Razm.info
5.84K subscribers
239 photos
7 videos
1 file
285 links
Ռազմական լուրեր և վերլուծություններ Հայաստանից և տարածաշրջանից։

Razm.info
Download Telegram
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:

Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, 5 անգամ։

Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք, մեկ անգամ։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը:

http://mil.am/hy/news/8130
ՄԻԵԴ-ը բավարարել է Նախիջևանում հայտնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու դիմումը:

Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։
ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է:

Ադրբեջանի հատուկ ծառայությունները օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոցհարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար:
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

ՀՀ ՊՆ

http://mil.am/hy/news/8144
Օգոստոսին Ադրբեջանը և Թուրքիան Ադրբեջանում անցկացնելու են ռազմաօդային ուժերի և առանձին նաև ցամաքային ուժերի համատեղ զորավարժություններ՝ Նախիջևանում և «մայրցամաքային Ադրբեջանում»: Երկրները այս ձևաչափերով նախկինում ևս անցկացրել են նման զորավարժություններ:

Ավելի մանրամասն՝ https://razm.info/144581
Իսրայելական The Jerusalem Post-ի հետ հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանին զենքի վաճառքը: Մնացականյանը նշել է նաև, որ Ադրբեջանը դրանք կիրառում է քաղաքացիական բնակչության դեմ, և հուլիսյան դեպքերը լրացուցիչ ապացույց են:

https://www.jpost.com/israel-news/armenian-fm-to-post-israel-needs-to-halt-all-weapon-sales-to-azerbaijan-636713
Թուրքիան և Ուկրաինան դիտարկում են Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրությունը:

Դեռ 2019թ. օգոստոսին թուրքական Bayraktar ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար» և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր «Black Sea shield» անունով համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։


Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրության դեպքում, հավանական է, որ շարժիչները արտադրի ուկրաինական կողմը։


https://razm.info/144633
Հայաստանում բուն զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Նրանցից 13-ը արդեն ապաքինվել է։

Այս մասին, PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

https://razm.info/144652
Ադրբեջանում օտարերկրյա հատուկ ծառայության համար լրտեսությամբ զբաղվելու մեղադրանքով երկու անձի են ձերբակալել

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ Հեբիբ Աբբասգուլիևը և Լամիյա Աբբասգուլիևան, որոնց մեղադրում են օտարերկրյա հատուկ ծառայությանը տեղեկություններ հաղորդելու համար։
Նրանց մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության մասին հոդվածի հատկանիշներով։
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։

Շուշան Ստեփանյան
Ադրբեջանի խորհրդարանում օգոստոսի 5-ին քննարկվելու է 2020թ. բյուջեի փոփոխությունների մասին օրենքի նախագիծը։ Նախատեսվում է պաշտպանական ծախսերը կրճատել ~50 մլն մանաթով, դարձնելով 3 մլրդ 804 մլն մանաթ (կամ ~ 2 մլրդ 238 մլն դոլար)։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշում է, որ եկամուտների այսպիսի նվազման պարագայում Ադրբեջանում տրամաբանորեն ստիպված պետք է լինեին ռազմական ծախսերը կրճատելու առնվազն մինչև նախորդ տարվա ցուցանիշը (ինչը ~20,9 տոկոսով քիչ էր 2020թ. սկզբին նախատեսված պաշտպանական ծախսերից), սակայն, ամենայն հավանականությամբ, իրենց մոտ Տավուշյան իրադարձությունների ֆոնին որոշակի վերահաշվարկ են իրականացրել, քանի որ էական կրճատումը կարող էր բավականին լուրջ ներքին դժգոհության ալիք առաջացնել։

Բյուջեի փոփոխությունների նախագծի մասին ավելի մանրամասն՝ ստորև․

https://razm.info/144682
Հուլիսյան մարտերի օրերին Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, որ առաջնագծում ադրբեջանական զրահամեքենա չկա, իսկ հուլիսի 14-ին սպանվածներից մեկը, պարզվում է, տանկիստ էր:

https://razm.info/144732
Բեյրութի նավահանգստում այսօր երեկոյան եղած ուժգին պայթյունի պատճառը, հնարավոր է, եղել են տարիներ առաջ բռնագրավված պայթուցիկ նյութերը, որոնք պահվել են պահեստում: Այս մասին, ըստ Al Jazeera-ի, հայտնել է Լիբանանի Ընդհանուր անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ Աբբաս Իբրահիմը:

Տարբեր միջազգային աղբյուրներ հայտնում են հարյուրավոր վիրավորների և առնվազն 10 զոհի մասին։ Այս պահին համացանցում տարածվում են տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ այն մասին, որ Բեյրութի հիվանդանոցներում ազատ տեղեր չկան, մարդիկ մահանում են առաջին բժշկական օգնություն չստանալու պատճառով։

https://razm.info/144759
Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է առնվազն 2500 վիրավորի և ավելի քան 30 զոհի մասին:
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտնում է, որ մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով ունեն ավելի քան 50 զոհ և շուրջ 2700 վիրավոր։
Այս մասին տեղեկանում ենք Al Jazeera լրատվական գործակալությունից։
Նշենք, որ զոհերի թիվը, հավանաբար, դեռ կավելանա։