Region Monitor 🌍
571 subscribers
2.81K photos
491 videos
2.6K links
Լուրեր Հայաստանից և տարածաշրջանից։

🌐 Կայք՝ www.regionmonitor.com
📩 Հետադարձ կապ՝ @RegionMonitor_bot
📧 Էլ. փոստ՝ info@regionmonitor.com
🔵 Facebook — facebook.com/RegionMonitor
🌐 Twitter / X — twitter.com/RegionMonitor
🎵 TikTok — tiktok.com/@RegionMonitor
Download Telegram
🇫🇷 🗳 Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇮🇱 Իսրայելում այսօր առավոտից հարյուրավոր ցուցարարներ փակել են ճանապարհները՝ պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում և պատանդների ազատ արձակում։

Հուլիսի 7-ը, երբ լրացել էր ՀԱՄԱՍ-ի հարձակման 9 ամիսը, բողոքի ցույցերի կազմակերպիչները հայտարարեցին այն որպես կառավարությանը «դիմադրության օր»։

⚠️Զանգվածային ցույցեր են սպասվում Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում և տասնյակ այլ քաղաքներում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🇬🇧 🇩🇪 Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դեյվիդ Լամմին իր առաջին այցն է կատարել Գերմանիա՝ հանդիպելով արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։

⭕️Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ԵՄ-ի հետ Միացյալ Թագավորության հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤩 🇭🇺 Երեկ ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր երախտագիտությունն է հայտնել Իլհամ Ալիևին Շուշիում տեղի ունեցած միջոցառմանը հրավերի համար.
«Նախ թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել նախագահ Ալիևին Շուշայում մեզ ընդունելու և ձեզ այստեղ տեսնելու հնարավորություն ստեղծելու համար։ Մենք խորին հարգանք ենք տածում նախագահ Ալիևի նկատմամբ՝ տարածաշրջանի հազարավոր մարդկանց խաղաղ ապրելու հնարավորություն տալու համար։ Մաղթում ենք, որ այս հնարավորությունը որքան հնարավոր է շուտ հայտնվի Եվրոպայում»։


📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤡1
Region Monitor 🌍
🤩 🇭🇺 Երեկ ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր երախտագիտությունն է հայտնել Իլհամ Ալիևին Շուշիում տեղի ունեցած միջոցառմանը հրավերի համար. «Նախ թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել…
🤩 Երեկ ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանըչբեկ Օմուրալիևը նշել է․
«Միջին միջանցքը համաշխարհային առևտրում կենսականորեն կարևոր զարկերակի դեր է խաղում։ Այս միջանցքը, որը խոստանում է երկու երկրների միջև ամենաանվտանգ և ամենակարճ ճանապարհը, պարզապես ապրանքներ տեղափոխելու միջոց չէ։ Այն փրկօղակ է տնտեսական աճի, նորարարության և համագործակցության համար: Զանգեզուրի միջանցքը կարևոր կապ/հաղորդակցություն կլինի Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների միջև»։


📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇹🇷 Գերմանիայից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։

⚽️ Նա անդրադարձել է թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին, ով Ավստրիայի հետ խաղի ժամանակ գոլի հեղինակ դառնալուց հետո դաշտում ցուցադրել էր «գորշ գայլերի» նշանը և որակազրկվել։

🗣 «Արևմուտքի վերաբերմունքը մեր նկատմամբ մենթալիտետի առումով չի փոխվել, նրա տրամադրությունները դեռ նույնն են։ Այն պատիժը, որը տվել են Մերիհ Դեմիրալին, ի սկզբանե համաձայնեցված է եղել։ Փաստացի սա պատիժ է Թուրքիայի համար որպես ազգ, և ամենալավ պարգևը դրա համար կլիներ Նիդեռլանդների հետ խաղում հաղթանակը: Դժբախտաբար, դա տեղի չունեցավ, բայց մինչ 2026թ. աշխարհի առաջնությունը և 2028թ. Եվրոպայի առաջնությունը մենք հուսով ենք, որ հնարավորություն կունենանք վրեժխնդիր լինել», - ասել է Էրդողանը:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❗️Ավելի քան 38.100 մարդ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական զինվորականների գործողությունների արդյունքում 2023թ. հոկտեմբերին ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

🔺Տվյալները հրապարակել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
🛫🇭🇺 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ճանապարհվում է Չինաստան։ Սպասվում է, որ նա կժամանի երկուշաբթի առավոտյան։

🔷 Մինչ այս Հունգարիայի վարչապետն այցելել էր Կիև և Մոսկվա, իսկ Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը խորհուրդ էր տվել «ուշադիր հետևել Օրբանի հետագա քայլերին խաղաղապահ առաքելության» շրջանակներում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😁1
🇮🇱 🇮🇷 Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացը գրառում է կատարել X-ի իր էջում Մասուդ Փեզեշքիանի` Իրանի նախագահ ընտրվելու կապակցությամբ գրելով, որ «Իրանի ժողովուրդն ընտրությունների միջոցով Այաթոլլահի ռեժիմին փոփոխությունների պահանջի և ընդդիմության հստակ ուղերձ է հղել»։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇮🇳 🇷🇺 Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
🇦🇲 🇦🇪 Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։

🔺Պապոյանն անդրադարձել է Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծին՝ առաջարկելով քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Քննարկեցինք Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյան

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇹🇷 🇺🇸 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է ԱՄՆ։ Նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇿 🇺🇸 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի ԱՄՆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇬🇪 🇺🇸 Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

▪️Նա կմասնակցի նաև հուլիսի 10-ին նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը՝ գործընկեր երկրների ձևաչափով։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇪🇺 🇬🇪 Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին Թբիլիսիում ԵՄ ընդլայնմանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է. «Ցավով պետք է ասեմ, որ ԵՄ առաջնորդները համաձայնել են կասեցնել Վրաստանի անդամակցության գործընթացը Եվրամիությանը»։

🇪🇺Դեսպանը խոսել է պաշտպանության ոլորտում պետությանն աջակցելու համար նախատեսված 30 մլն եվրոն սառեցնելու ԵՄ որոշման մասին։

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
🇮🇳 🇷🇺 ՏԱՍՍ-ը հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվա կատարած այցի ընթացքում հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանում Հնդկաստանի երկու նոր հյուպատոսությունների բացման մասին՝ Կազանում և Եկատերինբուրգում:

«Ուզում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ լավ նորությամբ, մենք Ռուսաստանում բացում ենք երկու նոր հյուպատոսություն, ինչը կնպաստի ճանապարհորդությունների և գործարար համագործակցությանը», - ասել է նա:

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲 🇮🇷 Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին:

Նախարար Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին՝ արդյունավետ համագործակցության համար:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ՀՀ ՊՆ

📱 @regionmonitor1
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM