Pathophysiology
3.05K subscribers
118 photos
2 videos
10 files
240 links
Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond
Download Telegram
Շարունակելով սեպսիսի թեման՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում վազոպրեսոր թերապիա պահանջող սեպսիսով հիվանդներից նրանք, ովքեր ստացել են ն/ե վիտամին C ունեցել են ավելի մեծ շանս մահանալու կամ պերսիստող օրգանների դիսֆունկցիա 4 շաբաթվա ընթացքում։
https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa2200644?query=featured_home
🤔3
Հունիսի 21-ին 15․00-19․00 տեղի կունենա «Հոգեմարմնական բժշկություն. Մուլտիդիսցիպլինար մոտեցում» գիտաժողովը։
Ես ներկայացնելու եմ նոցիպլաստիկ ցավի մասին պաթֆիզական մեր պակերացումները։ Ինչ-որ առումով կասկածի տակ առնենք հոգեծին ցավի գոյությունը։ (սուրճի ընդմիջումից առաջ)
Նպատակ՝ բարձրացնել մասնակիցների գիտելիքները մարմնական և հոգեկան հիվանդությունների կապի և հոգեմարմնական ախտաբանության վերաբերյալ։
Կազմակերպիչը Հայկական բժշկական ասոցիացիան է:
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել https://form.jotform.com/221642297312048
Գրանցավճար չկա:

Ուրախ կլինեմ ձեզ այնտեղ տեսնել ու մտածել(սուրճի ընդմիջման ժամանակ)։
👍11
Խորվաթիայի մեր գործընկեր Զդենկո Կովաչը երրորդ անգամ նախաձեռնել է Ախտաֆիզիոլոգիայի ամառային դպրոց։ Մենք ցավոք միայն զումով ենք մասնակցում, թեպետ Դուբրովնիկ արժեր ֆիզիկապես գնալ ու լիարժեք մասնակցել։ Ինչևէ, մեկնարկում է վաղը, կցում եմ ծրագիրը և զում լինկը։
https://zoom.us/j/93536330849?pwd=SnhWWXdqSjBWZnVwMHhGZUdNejZhQT09
👍13
Գենետիկ խանգարումների ախտաֆիզիոլոգիայի նյութերը տեղադրվել են։
https://pathphys.livejournal.com/138048.html
👍15
Հայտնի են Լասկերի մրցանակի հինգ դափնեկիրները։ Richard Hynes-ը, Erkki Ruoslahti-ն և Timothy Springer-ը մրցանակի են արժանացել ինտեգրինների հայտնագործության համար։ 3-րդ կուրսեցիների մեծ մասը դրանց մասին առաջին անգամ կլսեն հոկտեմբերին Բորբոքման դասախոսությունից։ Բայց կարևոր է ընդգծել նրանց ավելի լայն դերակատարումը։ Առաջին երեքը՝ ինտեգրինների համար են ստացել։ Լոն՝ Դաունի համախտանիշի վաղաժամ ախտորոշման հղիի արյան մեջ պտղի ԴՆԹ-ի միջոցով (Բայց մտածեք՝ ինչպես կարող է դա օգնել տրիսոմիա հայտնաբերելու համար)։ Իսկ Գարդներին տվել են Կովիդի վերհսկման արդյունավետ մեխանիզմների համար։ Համ էլ որ մենակ տղերք չլինեն
👍23
Սվանտե Պաաբո
Նա պարզել է, որ մեր ԴՆԹ-ի մի մասը եկել է Նեանդրտալցիներից ու այլ նախամարդկանցից։ Քիչ առաջ հայտարարեցին, որ նա Նոբելյան մրցանակի դափնեկիր է։
Հետևել կարող եք այստեղից https://www.youtube.com/watch?v=6oPR9xWymnY
👍15
Նկարում բերված է այն ազդանշանումը, որի մասին հարցրել էի մի շաբաթ առաջ (վիրուս → STING (բոլոր տառերը մեծատառով) → I տիպի ինտերֆերոններ → հակավիրուսային պաշտապանություն)։ Իրականում այս ուղին լրացնում է պաթոգեն ասոցացված պատերների ճանաչման մասին մեր ներկայացրածը։ Հարցով հետաքրքրվածները կարող են կարդալ Decout A, Katz JD, Venkatraman S, Ablasser A. The cGAS-STING pathway as a therapeutic target in inflammatory diseases. Nat Rev Immunol. 2021;21(9):548-569.
Նաև ասեմ, որ ճիշտ պատասխան հնչել է, բայց նաև տպավորիչ էր և շատ առումներով ոչ պակաս էլեգանտ Ռոզայի պատասխանը։ Ապրե՛ք։
👍17
Immunopathophysiology
https://pathphys.livejournal.com/140168.html
իմուն համակարգի ախտաֆիզիոլոգիայի նյութերը
👍6👏2
Տարբեր ախտաբանությունների առանցքային հատկանիշների տենդենցը շարունակվում է։ Hanahan-ի հետևից Կոպենհագենի ժողովի մասնակիցներն առաջարկել են իրենց թարմացումները։
Քանի որ ծերացման ախտաֆիզիոլոգիան մեր ինքնուրույն նյութերի մեջ է, նախատեսում ենք երրորդ կուրսի մեր ուսանողների հետ քննարկել դրանք։ Եթե ցանականաք մասնակցել քննարկմանը ծերացման առանցքային որևէ հատկանիշ ներկայացնելով, ապա խնդրում եմ մինչև չորեքշաբթի մոտենալ ամբիոն (Սիրանուշ Վարդերեսյանին)։

López-Otín C, Blasco MA, Partridge L, Serrano M, Kroemer G. The hallmarks of aging. Cell. 2013;153(6):1194-1217. doi:10.1016/j.cell.2013.05.039

Schmauck-Medina T, Molière A, Lautrup S, et al. New hallmarks of ageing: a 2022 Copenhagen ageing meeting summary. Aging (Albany NY). 2022;14(16):6829-6839. doi:10.18632/aging.204248
👍15