National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
1.41K subscribers
2.11K photos
80 videos
871 links
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Download Telegram
✔️Բուհ ընտրելիս այլընտրանք չունեի, քանի որ Պոլիտեխնիկը երկրի ամենատեխնոլոգիական համալսարանն է։ Ռադիոտեխնիկան կրթական ծրագիրն էլ՝ միշտ արդիական և մեր երկրում պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկը, կարծում եմ երբևէ կայացրածս լավագույն որոշումներից է։

🏡Պոլիտեխնիկը իմ երկրորդ տունն է, այստեղ են սովորում իմ ընկերները, օրվա մեծ մասը այստեղ եմ անցկացնում։ Ուսանողական խորհուրդը, որտեղ ակտիվ ներգրավված եմ, իմ ընտանիքն է։ Ես սովորում եմ, ինքնակրթվում և փորձում իմ գիտելիքներով կիսվել նոր ուսանողների հետ։

💙Շատ եմ սիրում 5-րդ մասնաշենքի 603 լսարանը՝ ՏՀՏԷ ինստիտուտի ուսանողական խորհրդի սենյակը։ Այնտեղ գեներացվում են շատ օգտակար մտքեր, և մեր թիմի շնորհիվ դառնում իրականություն։ Պոլիտեխնիկը արժեք է, որի ապագան էլ ավելի բարելաված և շենացված եմ տեսնում, իսկ ներկայիս կատարվող փոփոխություններին միայն հաճույքով եմ հետևում։

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
📢Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուս.տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն

➡️ մանրամասները՝ https://bit.ly/3VK2mEz

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
✔️Հայտագրման ավարտին մնացել է 2️⃣ օր

Սիրելի դիմորդ, եթե որոշել ես ընտրել տեխնոլոգիական կամ ինժեներական մասնագիտություն, և ընդունվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ապա շտապի՛ր լրացնել առցանց դիմում-հայտը:

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
Ծաղկեպսակ և հարգանքի տուրք
Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան ազատամարտում զոհված պոլիտեխնիկցիների հիշատակին

#Պոլիտեխնիկ #Polytechnic
🇦🇹 «Արևային ջրհան կայանների օպտիմալ ցանցային մշակումը ոռոգման նպատակով». APPEAR ծրագրի շրջանակներում Պոլիտեխնիկի պատվիրակությունը Ավստրիայում մասնակցել է աշխատանքային հանդիպման

➡️ մանրամասները՝ https://bit.ly/41u90Qx

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
💭Լինելով Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտուհի ՝ 3 տարիների ընթացքում տեսնում էի, թե ինչպիսի ակտիվ կյանք են վարում համալսարանի ուսանողները և դրա հետ մեկտեղ ստանում որակյալ կրթություն։ Հասկացա, որ միակ ճիշտ ընտրությունը Պոլիտեխնիկն է։ Որոշումս հեշտ եմ կայացրել:

🌟Ուսումնասիրեցի յուրաքանչյուր կրթական ծրագիր, հասնելով համակարգչային ճարտարագիտությանը, հասկացա, որ գտել եմ հենց այն բաժինը, որը նախատեսված է ինձ համար։ Առաջին տպավորությունս համալսարանի մասին իրականում ձևավորվել է ավագ դպրոցի տարիներին և միանշանակ դրական է եղել: Միայն կարող եմ նշել, որ օր օրի Պոլիտեխնիկը բարելավվում ու զարգանում է:

📝Դիմորդներին խորհուրդ կտամ լավ ուսումնասիրել կրթական ծրագիրը, որը ընտրում։ Ապագայում համալսարանը տեսնում եմ տեխնոլոգիական զարգացման թոհ ու բոհի մեջ: Խթանելով ժամանակակից մասնագիտությունները՝ մեր համալսարանը առանձնանում է իր առաջադիմությամբ. այն, միանշանակ, ոչ միայն կպահպանի, այլ կբարելավի կրթության մակարդակը, իսկ արդեն կատարվող փոփոխությունները միտված են վերոնշյալի իրագործմանը:

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
Պոլիտեխնիկը առանձնանում է իր յուրահատուկ մոտեցումով և կրթությամբ։ Լինելով առաջատար բուհ` նա տալիս է ստանդարտներից դուրս մտածելու հնարավորություն։

💻Ծրագրավորումը ներկայումս արագ զարգացող ոլորտ է և Պոլիտեխնիկը տալիս է հնարավորություն լինել առաջինը այդ ոլորտում։ Դեռ գրեթե մեկ դար առաջ համալսարանը ստեղծել է իր կրթական համակարգը, որն օրեցօր ավելի է կատարելագործվում։ Ես վստահ կարող եմ ասել , որ այսօրվա Պոլիտեխնիկը մեկ քայլով առաջ է երեկվանից։

🌿Շատ եմ սիրում համալսարանի բակը, այնտեղ կարող ես հանդիպել ընկերներիդ, նստել նստարանին և սպասել հաջորդ դասին։ Այգին, գեղեցկանալով, էլ ավելի շատ է դառնում իմ սիրելի վայրը։

💭Դիմորդներին խորհուրդ եմ տալիս միշտ աշխատել, լինել հետաքրքրաշարժ, սովորել աշխատել թիմում, զարգանալ և միշտ փորձել իմանալ ավելին։
Համալսարանը արագ զարգանում է։

💙Պոլիտեխնիկի ապագան տեսնում եմ լի նորագույն տեխնոլոգիաններով, հետաքրքիր դասախոսություններով և, ինչո ոչ, նոր մասնագիտություններով ու առարկաներով։

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
Դե ինչ ավարտվեց 2023-2024 ուսումնական տարվա բակալավրի առկա համակարգի դիմումների ընդունելության առաջին փուլը:

Արդյունքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրն ունի 1️⃣3️⃣2️⃣1️⃣ դիմորդ:

📚Դիմելով Պոլիտեխնիկական համալսարան, դուք ոտք եք դնում տեխնոլոգիական կրթության ոլորտ: Դառնալով ուսանող և մասնագետ դուք ձեռք եք բերում հնարավորություն հուսալի ապագա կառուցելու համար:

Մաղթում ենք հաջողություն քննություններում👋🏻

#Պոլիտեխնիկ #ԴեպիՊոլիտեխնիկ #Polytechnic #ԴեպիՏեխնոլոգիականհամալսարան
🏅Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը 30 ուսանողի հանձնել է Հարություն Գելեջյանի անվանական կրթաթոշակի հավաստագիր

➡️ մանրամասները՝ https://bit.ly/42YkJZ6

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
📢«ՎԻՎԱ-ՄՏՍ» ընկերության ներկայացուցիչները Պոլիտեխնիկում կներկայացնեն «Viva University 2023» պրակտիկայի ծրագիրը

✔️Սույն թվականի մայիսի 17-ին «ՎԻՎԱ-ՄՏՍ» («ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ») փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչները կայցելեն ՀԱՊՀ՝ իրենց «Viva University 2023» պրակտիկայի ծրագիրը ուսանողներին ներկայացնելու նպատակով:
Հանդիպումը տեղի կունենա ՀԱՊՀ 1301 դահլիճում, ժամը` 15:00:

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
✔️Որակի ներքին ապահովման միջոցառումների շարք Պոլիտեխնիկում՝ հավատարմագրմանն ընդառաջ

➡️մանրամասները՝ https://bit.ly/3OeCjnx

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
📃Նոր գործակցության մեկնարկ. Պոլիտեխնիկն ու ՏԿԵ նախարարությունը ստորագրում են հուշագիր

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
👨🏻‍🎓👩🏻‍🎓 Լինել հաջողակ, հաջողված, ստեղծարար և ստեղծագործ. ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցը ճանապարհել է 29-րդ շրջանավարտներին

➡️ մանրամասները՝ http://surl.li/hhyth

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
🌿 Հանդիպում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագծի շրջանակներում

➡️ մանրամասները՝ http://surl.li/hlrpu

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
✈️ Պոլիտեխնիկը մասնակցել է Ավիամոդելային փառատոնին՝ ներկայացնելով ցուցադրական թռիչքներ

➡️ մանրամասները՝ http://surl.li/hmoji

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
📃If you want an #IELTS test day with no operational risks at all, then take it at National Polytechnic University of Armenia!

➡️ Book it right now as seats are limited https://bit.ly/3WwXG5D

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
🇪🇸 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է աշխատակիցների շարժունության մրցույթ Իսպանիայի Կորունիայի համալսարանում վերապատրաստվելու համար

➡️ մանրամասները՝ http://surl.li/hqywj

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA