National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
1.4K subscribers
2.06K photos
78 videos
852 links
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Download Telegram
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ, այսօր այցելել են բուհի հիմնական դպրոցի նոր մասնաշենք, ապա նախակրթական և ավագ դպրոց:

Շրջայցի ընթացքում ռեկտորը հյուրերին առաջնորդել է նաև համալսարանի մի շարք այլ մասնաշենքերով, որտեղ տեղում մանրամասն ծանոթացրել է վերակառուցվող ու արդիականացվող տարածքներին և ընթացող լայնածավալ աշխատանքների մանրամասներին:

Նախարարը բարձր է գնահատել համալսարանում իրականացվող բարեփոխումներն ու ընդգծել, որ ժամանակակից և պատշաճ պայմանների ապահովումը կարևոր դեր ունի կրթության արդյունավետ կազմակերպման, սովորողների ներուժի բացահայտման և մրցունակ կրթական միջավայրի ձևավորման գործում։

Ժաննա Անդրեասյանը հատուկ կարևորել է այն հանգամանքը, որ իրականացվող ծրագրերում ակտիվ ներգրավվածություն ունեն բուհի ուսանողներն ու մասնագիտական համայնքը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը նպաստում է գործնական կրթության ամրապնդմանը, ստեղծարար մտածողության զարգացմանն ու մասնագիտական հմտությունների ձևավորմանը։
🔔 🎓 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ շրջանավարտների վերջին դասը. ինժեներական նոր սերունդը քայլում է դեպի ապագա։

🌟 Հույզերի ու երախտագիտության մթնոլորտում անցկացված վերջին դասը ազդարարեց ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի շրջանավարտների նոր կյանքի սկիզբը։ Աշակերտները վերջին անգամ հավաքվեցին հարազատ դպրոցի պատերի ներքո՝ այն վայրում, որտեղ տարիների ընթացքում ձեռք բերեցին գիտելիքներ, ընկերություններ ու անգնահատելի կյանքի փորձառություն, հաղթահարեցին դժվարություններ և հիմք դրեցին ապագա ինժեներական իրենց կարիերային։

Ավելին` https://polytech.am/v0bf

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #PHS
Scien Teach՝ կրթությունից մինչև առաջնորդություն. պոլիտեխնիկցիները ծանոթացել են «Դասավանդի՛ր հանուն Հայաստան»-ի ծրագրերին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Scien Teach նախաձեռնության հետ՝ միտված կրթական ոլորտում գիտական և տեխնոլոգիական բաղադրիչի զարգացմանը:

Ավելին` https://polytech.am/1uig

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ