Region Monitor 🌍
571 subscribers
2.79K photos
491 videos
2.59K links
Լուրեր Հայաստանից և տարածաշրջանից։

🌐 Կայք՝ www.regionmonitor.com
📩 Հետադարձ կապ՝ @RegionMonitor_bot
📧 Էլ. փոստ՝ info@regionmonitor.com
🔵 Facebook — facebook.com/RegionMonitor
🌐 Twitter / X — twitter.com/RegionMonitor
🎵 TikTok — tiktok.com/@RegionMonitor
Download Telegram
🆕 «Ի շարունակություն նախորդ հաղորդակցության. Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում»։

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյան

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲 🇺🇸 🇦🇿 «Մինչ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ժամանում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ես կոչ եմ անում Բայդենի վարչակազմին աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի, որ Ադրբեջանը պատժվի ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար»։

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոն

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
🇦🇿 🇺🇿 Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ուզբեկստանում։

🔹Այցի շրջանակներում այսօր տեղի կունենա Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստը։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔹Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ նախագահի հրավերով մասնակցել է ՆԱՏՕ-ի ստեղծման 75-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը։

🔹Նախարար Միրզոյանը զրուցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների գործընկերների հետ։

🔹ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ օրակարգի և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤡1
🇦🇲 🇦🇹 Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ավստրիայի Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը:

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և այդ համատեքստում՝ միջազգային համագործակցության շրջանակը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ՀՀ ՊՆ

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇹🇷🇭🇺 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

🔺Էրդողանը և Օրբանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է իր «խաղաղության ջանքերը»՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին։

🔺Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հունգարիան կաջակցի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ընթացքում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇮🇷 Հուլիսի 30-ին Իրանի խորհրդարանում տեղի կունենա նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Region Monitor 🌍
🇦🇿 🇺🇸 Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային։ 📱 @regionmonitor1
➡️ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանի անվտանգության ներկա իրավիճակի մասին, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Հայաստանը շարունակում է ականային սպառնալիքը խաղաղ բնակչության դեմ և արագորեն զինվում է»։

🔴Նա նշել է, որ «Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, և չնայած խաղաղության համաձայնագրի նախագծում զգալի առաջընթացին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ դեռևս կան տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հավակնություններ»:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇧🇪 🇦🇿 Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լաբիբի հետ։

▪️Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական խնդիրները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
📢В Вашингтоне стартовала трехсторонняя встреча между министром иностранных дел Армении Араратом Мирзояном, министром иностранных дел Азербайджана Джейхуном Байрамовым и государственным секретарем США Энтони Блинкеном.

Пресс-секретарь МИД Армении Ани Бадалян
❗️ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան խորհրդակցությունների համար ժամանում է Վրաստան և Հայաստան: Այս մասին հաղորդում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

🔷Տեղեկությունների համաձայն՝ Թբիլիսիում և Երևանում հանդիպումների ժամանակ Զեյան նախատեսում է բարձրացնել ժողովրդավարական կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի և խոսքի ազատության վերաբերյալ հարցեր։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Region Monitor 🌍
❗️Վաշինգտոնում ավարտվել է եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 📱 @regionmonitor1
🇦🇲 ՀՀ ԱԳՆ․ «Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները; Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար»։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Region Monitor 🌍
🇦🇲 ՀՀ ԱԳՆ․ «Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի…
🇦🇲 🇺🇸 🇦🇿 «Այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է օգտակար լինել, աջակցել Եվրամիության և այլ գործընկերների հետ միասին: Այսօրվա հանդիպումը հնարավորություն է ամփոփելու արձանագրված առաջընթացը։ Հիմնվելով տեղի ունեցած բոլոր շփումների, այդ թվում՝ վերջին շաբաթների քննարկումների վրա՝ կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, մի բան, որին Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🇦🇲🇷🇺 ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը ցավում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար։

🔻Գալուզինն ընդգծել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում է բազմաթիվ երկկողմ համաձայնագրերի կողմ՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։

🔻«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական ​​պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում Վաշինգտոնում ընթացող այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին։ Այս ամենը չի կարող ծայրահեղ ափսոսանք չառաջացնել»,- ասել է նա:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇺🇸 🇩🇪 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

📱 Այս մասին ամերիկացի դիվանագետը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Հանդիպել եմ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ և քննարկել Ուկրաինային աջակցությունը, Գազայի հատվածում հրադադարի ապահովումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առաջընթացը»,-

գրել է Բլինքենը։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲 🇧🇪 Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները հանդիպում են անցկացրել:

🔺Այս մասին Արարատ Միրզոյանը հայտնել է իր X-ի իր էջում՝ նշելով, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններ և գործընկերությունը ԵՄ-ի հետ:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇵🇰🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական ​​այցով մեկնել է Պակիստան, որտեղ հանդիպում է ունենալու Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի հետ:

@regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❗️ «Մինչ դիվանագետները հանդիպում են Վաշինգտոնում, հայ բանտարկյալները հյուծվում են ադրբեջանական բանտերում. սա ակնհայտ կերպով հակասում է խաղաղության ցանկացած հռետորաբանության»․ նշվում է Free Armenian Prisoners-ի էջում:

«Մենք հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել: Չի կարող իրական խաղաղություն լինել, քանի դեռ մարդիկ շարունակում են ապօրինի կալնավորված մնալ: Մենք կոչ ենք անում ԱՄՆ պետքարտուղարությանն ու ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությանը՝ դիմել կոնկրետ գործողությունների, այլ ոչ միայն խոսել: Տևական խաղաղությունը կարող է կառուցվել միմիայն արդարության և մարդու իրավունքների հարգանքի հիման վրա»։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🇮🇷 🇷🇺 Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Իր ելույթի ընթացքում Ղալիբաֆը շեշտել է կազմակերպությանը նոր երկրների միանալու գործընթացի և միջազգային հարաբերություններում նրա դերի կարևորություն: Նա նշել է, որ ներկայիս համաշխարհային համակարգը չի կարողացել արդյունավետ լուծել տարածաշրջանային և միջազգային հակամարտությունները, և ԲՐԻԿՍ-ը որպես բազմակողմ կառույց կարող է նպաստել համաշխարհային բազմակողմ կառավարմանը:

▪️Ղալիբաֆը մատնանշել է Իրանի և ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների համագործակցության մեծ ներուժը և ընդգծել դոլարիզացիայի վերացման ու ազգային արժույթների օգտագործման կարևորությունը։ Նա առաջարկել է ամրապնդել տնտեսական և առևտրային կապերը՝ հավելելով, որ Իրանի խորհրդարանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել ԲՐԻԿՍ-ի մյուս անդամների հետ:

▪️Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤔1
❗️🇮🇷 Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մերժել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում Իրանի հասցեին արված մեղադրանքները, թե Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմում՝ նշելով, որ դրանք անհիմն և քաղաքական նպատակներով են արված:

Նա նշել է, որ Ուկրաինայի իրավիճակը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականության արդյունք է, և Իրանը երբեք ԱԹՍ-ներ չի տրամադրել Ռուսաստանին՝ ընդգծելով տարածաշրջանում և աշխարհում կայուն անվտանգություն հաստատելու կարևորությունը և Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM