Region Monitor 🌍
566 subscribers
2.51K photos
490 videos
2.31K links
Լուրեր Հայաստանից և տարածաշրջանից։

🌐 Կայք՝ www.regionmonitor.com
📩 Հետադարձ կապ՝ @RegionMonitor_bot
📧 Էլ. փոստ՝ info@regionmonitor.com
🔵 Facebook — facebook.com/RegionMonitor
🌐 Twitter / X — twitter.com/RegionMonitor
🎵 TikTok — tiktok.com/@RegionMonitor
Download Telegram
❗️ Ադրբեջանում պահվող Վագիֆ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատթարացել է. նա հոսպիտալացվել է, վիճակը ծանր է։

📣 Երկրի արդարադատության նախարարությունը նշել է, որ Խաչատրյանի (ծնված 1955թ.) ինքնազգացողությունը վատթարացել է դեկտեմբերի 22-ին, նրա մոտ առաջացել են շնչառության դժվարացում և սրտի շրջանում ցավեր։

🔗Մանրամասները
🇹🇷✈️ «Turkish Airlines»-ի պաշտոնական կայքում հրապարակված են նաև ավիատոմսերի արժեքները։ Երևան-Ստամբուլ ավիատոմսերի գները սկսվում են 139 եվրոյից (62 000 դրամ), իսկ բիզնես դասի տոմսերի արժեքը՝ 551 եվրոյից (246 627 դրամ):

🔗Մանրամասները
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում դեկտեմբերի 25-ին ժամը 17:30-ից կկայանա «Լույսերի տաճարը» ամանորյա մշակութային երեկոն։

🔹Երեկոյի ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն․ ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը։

🔗Մանրամասները
🇱🇧🇦🇲 Լիբանանում կայացել է հայկական կուսակցությունների հերթական ժողովը

🔹
Քննարկվել են լիբանանյան և տարածաշրջանային զարգացումները։

🔗Մանրամասները
🇬🇪🇦🇲 Վրաստանի ու Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարները

🔹Հյուրերին ներկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը և բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները, որից հետո քննարկումները շարունակվել են հարցուպատասխանի ձևաչափով:

🔗Մանրամասները
🇰🇷 Հարավային Կորեան ավարտել է հաջորդ սերնդի արագընթաց գնացքի հիմնական տեխնոլոգիաների մշակումը, որը կարող է զարգացնել ժամում 370 կիլոմետր արագություն։

🔹Կառավարությունը ծրագրում է առաջին գնացքների արտադրությունը սկսել հաջորդ տարի, փորձարկումները՝ 2030 թվականին, իսկ առևտրայնացումը՝ 2031 թվականից հետո։

🔗Մանրամասները
🇦🇿 Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ազգային ֆորումը բաց նամակ է հրապարակել, որում դատապարտում է Ամերիկյան Լեմկինի ինստիտուտի կոչերը՝ ազատ արձակել ծագումով հայերին և Ռուբեն Վարդանյանին, ում Ադրբեջանը մեղադրում է «պատերազմական հանցագործությունների մեջ»։

🔹Նամակում ՀԿ-ները Լեմկինի ինստիտուտին մեղադրում են Հարավային Կովկասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար առաքելությունը խաթարելու փորձերի մեջ, նշում, որ այն հրահրում է «էթնիկ և կրոնական ատելություն և փորձում է խաթարել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության օրակարգը»։

🔗Մանրամասները
🗺 Ստեղծվել է Արցախի պատկերազարդ համայնապատկերային քարտեզը

🔹Այն ընդգրկում է ողջ տարածաշրջանը. Լեռնային, Դաշտային և Հյուսիսային Արցախը ներկայացված են որպես մեկ միասնական տարածություն՝ շաղկապված ռելիեֆով, ջրային համակարգով, ճանապարհներով և, իհարկե, պատմությամբ:

🔗Մանրամասները
Իրանական Rasanews լրատվակայքն անդրադարձել է Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին և Իրանի վրա դրանց ազդեցությանը:

🔹Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ եբրայական լրատվամիջոցների կողմից հրապարակված ապացույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանը տեղյակ էր գործողության մասին և իր ենթակառուցվածքները տրամադրել էր Թել Ավիվին։

🔗Մանրամասները
🇹🇷🇱🇾 Թուրքիան հայտնաբերել է Լիբիայի բանակի հրամանատարին տեղափոխող ինքնաթիռի բեկորները: Լիբիայի վարչապետը հայտարարել է, որ ստացել է բանակի ԳՇ պետի մահվան լուրը: Զոհվել են նաև նրան ուղեկցող անձինք:

🛬 Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարայից դեպի Տրիպոլի թռչող ինքնաթիռի հետ կապը կորել է, մասնավոր ինքնաթիռում հինգ ուղևոր է եղել, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետը:

💬 Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ ինքնաթիռը արտակարգ վայրէջք է խնդրել Անկարայի Հայմանա շրջանի երկնքում, սակայն դրանից հետո կապ չի հաստատվել։

🔗Մանրամասները
🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

🔹 Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության և վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։ Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի։

📌 Հանդիպումը կայացել է նորանշանակ դեսպանների համար Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման շրջանակում։

🔗Մանրամասները
🇸🇾🇷🇺 Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին և պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան հանդիպում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

🔹Քննարկվել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղիները։

🔗Մանրամասները
🇦🇲 ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2025 թվականի ձեռքբերումները։

🔹Այսպես․ «2025թ. ՀՀ նոր ռեզիդենտ դեսպանությունների հիմնում.

 🔹Կիպրոս
 🔹Հունգարիա
 🔹Օման  
🔹Երևանում հիմնվել է Հունգարիայի ռեզիդենտ դեսպանությունը»:

🔗Մանրամասները
🇦🇲💰 Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը  հաստատել է 250 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։  

🔹Այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար և ամրապնդել երկրի բնակարանային և հիփոթեքային համակարգերը։ 

🔗Մանրամասները
🇷🇺🇦🇿 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։

🔹Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև վերջին հանդիպման ժամանակ քննարկված հարցերը, մտքեր փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ

🔗Մանրամասները
🇺🇲🇦🇲 Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան: Այդ մասին հայտնում է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

🔹Ըստ նրա՝ դա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ․ սա փաստ է, որ Վաշինգտոնը արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։ Այսպիսի այցերը արժեքավոր են կոնկրետությամբ։ Հայաստանը պարտավոր է հանդես գալ հստակ, չափելի փաթեթով։

🔗Մանրամասները
🇦🇲🗳️ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է հաջորդ տարի սպասվող ընտրություններին։

🔹Հովակիմյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունները, ըստ Սահմանադրության կարգավորումների, պետք է անցկացվեն հունիսի 2-12-ի միջակայքում, հստակ օրը նշանակելու է Հանրապետության նախագահը։

🔗Մանրամասները
🇦🇿🇹🇷 Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում անցկացվող «Թուրքիա-Ադրբեջան ներդրումային 2-րդ համաժողովին:

🔹Նախարարը ընդգծել է, որ 2021-ին Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրն արդեն իսկ դրական ազդեցություններ է ունեցել, ապա հայտարարել, որ ցանկանում են Ադրբեջանի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել:

🔗Մանրամասները
🇦🇲📣 Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի տարածած տեղեկատվությանն այն մասին, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան։ 

🔹«Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին մենք պատշաճ կերպով և ժամկետներում տեղեկացնում ենք» - նշել է ԱԳՆ խոսնակը։

🔗Մանրամասները
ՀՀ ՊՆ-ն հերքում է ԶՈւ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների վերաբերյալ լուրերը։

📣 «Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է», - նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

🔹Ավելի վաղ լրագրող Դավիթ Գալստյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, թե Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները դեկտեմբերի 23-ի երեկոյան Նախիջևանի հատվածում մի քանի անգամ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ՝ շեշտելով, թե իրեն հասած տեղեկություններով կրակոցները թիրախային չեն եղել։ 

🔗Մանրամասները
🇦🇲✈️🇳🇱 FlyOne Armenia-ն 2026 թվականից Երևան–Ամստերդամ–Երևան թռիչքներ կիրականացնի։

🔹Երևան – Ամստերդամ – Երևան երթուղով չվերթերը գործարկվելու են ապրիլի 1-ից։

🔹Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին։

🔗Մանրամասները
🙏1