National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
1.4K subscribers
2.06K photos
78 videos
852 links
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Download Telegram
«Seaside Startup Summit Armenia 2026»-ի հնարավորությունները՝ ՀԱՊՀ ուսանողների համար

ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ, տարածաշրջանի խոշորագույն ստարտափ և տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ը ներկայացրել են Կրթական ծրագրերի ղեկավար Արսեն Հարությունյանը և այլ պատասխանատուներ:

Ուսանողները ծանոթացել են «Seaside Startup Summit Armenia 2026»-ի հիմնական ուղղությունների, մասնակցության ձևաչափերի, ինչպես նաև այն հնարավորությունների հետ, որոնք սամմիթը ստեղծում է երիտասարդների, սկսնակ թիմերի, նորարար գաղափարների հեղինակների և տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրված ուսանողների համար։ Քննարկվել են հատկապես «Talent Generation» կրթական նախաձեռնությունը, կամավորական ծրագրերը, ստարտափ թիմերի ներգրավման գործընթացը և միջազգային համագործակցության հարթակները։

Ավելին` https://polytech.am/r0dj

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
«ITF Summit 2026». ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցել ու վերադարձել են նոր գաղափարներով

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված «Տրանսպորտի միջազգային ֆորումի» (ITF Summit 2026) գագաթնաժողովը այս տարի համախմբել էր ավելի քան 1200 մասնակցի աշխարհի մոտ 80 երկրից՝ նախարարների, փորձագետների, ակադեմիական շրջանակների, միջազգային կազմակերպությունների և տրանսպորտային ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների:

Ավելին` https://polytech.am/h8vb

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Միասնական ավարտական աշխատանքների պաշտպանությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում. կրթությունից դեպի աշխատաշուկա

Պոլիտեխնիկական համալսարանում արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է միասնական ավարտական աշխատանքների պաշտպանություն, որը միտված է բարձրագույն մասնագիտական կրթության որակի բարելավմանը։ Այս նախաձեռնությունը նպաստում է ուսանողների պատրաստվածության համապատասխանեցմանը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին։ Նշված ձևաչափով տարբեր մասնագիտությունների ուսանողներ համագործակցում են մեկ միասնական հարթակում՝ համատեղ մշակելով նախագծեր, փոխանակելով մասնագիտական փորձ և թիմային աշխատանքի միջոցով լավագույնս բացահայտելով իրենց գիտելիքներն ու հմտությունները։

Ավելին` https://polytech.am/8bj2

#Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA
Պոլիտեխնիկում տեղի է ունեցել բաց դաս-քննարկում՝ «Հայաստանի Առաջին Հանրապետության ձևավորման նախադրյալներն ու անկախության արժեքը» թեմայով

Հասարակական գիտությունների ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված բաց դաս-հանդիպումը նվիրված էր Հայաստանի անկախության նշանակությանն ու պատմության կարևոր դասերին։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել ուսանողների պատմագիտակցությունը, ձևավորել պետական մտածողություն և ընդգծել անկախ պետականության պահպանման կարևորությունը։

Ավելին` https://polytech.am/zl9d

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ