QaylTech / ՔայլՏեք
129 subscribers
470 photos
54 videos
177 links
Producer of rehabilitation and assistive devices and equipment combined with innovative solutions․
Download Telegram
🔈 Բոլորին հայտնի ՔԱՅԼՔԻ ԻՄԻՏԱՏՈՐԸ հասավ Վրաստան 🇦🇲🇬🇪

📌 Ռուսլանի Ֆարթենաձեն արդեն մի քանի օր է իրականացնում է իր վերականգնողական բուժումը Քայլքի իմիտատորի շնորհիվ և բավականին տպավորված է։
Տևական ժամանակ պառկած վիճակում գտնվելուց հետո կանգնած դիրքում մարզվելը Ռուսլանիի համար կարևոր էր ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական տեսանկյունից։
Ի դեպ, կարևոր է ընդգծել, որ Վրաստանի կառավարությունը աջակցում է հաշմանդամություն ունեցող իր քաղաքացիներին և սարքը շահառուներին տրամադրում է ՊԵՏՊԱՏՎԵՐԻ շրջանակներում։ Սա շատ կարևոր տեղեկություն է նաև Ջավախքի մեր այն հայրենակիցների համար, ովքեր ունեն հաշմանդամություն։
Սարքը Հայաստանում վաղուց տրամադրվում է պետպատվերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
Վստահ ենք, որ սա միայն սկիզբն է, և մեր սարքերը կօգնեն փոխել ավելի շատ մարդկանց կյանքերը արդեն ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ ՔայլՏեք ընկերության առաքելությունը համամարդկային է։
Իսկ լավ նորությունները դեռ առջևում են։
🔈 Եվս մեկ #ՔԱՅԼՔԻ #ԻՄԻՏԱՏՈՐ արդեն Վրաստանում է։

👇Ինչպես տեսնում եք այն իր չափսերով բավականին մեծ է և ունի մի կարևոր ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ, խոսքը էլեկտրական բարձրացնող հարմարանքի մասին է։

📌Այն թույլ է տալիս ավելի ծանր վիճակում գտվող բուժառուին հեշտությամբ ու ապահով կանգնել սարքի վրա։ Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր սարք նախագծվում ու արտադրվում է՝ ըստ բուժառուի առողջական վիճակի։

❗️❗️❗️ՔԱՅԼՔԻ ԻՄԻՏԱՏՈՐԸ վաղուց տրամադրվում է #ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

📲Մանրամասների համար զանգահարել՝
055 702 720 հեռախոսահամարով
♿️ Կրթության հասանելիությունը երեխաների հիմնարար իրավունքներից է։

Քայլտեք ընկերության կարևորագույն նպատակներից է ստեղծել միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան իրացնել այդ իրավունքը առանց խոչընդոտների։

🔉Ուրախ ենք տեղեկացնել, որ Վանաձորի թիվ 19 միջնակարգ դպրոցում տեղադրվել է ամբարձիչ հարթակ և այսուհետ հաշմանդամություն ունեցող երեխաները անխոչընդոտ կարող են մասնակցել դպրոցական միջոցառումներին՝ բոլորի հետ հավասար պայմաններով։

#ՔայլՏեքը լուծում է միջավայրի մատչելիության խնդիրը՝ նախագծելով ու արտադրելով ամբարձիչ հարթակ։

📞 ⁨055 702720⁩
🔉Ուրախ ենք տեղեկացնել, որ Սարդարապատում և Օշականում գտնվող Սոցիալական աշխատանքի կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց ազատ ու անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու նպատակով տեղադրվել են ՔայլՏեք ընկերության ուղիղ բարձրացնող էլեկտրական հարթակները։
📍 Ամբարձիչ հարթակները տեղադրվել են «Թիրախավորված սոցիալական ծառայություններ և կարողունակ աշխատուժ Հայաստանում փախստական և խոցելի բնակչության համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից։

Մենք շարունակում ենք ֆիզիկական միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի դարձնելու մեր քաղաքականությունը։

Ուրախ ենք նաև նշել, որ այսօր շատ կազմակերպություններ ոչ միայն կարևորում են մատչելի միջավայր ունենալու գաղափարը, այլև միանում են այդ գաղափարի իրագործմանը։🤝
📌Ուղղահայաց բարձրացնող հարթակ՝ Հրազդանի համայնքապետարանում

‼️Քայլտեք ընկերության կողմից օրերս Հրազդանի համայնքապետարանի կարիքների համար տեղադրվել է ուղիղ բարձրացնող էլեկտրական հարթակ։

📍Այս նախաձեռնությամբ կարևոր քայլ է արվում համայնքներում հասանելի և ներառական միջավայրի ձևավորման ուղղությամբ։

Կարևոր է հատկապես ընդգծել համայնքային իշխանությունների հետևողականությունը ներառական հասարակություն ձևավորելու և հավասար հնարավորություններ ապահովելու հարցում։

🤝Այս համագործակցությունը վկայում է այն մասին, որ համայնքում ձևավորվում է պատասխանատու և մարդակենտրոն մոտեցում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու կարիքը դիտարկվում է որպես առաջնահերթություն։
‼️Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը այսուհետ ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի համար։

Վերականգնողական կենտրոնում տեղադրվել է «Քայլտեք» ընկերության ուղիղ բարձրացնող էլեկտրական հարթակը, որը ապահովելու է կենտրոնում անվասայլակով ազատ ու անվտանգ տեղաշարժը։

🤝Յուրաքանչյուր նման նախաձեռնություն կարևոր քայլ է դեպի հավասար հնարավորությունների և ներառական հասարակության ձևավորման գործում։

📌Ընդգծենք, որ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը վերաբացվել է Հայաստանում 2025 թվականին։
Media is too big
VIEW IN TELEGRAM
💜Ամփոփում ենք 2025 թվականը

ՔայլՏեք ընկերության համար 2025-ը դարձավ իրական փոփոխությունների, առաջընթացի տարի, փորձությունների ու վերաարժևորման տարի։
📌Տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ամփոփել ենք կից տեսանյութում։