Pathophysiology
3.45K subscribers
130 photos
2 videos
10 files
258 links
Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond
Download Telegram
Հասանելի են նաև սթրեսի ախտաֆիզիոլոգիայի նյութերը։ Տեսնենք, կհաջողվի արդյոք ծովային կոնտեքստը պահել։
👍7👏3🤔1
A reminder, for 3rd year students - nothing to worry about, you still have 55 minutes to submit the moodle quiz.
Նաև հիշեցում մեր դանդաղ շտապող տաղանդներին՝ իսկապես հարկ չկա շտապելու, դեռ 55 րոպե կա մինչև մուդլի դեդլայնը։
Напоминание неспешным друзьям - у вас все еще 55 минут есть чтобы успеть.
👏10🤔3👍1
Տեղային արյան շրջանառության խանգարումների նյութերը․
👏9👍3
👍8
👍8
Նրանց համար, ովքեր հարցումից անդին կյանք ունեն, մեր ախտաֆիզիոլոգիայի խմբակը քննարկում է պատրաստել

📍Թեմա` Արյան շրջանառության խանգարում և հիպօքսիա
📍Օր` Հոկտեմբերի 15
📍Ժամ` 16:00
Ոչ միայն եկեք, այլև համապատասան պոստում մի հուզիկ դրեք (էմոջի բառն եմ թարգմանել), որ հասկանանք՝ քանի հոգի ակնկալել և ո՞ր լսարանն է հարմար։
👏15👍5
Չմոռանաք նաև Մուդլի երրրորդ հարցման մասին, այն բաց է, թեթև ու ամրապնդիչ
👍11👏3
Սիրելի՛ ուսանողներ, Ձեզ եմ ներկայացնում «Բորբոքում» թեմայի ուսումնական նյութերը։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 19–30-ը COP17-ի ընթացքում անցկացվող առցանց դասերի շրջանակում մենք կանդրադառնանք բորբոքման թեմային։Առկա ուսուցմանը վերադառնալուց հետո կանցկացնենք 11-րդ մոդուլի բանավոր ստուգումը՝ համաձայն նախապես քննարկված ժամանակացույցի։ Մաղթում եմ արդյունավետ ուսումնառություն։ Воспаление. В период онлайн-занятий с 19 по 30 октября, мы будем преимущественно изучать и обсуждать тему воспаления. После возвращения к очному обучению мы проведём устный контроль по модулю 11 в соответствии с ранее обсуждённым расписанием.Желаю вам продуктивной учёбы! Dear students, I am sharing the learning materials on Inflammation Please keep in mind that during our online teaching period, October 19–30, associated with COP17, we will primarily focus on studying and discussing inflammation. Once we return to face-to-face teaching, we will conduct the oral assessment for Module 11, according to the schedule discussed earlier. Good luck!
👍20👏3
Վաղը վերջապես նորմալ կտեսնվենք։ Ստոմ ֆակի նյութերը վերաբերում են իմուն ախտաբանությանը։ Բուժֆակի հետ․ եթե մեկ դաս ունեք ապա հարցումն է մոդուլ 11-ի, եթե 2 դաս, ապա նախ բորբոքումը, ապա հարցումը։ Տեղափոխել չկա/մեղափոխել չկա։
Համ էլ առաջին հոսքում ունենալու ենք տեղափոխված դասախոսություն Իմուն համակարգի ախտաֆիզիոլոգիա․ կոնտեքստի վճռորոշ դերը թեմայով։
Russian
Завтра наконец-то нормально увидимся. Материалы для стоматологического факультета относятся к иммунопатологии. По лечебному факультету: если у вас одно занятие, будет опрос по модулю 11; если два — сначала воспаление, затем опрос. К сожалению, перенос опроса не возможен.
English
Tomorrow we’ll finally be able to meet properly. The materials for the Faculty of Dentistry concern immunopathology. For the Faculty of General Medicine: if you have one class, there will be an assessment on Module 11; if you have two, we’ll cover inflammation first, followed by the assessment. Unfortunately, to avoid mess the dates of oral exams will not be rescheduled.
👍8👏2🤔2
Մուդլի ժամկետների վերաբերյալ․ 4-րդ մուդլային հարցման կատարման համար կար 1 շաբաթից ավելի։ Օնլայն տարրի հետ կապված կարևոր է ձևավորել ժամկետներին ինքնուրույն հետևելու սովորություն։ Քանի որ սակայն հիմնականում նախորդների դեդլայնը կիրակի 23.59 էր դրվում, այս անգամ կանենք բացառություն՝ երկարացնելով ժամկետը մինչև նոյեմբերի 2, 23.59։
👍15👏7🤔3👎2
👍12👎5👏1
Մտածում էի՝ ինչը բարելավեմ "Իմուն ախտաֆիզիոլոգիա․ կոնտեքստի վճռորոշ դերը" դասախոսության ներկայացման մեջ։ Մեկ էլ Բիլ Գեյթսից նամակ ստացա։ Կոչվում էր Սիեռա Լեոնեի հերոսը։ Առաջին ենթավերնագիրը․ Counting the dead to save the living՝ Մահացածներին հաշվելը՝ ապրողներին փրկելու համար։ Ու շարունակությունը․ Էնդրյու Մոսերայը քայլելով, քշելով և ագամ ջրերի միջով շրջում է Սիեռա Լեոնեում՝ պարզելու, թե ինչու են մարդիկ մահանում։ Նրա բացահայտումներն օգնում են կյանքեր փրկել։
Հետաքրքիր է, ակնհայտ է զուգահեռը մեր դասախոսության հերոս մակրոֆագի/դենդրիտիկ բջջի միջև, թե արդեն իմ մոտ մոլագարություն է․ առաջին ու երկրորդ հոսքերի QR-ի սիրահարները թող դատեն։ Իսկ երրորդ հոսքի ընկերներին կծանոթացնեմ Էնդրյուի հետ երկուշաբթի։
Ավելի լուրջ․ երկուշաբթի նաև կհրապարակենք իմուն ախտաֆիզիոլոգիայի նյութերը։
Իսկ Բիլլ Գեյթսը շատ լավ է գրում ու կարևոր բաների մասին․ կարող եք նրա նոթերին նաև բաժանորդագրվել։
👍19👏6🤔3
Ինչպե՞ս սահմանել տենդը՝ խուսափելով տրամաբանական շրջապտույտից
Դասագրքում տենդը սահմանվում է որպես տիպային ախտաբանական պրոցես, որն առաջանում է ջերմածինների ազդեցությամբ և ուղեկցվում ջերմակարգավորման վերակառուցմամբ ու մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ։
Սակայն եթե ջերմածինները սահմանվում են որպես տենդ առաջացնող գործոններ, արդյո՞ք չենք հայտնվում տրամաբանական շրջապտույտի մեջ (circulus in definiendo)՝ փաստորեն ասելով, որ «տենդն առաջանում է տենդ առաջացնող գործոններից»։

Առաջարկե՛ք տենդի ձեր սեփական՝ գիտականորեն հիմնավորված սահմանումը, որը կխուսափի այս տրամաբանական խնդրից և կարտացոլի տենդի զարգացման մասին ձեր ախտաֆիզիոլոգիական գիտելիքը։
Փորձե՛ք սահմանման մեջ արտահայտել նաև այն էական առանձնահատկությունը, որով տենդը տարբերվում է հիպերթերմիայից։
👏11🤔1