Pathophysiology
3.05K subscribers
118 photos
2 videos
10 files
240 links
Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond
Download Telegram
Immunopathophysiology
https://pathphys.livejournal.com/140168.html
իմուն համակարգի ախտաֆիզիոլոգիայի նյութերը
👍6👏2
Տարբեր ախտաբանությունների առանցքային հատկանիշների տենդենցը շարունակվում է։ Hanahan-ի հետևից Կոպենհագենի ժողովի մասնակիցներն առաջարկել են իրենց թարմացումները։
Քանի որ ծերացման ախտաֆիզիոլոգիան մեր ինքնուրույն նյութերի մեջ է, նախատեսում ենք երրորդ կուրսի մեր ուսանողների հետ քննարկել դրանք։ Եթե ցանականաք մասնակցել քննարկմանը ծերացման առանցքային որևէ հատկանիշ ներկայացնելով, ապա խնդրում եմ մինչև չորեքշաբթի մոտենալ ամբիոն (Սիրանուշ Վարդերեսյանին)։

López-Otín C, Blasco MA, Partridge L, Serrano M, Kroemer G. The hallmarks of aging. Cell. 2013;153(6):1194-1217. doi:10.1016/j.cell.2013.05.039

Schmauck-Medina T, Molière A, Lautrup S, et al. New hallmarks of ageing: a 2022 Copenhagen ageing meeting summary. Aging (Albany NY). 2022;14(16):6829-6839. doi:10.18632/aging.204248
👍15
Մեր քննարկումներին առավել համահունչ Aaron Cypess-ը շատ լավ թարմացնում է մեր պատկերացումները ճարպային հյուսվածքի մասին, սկսելով անատոմիայից ու ֆիզիոլոգիայից, ներառելով ադիպոկինները և ավարտելով սպիտակ ճարպային հյուսվաքծի ավելցուկի (հենց այդպես դիտարկելով ճարպակալումը) բարդություններով։
Հոդվածը լույս է տեսել այն օրը, երբ մեծ եղբայրը սկսեց պատերազմը։ Որքան տարբեր են մարդկանց հետաքրքրությունները։
👍4
👍8
For English speaking students - Indian Armenian Sri Lanka or Canada (but not Spain 😡) tomorrow at 12.00 you are invited for case based discussion. Don't loose your chance to summarize the studied material via nicely developed cases. The host is our case expert - Siranoush Varderesyan. Since our channel is mostly in Armenian, I kindly ask Indian students to share this info in your groups.
zoom id 462 943 9013, password 646781
Թթվահիմնային հաշվեկռի խանգարումները։
https://pathphys.livejournal.com/141241.html
Չմոռանա՛ք լուծել նաև օգտագործել թեստերի և խնդիրների ժողովածուն, շատ բաներ այնտեղ մեկնաբանվում ու խորացվում են։ https://drive.google.com/file/d/1Q7ZzcWEIZH2S72qUPUSwPKUNfbCjUix8/view
👍9
Անի Գրիգորյանը շատ գեղեցիկ պոստեր է սարքել մեր շաբաթօրյա քննարկման համար։
https://ysmu.am/website/images/content_big/318314001_521044486729454_1049099446874286133_n.jpg
Լսարանի օպտիմալ ընտրության համար խնդրում եմ նախապես գրանցվել։ Ահա գրանցման հղումը https://bit.ly/3F274ps#sthash.pK2kVQjz.dpuf
👍7
"Գիտակցության կորուստ։ Շոկեր։" դասախոսությունը վաղը կայանալու է 11։10։ Չնայած նախատեսվում է ԸԲՖ 4րդ հոսքի համար, կարող են մասնակցել նաև այլ հոսքերի ուսանողները, ինչպես նաև ստոմֆակի հետաքրքրված ուսանողները։ Նաև հպանցիկ կանդրադառնանք ուտելուց հետո քնելու թեմային, ինչպես նաև ֆուտբոլին։ Իսկ առավել ուշադիր և արագ մասնակցին սպասում է "Զանգակի" նոր գիրքը՝ "Ոգիների տունը"։
👍30
https://pathphys.livejournal.com/142703.html
Հեմոստազի նյութերը
👍21
Տեղադրել ենք նաև էրիթրոցիտների ախտաֆիզիոլոգիային վերաբերող նյութերը՝ https://pathphys.livejournal.com/142918.html ։ Քննարկում էինք ռետիկուլոցիտների մասին որոշ նրբություններ, բայց որոշեցինք շատ չխորանալ այդ հարցում։ Փոխարենը՝ հիշեցի, որ 8 տարի առաջ վիդեոդասախոսություն ենք ձայնագրել կարմիր արյան ախտաֆիզիոլոգիայի վերաբերյալ, կարող եք նայել՝ բայց 1,5 արագությամբ․ https://www.youtube.com/watch?v=XCWP0Ja9GXU
👍18
Չորեքշաբթի ուժեղ օլիմպիադա ունենք արյան համակարգի ախտաֆիզիոլոգիային նվիրված։ Բոլոր ֆակուլտետների համար։ Հարցերը քեյսային ես, շատ լավը։ Բոլորը կարող են մասնակցել, միայն թե նախորոք ասեն։ Գրանցման համար պետք է պատասխանել՝ նկարի վրա ո՞ր պաթոլոգիայի բարդություններն են։
👍19
👍14
Օլիմպիադային մասնակցելու համար խնդրում եմ լրացնել այս կարճ գրանցման ձևը․ https://forms.gle/uZU4KoUEz4KiNz2W7
👍5