Pathophysiology
3.05K subscribers
118 photos
2 videos
10 files
240 links
Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond
Download Telegram
Մեկ էլ․ վաղը ֆրանսիահայ մեր գործընկեր Իրեն Կոսեյան-Բալը ներկայացնելու "կարմիր ոտքերի" մասին։ Ով չգիտի՝ ցելյուլիտը միայն կանանց գիրանալու տհաճ ուղեկից չէ, այլ լուրջ բան է։ Ռիսկի գործոնները նկարում են։ Իսկ եթե կարծում եք, որ այն հեշտ ախտորոշվող է՝ փորձեք գլխի ընկնել մյուս նկարում բերված 4 ախտահարումներից որը՝ ինչ է։ Առանց գուգլելու։) Ում հետաքրքիր է՝ միացեք վաղը 18․00։ Գրանցման հղումը կուղարկեմ։
👍13
Նյարդային համակարգի ախտաֆիզիոլոգիա
https://pathphys.livejournal.com/135969.html
Կփորձենք դեռ հավելել փոքր աջակից վիդեոներ
👏15
Դեմենցիայով հետաքրքրվածների համար․ չնայած մեր նյութերում հատկապես շատ է շեշտվում Ալցհեյմերի հիվանդությունը, չմոռանանք որքան հետորոգեն են դրանք։ Դեմենցիաներից զգալի տարածում ունեն անոթային դեմենցիաները՝ ժողովրդական լեզվով՝ սկլերոզը։ Այդ մասին վաղը վեբինար կա՝ անգլերեն։
On May 18th, join Dr. Ashley Walker for the second event in the Cardiovascular Connections webinar series as she discusses evidence for the vascular contributions to Alzheimer’s disease with a specific focus on large artery stiffness. She will also discuss the importance of examining sex differences in vascular function and Alzheimer’s disease risk.
Key topics include:

Develop an appreciation for the vascular contributions to late-onset Alzheimer’s disease

Understand the functions of cerebral vascular endothelial cells

Understand the evidence supporting the role of increased large artery stiffness in cerebrovascular dysfunction, neuropathology, and cognitive impairment

Գրանցվելու հղումը ․ bit.ly/3wtYtZT
👍7
Ո՞վ գիտի՝ ինչ են K, P, T տառերը
👍12
Կարող եք միանալ
Google quiz-ի հղումը կհրապարակվի վաղը 😁
👍22👏2🤔2
Վաղվա քննարկմանը ընդառաջ
👍1
Շարունակելով սեպսիսի թեման՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում վազոպրեսոր թերապիա պահանջող սեպսիսով հիվանդներից նրանք, ովքեր ստացել են ն/ե վիտամին C ունեցել են ավելի մեծ շանս մահանալու կամ պերսիստող օրգանների դիսֆունկցիա 4 շաբաթվա ընթացքում։
https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa2200644?query=featured_home
🤔3
Հունիսի 21-ին 15․00-19․00 տեղի կունենա «Հոգեմարմնական բժշկություն. Մուլտիդիսցիպլինար մոտեցում» գիտաժողովը։
Ես ներկայացնելու եմ նոցիպլաստիկ ցավի մասին պաթֆիզական մեր պակերացումները։ Ինչ-որ առումով կասկածի տակ առնենք հոգեծին ցավի գոյությունը։ (սուրճի ընդմիջումից առաջ)
Նպատակ՝ բարձրացնել մասնակիցների գիտելիքները մարմնական և հոգեկան հիվանդությունների կապի և հոգեմարմնական ախտաբանության վերաբերյալ։
Կազմակերպիչը Հայկական բժշկական ասոցիացիան է:
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել https://form.jotform.com/221642297312048
Գրանցավճար չկա:

Ուրախ կլինեմ ձեզ այնտեղ տեսնել ու մտածել(սուրճի ընդմիջման ժամանակ)։
👍11
Խորվաթիայի մեր գործընկեր Զդենկո Կովաչը երրորդ անգամ նախաձեռնել է Ախտաֆիզիոլոգիայի ամառային դպրոց։ Մենք ցավոք միայն զումով ենք մասնակցում, թեպետ Դուբրովնիկ արժեր ֆիզիկապես գնալ ու լիարժեք մասնակցել։ Ինչևէ, մեկնարկում է վաղը, կցում եմ ծրագիրը և զում լինկը։
https://zoom.us/j/93536330849?pwd=SnhWWXdqSjBWZnVwMHhGZUdNejZhQT09
👍13
Գենետիկ խանգարումների ախտաֆիզիոլոգիայի նյութերը տեղադրվել են։
https://pathphys.livejournal.com/138048.html
👍15