National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
1.4K subscribers
2.06K photos
78 videos
852 links
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Download Telegram
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Վարշավայի կենսագիտությունների համալսարանում

Ավելին` https://polytech.am/xk57

#NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Սլովենիայի Մարիբորի համալսարանում ուսանելու համար

Ավելին` https://polytech.am/qcs7

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում ուսանելու համար

Ավելին` https://polytech.am/9th9


#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ». հեռանկարային հնարավորություն պոլիտեխնիկցիների համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճանաչողական հանդիպում «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների և «Դիզայն» ու «Կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի ուսանողների միջև:

Հանդիպման առանցքում «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրն էր, որը նպատակաուղղված է բուհական միջավայրից դեպի մասնագիտական գործունեություն անցումն առավել սահուն, արդյունավետ և գործնական հիմքերի վրա դնելուն:

Ավելին` https://polytech.am/kb5o

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
ԱՆՎՃԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ

Այս տարի ևս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնը, համալսարանի փորձառու մասնագիտական կազմի մասնակցությամբ, կազմակերպում է մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաների ԱՆՎՃԱՐ նախապատրաստական դասընթացներ՝ 2027-2028 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի շրջանակում։

Ծրագրին կարող են մասնակցել․
• Ավագ դպրոցների ավարտական դասարանի աշակերտներ,
• Միջին մասնագիտական կրթական ծրագրերով ավարտական կուրսի ուսանողներ,
• Վերոնշյալ հաստատությունների շրջանավարտներ:


📌 Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/8uBjKKZz84Ys1N5D7
Նախապատրաստական դասընթացները նախատեսված են ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ոլորտների դիմորդներին սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով։

📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն`011710041 հեռախոսահամարով։

Միացի՛ր և կառուցի՛ր ամուր հիմք քո ապագա մասնագիտական կրթության համար։
🏆 Պոլիտեխնիկի աշակերտ Ալբերտ Շահինյանն արժանացել է 3-րդ կարգի մրցանակի Regeneron ISEF-2026 միջազգային գիտական մրցույթում

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը ԱՄՆ-ի Ֆինիքս քաղաքում կայացած Regeneron International Science and Engineering Fair (ISEF) 2026-ի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում արժանացել է 3-րդ կարգի մրցանակի։🥉🇺🇸

Հիշեցնենք, որ Ալբերտ Շահինյանն այս հեղինակավոր միջազգային մրցույթի հնարավորությունը ձեռք բերեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԳԱԱ կողմից կազմակերպված Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի (ASSF) եզրափակիչ փուլում, որտեղ «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում արժանացավ առաջին կարգի մրցանակի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հատուկ մրցանակի։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Հայ-Հիմք» թիմը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ուսանողական հաքաթոնի մրցանակակիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ուսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքները։ 2026 թվականի մայիսի 12-15-ը Ծաղկաձորում կայացած միջոցառմանը Հայաստանի տարբեր բուհերից ձևավորված 26 թիմերի մրցակցությունում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Հայ-Հիմք» թիմն արժանացել է 2-րդ մրցանակին՝ ստանալով 1 մլն ՀՀ դրամ պարգևավճար։ 🥈

Թիմը ներկայացրել է «NeuroSync (Adaptive Exposure System)» նախագիծը՝ նվիրված հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) խնդրին, որն աչքի է ընկել նորարարական մոտեցմամբ և բարձր կիրառական արժեքով։