Razm.info
5.84K subscribers
239 photos
7 videos
1 file
285 links
Ռազմական լուրեր և վերլուծություններ Հայաստանից և տարածաշրջանից։

Razm.info
Download Telegram
Հուլիսի 16-ին Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին հանդիպել է նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևը:

Ձախից՝ Մուստաֆաևը, աջից՝ Աքարը
Քննչական կոմիտե. «Նախնական տվյալներով՝ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող, սպանվել՝ 4 զինծառայող, վնասվել՝ 6 ավտոմեքենա: Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների հետևանքով վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, մարմնական վնասվածք է ստացել 1 քաղաքացիական անձ»:

http://investigative.am/news/view/tavush-hretakocutyun.html
Արծրուն Հովհաննիսյանի՝ հուլիսի 17-ի առավոտյան ճեպազրույցից կետեր․

• Ամբողջ ՀՀ սահմանի երկայնքով մոտ 120 հրադադարի խախտում է գրանցվել։ Հիմնականում հրազեն: Կրակոցներ եղել են նաև Նոյեմբերյանի, Նախիջևանի ու Գեղարքունիքի հատվածում՝ 2,4, 5-րդ բանակային կորպուսների տարածքներում։ Գեղարքունիքի և Նախիջևանի ուղղությամբ առանձին գործողություններ չկան, միայն կրակոցներ են;

• Արցախում իրավիճակը շարունակում է մնալ նույնը, կրկին կրակել են հրաձգային զենքից, գնդացրից, բայց ընդհանուր լարվածություն չկա;

• Վիրավորների թիվը չի փոխվել, ծայրահեղ ծանր վիրավորի մոտ կայունություն կա;

• Վիրավորման 20-36 դեպք է ընդհանուր եղել, 16 դեպքում զինծառայողը բուժօգնության կարիք չի ունեցել;

• Բջջային օպերատորներն օգտատերերին ուղարկում են ապատեղեկատվությունը հերքող հաղորադագրություններ;

• ՄԻՊ֊ն աշխատում է դիերի տարհանման հարցով։
Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա և կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Armlur.am լրատվակայքը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է ադրբեջանական Sky Striker ԱԹՍ-ն՝ հայ զինծառայողների ձեռքում։ ԱԹՍ-ն ունի 062 կողային համարը։ Այն, ամենայն հավանականությամբ պատկանում է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությանը, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ մարտական գործողություններին բացի Ադրբեջանի բանակից, ներգրավված է նաև ՊՍԾ-ն։

2019թ. հունվարին հայտնի դարձավ, որ ՊՍԾ-ն իսրայելական Elbit Systems ընկերությունից գնել է այս ԱԹՍ-ներից։ Հրապարակվեց նաև ՊՍԾ բազայում արված լուսանկար, որտեղ երևում էին առնվազն 13 միավոր Sky Striker ԱԹՍ-ներ՝ նույն շարքի կողային համարներով (063, 067, 068 ... )։
Լրագրող Դավիթ Գալստյանը համեմատել է Ադրբեջանի ՊՆ-ի 2 տեսանյութ, որոնք ցույց են տալիս, իբր, 2 տարբեր հարված մեր դիրքերին և պարզել, որ նույն տեղն է, մի քիչ տարբեր անկյուններից / հատվածներում։

Այսինքն մեկ հարվածը փորձել են ներկայացնել՝ որպես երկու։

Ամենակարևորը՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է ու հստակ ցույց տալիս, որ այն ինչ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել որպես ռազմական օբյեկտի խոցում, իրականում քաղաքացիական և ԱԻՆ-ի մեքենա է:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։
Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի վերահսկողության ներքո է։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան
Արծրուն Հովհաննիսյանի՝ հուլիսի 17-ի երեկոյան բրիֆինգից կետեր․

• Այսօր ամբողջ օրը Հայաստան֊Ադրբեջան սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, քիչ են եղել կրակոցները, եղել են միայն հրաձգային զենքերից։

• ՀՀ ԶՈւ֊ն զորակոչն ու զորացրումը բնականոն իրականացում են, հետաձգում չի եղել, չի լինելու։

• Մեկնաբանելով Հայաստանի ՀԱՊԿ֊ին դիմելը և Ռուսաստանի հարավային ռազմական շրջանում սկսված զորավարժությունները, Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերը տվյալ դեպքում լիովին ինքնաբավ են, այլ կառույցների դիմելու անհրաժաշետւթյուն չկա։

• Արծրուն Հովհաննիսյանը նաև հաստատեց, որ հայկական կողմը կարողացել է անվնաս վերցնել ադրբեջանական Sky Striker ԱԹՍ֊ն, սակայն փակագծեր չբացեց։
Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի հետախուզական թռիչք իրականացնող «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք:
Արծրուն Հովհաննիսյանի՝ առավոտյան ասուլիսից կետեր․

• Ողջ սահմանագոտու երկայնքով գիշերը հիմնականում եղել է հանգիստ, թեթևակի կրակոցներ են եղել հրաձգային զենքերից, ոչ կանոնավոր և ոչ մեծ քանակի։

• Թեև Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող լինել հանգամանք, որ կնշանակի, թե մարտերը կտեղափոխվեն Արցախի սահման, սակայն ոչինչ բացառել չի կարելի։

• Հայկական կողմը հակառակորդի գործողություններն անհրաժեշտ խորությամբ և ծավալով տեսնում է։ Հակառակորդը պահպանում է այնպիսի ներուժ, որով կկարողանա մեծ ծավալի գործողություններ իրականացնել։

• Կրակոցները տևական ժամանակ դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում են ամենատարբեր ապատեղեկատվությունները, կեղծ հաշիվներից խուճապների տարածումը, գնահատականները ևն։

• Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է մարտական ԱԹՍ կիրառելու մասին, և դրա արդյունքները բավականին բարձր են։

• Այսօր Տավուշ են այցելելու արտասահմանյան լրագրողներ։
Հարգելի ընթերցողներ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի անունով Twitter-ում կա ԿԵՂԾ (fake) օգտահաշիվ:

Խնդրում ենք նկատի ունեցեք, հնարավորության դեպքում բողոքարկեք:
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ)։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է:

ՀՀ ՊՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունները՝ երեկոյան ճեպազրույցին

• Միջազգային կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը Վիեննայում Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի հետ քննարկել է Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին Ադրբեջանի սպառնալիքը։

• ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանին աջակցության Թուրքիայի կոչերին։

• Հայաստանն այս պահին ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չունի, իսկ ՀԱՊԿ քարտուղարի հայտարարությունը արտահայտում է այս պահին Հայաստանի մտահոգությունները։

• Սահմանային լարվածության թուլացման գործընթացին ներգրավված է նաև ԵԱՀԿ-ն՝ մասնավորապես Ռուսաստանի համանախագահը։

• ՀՀ ԱԳՆ-ն հետամուտ է լինելու Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում։