվեաթերթիկների 82,5%-ի մշակումից հետո.

Էրդողան 50,3%

Քըլչդարօղլու՝ 43,9%

Կա մեծ հավանականություն, որ Թուքիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ...

Էրդողանի տոկոսները շարունակում են նվազել...
◽️Ռեջեփ Էրդողան 49.9%
◽️Քեմալ Քըլըչդարօղլու - 44.3%
Հայտնի են Թուրքիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները՝

Էրդողան՝ 49,34%, Քըլըչդարօղլու՝ 45%․

Թուրքիայում կլինի ընտրությունների երկրորդ փուլ։
Փորձում են Բաբայանին պետնախարար կարգեն

Արցախում այսօր տեղի ունենալիք հանրահավաքի նպատակը, Ռեգիոնի աղբյուրի փոխանցմամբ, հանրային ճնշման ներքո Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելն է։

Բաբայանը հայտարարել է, որ դեմ չէ Արցախ ադրբեջանցի գործարարների մուտքին, ընդհանուր առմամբ առավել կոմպրոմիսային է հանդես գալիս Ադրբեջանի հետ հարաբերություններում, հետևաբար նրա թեկնածությունը կարող է առավել ընդունելի լինել նաև Բաքվի համար։

Սրանով նաև փորձ է արվելու հակադրվել օրեր առաջ բազմամարդ հանրահավաք կազմակերպած Ռուբեն Վարդանյանին, ով արմատական դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ ինտեգրացիայի ցանկացած տարբերակի։
Արցախում ձեթի արտադրությամբ զբաղվող «Ռեյփսիդ» ընկերությունը հիմնադրվել է 2010 թ. նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։

Սույն ընկերությունը պետությանը պարտք է ավելի քան 20 մլն դոլար, որը տրամադրվել է Արցախի բյուջեի միջոցներից, դա էլ, իր հերթին, Հայաստանի բյուջեից։

Շրջափակումից հետո ամբողջ Արցախը ականատես եղավ՝ ինչպես է թանկ գներով վաճառվում «Ռեյփսիդի» արտադրանքը: Արցախում նշում են, որ Արայիկ Հարությունյանը շրջափակման պայմաններում գերշահույթներ է ստացել, որոնք, սակայն, չի ուղղել վարկերի մարմանը։
Երևանում հուժկու հանրահավաքներ են նախատեսվում

Արդեն հայտնի է, որ Կամավորականների շարժում ՀԿ֊ն մայիսի 20֊ին Կոռնիձոր գյուղում նախատեսում է մարդաշատ հանրահավաք անցկացնել ընդդեմ Արցախը Ադրբեջանին հանձնելու գործընթացի։

Ռեգիոնի տեղեկություններով, այս պահին Երևանում քաղաքական մի շարք ուժերի միջև կոնսուլտացիաներ են ընթանում
հակաիշխանական հուժկու հանրահավաքներ անցկացնելու հարցով։

Պահանջները երկուսն են` դադարեցնել Արցախը Ադրբեջանին հանձնելու բրյուսելյան գործընթացը և Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իտալիայում առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին, որը պետք է առաքվեր Հայաստան
Համաձայն հրամանի` ԲՈՒՀ֊ական միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

🗓️09.06.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»
🗓️13.06.2023 թ. - «Օտար լեզուներ»
🗓️16.06.2023 թ. - «Մաթեմատիկա»
🗓️20.06.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
🗓️23.06.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
🗓️27.06.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:
Ադրբեջանը նոր սադրանք է հրահրում

Ինչպես միշտ` ադրբեջանական կողմը սադրանքներից առաջ, օգտագործելով նաև հին կադրեր, ապատեղեկատվական արտահոսքեր է սկսել տարածել` իբր հայկական զինտեխնիկայի և հայկական զինուժի տեղաշարժի մասին...

Հակահայկական ապատեղեկատվություն սփռող ադրբեջանական ալիքները երեկ սպառնացել են` Արցախում հայկական զինված ուժերի և ռազմական ինֆրաստրուկտուրաների ոչնչացումը էթնիկական զտում չէ, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցության ժամանակ ցուցումներ է տվել` կոշտ արձագանքման միջոցներ ձեռնարկել հնարավոր զինված միջադեպերին, այնուհետև ադրբեջանական կայքերով սպառնալիքներով փաթեթավորած հերթական ապատեղեկատվություններն են տարածվել։

Ակնհայտ է, ար անգամ Բրյուսելում հնչած Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարությունը ոչ մի կերպ չի կաշկանդում ադրբեջանական կողմին և նորանոր էսկալացիաների համար մեդիա տիրույթում հող են նախապատրաստում։
Թուրքիայի մեջլիսի ընտրությունների արդյունքներով նոր գումարման խորհրդարանը միայն մեկ հայ պատգամավոր կունենա՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, բժիշկ Սևան Սըվաջըօղլուն։
Փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին. վերջինս վնասվածք է ստացել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել հետևից ընթացող մեքենան:

Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, Աշոտը դիմել է իրավապահներին:
Աշոտիկին տեսել ենք, բայց որպես այդպիսին առևանգում չի եղել, անկեղծ եմ ասում։

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել է «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանը։

Հարցին, թե՞ կառավարական ամառանոցի տարածքում եք տեսել, Գալեյանն ասել է, որ չէ՝ վարչական դատարանի դիմաց։

«Վարչական դատարանում էսօր դատ ունեինք, սեպտեմբերի 21-ի դեպքերի հետ կապված, էնտեղ ենք տեսել։ Խոսակցություն եղել է, մամաներն են կանչել հետը խոսել։ Հետո, որ դատարանից դուրս ենք գալիս, միշտ  Եռաբլուր ենք գնում։

Մամաներից  մեկն ասաց` նստիր մեքենան, ինքն եկավ «ակուռատնի» նստեց, ես մեքենայի մեջ չեմ էլ եղել, մատով անգամ չեմ կպել, չեմ էլ խոսել հետը»,- ասել է Գարիկ Գալեյանը։
📍Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցից զինվոր է վիրավորվել

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը:
Ու՞մ համար էր նախատեսված 800 մլն եվրոյի կոկաինը

«Այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում»։ Ուղիղ երկու շաբաթ առաջ այս հայտարարությունն էր Ազգային ժողովում անում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Նրա այս հայտարարությունը լուրջ ծաղրի արժանացավ, սակայն երեկվանից հետո բավականին չարագուշակ է թվում։

Հիշեցնենք՝ Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկայինի ռեկորդային 2034 կգ խմբաքանակ, որը իտալական կողմի պնդմամբ Էկվադորից տեղափոխվում էր Հայաստան։ «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ արգելված բեռն առգրավվել է Կալաբիայի մարզի հարավում գտնվող Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։

Թմրանյութը գտնվել է սառեցված վիճակում, 12 մետրանոց փաթեթներով, 78 տոննա բանանի մեջ։ Կոնտեյներները վրացական Բաթումիի նավահանգստում Էկվադորի Գուայակիլ քաղաքից տեղափոխվում էին Հայաստան և կատարյալ մաքուր վիճակում գտնվող թմրանյութի վաճառքը թմրավաճառներին կբերեր ավելի քան 800 միլիոն եվրոյի եկամուտ։

Բնականաբար ահռելի այս քանակությունը նախատեսված չի եղել միայն Հայաստանի տարածքում վաճառելուն։ Մեր երկիրը հատկապես վերջին տարիներին վերածվել է թմրանյութերի տարանցման կենտրոնի, թեպետ մասնագետները ահազանգ են հնչեցնում, որ Հայաստանի տարածքում ևս թմրանյութերի օգտագործումը կտրուկ աճ է գրանցել, հատկապես 44- օրյա պատերազմից հետո, ուստի և իրավապահ մարմինները ևս պարտավոր են բոլոր ջանքերը գործադրելու, պարզելու, թե ու՞մ էր ուղղված այդ թմրանյութի խմբաքանակը և ու՞ր պետք է առաքվեր Հայաստանից։

Պետեկամուտների կոմիտեից նշել են, թե տեղյակ չեն, թե ո՞վ է արևադարձային մրգերի պատվիրատուն։

Դատախազությունն էլ ուսումնասիրում է մամուլում տարածված տեղեկությունները։ Ընդդիմադիր որոշ գործիչներ պնդում են, որ Հայաստանի գործող իշխանությունները չէին կարող տեղյակ չլինել թմրանյութի նման խմբաքանակի տարանցման մասին։

Ամեն դեպքում միջադեպը ոչ միայն մտահոգիչ է, այլ նաև վտանգավոր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության համար։
Այսօր ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է։
Աղետ` Լեռնային Ղարաբաղում

Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատում չկա, իրավիճակի զարգացման ցանկացած տարբերակ հնարավոր է, ֊ ասել է պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը։

«Եթե չկա սահմանազատում, ապա ամեն ինչ հնարավոր է։ Եվ դա ամենավատ արդյունքն է։ Սահմանազատման մասին պայմանավորվածությունը ինքնին ճանաչում է, որ սահման չկա, և Երևանն այս ճանաչումից հետո չի կարողանա նախատել Ադրբեջանին սահմանները խախտելու համար»,- ասել է Կոլերովը։

Նրա խոսքով, մինչ պաշտոնական սահմանի ստեղծումը, այն է սահմանազատումը, այսինքն սահմանը տեղում գծագրելը, պետք է երկար բանակցություններ ընթանան սահմանազատման, այսինքն քարտեզի վրա սահմանի որոշման շուրջ։ Այսինքն սահմանը կարող է շարժվել գրավման ուժով, զորքերի առաջխաղացման ուժով այնքան, որքան անհրաժեշտ է և ցանկացած ուղղությամբ։

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում կամավոր էր օգնել և տրամադրել այն քարտեզները, որոնք ունի, իսկ Արևմուտքն ընդհանուր առմամբ միայն տեսական առնչություն ունի սահմանազատման հետ։

«Սահմանազատումը որպես կարգախոս վաղուց է հնչում, ինչը նշանակում է, որ դեռ սահման չկա, և գոնե ինչ-որ սահման պահպանելու պահանջ չի եղել։ Այսպիսով, արեք այն, ինչ ուզում եք, գրավեք այն, ինչ ուզում եք», - բացատրել է պատմաբանը:

Նրա կարծիքով Երևանն արդեն բացահայտորեն լքել է Ղարաբաղը, բրյուսելյան հանդիպումը լուծում չի բերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները անգամ մեկ միլիմետրով ապահովելու հարցին:

«Դա աղետ է, որովհետև եթե քեզ պարտադրում են անբարենպաստ պայմանավորվածությունների, եթե չես կարող խուսափել դրանցից, ապա կարող ես դիմել վերջին միջոցին՝ բանավոր հայտարարել, որ դա անում ես բռնի ուժով։ Եվ թող աշխարհը տեսնի, որ մտահոգված ես Ղարաբաղի հարցով»։

Եթե ​​մինչև վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում հիմնական խնդիրը Ղարաբաղն էր, ապա այժմ դա սահմանազատումն է, իսկ Ղարաբաղի հարցը սահմանազատման հարցով փոխարինելը աղետ է, եզրափակել է Կոլերովը։
Ո՞վ կփոխարինի Փաշինյանին

Մեր ունեցած տեղեկություններով, տարբեր հարթակներում բանակցային գործընթացին զուգահեռ նաև ուշագրավ այլ քննարկումներ են ընթանում։ Մեր դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրի շահագրգիռ կենտրոնները, հատկապես Արևմուտքում, հասկանալով, որ փաստաթղթի ստորագրումից հետո կարող է շատ լուրջ խնդիր դառնալ Նիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին պահելու հարցը, այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են այլընտրանքային, «պահեստային» տարբերակ ունենալու առումով։

Այդ կենտրոնները գիտակցում են, որ ստորագրելուց հետո Փաշինյանին պահելը կարող է ոչ միայն անհնար, այլև ոչ նպատակահարմար լինել, փորձում են գտնել «պլան Բ»։ Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանին փոխելու հարցն այսօր առանցքային է նաև սեփական քաղաքական հետաքրքրությունները պահելու և մինչև վերջ առաջ տանելու առումով, որպեսզի հետագայում տարածաշրջանային գործընթացներից «դուրս չմնան»: Ըստ այդմ, քննարկվում են հնարավոր մի քանի թեկնածուներ, որոնք, իհարկե, հարում են արևմտյան թևին:

Ի դեպ, կան տեղեկություններ, որ թեկնածուների թվում են ինչպես Փաշինյանի թիմի որոշ ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ ներքաղաքական կյանքում ներկայում ակտիվ գործունեություն չծավալող գործիչներ։ Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, այս թեմայով նման քննարկումներ եղել են նաև Մոսկվայում»:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայհոյանքներ և ձեռնամարտեր`Վրաստանի խորհրդարանում։

Վրացի պատգամավորները կռվել են Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսման պատճառով։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավորում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ քվեաթերթիկները 40 տոկոսի հաշվարկով։
Զոհվել է Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը...