National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
1.4K subscribers
2.06K photos
78 videos
852 links
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Download Telegram
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Հայ-Հիմք» թիմը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ուսանողական հաքաթոնի մրցանակակիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ուսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքները։ 2026 թվականի մայիսի 12-15-ը Ծաղկաձորում կայացած միջոցառմանը Հայաստանի տարբեր բուհերից ձևավորված 26 թիմերի մրցակցությունում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Հայ-Հիմք» թիմն արժանացել է 2-րդ մրցանակին՝ ստանալով 1 մլն ՀՀ դրամ պարգևավճար։ 🥈

Թիմը ներկայացրել է «NeuroSync (Adaptive Exposure System)» նախագիծը՝ նվիրված հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) խնդրին, որն աչքի է ընկել նորարարական մոտեցմամբ և բարձր կիրառական արժեքով։
Ռիմա Դեմիրճյան. Պոլիտեխնիկի վաստակաշատ դասախոսի գիտամանկավարժական և մարդկային անջնջելի հետքը

Ռիմա Դեմիրճյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցնող կերպար է՝ գիտնական, դասախոս, մայր և կին, որի ողջ կյանքը վկայություն է բարձրագույն մարդկային արժեքների նկատմամբ անկոտրուն հավատարմության։ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետն ավարտելուց հետո նա ավելի քան երեսուն տարի նվիրեց դասավանդմանը՝ սերնդեսերունդ փոխանցելով գիտելիք, բծախնդրություն և մասնագիտական բարձր չափանիշներ։

Ավելին` https://polytech.am/9qyv

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ, այսօր այցելել են բուհի հիմնական դպրոցի նոր մասնաշենք, ապա նախակրթական և ավագ դպրոց:

Շրջայցի ընթացքում ռեկտորը հյուրերին առաջնորդել է նաև համալսարանի մի շարք այլ մասնաշենքերով, որտեղ տեղում մանրամասն ծանոթացրել է վերակառուցվող ու արդիականացվող տարածքներին և ընթացող լայնածավալ աշխատանքների մանրամասներին:

Նախարարը բարձր է գնահատել համալսարանում իրականացվող բարեփոխումներն ու ընդգծել, որ ժամանակակից և պատշաճ պայմանների ապահովումը կարևոր դեր ունի կրթության արդյունավետ կազմակերպման, սովորողների ներուժի բացահայտման և մրցունակ կրթական միջավայրի ձևավորման գործում։

Ժաննա Անդրեասյանը հատուկ կարևորել է այն հանգամանքը, որ իրականացվող ծրագրերում ակտիվ ներգրավվածություն ունեն բուհի ուսանողներն ու մասնագիտական համայնքը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը նպաստում է գործնական կրթության ամրապնդմանը, ստեղծարար մտածողության զարգացմանն ու մասնագիտական հմտությունների ձևավորմանը։
🔔 🎓 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ շրջանավարտների վերջին դասը. ինժեներական նոր սերունդը քայլում է դեպի ապագա։

🌟 Հույզերի ու երախտագիտության մթնոլորտում անցկացված վերջին դասը ազդարարեց ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի շրջանավարտների նոր կյանքի սկիզբը։ Աշակերտները վերջին անգամ հավաքվեցին հարազատ դպրոցի պատերի ներքո՝ այն վայրում, որտեղ տարիների ընթացքում ձեռք բերեցին գիտելիքներ, ընկերություններ ու անգնահատելի կյանքի փորձառություն, հաղթահարեցին դժվարություններ և հիմք դրեցին ապագա ինժեներական իրենց կարիերային։

Ավելին` https://polytech.am/v0bf

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #PHS