Razm.info
5.84K subscribers
239 photos
7 videos
1 file
285 links
Ռազմական լուրեր և վերլուծություններ Հայաստանից և տարածաշրջանից։

Razm.info
Download Telegram
Օգոստոսին Ադրբեջանը և Թուրքիան Ադրբեջանում անցկացնելու են ռազմաօդային ուժերի և առանձին նաև ցամաքային ուժերի համատեղ զորավարժություններ՝ Նախիջևանում և «մայրցամաքային Ադրբեջանում»: Երկրները այս ձևաչափերով նախկինում ևս անցկացրել են նման զորավարժություններ:

Ավելի մանրամասն՝ https://razm.info/144581
Իսրայելական The Jerusalem Post-ի հետ հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանին զենքի վաճառքը: Մնացականյանը նշել է նաև, որ Ադրբեջանը դրանք կիրառում է քաղաքացիական բնակչության դեմ, և հուլիսյան դեպքերը լրացուցիչ ապացույց են:

https://www.jpost.com/israel-news/armenian-fm-to-post-israel-needs-to-halt-all-weapon-sales-to-azerbaijan-636713
Թուրքիան և Ուկրաինան դիտարկում են Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրությունը:

Դեռ 2019թ. օգոստոսին թուրքական Bayraktar ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար» և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր «Black Sea shield» անունով համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։


Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրության դեպքում, հավանական է, որ շարժիչները արտադրի ուկրաինական կողմը։


https://razm.info/144633
Հայաստանում բուն զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Նրանցից 13-ը արդեն ապաքինվել է։

Այս մասին, PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

https://razm.info/144652
Ադրբեջանում օտարերկրյա հատուկ ծառայության համար լրտեսությամբ զբաղվելու մեղադրանքով երկու անձի են ձերբակալել

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ Հեբիբ Աբբասգուլիևը և Լամիյա Աբբասգուլիևան, որոնց մեղադրում են օտարերկրյա հատուկ ծառայությանը տեղեկություններ հաղորդելու համար։
Նրանց մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության մասին հոդվածի հատկանիշներով։
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։

Շուշան Ստեփանյան
Ադրբեջանի խորհրդարանում օգոստոսի 5-ին քննարկվելու է 2020թ. բյուջեի փոփոխությունների մասին օրենքի նախագիծը։ Նախատեսվում է պաշտպանական ծախսերը կրճատել ~50 մլն մանաթով, դարձնելով 3 մլրդ 804 մլն մանաթ (կամ ~ 2 մլրդ 238 մլն դոլար)։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշում է, որ եկամուտների այսպիսի նվազման պարագայում Ադրբեջանում տրամաբանորեն ստիպված պետք է լինեին ռազմական ծախսերը կրճատելու առնվազն մինչև նախորդ տարվա ցուցանիշը (ինչը ~20,9 տոկոսով քիչ էր 2020թ. սկզբին նախատեսված պաշտպանական ծախսերից), սակայն, ամենայն հավանականությամբ, իրենց մոտ Տավուշյան իրադարձությունների ֆոնին որոշակի վերահաշվարկ են իրականացրել, քանի որ էական կրճատումը կարող էր բավականին լուրջ ներքին դժգոհության ալիք առաջացնել։

Բյուջեի փոփոխությունների նախագծի մասին ավելի մանրամասն՝ ստորև․

https://razm.info/144682
Հուլիսյան մարտերի օրերին Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, որ առաջնագծում ադրբեջանական զրահամեքենա չկա, իսկ հուլիսի 14-ին սպանվածներից մեկը, պարզվում է, տանկիստ էր:

https://razm.info/144732
Բեյրութի նավահանգստում այսօր երեկոյան եղած ուժգին պայթյունի պատճառը, հնարավոր է, եղել են տարիներ առաջ բռնագրավված պայթուցիկ նյութերը, որոնք պահվել են պահեստում: Այս մասին, ըստ Al Jazeera-ի, հայտնել է Լիբանանի Ընդհանուր անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ Աբբաս Իբրահիմը:

Տարբեր միջազգային աղբյուրներ հայտնում են հարյուրավոր վիրավորների և առնվազն 10 զոհի մասին։ Այս պահին համացանցում տարածվում են տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ այն մասին, որ Բեյրութի հիվանդանոցներում ազատ տեղեր չկան, մարդիկ մահանում են առաջին բժշկական օգնություն չստանալու պատճառով։

https://razm.info/144759
Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է առնվազն 2500 վիրավորի և ավելի քան 30 զոհի մասին:
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտնում է, որ մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով ունեն ավելի քան 50 զոհ և շուրջ 2700 վիրավոր։
Այս մասին տեղեկանում ենք Al Jazeera լրատվական գործակալությունից։
Նշենք, որ զոհերի թիվը, հավանաբար, դեռ կավելանա։
Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։

Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:

___
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6 է։ Տեղեկություններ կան նաև մոտ 100 վիրավորի մասին: Այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը:

___
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
Պայթյունից առաջ և հետո. Բեյրութի նավահանգստից արբանյակային լուսանկարներն են:

Աղբյուր` https://twitter.com/samir_madani/status/1290931711287660544
Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։ Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը։

___
ՀՀ ԱԳՆ