Razm.info
5.84K subscribers
239 photos
7 videos
1 file
285 links
Ռազմական լուրեր և վերլուծություններ Հայաստանից և տարածաշրջանից։

Razm.info
Download Telegram
Հարգելի՛ ընթերցողներ, Թուրքիայի միջոցով Սիրիայից գրոհայինների հավաքագրման և Ադրբեջան ուղարկելու մասին տեղեկությունները տարածվել են քրդական աղբյուրներից: Այդ իսկ պատճառով, նման տեղեկություններին միանշանակ վերաբերվել չի կարելի:
Այգեպարից Տարոն Հովհաննիսյանը փոխանցում է, որ հիմա որևէ կրակոց չկա։ Մեկ երկու կրակոց էր թերևս կես ժամ առաջ, որ գյուղացիները լսեցին, հետո որևէ բան չկա մինչ այժմ։ Այնպես որ ամեն բան հանգիստ է։
Ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի մնացորդներ:

Լուսանկարները՝ Արծրուն Հովհաննիսյանից
Վրաստանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն և հասարակությանը մոլորեցնելու փորձ է որակել ադրբեջանական ԶԼՄ-ների այն հրապարակումները, ըստ որի՝ «Հայաստանը Վրաստանի տարածքով Սերբիայից ականանետներ է ստացել»:

Նշենք նաև, որ այսօր այդ հարցով Ադրբեջանի ԱԳՆ-ն էր կանչվել Սերբիայի դեսպանը:
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թահիրովը և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևը կրկին հանդիպել են Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեն և ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը: Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունն արդեն 4 օր է, ինչ Թուրքիայում է և տարբեր հանդիպումներ է ունենում թուրք պաշտոնյաների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն լուրը, թե Ադրբեջանի ԶՈւ–ն հայկական 2 ԱԹՍ է խոցել։

Sputnik Armenia
Ադրբեջանական խոցված ԱԹՍ-ները, կամ այն, ինչ դրանցից մնացել է
Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։
Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։
Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել էր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ցուցադրություն: Ի թիվս ԱԹՍ-ների՝ ցուցադրության շարքերում կային նաև վերջին օրերի մարտերից մնացած այլ բեկորներ, որոնք համապատասխանում էին իսրայելական արտադրության Spike NLOS կառավարվող հրթիռներին:

https://razm.info/144486
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ «Սպեցնազը» մնացել է ծուղակում։

Արծրուն Հովհաննիսյան

Թարմացում - հայկական կողմը կորուստներ չունի:

Շուշան Ստեփանյան
Չնայած 00:50-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
Ադրբեջանի ՊՆ լրատվական ծառայության պետ Վագիֆ Դարգյահլըն հայտարարել է, որ «այդ ուղղությամբ ՆՈՐ հարձակում չի եղել»: Այսպիսով՝ անուղղակիորեն ընդունել է նախորդ հարձակումները:
ԹԱՐՄԱՑՈւՄ

Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։

______

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:

Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, 5 անգամ։

Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք, մեկ անգամ։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը:

http://mil.am/hy/news/8130
ՄԻԵԴ-ը բավարարել է Նախիջևանում հայտնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու դիմումը:

Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։