National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
1.4K subscribers
2.11K photos
79 videos
869 links
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Download Telegram
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը մասնակցեց Բուդապեշտում կայացած «Որակի ապահովման եվրոպական ֆորումին» (EQAF 2025)

Ավելին` https://polytech.am/1emp

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի🙏🏻

Աստվածահայտնության սուրբ տոնի առթիվ մաղթում ենք հավատով լուսավորված միտք, խաղաղ սիրտ և բարօր կյանք։ Թող Տիրոջ հայտնությունը դառնա վերածննդի, հույսի և սիրո աղբյուր՝ մեր ընտանիքների, կրթական համայնքի և ամբողջ ժողովրդի համար։

Մեզ և ձեզ մեծ ավետիս։
2026 թվականի առաջին միջազգային հաղթանակները՝ Հայաստանի և Պոլիտեխնիկի Երևանի ավագ դպրոցի համար

📚 Ղազախստանի Ալմաթա քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի 22-րդ փուլին մասնակցել են աշխարհի 16 երկրների 605 աշակերտներ՝ մրցելով մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից։ Բարձր մրցակցության պայմաններում Հայաստանի թիմերը գրանցել են նշանակալի արդյունքներ՝ նվաճելով ընդհանուր առմամբ 21 մեդալ։

🥉 Օլիմպիադային հաջողությամբ մասնակցել է նաև ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը։ Թիմի ղեկավարներ Հովսեփ Կարապետյանի և Արսեն Ասատրյանի գլխավորությամբ թիմային ձևաչափով բրոնզե մեդալների են արժանացել Գառնիկ Գավալջյանն ու Էմիլ Հարությունյանը, իսկ Վահրամ Դավթյանը հանդես է եկել որպես անհատական մասնակից՝ արժանապատվորեն ներկայացնելով դպրոցն ու Հայաստանը միջազգային հարթակում։

Ավելին` https://polytech.am/2ttu

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
🇦🇲🇪🇸 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է վարչական և ակադեմիական աշխատակիցների շարժունության մրցույթ՝ Իսպանիայի CPIFP Լոս Էնլասես համալսարանում վերապատրաստվելու համար:

Ավելին` https://polytech.am/7dgt

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarization Test with the National Polytechnic University of Armenia.

📆 Date: February 14
🕕 Time: 10:15 AM

🚀 Ready to succeed?
❗️Seats are limited. https://forms.gle/EMwT2xzi1wFHSoHy6
🇦🇲🇪🇺 Եվրամիության Erasmus+ LISS24 նախագծի ՀԱՊՀ թիմը ուսանողներին հրավիրում է մասնակցելու նախագծի շրջանակներում կայանալիք «B2B Sales» մասնագիտացված անվճար հերթական դասընթացին, որն ավարտվելու է համապատասխան մրցույթով

Ավելին` https://polytech.am/63gh

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
🇦🇲🇵🇱 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում դասավանդելու համար

Ավելին` https://polytech.am/608m

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
🇦🇲🇵🇱 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում վերապատրաստվելու համար

Ավելին` https://polytech.am/aeth

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
🇦🇲🇵🇱 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանում վերապատրաստվելու համար

Ավելին` https://polytech.am/3q6h

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրթական և տեխնոլոգիական թիմերին հրավիրում է մասնակցելու Ռոբոտների հաքաթոնին, որը կանցկացվի 2026 թվականի մարտի 17-19-ը:

📌 Հաքաթոնին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր հետաքրքրվածություն և փորձ ունեն ռոբոտաշինության, ծրագրավորման, ինժեներական լուծումների, էլեկտրոնիկայի և մեխատրոնիկայի ոլորտներում:

📎 Սա հիանալի հնարավորություն է՝ ներկայացնելու ձեր նորարարական գաղափարներն ու լուծումները, համագործակցելու ոլորտի մասնագետների հետ և մրցելու լավագույնների շարքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 2-ը՝ ժ․ 18:00: Հաքաթոնի կանոնակարգին և մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ, գրանցման համար՝ այս հղմամբ:

📩 Միացե՛ք և ներկայացրե՛ք ձեր լուծումները Ռոբոտների հաքաթոնին։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ info@conceptevents.events էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով ձեր հաղորդագրությունը կամ զանգահարել 041878878 հեռախոսահամարին:
🌿 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հաղթանակն ու ռազմավարական համագործակցությունը «Երևանի կայուն էներգիայի օրեր 2026»-ում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները փայլուն հաղթանակ գրանցեցին «Երևանի կայուն էներգիայի օրեր 2026» միջոցառման նորարարական գաղափարների մրցույթում՝ ներկայացնելով արևային էներգիայով աշխատող էլեկտրոստատիկ օդամաքրիչ կայանի նախագիծ։

Պոլիտեխնիկցիների հաջողությունը ևս մեկ անգամ հաստատում է համալսարանի գիտական ու ինժեներական ներուժը, ինչպես նաև երիտասարդների կարողությունը՝ առաջարկելու կիրառելի և կայուն տեխնոլոգիական լուծումներ մայրաքաղաքի զարգացման համար։

Ավելին` https://polytech.am/7xgl

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
🇦🇲🇪🇸 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է շարժունության մրցույթ՝ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում վերապատրաստվելու համար

Ավելին` https://polytech.am/der9

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Channel name was changed to «National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»
📌 Պոլիտեխնիկի Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի դասախոսների ու ուսանողների մասնակցությունը «Ֆրանսիական Ռիվիերա՝ կիրառական արվեստի և կերպարվեստի խաչմերուկ» ծրագրին

Ավելին` https://polytech.am/8lpz

#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ