reArmenia Newsroom
155 subscribers
81 photos
13 videos
116 links
«ռեԱրմենիա»-ի գործունեության շարունակականությունն ապահովելու համար բաժանորդագրվեք ամսական նվիրաբերություններին՝ անցնելով այս հղումով՝ http://bit.ly/3TY3dQ4
Download Telegram
Ֆեյսբուքը սահմանափակում է անձնական դրամահավաքների հնարավորությունը, փոխարենը «ռեԱրմենիա»-ն մշակել է նախագծերի հաստատման արագացված գործընթաց 🙌

Լուրեր-ի անդրադարձը այս թեմային՝ https://bit.ly/3FVssii
2
«Վարը Վարենկ»-ը, ձգտելով խնդիրները լուծել միասնականության և ազգային մտածելակերպի ձևավորմամբ, առաջնային է համարում հասարակության լայն շրջանակներում ազգային մշակույթի յուրացումն ու տարածումը 🏔


👉Լուրեր-ի անդրադարձը այս թեմային՝ http://bit.ly/3WSO3Og
2
📣Facebook սոցիալական հարթակը տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ից փակվում է ֆիզիկական անձանց կողմից դրամահավաքների կազմակերպումը։

💡«ռեԱրմենիա»-ի Գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ -ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հյուրընկալվել են «Լրատվական Ռադիո»-ի տաղավարում՝ http://bit.ly/3AkFemU
2
💫555 դրամի նվիրաբերություններով երեխաներն արդեն 500.000+ դրամի գումա՜ր են հավաքել…

Հաղորտիի երեխաներն ա՜րև են, որ ոչ միայն չեն լքում իրենց գյուղը, այլև գործում են, որ ցուրտ ձմռանն ամբողջ գյուղը տաք ջուր ունենա արևային ջրատաքացուցիչների միջոցով

💡Լիլ Արամին և Կարապետ Թոմիկյանը «Առավոտ լուսո»-ի տաղավարում պատմում են «Արևային Հաղորտի» նախագծից՝ http://bit.ly/3OynZUQ
2
Հայաստանում կարևոր խնդի՞ր եք բացահայտել🇦🇲

🔆բայց ունեք մասնագիտական գիտելիքի, փորձի ու կապերի կարիք, որ լուծե՞ք այն։

«ռեԱրմենիա»-ն հայտարարում է համագործակցության նախագծերի կանչ, որոնք ուղղված կլինեն տարբեր ոլորտների կարևոր խնդիրների լուծմանը։
Ձեր բացահայտած խնդիրը ներկայացնելու համար գրանցվեք «reArmenia.com» կայքում և ստեղծեք նախագիծ՝

🔸մանրամասն նկարագրելով խնդիրը,
🔸նշելով՝ ինչ մասնագետի կարիք ունեք լավագույն արդյունքի հասնելու համար։

«B24» լրատվականի անդրադարձն՝ այստեղ👇
http://bit.ly/3Vmf23B
2👍1
Այսօրվանից սկսած կհրապարակենք «ռեԱրմենիա 2.0» համայնքային միջոցառման մեր բոլոր խոսնակների ամբողջական ելույթները 💫

🎙 Իսկ 1-ին խոսնակը հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանն է, թեման՝ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակ (հաշվետվության 1-ին մաս) https://youtu.be/i8rxolw-88U
4
🎙 «ռեԱրմենիա 2.0»-ի մեր հաջորդ խոսնակը Գևորգ Պողոսյանն է՝ հարթակի գործադիր տնօրենը, իսկ թեման՝ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակ (հաշվետվության 2-րդ մաս)։

🥰 Դե՜, բարի դիտում՝ https://youtu.be/FFrN__4sUCI

――――――――――――
«ռեԱրմենիա»-ի գործունեության շարունակականությունն ապահովելու համար բաժանորդագրվեք ամսական նվիրաբերություններին՝ անցնելով այս հղումով՝ http://bit.ly/3TY3dQ4
5
3-ամյա Տիգրանը բոլորիս օգնության կարիքն ունի

Փոքրիկի մոտ հայտնաբերվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ, և նրա լիարժեք բուժման համար անհրաժեշտ է ՇՏԱՊ իրականացնել ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում (արժողությունը՝ 39.139.650 դրամ, որից շուրջ 17.000.000-նն արդեն հավաքվել է):

Ամբողջական գումարն ընտանիքի համար անհասանելի է, ուստի ԿԱՐԵՎՈՐ Է բոլորիս՝ անգամ փոքրիկ ներդրումը, որ փոքրիկը հաղթահարի հիվանդությունն ու վայելելի իր անհոգ մանկությունը 💫

💡 Մանրամասների և նվիրաբերություն կատարելու համար, անցե՜ք հղումով՝
http://bit.ly/3FlhrpL
👍2🙏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանում 1-ին անգամ ստեղծվում են թեթև և ակտիվ անվասայլակնե՜ր 🧑‍🦽

Մեր երկրում 3000-ից ավելի հենաշարժողական խնդիր ունեցող հաշմանդամ կա, որոնք զրկված են ինքնուրույն սպորտով զբաղվելու հնարավորությունից կամ պարզապես ակտիվ առօրյա վարելուց։

🚀 Իսկ Ռոմանը, ունենալով միևնույն խնդիրը, լուծու՜մ է ստեղծել ոչ միայն իր, այլև՝ մյուսների համար։ Իրականացնելով «Ակտիվ կյանք՝ թեթև անվասայլակով» նախագիծը, նա պատրաստվում է արտադրել 15 թեթև և ակտիվ անվասայլակ՝ դրա կարիքն ամենաշատն ունեցողների համար։

💡 Իմացիր ավելին՝ անցնելով հղումով։ Աջակցի՜ր հայկական արտադրությանն ու նվիրի՜ր անվասայլակ մեր հայրենակիցներին՝ bit.ly/3ixFJUt
2
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր երկում հաշվառված է 3000-ից ավել հենաշարժողական խնդիր ունեցող հաշմանդամ։ Ակտիվ թեթև անվասայլակներ չունենալու պատճառով, նրանց մեծ մասն այսօր հնարավորություն չունի օգտվելու ակտիվ կյանքից, սպորտային և ժամանցային բազմաթիվ միջոցառումներից։

Ռոմանը լինելով համայնքի անդամ և զգալով տվյալ անվասայլակների անհասանելիության պատճառով առաջացած բոլոր անհարմարությունները՝ Հայաստանում որոշեց ստեղծել այնպիսի անվասայլակներ, որոնք հնարավորություն կտան համայնքի մյուս անդամներին ակտիվ և ինքնաբավ կյանք ունենալ:

Նախագծի մասին Իմ ռադիոյի պատում են նախագծի հեղինակ Ռոման Եղիազարյանը և նախագծի հանրային կապերի թիմի ղեկավար Նարեկ Թամազյանը:

http://bit.ly/3P8ar2R
2
💫 Ամանորի լավագույն կորպորատիվ նվերը սոցիալական ազդեցությունն է:

Կազմակերպություններն իրենց գործընկերներին կամ աշխատակիցներին նյութական նվերների փոխարեն նվիրում են «ռեԱրմենիա»-ի նվիրաբերության քարտեր, որոնցով յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հոգեհարազատ նախագիծ եւ գումարը նվիրաբերել դրան կամ ընտրում են որեւէ նախագիծ եւ նյութական նվերների գումարը փոխանցում այդ նախագծին՝ իրենց աշխատակիցներին ու գործընկերներին նվիրելով ինչ-որ մեկի կյանքում փոփոխություն բերելու հնարավորություն։

https://banks.am/am/news/newsfeed/25020
4
💫 2023-Ի ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ Է…

Ավելի մանրամասն պատմում են Արմինե Մկրտչյանը և Մայա Շահումյանը «Առավոտ լուսի»-ի տաղավարում: 🧡

https://youtu.be/nfNmgEfdrFU
2👍1
Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման արդյունքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է…

🔖 Մի շարք հայաստանյան և միջազգային կրթական կազմակերպություններ չեն կարողանում պատշաճ կերպով կատարել իրենց աշխատանքները, և բազմաթիվ աշխատակիցներ կա՛մ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ, կա՛մ գտնվում են շրջափակման մեջ՝ հենց Արցախում։

«ռեԱրմենիա»-ն միացել է կրթական ոլորտի առաջատար կազմակերպություններին ու բաց նամակով դիմել ԵՄ հայաստանյան գրասենյակին, ՄԱԿ-ին և վերջինիս Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների դեսպանատներին։

https://hetq.am/hy/article/151645
👍43
«ռեԱրմենիա»-ն 2022-ին՝

🔸 ստացավ 338 նախագծերի հայտ, որոնցից 74-ը հաստատվեցին և ներկայացվեցին հարթակում, իսկ 42-ը՝ հաջողեցին,

🔸 բոլոր դրամահավաքները միասին հավաքեցին 400,000,000 դրամ,

🔸 թողարկեց 3 նոր պրոդուկտ (Կորպորատիվ բարեգործություն, Նվեր-քարտ, Հարթակը՝ որպես ծառայություն),

🔸 հիմնադրեց, համահիմնադրեց 2 կազմակերպություն («Վյուն», «Արդի»),

🔸 կնքեց համագործակցության 8 հուշագիր տարբեր գործընկերների հետ («Ապագա հայկականը», «ՄԵՄ», «Repat Armenia», «1000+», «ASUE»,, «Բուսաբանական այգի», «Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ», «Idram / ID bank»),

🔸 ունեցավ 400+ լրատվական անդրադարձ,

🔸 կազմակերպեց 3 ծավալուն դասընթաց («ACA»-ի հետ, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ, Արցախում նախագծերի ղեկավարման դասընթաց),

🔸 իրականացրեց մենթորություն («Տեր եմ» հիմնադրամ, «Մունք» և «MetaGait» նախագծեր):

Շարունակենք գործել է՜լ ավելի մեծ եռանդով՝ 2023-ին այս արդյունքները բազմապատկելու՛ համար 🇦🇲
👍43
🌟 Լու՞յս եք փնտրում։ Այն ամենքիս ու բոլորիս մեջ է. շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ և Ամանոր, մեր ամենահոգատար #reArmenia համայնք:

2023-ին կարող ենք և պե՛տք է միասին բազմապատկենք մեր ազդեցությունը, շարունակենք ընդլայնել հոգատար ու համագործակցող հայերի մեր համայնքը՝ իրական փոփոխություններ բերելու Հայաստանում, Արցախում և Սփյուռքում 🧡

💫 2023-Ի ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ Է…
4
🇦🇲 Նվիրաբերելու հնարավորությունը՝ ավելի հասանելի

Եկել ենք մեր սիրելի համայնքին հայտելու, որ արդեն МИР քարտերով նվիրաբերելու հնարավորություն ենք ստեղծել։ Դրա համար միայն 2 քայլ եք անելու.
նվիրաբերության էջում ընտրել МИР քարտը` որպես նվիրաբերության ձև
լրացնել քարտի տվյալները։

Մնացածն արդեն հարթակը կանի ձեր փոխարեն 🤗

🇷🇺 Новая возможность для совершения пожертвований на «реАрмении»‎

Рады сообщить, что на платформе уже появилась возможность делать пожертвования картой МИР. Для этого нужно сделать 2 всего шага:
выбрать карту МИР в качестве формы пожертвования на странице пожертвования проекта
заполнить данные карты.

Все остальное платформа сделает за вас 🤗
5🥰2
Forwarded from Infocom
Ազգի միավորումը՝ տեխնոլոգիաների կիրառմամբ․ «ռեԱրմենիան» գործարկել է «Փորձագետների համայնք» նախագիծը
«ռեԱրմենիա» հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը Infocom-ին պատմում է «ԴիջիԹեքին» «ռեԱրմենիայի» առաջին մասնակցության, համագործակցության առավել հարմար գործիքներ ստեղծելու, «Փորձագետների համայնք» պրոդուկտի, ծրագրում Սփյուռքի ներգրավվածության և ծրագրի համար տեխնոլոգիական նոր լուծումներ ստեղծելու աշխատանքների մասին։
👍43
🤸🏼‍♂️ 🎉Շիրակամուտցի ահել - ջահելներն անցել են առողջ ապրելակերպի՝ ի շնորհիվ քո նվիրաբերության

Առողջ ապրելակերպը խթանելու համար Street Workout Armenia ֆեդերացիան Հայաստանի տարբեր շրջաններում կառուցում է street workout մարզահրապարակներ։ «ռեԱրմենիա»-ում ներկայացված այս նախագիծը հաջողության հասավ հենց քո շնորհիվ, իսկ մարզահրապարկի բացումը տեղի ունեցավ վերջերս։ 🤗

Դե ի՜նչ, վայելի՜ր պայծառ ու ժպիտները բացման օրվանից։
5👍4