National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
1.41K subscribers
2.11K photos
80 videos
871 links
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Download Telegram
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Պոլիտեխնիկը երաշխավորվել է իրականացնելու մանկավարժի որակավորում չունեցող անձանց հավաստագրում 30 կրեդիտի դասընթացի միջոցով

➡️ մանրամասները՝ https://shorturl.at/fisRX

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅՈւՄ» ծրագրի մեկնարկը տրված է

Մասնագիտական ծրագիրը նախատեսված է բակալավրիատի III-IV կուրսերում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ուսանող կամ 2021-2023 թվականներին ավարտած շրջանավարտների համար: Այն հնարավորություն կտա 2024 թվականի մարտի 15ից՝ ձեռք բերել Հայաստանի էներգետիկայի բնագավառում աշխատելու 12 շաբաթ տևողությամբ փորձառություն և դյուրացնել համալսարանից աշխատանքային միջավայր անցումը:

Բոլոր թեկնածուներն իրենց հայտերը պետք է ներկայացնեն մինչև 2024 թվականի փետրվարի 20-ը, 24։00 https://forms.office.com/r/a4iyb2DPhM հղումով: Իգական սեռի ներկայացուցիչների դիմումները խրախուսվում են:

📍Աշխատանքները կկազմակերպվեն ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի գրասենյակում, որը գտնվում է Երևանի կենտրոնում։

Հարցերի դեպքում, անհրաժեշտ է գրել ESA@tetratech.com էլեկտրոնային փոստի հասցեով կամ մասնակցել ՀԱՊՀ-ում կայանալիք հանդիպմանը:

Մանրամասն՝ https://shorturl.at/hizH4
...իսկ գիշերը լուսավոր Պոլիտեխնիկն ապահովում է ձյան փայլը ❄️
Այսօր ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի 100-ամյակն է

Պետական գործիչ և գիտնական Ռաֆայել Ղազարյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 26-ին, ՌԴ Արմավիր քաղաքում: 1957 թվականին Հայաստան տեղափոխվելուց հետո նա ակտիվ գիտական գործունեություն է ծավալել ԵՊՀ-ում, ԳԱԱ-ում և ԵրՊԻ-ում (ՀԱՊՀ հիմնադրամի իրավանախորդը):

Մասնավորապես, 1976-1990 թվականներին մինչև «Ղարաբաղ» կոմիտեի կազմում քաղաքականություն մտնելը և Գերագույն խորհրդի փոխնախագահ դառնալը Ռ. Ղազարյանը ղեկավարել է Պոլիտեխնիկի ռադիոտեխնիկայի և կապի հիմունքների ամբիոնը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հիշում է իր երախտավորին և գնահատում նրա վաստակը:

#npua #polytech #polytecham #պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
Մեր տուն, մեր ամրոց: Հպարտ, ինչպես Մասիսներն ու Արագածը, հավերժ կանգուն, ինչպես Հայն ու Հայաստանը 🇦🇲

Տոնդ շնորհավո´ր բազում հաղթանակներ կերտած և արդեն 32-ամյա Հայկական բանակ:🇦🇲3️⃣2️⃣

#NPUA #polytecham #հայկականբանակ32
Secure your spot for our upcoming IELTS academic familiarisation test session in partnership with the National Polytechnic University of Armenia, scheduled for February 5th at 9:00 a.m.! 📚✏️

Elevate your IELTS preparation and academic aspirations. Hurry, limited slots are available! Sign up today to embark on your journey to success! 📝👉 https://forms.gle/JLrqHng9xDKXwBp26

#NPUA #IELTS
Համատեղ գործունեության նոր մեկնարկ.

Պոլիտեխնիկը հյուրընկալել է Չեխիայի տեխնիկական համալսարանի պատվիրակությանը🇦🇲🇨🇿

Մանրամասն՝ https://polytech.am/rcoz

#npua #polytech #polytecham
🇪🇸Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ասպիրանտուրայի ուսանողների շարժունության մրցույթ Իսպանիայի Գրանադայի համալսարանում

Մանրամասն՝ https://polytech.am/7rn4

#NPUA #polytech #polytecham #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
📚Պոլիտեխնիկում մեկնարկել է Լեռնամետալուրգիայի և Քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի 2024 թվականի գիտական սեմինարների շարքը

➡️ Մանրամասն՝ https://polytech.am/x46w

#NPUA #polytech #polytecham #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Պոլիտեխնիկը՝ առաջամարտիկ. տարվա լավագույն ուսանողները, նրանց մասնագիտական վերելքներն ու ապագայի տեսլականը:

МИР 24 հեռուստաընկերության հատուկ ռեպորտաժը

#NPUA #polytech #polytecham #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
📻Հանրային ռադիոյի հատուկ անդրադարձը

⚡️90 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայան՝ բաղկացած 176 բարձր էֆետկիվությամբ մոնոբյուրեղային ֆոտովոլտային վահանակներից՝ յուրաքանչյուրը 510 Վտ հզորությամբ: Արևային կայանը տարեկան կարտադրի 124.000 կՎտժ էլեկտրաէներգիա։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նորաստեղծ «Պոլիտեխնիկ էներգետիկ լուծումներ» մասնագիտական թիմը գիտական պրոդուկտը կիրառության մեջ առաջինը բուհում է իրագործել:

➡️Մանրամասն՝ https://polytech.am/2699

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գեղեցիկ սեռը՝ նաև տեխնոկրատ.

Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքի անդրադարձը Պոլիտեխնիկի պանելային քննարկմանը` նվիրված գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվան

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
🇪🇸Իսպանիայի Կորունայի համալսարանը հայտարարում է միջազգային ամառային դպրոցի մասնակցության հնարավորություն ուսանողների համար

Մանրամասն՝ https://polytech.am/4gke

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
Հանդիպում Պոլիտեխնիկում.

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը կներկայացնի «Երիտասարդ մասնագետների ներգրավում» վարձատրվող ծրագիրը

Մանրամասն՝ https://polytech.am/hrsn

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
Աշխատանքի և կարիերայի նոր հեռանկարներ՝ Պոլիտեխնիկի ուսանողների համար

Մանրամասն՝ https://polytech.am/nt5r

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
«Կրիտիկական մետաղներ. Հայաստանում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները». աշխատաժողով Պոլիտեխնիկում

Մանրամասն՝ https://polytech.am/vyp5

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA