National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
1.41K subscribers
2.11K photos
80 videos
871 links
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Download Telegram
✔️«Յունիբանկ»-ի ներկայացուցիչները հանդիպել են Պոլիտեխնիկի ուսանողների հետ

➡️մանրամասները՝ https://bit.ly/43K7E6N

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
Ծիծեռնակաբերդի բարձունք.հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Պոլիտեխնիկը ռեկտոր Գոռ Վարդանյանի առաջնորդությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: Հուշահամալիրում պոլիտեխնիկցիները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ:
✔️ «G5 games» կազմակերպությունը հանդիպել է ՀԱՊՀ Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի ուսանողների հետ

➡️ մանրամասները՝ https://bit.ly/3LtZVT9

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
🤝🏻Բուհ-մասնավոր հատված համագործակցության վառ օրինակ․ Plat.AI ընկերության աշխատակիցները վերապատրասվեցին ՀԱՊՀ Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնում

➡️ մանրամասները՝ https://bit.ly/44dUvDk

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
🌏Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Բելգիայի Վրիյե (Ազատ) համալսարանում սովորելու համար

➡️ մանրամասները՝ https://bit.ly/3LbFfOD

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
🇷🇺 Պոլիտեխնիկը մասնակցում է «Ռուսաց լեզվի տարին ԱՊՀ երկրներում» խորագրով 7-րդ հանրապետական ուսանողական օլիմպիադան

➡️ մանրամասները՝ https://bit.ly/3NmG7Te

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
🔊Սիրելի դիմորդ՝ որոշել ես ընտրել տեխնոլոգիական կամ ինժեներական մասնագիտություն, ապա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը քեզ է առաջարկում պահանջված և ժամանակակից կրթական ծրագրերի լայն ընտրության հնարավորություն, որոնց կարող ես ծանոթանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://polytech.am/edupro/

⁉️ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը գործում է նաև ոչ աշխատանքային օրերին և պատրաստ է ընդունել քեզ, օգնել ընդունելության դիմում հայտի լրացման գործում և իրականացնել մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն։

💙Շտապեք լրացնել ձեր դիմում հայտերը։

#դիմորդ2023 #դեպիտեխնոլոգիականհամալսարան #դեպիՊոլիտեխնիկ
🏆ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտ Աղվան Ալեքսանյանը Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը

➡️մանրամասները՝ https://bit.ly/3Vw92X0

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
👋🏻Ես Ալինան եմ, ընտրել եմ Պոլիտեխնիկը, որովհետև ես ինքս թվային աշխարհից եմ։
✔️Ընտրել եմ կառավարում կրթական ծրագիրը պարզ պատճառով՝ զարգացող և ապագայի մասնագիտություն է։ Իսկ Պոլիտեխնիկը իմ ապագայի նպատակային խաչմերուկն է։ Առաջին տպավորությունս, միանշանակ, ոգեշնչող է։ Գիտե՞ք ինչու, ամեն ինչ ջերմ է, բոլորը պրոֆեսիոնալ են, իսկ ես վստահ եմ՝ ապագայի պահանջված մասնագետ եմ։ Դասախոսները հմուտ են, իսկ դա հավատ է ներշնչում։ Ես հավատում եմ Պոլիտեխնիկին և քայլում ժամանակին համընթաց։
🌿Սիրելի վայրս համալսարանի բակն է՝ օրեցօր կանաչող և ծաղկազարդ։ Պատկերացնո՞ւմ եք ինչպիսի զբոսանքի վայր։
💙Բոլորիդ եմ դիմում հենց այստեղ սովորել՝ ամեն ինչ նորարար է, գիտական շնչով և միջազգային չափանիշներով։

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
📢Հայտագրման ավարտին մնացել է 3 օր:

Սիրելի դիմորդ, եթե որոշել ես ընտրել տեխնոլոգիական կամ ինժեներական մասնագիտություն, և ընդունվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ապա շտապի՛ր լրացնել առցանց դիմում-հայտը:

➡️ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարանը ունի ժամանակակից կրթական ծրագրերի լայն ընտրության հնարավորություն, որոնց կարող ես ծանոթանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://polytech.am/edupro/

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
✔️Բուհ ընտրելիս այլընտրանք չունեի, քանի որ Պոլիտեխնիկը երկրի ամենատեխնոլոգիական համալսարանն է։ Ռադիոտեխնիկան կրթական ծրագիրն էլ՝ միշտ արդիական և մեր երկրում պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկը, կարծում եմ երբևէ կայացրածս լավագույն որոշումներից է։

🏡Պոլիտեխնիկը իմ երկրորդ տունն է, այստեղ են սովորում իմ ընկերները, օրվա մեծ մասը այստեղ եմ անցկացնում։ Ուսանողական խորհուրդը, որտեղ ակտիվ ներգրավված եմ, իմ ընտանիքն է։ Ես սովորում եմ, ինքնակրթվում և փորձում իմ գիտելիքներով կիսվել նոր ուսանողների հետ։

💙Շատ եմ սիրում 5-րդ մասնաշենքի 603 լսարանը՝ ՏՀՏԷ ինստիտուտի ուսանողական խորհրդի սենյակը։ Այնտեղ գեներացվում են շատ օգտակար մտքեր, և մեր թիմի շնորհիվ դառնում իրականություն։ Պոլիտեխնիկը արժեք է, որի ապագան էլ ավելի բարելաված և շենացված եմ տեսնում, իսկ ներկայիս կատարվող փոփոխություններին միայն հաճույքով եմ հետևում։

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
📢Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուս.տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն

➡️ մանրամասները՝ https://bit.ly/3VK2mEz

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
✔️Հայտագրման ավարտին մնացել է 2️⃣ օր

Սիրելի դիմորդ, եթե որոշել ես ընտրել տեխնոլոգիական կամ ինժեներական մասնագիտություն, և ընդունվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ապա շտապի՛ր լրացնել առցանց դիմում-հայտը:

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
Ծաղկեպսակ և հարգանքի տուրք
Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան ազատամարտում զոհված պոլիտեխնիկցիների հիշատակին

#Պոլիտեխնիկ #Polytechnic
🇦🇹 «Արևային ջրհան կայանների օպտիմալ ցանցային մշակումը ոռոգման նպատակով». APPEAR ծրագրի շրջանակներում Պոլիտեխնիկի պատվիրակությունը Ավստրիայում մասնակցել է աշխատանքային հանդիպման

➡️ մանրամասները՝ https://bit.ly/41u90Qx

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
💭Լինելով Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտուհի ՝ 3 տարիների ընթացքում տեսնում էի, թե ինչպիսի ակտիվ կյանք են վարում համալսարանի ուսանողները և դրա հետ մեկտեղ ստանում որակյալ կրթություն։ Հասկացա, որ միակ ճիշտ ընտրությունը Պոլիտեխնիկն է։ Որոշումս հեշտ եմ կայացրել:

🌟Ուսումնասիրեցի յուրաքանչյուր կրթական ծրագիր, հասնելով համակարգչային ճարտարագիտությանը, հասկացա, որ գտել եմ հենց այն բաժինը, որը նախատեսված է ինձ համար։ Առաջին տպավորությունս համալսարանի մասին իրականում ձևավորվել է ավագ դպրոցի տարիներին և միանշանակ դրական է եղել: Միայն կարող եմ նշել, որ օր օրի Պոլիտեխնիկը բարելավվում ու զարգանում է:

📝Դիմորդներին խորհուրդ կտամ լավ ուսումնասիրել կրթական ծրագիրը, որը ընտրում։ Ապագայում համալսարանը տեսնում եմ տեխնոլոգիական զարգացման թոհ ու բոհի մեջ: Խթանելով ժամանակակից մասնագիտությունները՝ մեր համալսարանը առանձնանում է իր առաջադիմությամբ. այն, միանշանակ, ոչ միայն կպահպանի, այլ կբարելավի կրթության մակարդակը, իսկ արդեն կատարվող փոփոխությունները միտված են վերոնշյալի իրագործմանը:

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
Պոլիտեխնիկը առանձնանում է իր յուրահատուկ մոտեցումով և կրթությամբ։ Լինելով առաջատար բուհ` նա տալիս է ստանդարտներից դուրս մտածելու հնարավորություն։

💻Ծրագրավորումը ներկայումս արագ զարգացող ոլորտ է և Պոլիտեխնիկը տալիս է հնարավորություն լինել առաջինը այդ ոլորտում։ Դեռ գրեթե մեկ դար առաջ համալսարանը ստեղծել է իր կրթական համակարգը, որն օրեցօր ավելի է կատարելագործվում։ Ես վստահ կարող եմ ասել , որ այսօրվա Պոլիտեխնիկը մեկ քայլով առաջ է երեկվանից։

🌿Շատ եմ սիրում համալսարանի բակը, այնտեղ կարող ես հանդիպել ընկերներիդ, նստել նստարանին և սպասել հաջորդ դասին։ Այգին, գեղեցկանալով, էլ ավելի շատ է դառնում իմ սիրելի վայրը։

💭Դիմորդներին խորհուրդ եմ տալիս միշտ աշխատել, լինել հետաքրքրաշարժ, սովորել աշխատել թիմում, զարգանալ և միշտ փորձել իմանալ ավելին։
Համալսարանը արագ զարգանում է։

💙Պոլիտեխնիկի ապագան տեսնում եմ լի նորագույն տեխնոլոգիաններով, հետաքրքիր դասախոսություններով և, ինչո ոչ, նոր մասնագիտություններով ու առարկաներով։

#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA