National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
1.4K subscribers
2.06K photos
78 videos
852 links
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Download Telegram
🔔 🎓 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ շրջանավարտների վերջին դասը. ինժեներական նոր սերունդը քայլում է դեպի ապագա։

🌟 Հույզերի ու երախտագիտության մթնոլորտում անցկացված վերջին դասը ազդարարեց ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի շրջանավարտների նոր կյանքի սկիզբը։ Աշակերտները վերջին անգամ հավաքվեցին հարազատ դպրոցի պատերի ներքո՝ այն վայրում, որտեղ տարիների ընթացքում ձեռք բերեցին գիտելիքներ, ընկերություններ ու անգնահատելի կյանքի փորձառություն, հաղթահարեցին դժվարություններ և հիմք դրեցին ապագա ինժեներական իրենց կարիերային։

Ավելին` https://polytech.am/v0bf

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #PHS
Scien Teach՝ կրթությունից մինչև առաջնորդություն. պոլիտեխնիկցիները ծանոթացել են «Դասավանդի՛ր հանուն Հայաստան»-ի ծրագրերին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Scien Teach նախաձեռնության հետ՝ միտված կրթական ոլորտում գիտական և տեխնոլոգիական բաղադրիչի զարգացմանը:

Ավելին` https://polytech.am/1uig

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
«Seaside Startup Summit Armenia 2026»-ի հնարավորությունները՝ ՀԱՊՀ ուսանողների համար

ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ, տարածաշրջանի խոշորագույն ստարտափ և տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ը ներկայացրել են Կրթական ծրագրերի ղեկավար Արսեն Հարությունյանը և այլ պատասխանատուներ:

Ուսանողները ծանոթացել են «Seaside Startup Summit Armenia 2026»-ի հիմնական ուղղությունների, մասնակցության ձևաչափերի, ինչպես նաև այն հնարավորությունների հետ, որոնք սամմիթը ստեղծում է երիտասարդների, սկսնակ թիմերի, նորարար գաղափարների հեղինակների և տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրված ուսանողների համար։ Քննարկվել են հատկապես «Talent Generation» կրթական նախաձեռնությունը, կամավորական ծրագրերը, ստարտափ թիմերի ներգրավման գործընթացը և միջազգային համագործակցության հարթակները։

Ավելին` https://polytech.am/r0dj

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
«ITF Summit 2026». ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցել ու վերադարձել են նոր գաղափարներով

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված «Տրանսպորտի միջազգային ֆորումի» (ITF Summit 2026) գագաթնաժողովը այս տարի համախմբել էր ավելի քան 1200 մասնակցի աշխարհի մոտ 80 երկրից՝ նախարարների, փորձագետների, ակադեմիական շրջանակների, միջազգային կազմակերպությունների և տրանսպորտային ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների:

Ավելին` https://polytech.am/h8vb

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ