Razm.info
5.84K subscribers
239 photos
7 videos
1 file
285 links
Ռազմական լուրեր և վերլուծություններ Հայաստանից և տարածաշրջանից։

Razm.info
Download Telegram
Channel created
Ողջույն, հաշվի առնելով սահմանում շարունակվող լարվածությունը այստեղ կհրապարակենք կարևոր թարմացումները:
Կրակի դադարեցման դեպքում մարտադաշտում մնացած ադրբեջանական դիերը տարհանելու հայկական կողմի պատրաստակամությանը պատասխանել են Ադրբեջանի ՊՆ-ից՝ հայտարարելով, թե հայկական տարածքում դիեր ու վիրավորներ չունեն ու թույլատվության կարիք չկա:

Ըստ էության՝ այս պահին ադրբեջանական կողմը հրաժարվում է իր դիերից:
Արծրուն Հովհաննիսյանի՝ հուլիսի 16-ի առավոտյան ճեպազրույցից կետեր

• Հակառակորդի շուրջ 100 զինծառայող, հրետանու աջակցությամբ, փորձել է հարձակվել մեր դիրքի վրա։ Հայկական զինված ուժերի գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է զգալի կորուստներ, խոցել ենք առնվազն 1 զրահատեխնիկա՝ հավանաբար տանկ։

• Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ զինված ուժերը զոհ ու վիրավոր չեն ունեցել։

• Հակառակորդի կորուստների մասին այժմ հստակ տեղեկատվություն չկա։ Դիտարկվող կորուստները կարող են լինել 1-2 տասնյակ։

• Մեր ԶՈւ-ին պատկանող և խոցված ԱԹՍ-ի մասին ադրբեջանական մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի՝ հուլիսի 16-ի առավոտյան ճեպազրույցից կետեր

• Գործողությունների վերսկսումից հետո հակառակորդը հարվածել է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշ, Մովսես գյուղերին ու Բերդ քաղաքին։

• Վնասվել են 10-ից ավել առանձնատուն, ենթակառուցվածքներ, Այգեպարի մանկապարտեզը, Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում ջրագիծ, որի վերականգնման աշխատանքներն ընթացքում են։

• Մոբիլիզացվել են
քաղպաշտպանության խմբերը և քաղաքացիական բնակչության մեջ զոհ կամ վիրավոր չունենք։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնապես հրաժարական տվեց: Նրան այդ պաշտոնում փոխարինել է կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը:

Հիշեցնենք, որ Մամեդյարովի գլխին դեռ շաբաթներ առաջ էին «սև ամպեր» կուտակվել, երբ Ադրբեջանի պետանվտանգությունը ձերբակալում էր ԱԳՆ-ում Մամեդյարովի մտերիմ բարձրաստիճան պաշտոնյաների:
Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։

Արծրուն Հովհաննիսյան
Թուրքիա է մեկնել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար – ՊՆ տեղակալ Ռամիզ Թահիրովը: Հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Աքարի հետ Թահիրովը քննարկել է հուլիսի 12-ից Հայաստան֊Ադրբեջան սահմանի Տավուշ֊Թովուզ հատվածում սկսված մարտական գործողությունները։
Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։ Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ։

Շուշան Ստեփանյան
Ըստ «Ռազմինֆոյի» տեղեկությունների՝ Ադրբեջանի ՌՕՈւ պետ Ռամիզ Թահիրովի հետ միասին Թուրքիան են մեկնել նաև՝ Ադրբեջանի ԶՈւ հետախուզության վարչության պետը, ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ հրթիռահրետանային զորքերի հրամանատարը:
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ այսօր Չինարիում վիրավորված քաղաքացու մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր։
Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ Թովուզի ուղղությամբ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը սպանվել է ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Իմսայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfğan oğlu):