Region Monitor 🌍
571 subscribers
2.77K photos
491 videos
2.57K links
Լուրեր Հայաստանից և տարածաշրջանից։

🌐 Կայք՝ www.regionmonitor.com
📩 Հետադարձ կապ՝ @RegionMonitor_bot
📧 Էլ. փոստ՝ info@regionmonitor.com
🔵 Facebook — facebook.com/RegionMonitor
🌐 Twitter / X — twitter.com/RegionMonitor
🎵 TikTok — tiktok.com/@RegionMonitor
Download Telegram
🛫🇹🇷🗣 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերադառնալով Վաշինգտոնից, որտեղ այցելել էր ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք մտածում են Թուրքիա-Հայաստան սահմանի բացման ուղղությամբ, Էրդողանը պատասխանել է.

«Ինչո՞ւ չպետք է մտածենք։ այսինքն՝ մենք այս մասին արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ մենք պետք է բոլոր առագաստները ուղղենք դեպի խաղաղություն: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով կհաստատվի մշտական խաղաղություն: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը: Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր քայլ կլինի այս խաղաղության համաձայնագրի ամրապնդման և ավարտին հասցնելու համար»:


👀 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
🔼Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։

🔼Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

🇦🇲 ՀՀ կառավարություն

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🟦 Հելգա Մարիա Շմիդի հետ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

🇦🇿Բայրամովը հայտնել է Ադրբեջան֊Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակի և խաղաղ գործընթացում առաջընթացի մասին:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🛫🇮🇷 Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին պատվիրակության գլխավորությամբ մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🇮🇷 🇦🇿 ⚡️ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը: Ադրբեջանի դեսպանը վերադարձել է Թեհրան:

🔹Ադրբեջանի ԱԳՆ տեղեկության համաձայն՝ դեսպանատունը տեղակայվել է նոր հասցեում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤔1🤡1
🇺🇦🤩 Ուկրաինայի ղեկավարությունը հիասթափված է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներից:

🔹Ըստ Bild-ի աղբյուրների՝ Օխմատդետի հիվանդանոցին ռուսական հարվածից հետո Ուկրաինան չի ստացել նոր հարձակողական զինատեսակներ կամ թույլտվություն ռուսական տարածքում գտնվող թիրախների վրա հարձակվելու համար։

🔹Ուկրաինայի ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել երկիրը պաշտպանելու հստակ որոշումների բացակայության կապակցությամբ։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇹🇷 🆕 Թուրքիայի Այդըն նահանգի Սյոկե շրջանում գտնվող թղթի գործարանում բռնկված հրդեհն արդեն 2 օր է ցամաքային ու օդային միջամտությամբ փորձում են մարել։

🚒👨🏻‍🚒Մարման աշխատանքներին ներգրավված են նաև հարակից նահանգների համապատասխան կառույցների աշխատակիցները:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2🙏1
🇪🇪🇪🇺 Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հրաժարական է տվել:

🔹Այս մասին հայտնում է ERR պետական հեռուստառադիոընկերությունը։

🔹Կալլասը hունիսի վերջին հաստատվել էր ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատարի պաշտոնում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🆕 «Երկրաշարժ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս: Հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․27⁰ և արևելյան երկայնության 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ:: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 4 բալ ուժգնությամբ»:

ՀՀ ՆԳՆ ՓԾ

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇿🇹🇷 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

▪️Նամակում Ալիևը ցավակցություն է հայտնել հուլիսի 15-ի իրադարձությունների ութերորդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ «խորապես հարգում է այս երկրում հեղաշրջման փորձի կանխման ժամանակ զոհվածների հիշատակը»։

▪️Նամակում Ալիևը գոհունակությամբ հիշել է Աստանայում Էրդողանի հետ ունեցած վերջին հանդիպումը, վստահություն հայտնել, որ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն հաջողությամբ շարունակել համատեղ ջանքերը՝ հանուն ադրբեջանա-թուրքական կապերի ընդլայնման, բազմակողմ համագործակցության և ռազմավարական գործընկերության ամրապնդման:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤮1
🇷🇺 🔥 Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի զբոսաշրջային տարածքներում անտառային հրդեհներ են բռնկվել:

🔴ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով՝ օջախները մարվել են, վնասվել է 68 շինություն, 500-ից ավել մարդ է տարհանվել:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🇦🇲 🇺🇸 «Պետքարտուղարի տեղակալ Զեյան հանդիպեց քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ և քննարկեց ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության առաջ մղման հարցերում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա»։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲 🇺🇸 Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։

Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։

ՀՀ ՊՆ

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇬🇪👩🏻‍⚖️ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հայց է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան, ինչը երկրի պատմության մեջ աննախադեպ երևույթ է։

🔺Հայցը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին:

🔺Նշվում է, որ օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի՝ իշխանության բոլոր թևերն իրենց իրավասությունների շրջանակում պետք է ամեն ինչ անեն հանրապետությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։

🔺Գործով մեղադրյալը լինելու է երկրի խորհրդարանը:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
🇮🇷 Իրանի կառավարության խոսնակ Բահադորի Ջահրոմին X-ի իր էջում գրառում է կատարել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման կապակցությամբ․ «Ադրբեջանի դեսպանատան վերաբացումը Թեհրանում՝ նահատակ նախագահ Ռայիսիի վերջին 50 օրվա ընթացքում արդյունքակենտրոն դիվանագիտության ևս մեկ պտուղն է, որն իրականացվել է Մոհամմադ Մոխբերի (Իրանի նախագահի պաշտոնակատար) և արտաքին գործերի նախարարության լուրջ ջանքերի արդյունքում»։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇪🇺Եվրոխորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հաղորդագրություն է տարածել պատվիրակության նախագահի լիազորությունների ավարտի կապակցությամբ։

🔷Պատգամավորը նշել է, որ իր համար պատիվ է եղել վերջին հինգ տարում գլխավորել Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակությունը:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇺🇸 🇦🇲 🇦🇿 ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում. «Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։

Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների: Մենք կշարունակենք կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում: Կողմերը առաջընթաց են արձանագրել: Մենք դեռ համաձայնություն չունենք և չենք էլ պատրաստվում հանգստանալ մինչև չհասնենք դրան»:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🗣🇷🇺🇺🇸 Լավրովը ժամանել է Նյու Յորք, որտեղ ՌԴ նախագահության շրջանակներում կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայանալիք միջոցառումներին։

Այսօր նա բանավեճ կբացի «Բազմակողմ համագործակցություն՝ ի շահ ավելի արդար, ժողովրդավարական և կայուն աշխարհակարգ ստեղծելու» թեմայով, իսկ վաղը նախարարական հանդիպում կանցկացվի Մերձավոր Արևելքի իրավիճակի, այդ թվում՝ Պաղեստինի հարցի շուրջ։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
🗣 🇺🇸 ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է Հանրապետական ​​կուսակցության համագումարին՝ Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ մահափորձից հետո առաջին անգամ հայտնվելով հանրային միջոցառմանը վիրակապած ականջով:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM