Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնապես հրաժարական տվեց: Նրան այդ պաշտոնում փոխարինել է կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը:
Հիշեցնենք, որ Մամեդյարովի գլխին դեռ շաբաթներ առաջ էին «սև ամպեր» կուտակվել, երբ Ադրբեջանի պետանվտանգությունը ձերբակալում էր ԱԳՆ-ում Մամեդյարովի մտերիմ բարձրաստիճան պաշտոնյաների:
Հիշեցնենք, որ Մամեդյարովի գլխին դեռ շաբաթներ առաջ էին «սև ամպեր» կուտակվել, երբ Ադրբեջանի պետանվտանգությունը ձերբակալում էր ԱԳՆ-ում Մամեդյարովի մտերիմ բարձրաստիճան պաշտոնյաների:
Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։
Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյան
Թուրքիա է մեկնել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար – ՊՆ տեղակալ Ռամիզ Թահիրովը: Հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Աքարի հետ Թահիրովը քննարկել է հուլիսի 12-ից Հայաստան֊Ադրբեջան սահմանի Տավուշ֊Թովուզ հատվածում սկսված մարտական գործողությունները։
Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։ Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ։
Շուշան Ստեփանյան
Շուշան Ստեփանյան
Ըստ «Ռազմինֆոյի» տեղեկությունների՝ Ադրբեջանի ՌՕՈւ պետ Ռամիզ Թահիրովի հետ միասին Թուրքիան են մեկնել նաև՝ Ադրբեջանի ԶՈւ հետախուզության վարչության պետը, ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ հրթիռահրետանային զորքերի հրամանատարը:
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ այսօր Չինարիում վիրավորված քաղաքացու մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր։
Razm.info
Ըստ «Ռազմինֆոյի» տեղեկությունների՝ Ադրբեջանի ՌՕՈւ պետ Ռամիզ Թահիրովի հետ միասին Թուրքիան են մեկնել նաև՝ Ադրբեջանի ԶՈւ հետախուզության վարչության պետը, ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ հրթիռահրետանային զորքերի հրամանատարը:
Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունների շտաբում ադրբեջանական կողմից ներգրավված է լինում հենց 4-րդ կորպուսի շտաբի պետը։
Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։ Մանրամասները ճշտվում են։
Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական դիերը միջդիրքային հատվածում: Լուսանկարներում նաև երևում է, թե ինչպես են պատգարակով եկել տանելու:
Լուսանկարները՝ Շուշան Ստեփանյանից
Լուսանկարները՝ Շուշան Ստեփանյանից
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ օրերս սպանված գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսի շտաբի պետի պաշտոնում փոխարինելու է գեներալ-մայոր Իլգար Լատիֆովը: Սա դեռևս պաշտոնապես հաստատված չէ:
Նշենք, որ Լատիֆովը զբաղեցնում է թիկունքային 4-րդ ԲԿ-ի շտաբի պետի պաշտոնը: Գեներալական ուսադիրներ Լատիֆովը 2019-ին Հաշիմովի հետ ստացել էր նույն օրը: Լատիֆովը նաև այսօր Թուրքիա մեկնած ադրբեջանական պատվիրակության կազմում էր:
Լուսանկարներում Լատիֆովը՝ ձախից:

Ադրբեջանի ԶՈւ հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։ Մանրամասները ճշտվում են։ Լուսանկարները` Միասնական տեղեկատվական կենտրոնից:
Արծրուն Հովհաննիսյանի՝ հուլիսի 16-ի երեկոյան ճեպազրույցից կետեր
• Այս պահի դրությամբ ՀՀ ՊՆ-ն ֆոտոապացույցներով ֆիքսել հակառակորդի 10 դիակի դուրսբերման դեպք։
• Օրվա ընթացքում ՀՀ ԶՈՒ-ն թույլ է տվել Ադրբեջանին նախօրեին մնացած դիակները դուրս հանել ՀՀ տարածքից, ընդ որում արդեն հրապարակված լուսանկարներում երևացող տարածքը միակը չէ, որտեղ կան ադրբեջանցիների դիակներ։
• Կեսօրից հետո Բերդի տարածաշրջանում Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, որոնց հարվածներից հետո օգնության հասած ԱԻՆ-ի ավտոմեքենային են հարվածել։ ԱԻՆ-ի աշխատակիցները չեն տուժել դեպքից։
• Վիրավորների և զոհերի թիվը նույնն է մնում։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի՝ հուլիսի 16-ի երեկոյան ճեպազրույցից կետեր
• Ընդհանուր առմամբ հակառակորդի հարվածներից վնասվելու 51 դեպք է գրանցվել, որից 41-ը շինություն, 4 ենթակառուցվածքային օբյեկտ, 4 տրանսպորտային միջոց, 2 ընտանի կենդանի։
• 41 շինություններից 22-ը վնասվել է այսօր։
• Ենթակառուցվածքային օբյեկտները՝ բացառությամբ 2 ջրագծերի, վերականգնվել են։
• Վաղվանից սկսելու են վնասված շինությունների վերակառուցման աշխատանքները։