Region Monitor 🌍
571 subscribers
2.77K photos
491 videos
2.57K links
Լուրեր Հայաստանից և տարածաշրջանից։

🌐 Կայք՝ www.regionmonitor.com
📩 Հետադարձ կապ՝ @RegionMonitor_bot
📧 Էլ. փոստ՝ info@regionmonitor.com
🔵 Facebook — facebook.com/RegionMonitor
🌐 Twitter / X — twitter.com/RegionMonitor
🎵 TikTok — tiktok.com/@RegionMonitor
Download Telegram
❗️ «Մինչ դիվանագետները հանդիպում են Վաշինգտոնում, հայ բանտարկյալները հյուծվում են ադրբեջանական բանտերում. սա ակնհայտ կերպով հակասում է խաղաղության ցանկացած հռետորաբանության»․ նշվում է Free Armenian Prisoners-ի էջում:

«Մենք հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել: Չի կարող իրական խաղաղություն լինել, քանի դեռ մարդիկ շարունակում են ապօրինի կալնավորված մնալ: Մենք կոչ ենք անում ԱՄՆ պետքարտուղարությանն ու ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությանը՝ դիմել կոնկրետ գործողությունների, այլ ոչ միայն խոսել: Տևական խաղաղությունը կարող է կառուցվել միմիայն արդարության և մարդու իրավունքների հարգանքի հիման վրա»։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🇮🇷 🇷🇺 Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Իր ելույթի ընթացքում Ղալիբաֆը շեշտել է կազմակերպությանը նոր երկրների միանալու գործընթացի և միջազգային հարաբերություններում նրա դերի կարևորություն: Նա նշել է, որ ներկայիս համաշխարհային համակարգը չի կարողացել արդյունավետ լուծել տարածաշրջանային և միջազգային հակամարտությունները, և ԲՐԻԿՍ-ը որպես բազմակողմ կառույց կարող է նպաստել համաշխարհային բազմակողմ կառավարմանը:

▪️Ղալիբաֆը մատնանշել է Իրանի և ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների համագործակցության մեծ ներուժը և ընդգծել դոլարիզացիայի վերացման ու ազգային արժույթների օգտագործման կարևորությունը։ Նա առաջարկել է ամրապնդել տնտեսական և առևտրային կապերը՝ հավելելով, որ Իրանի խորհրդարանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել ԲՐԻԿՍ-ի մյուս անդամների հետ:

▪️Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤔1
❗️🇮🇷 Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մերժել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում Իրանի հասցեին արված մեղադրանքները, թե Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմում՝ նշելով, որ դրանք անհիմն և քաղաքական նպատակներով են արված:

Նա նշել է, որ Ուկրաինայի իրավիճակը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականության արդյունք է, և Իրանը երբեք ԱԹՍ-ներ չի տրամադրել Ռուսաստանին՝ ընդգծելով տարածաշրջանում և աշխարհում կայուն անվտանգություն հաստատելու կարևորությունը և Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇸🇾 🇹🇷 Սիրիայի վարչապետի խորհրդականի խոսքով՝ Դամասկոսն աջակցում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բոլոր նախաձեռնություններին, որոնք հիմնված են մի պետության կողմից իր բոլոր տարածքների նկատմամբ ինքնիշխանության, ինչպես նաև ահաբեկչության և դրա դրսևորման բոլոր ձևերի դեմ պայքարի սկզբունքի վրա:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🔗

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇨🇦 🇺🇦 Կանադան 367 միլիոն դոլարի ռազմական օգնություն կփոխանցի Ուկրաինային և կպատրաստի ավելի շատ F-16 օդաչուների:

📱 🗣 Այս մասին X-ի իր էջում գրառում է կատարել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇬🇪 Հուլիսի 12-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

ՀՀ ՊՆ

@regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🌐 🇹🇷 Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև այս տարվա վերջ կարող է ստորագրվել, Էրդողանը նշել է.

«Իլհամը դա պետք է որոշի, ոչ թե ես։ Մեր սիրտը ցանկանում է, որ ստորագրվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև էլ խաղաղություն տիրի։ Մենք Հայաստանի վարչապետի հետ մեր ունեցած զրույցներում տեսնում ենք, որ այդտեղ ևս դրական քայլեր են արվում։ Իլհամ եղբորս հետ էլ ունեցածս զրույցներում նա ևս կողմ է դրական քայլերի կատարմանը։ Քանի որ աշխարհը կարոտ է խաղաղությանը, այդ տարածաշրջանը ևս կարոտ է խաղաղությանը և ցանկանում ենք, որ պահ առաջ գրկենք այդ խաղաղությունը»։


🇦🇲 🇫🇷 Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է պաշտպանական ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը։

➡️ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🖥

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲 🇮🇷 Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի քաղաքականությունը հիմնված է հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա։

«Սահմանի ցանկացած փոփոխություն մեզ համար կարմիր գիծ է և մեր տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ լավ են, և մենք պետք է շարժվենք դրանց զարգացման ուղղությամբ»,- նշել է Ղալիբաֆը:

🆕 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇿 Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանը հուլիսի 12-ին շինծու մեղադրանքներով 15 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին, ով 2023 թ.-ին կալանավորվել էր Աղավնո գյուղի մոտակայքում։

▪️Ադրբեջանական իշխանությունները նրան մեղադրում են 1992թ.-ին տեղի ունեցած, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը մասնակցելու մեջ»:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😢1
🇦🇲 🇬🇪 Հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին:

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:

ՀՀ ՊՆ

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇹🇷🇸🇾 Թուրքիայում հասարակության շրջանում և թուրքալեզու մեդիատիրույթում աճում է սիրիացի փախստականների նկատմամբ ատելության խոսույթը, ինչն էլ ավելի է նպաստելու թուրք-սիրիական հարաբերություններում առկա բարդությունների խորացմանը:

➡️ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🛫🇹🇷🗣 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերադառնալով Վաշինգտոնից, որտեղ այցելել էր ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք մտածում են Թուրքիա-Հայաստան սահմանի բացման ուղղությամբ, Էրդողանը պատասխանել է.

«Ինչո՞ւ չպետք է մտածենք։ այսինքն՝ մենք այս մասին արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ մենք պետք է բոլոր առագաստները ուղղենք դեպի խաղաղություն: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով կհաստատվի մշտական խաղաղություն: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը: Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր քայլ կլինի այս խաղաղության համաձայնագրի ամրապնդման և ավարտին հասցնելու համար»:


👀 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
🔼Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։

🔼Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

🇦🇲 ՀՀ կառավարություն

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🟦 Հելգա Մարիա Շմիդի հետ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

🇦🇿Բայրամովը հայտնել է Ադրբեջան֊Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակի և խաղաղ գործընթացում առաջընթացի մասին:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🛫🇮🇷 Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին պատվիրակության գլխավորությամբ մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🇮🇷 🇦🇿 ⚡️ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը: Ադրբեջանի դեսպանը վերադարձել է Թեհրան:

🔹Ադրբեջանի ԱԳՆ տեղեկության համաձայն՝ դեսպանատունը տեղակայվել է նոր հասցեում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤔1🤡1
🇺🇦🤩 Ուկրաինայի ղեկավարությունը հիասթափված է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներից:

🔹Ըստ Bild-ի աղբյուրների՝ Օխմատդետի հիվանդանոցին ռուսական հարվածից հետո Ուկրաինան չի ստացել նոր հարձակողական զինատեսակներ կամ թույլտվություն ռուսական տարածքում գտնվող թիրախների վրա հարձակվելու համար։

🔹Ուկրաինայի ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել երկիրը պաշտպանելու հստակ որոշումների բացակայության կապակցությամբ։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇹🇷 🆕 Թուրքիայի Այդըն նահանգի Սյոկե շրջանում գտնվող թղթի գործարանում բռնկված հրդեհն արդեն 2 օր է ցամաքային ու օդային միջամտությամբ փորձում են մարել։

🚒👨🏻‍🚒Մարման աշխատանքներին ներգրավված են նաև հարակից նահանգների համապատասխան կառույցների աշխատակիցները:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2🙏1
🇪🇪🇪🇺 Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հրաժարական է տվել:

🔹Այս մասին հայտնում է ERR պետական հեռուստառադիոընկերությունը։

🔹Կալլասը hունիսի վերջին հաստատվել էր ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատարի պաշտոնում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM