Region Monitor 🌍
571 subscribers
2.79K photos
491 videos
2.59K links
Լուրեր Հայաստանից և տարածաշրջանից։

🌐 Կայք՝ www.regionmonitor.com
📩 Հետադարձ կապ՝ @RegionMonitor_bot
📧 Էլ. փոստ՝ info@regionmonitor.com
🔵 Facebook — facebook.com/RegionMonitor
🌐 Twitter / X — twitter.com/RegionMonitor
🎵 TikTok — tiktok.com/@RegionMonitor
Download Telegram
🇹🇷 🇺🇸 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է ԱՄՆ։ Նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇿 🇺🇸 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի ԱՄՆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇬🇪 🇺🇸 Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

▪️Նա կմասնակցի նաև հուլիսի 10-ին նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը՝ գործընկեր երկրների ձևաչափով։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇪🇺 🇬🇪 Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին Թբիլիսիում ԵՄ ընդլայնմանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է. «Ցավով պետք է ասեմ, որ ԵՄ առաջնորդները համաձայնել են կասեցնել Վրաստանի անդամակցության գործընթացը Եվրամիությանը»։

🇪🇺Դեսպանը խոսել է պաշտպանության ոլորտում պետությանն աջակցելու համար նախատեսված 30 մլն եվրոն սառեցնելու ԵՄ որոշման մասին։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
🇮🇳 🇷🇺 ՏԱՍՍ-ը հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվա կատարած այցի ընթացքում հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանում Հնդկաստանի երկու նոր հյուպատոսությունների բացման մասին՝ Կազանում և Եկատերինբուրգում:

«Ուզում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ լավ նորությամբ, մենք Ռուսաստանում բացում ենք երկու նոր հյուպատոսություն, ինչը կնպաստի ճանապարհորդությունների և գործարար համագործակցությանը», - ասել է նա:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲 🇮🇷 Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին:

Նախարար Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին՝ արդյունավետ համագործակցության համար:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ՀՀ ՊՆ

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇬🇪🇮🇷Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Իր ուղերձում Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Իրանի նախագահի պաշտոնում Փեզեշքիանի ջանքերն ուղղված կլինեն երկրի կայուն ապագայի կերտմանը։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇮🇷🇦🇿Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի աշխատանքը մոտ օրերս, և երկրի դեսպանը կսկսի իր աշխատանքը: Այս մասին հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։

🔹 «Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա 15-20 օրվա ընթացքում», - ասել է ԱԳՆ խոսնակը։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇺🇸 Կամալա Հարիսը և Հիլարի Քլինթոնը կարող են հաղթել Թրամփին նախագահական ընտրություններում:

Նման արդյունքներ է հրապարակել Politico-ն:

📊Հարիսը հաղթում է Թրամփին 42%-41%-ով, մինչդեռ Քլինթոնը հաղթում է հանրապետական ​Թրամփին մի փոքր ավելի մեծ տարբերությամբ (43%-41%):

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇿🇮🇷 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հրավիրել վերջինիս Բաքու։ Ընդունելով այցի հրավերը՝ Փեզեշքիանն իր հերթին Ալիևին է հրավիրել պաշտոնական այցով Թեհրան։ Ադրբեջանի նախագահն ընդունել է այս հրավերը։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇿 🇺🇸 Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇿 🇵🇰 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով հուլիսի 11-12-ը ծրագրում է պաշտոնական այց կատարել Պակիստան։

▪️Կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման ուղղված հարցեր։ Այցի ընթացքում նախատեսվում է մի շարք համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի ստորագրում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇱🇧 🇮🇱 Գոլանի բարձունքները հրթիռակոծվել են Լիբանանից: Ավտոմեքենայի վրա ուղիղ հրթիռի արձակման հետևանքով երկու կին է զոհվել:

❗️Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ հարձակման ժամանակ արձակվել է 40 հրթիռ։

Իսրայելի հրշեջ-փրկարարական ծառայությունը հայտնել է, որ հրթիռային հարձակումից հետո 8 հրդեհ է բռնկվել Գոլանի բարձունքների բաց տարածքներում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🆕 «Ի շարունակություն նախորդ հաղորդակցության. Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում»։

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյան

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲 🇺🇸 🇦🇿 «Մինչ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ժամանում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ես կոչ եմ անում Բայդենի վարչակազմին աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի, որ Ադրբեջանը պատժվի ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար»։

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոն

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
🇦🇿 🇺🇿 Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ուզբեկստանում։

🔹Այցի շրջանակներում այսօր տեղի կունենա Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստը։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔹Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ նախագահի հրավերով մասնակցել է ՆԱՏՕ-ի ստեղծման 75-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը։

🔹Նախարար Միրզոյանը զրուցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների գործընկերների հետ։

🔹ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ օրակարգի և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤡1
🇦🇲 🇦🇹 Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ավստրիայի Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը:

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և այդ համատեքստում՝ միջազգային համագործակցության շրջանակը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ՀՀ ՊՆ

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇹🇷🇭🇺 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

🔺Էրդողանը և Օրբանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է իր «խաղաղության ջանքերը»՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին։

🔺Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հունգարիան կաջակցի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ընթացքում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇮🇷 Հուլիսի 30-ին Իրանի խորհրդարանում տեղի կունենա նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Region Monitor 🌍
🇦🇿 🇺🇸 Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային։ 📱 @regionmonitor1
➡️ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանի անվտանգության ներկա իրավիճակի մասին, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Հայաստանը շարունակում է ականային սպառնալիքը խաղաղ բնակչության դեմ և արագորեն զինվում է»։

🔴Նա նշել է, որ «Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, և չնայած խաղաղության համաձայնագրի նախագծում զգալի առաջընթացին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ դեռևս կան տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հավակնություններ»:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM